Սուրբ Աստվածածին Եկեղեցի (Արենի)
| Սուրբ Աստվածածին Եկեղեցի (Արենի) |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Տարածք | Հայաստան |
| Մարզ | Վայոց Ձորի մարզ |
| Հոգևոր կարգավիճակ | Եկեղեցի |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապետ(ներ) | Մոմիկ |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման ավարտ | 1321 թ. |
Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի, գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտ, Արփա գետի ձախ ափին, գյուղին հարող բարձունքի վրա: Ըստ եկեղեցու արևմտյան մուտքի արձանագրության, կառուցվել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի կողմից 1321 թվականին, ճարտարապետն է Մոմիկը: Վերասլաց, ներդաշնակ համաչափություններով եկեղեցի է, ունի կենտրոնագմբեթ հորինվածք: Խորանն ունի ինքնատիպ հորինվածքի զույգ խաչաձև լուսամուտներ, արևմտյան մուտքի բարավորի զարդաքանդակի կենտրոնում, գահավորակի վրա քանդակված է Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին: Եկեղեցու ներսում քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները՝ հրեշտակ, թևավոր ցուլ, արծիվ և թևավոր առյուծ: Եկեղեցու գմբեթը քանդվել էր 1840-ի երկրաշարժից: 1967–72 թվականին կատարվել են եկեղեցու պատերի և ծածկի նորոգման աշխատանքներ: 1998 թվականին պոլսահայ Արտաշես Տյուզմեճյանի բարերարությամբ եկեղեցու գմբեթը վերականգնել է իր նախնական տեսքը:
Եկեղեցու մոտ գտնվում են իշխան Տարսայիճ Օրբելյանի ապարանքի ավերակները, իսկ շուրջը՝ XIV–XVII դդ խաչքարեր և տապանաքարեր[1]:
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002