Տպարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տպարան /հունարեն typos-շտամպ,դրոշմ և grapho- գրել,գրում եմ/- արտադրական պոլիգրաֆիական ձեռնարկություն, որը թողարկում է տպագիր արտադրանք։ Հիմնականում տպարաններն օգտագործում են տպագրության օֆսետ եղանակը։ Գոյություն ունեն նաև այլ տեսակի տպարաններ՝ փոքր տպաքանակի տպարանները օգտագործում են թվային/լազերային/ կամ շիթային/թանակային/տպող սարքեր, ռիզոգրաֆ և այլն։ Լայն տարածում են ստացել լայնաֆորմատ տպագրությունը, տպագրությունը բաժակների, շապիկների, գրիչների և ցանկացած այլ իրերի վրա։ Մեր օրերում ստեղծվել են նաև օնլայն տպարաններ։ Համացանցի զարգացումը Հայաստանում այսօր թույլ է տալիս ՀՀ յուրաքանչյուր բնակավայրից, am տիրույթում այցելելով տպարան, պատվիրել տպագրական արտադրանք համակարգչի մեկ սեղմումով և կարճ ժամկետներում ստանալ պատրաստի տպագրական արտադրանքը։