Ալմելո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համայնք
Ալմելո
Almelo
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
Map - NL - Municipality code 0141 (2009).svg
Դիրքը Նիդերլանդներում
Երկիր Նիդերլանդներ
Մարզ Օվերեյսել
Մակերես 67,43 կմ²
Բնակչություն 72.693 մարդ (2011 թ.)
Խտություն 1072,16 մարդ/կմ²
Մեկ շնչի տար.
միջ. եկամուտ
€ 11.900

Ալմելո (հոլ.՝ Almelo (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)), քաղաք և համանուն համայնք Նիդերլանդների Օվերեյսել մարզի Թվենտե շրջանում։ Քաղաքից բացի, համայնքի մեջ են մտնում Ադորփ, Բորներբուկ և Մարիապարոխի (մասնակիորեն) գյուղերը։ Տարածքը 67,43 կմ² է, բնակչությունը՝ 72.693 (2011 թ.)։ Մեկ շնչի տարեկան միջին եկամուտը 11.900 եվրո է։

Բնակիչների մի մասը խոսում է Թվենտեի բարբառով, մյուս մասը ստորին սաքսոներեն։

Կաթոլիկ տաճար Ալմելոյի կենտրոնուն

Պատմական ակնարկ [խմբագրել]

Քաղաքի տեղում եղել է միջնադարյան բնակավայր, որը կոչվել է Ա (Aa)։ Առաջին անգամ 1236 թ. հիշատակվում է «Ալմելոյի դղյակը»։ 1420 թ. արդնե հիշատակվում է որպես քաղաք։