Jump to content

Օուշենի տասներկու ընկերները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օուշենի տասներկու ընկերները
անգլ.՝ Ocean's Twelve
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ կողոպուտի մասին, կինոկատակերգություն, միստիկ ֆիլմ, մարտաֆիլմ և դետեկտիվ ֆիլմ
Թվականդեկտեմբերի 16, 2004[1] և 2004
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Սոդերբերգ
ՊրոդյուսերՋերրի Վայնթրաուբ
Սցենարի հեղինակՋորջ Նոլֆի
ԴերակատարներՋորջ Կլունի[2], Բրեդ Փիթ[2], Քեթրին Զետա-Ջոնս[2], Ջուլիա Ռոբերտս[2], Մեթ Դեյմոն[2], Էլիոթ Գուլդ[2], Էնդի Գարսիա[2], Քեյսի Աֆլեք[2], Էդդի Ջեմիսոն[2], Քառլ Ռեյներ[2], Սքոթ Քաան[2], Բերնի Մակ[2], Դոն Չիդլ[2], Ռոբի Քոլթրեյն[2], Փիթեր Ֆոնդա, Վենսան Կասել[2], Ալբերտ Ֆիննի[2], Երուն Կրաբբե[2], Բրյուս Ուիլիս[2], Տոքեր Գրեյս[2], Ադրիանո Ջիանին[2], Ana Caterina Morariu?[2], Մինի Անդեն[2], Ջիզելդա Վոլոդի[2], Youma Diakite?, Denny Méndez?, Mattia Sbragia?[2], Martina Stella?, Roberta Potrich?, James Zahn?[2], Չերրի Ջոնս[2], Էդդի Իզզարդ[2], Ջարեդ Հարիս, Ջերրի Վայնթրաուբ[2], Mathieu Simonet?[2], Սքոթ Շվարց[2], Ցին Շաոբո, Jeroen Willems?[2], Քենդիս Ազարա[2] և Marc Bodnar?[2]
ՕպերատորՍթիվեն Սոդերբերգ
ԵրաժշտությունԴեյվիդ Հոլմս
ՄոնտաժՍթիվեն Միրիոուն
Պատմվածքի վայրՆիդերլանդներ, Իտալիա, Ֆրանսիա և Կոմո
Նկարահանման վայրVilla Erba?[3], Ամստերդամ, Մոնակո, Հռոմ, Ֆլորիդա, Չիկագո, Լաս Վեգաս Վելլի, Սիցիլիա, Փարիզ, Կոմո, Լիերնա և Լիերնա
ԿինոընկերությունWarner Bros., Section Eight Productions, Ջերրի Վայնթրաուբ և Village Roadshow Pictures
Տևողություն120 րոպե
Բյուջե110 000 000 $[4]
Շահույթ362 989 076 $[4]
ՆախորդՕուշենի տասնմեկ ընկերները
ՀաջորդՕուշենի տասներեք ընկերները
Պաշտոնական կայքէջ
 Ocean's Twelve (2004) Վիքիպահեստում
Ռեյտինգներ
Հրատարակություն Գնահատական
Chicago Sun-Times [5]
ReelViews [6]
Rolling Stone [7]
Entertainment Weekly D+[8]
Empire [9]

Օուշենի տասներկու ընկերները (անգլ.՝ Ocean’s Twelve), ամերիկյան քրեական կատակերգություն, ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգ, մեծ էկրանին հայտնվել է 2004 թվականին։ «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի շարունակությունը նկարահանվել է 2001 թվականին 2007 թվականին թողարկվել է ֆիլմի երրորդ մասը՝ «Օուշենի տասներեք ընկերները»։

Իրադարձությունները տեղի են ունեցել «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի նկարահանումից 3 տարի հետո։ Ֆիլմը «Օուշենի 11 ընկերները» ֆիլմի շարունակությունն է, ուր 12-րդ ընկերը դառնում է Օուշենի կինը՝ Թես Օուշենը։

Գործողությունները տեղի են ունենում նախորդ կողոպուտից երեք տարի անց, որի ժամանակ Օուշենը և իր 11 ընկերները կողոպտել էին Թերի Բենեդիկտի խաղատունը։ Բենեդիկտին հաջողվել էր բացահայտել խմբի բոլոր անդամներին ու չնայած այն փաստին, որ ապահովագրական ընկերություններն ամբողջովին փոխհատուցել են գողացված գումարը, նրան հանգիստ չի տալիս «կողոպտվածի» կոչումը։ Այդ կոչումից ազատվելու համար նա պատրաստ է դիմել ամեն ինչի, այդ թվում մահվան սպառնալիքով գումարը ետ ստանալուն։

Հենց այս մեթոդին դիմելով էլ նա Օուշենին 2 շաբաթ ժամանակ է տալիս գումարը վերադարձնելու համար, շատ լավ իմանալով, որ վերջինս ի վիճակի չէ այդքան գումար հայթայթել։

Օուշենը ստիպված է հավաքել բոլոր հին ընկերներին և վերհիշել անցյալը։ Նրանք պատրաստվում են մի քանի խոշոր կողոպուտներ կատարել Եվրոպայի տարբեր քաղաքներում, այս անգամ խոչընդոտների թվում ավելացնելով եվրոպական ոստիկանությանը։

Կողոպուտի հենց առաջին փորձը ձախողվում է, քանի որ ինչ-որ մեկը նրանցից առաջ էր ընկել, մեկը, ով իր ետևից աղվեսի արձանիկներ է թողնում, մեկը, ով իրեն «Գիշերային աղվես» է կոչում։

Բայց արի ու տես, որ նրա նպատակը թանկարժեք իրեր գողանալը չէ, այլ Օուշենի հետ մրցելը՝ պարտության դեպքում նրա բոլոր պարտքերը տալու պայմանով։ Օուշենն ելք չուներ, քան համաձայնվել, չնայած որ հաղթանակը կասկածի տակ է դրված։

Փիթը, Քլունին և Դեյմոնը
Դոն Չիդլ
Էնդի Գարսիա
Մեթ Դեյմոն
Քեթրին Զատա-Ջոնս
Վենսան Կասել
Ջուլիա Ռոբերտս
Քեյսի Աֆլեք
Դերասան Կերպար
Ջորջ Քլունի Դենիել «Դեննի» Օուշեն
Բրեդ Փիթ Ռոբերտ «Ռաստի» Ռայան
Մեթ Դեյմոն Կոլդուել Լայնուս
Դոն Չիդլ Տարր Բաշեր
Մակ Բերնի Ֆրենկ Կետտոն
Քեյսի Աֆլեք Մելոյ Վիրջիլ
Սկոտ Կան Տյորկ Մելոյ
Էդի Ջեմիսոն Դել Լիվինգստոն
Ցին Շաոբո Յեն
Կարլ Ռեյներ Սոլ Բլում
Գուլդ Էլիոթ Ռուբեն Տիշկոֆ
Քեթրին Զետա-Ջոնս Իզաբել Լախիրի
Էնդի Գարսիա Տերի Բենեդիկտ
Ջուլիա Ռոբերտս Տես Օուշեն
Ռոբի Կոլտրեյն Մացուի
Վենսան Կասել Ֆրանսուա Տուլուր(«Գիշերային աղվես»)
Էդի Իզարդ Ռոման Նագել
Չերի Ջոնս Տիկին Կոլդուել («Մոլի Սթար»)
Երուն Կրաբե վան դեր Վուդե (van der Woude)
Բրյուս Ուիլիս կամեո
Դոն Տիֆանի Տնային դիզայներ
Ջերոեն Վիլյամս Պոլ
Մատիա Սբրաջա Կոմիսար Ջորդանո
Ալբերտ Ֆինի Գասպար Լեմարկ

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռեժիսոր՝ Սթիվեն Սոդերբերգ
  • Սցենարիստ՝ Ջորջ Նոլֆի
  • Ջորջ Կլեյտոն Ջոնսոնի և Ջեկ Գոլդեն Ռասելի հիման վրա ստեղծված
  • Պրոդյուսեր՝ Ջերի Վայտրաուբ
  • Գործադիր պրոդյուսերներ՝ Ջոն Հարդի, Սյուզան Էկինս, Բրյուս Բերման
  • Օպերատոր՝ Պիտեր Էնդրյուս
  • Կոմպոզիտոր՝ Դեիվիթ Հոլմս
  • Զգեստերի նկարիչ՝ Միլենա Կանոներո
  • Սոպրոդյուսերներ՝ Ֆրեդերիկ Ու. Բրոստ և Գրեգորի Ջեյկոբս
  • Warner Bros՝ Pictures-ը Village Roadshow Pictures հետ միասին
  • Արտադրություն JW/Section Eight

Մրցանակներ և նոմինացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005 - BMI Film Music Award՝ Դավիթ Հոլմսին կինոֆիլմի լավագույն երաժշտության համար

Նոմինացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
- «The Guys» կոմպոզիցիային - լավագույն երաժշտուn
- «They’re Back» կոմպոզիցիային - ամենամեծ օրիգինալություն
  • 2005 - Image Award նոմինացիան Դոն Չիդլին կինոֆոֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերի համար։

Ֆիլմի օրիգինալ սաունդթրեքը հրապարակվել է Warner Bros. Records 2004 թվականի դեկտեմբերի 7-ին։ Դեիվիթ Հոլմսը վերադարձավ որպես ֆիլմի կոմպոզիտոր և ստացավ BMI մրցանակը։ «Amsterdam» և «I Love Art…Really!» երգերը հրապարակվել են որպես սինգլ և առևտրական հրատարակություն։ Օրիգինալ սաունդթրեքում երաժշտությունը բացակայում է, որը հնչում է Գիշերային աղվեսի «լազերային պարի» ժամանակ (La Caution -«Thé à la Menthe»), ինչպես նաև (Giuseppe de Luca - Rito a Los Angeres) երգը հնչում է գնացքում գողության ժամանակ։

  1. «L’appuntamento» by Roberto Carlos, Erasmo Carlos and Bruno Lauzi, performed by Ornella Vanoni - 4։ 35
  2. «$165 Million + Interest» (into) «The Round Up» - 5։ 43
  3. «L.S.D. Partie» by Roland Vincent - 2։ 59
  4. «Lifting the Building» - 2։ 34
  5. «10:35 I Turn Off Camera 3» - 2։ 25
  6. «Crepuscolo sul mare» by Piero Umiliani - 2։ 44
  7. «What R We Stealing» - 3։ 21
  8. «Faust 72» by Dynastie Crisis - 3։ 23
  9. «Stealing the Stock» (into) «Le Renard de Nuit» - 4։ 53
  10. «7/29/04 The Day Of» - 3։ 11
  11. «Lazy [Album Version]» by Yellow Hammer - 4։ 30
  12. «Explosive Corrosive Joseph» by John Schroeder - 2։ 33
  13. «Yen on a Carousel» - 3։ 13
  14. «The Real Story» - 2։ 55
  15. «Ascension to Virginity» by Dave Grusin - 5։ 05
  16. «Three 8 Bar Drum Loops» - 1։ 02

Քննադատների կողմից ֆիլմը ստացել է հակասական արձագանքներ։ Rotten Tomatoes նկարը ունի 55 տոկոսանոց «փչացած» վարկանիշ 176 գրախոսություններում[10]։

Metacritic-ը - 58 տոկոսանոց վարկանիշ 39 գրախոսություններում[11]։ Տոմսարկղում ֆիլմը հավաքել է 125,5 միլիոն ԱՄՆ դոլար, 12 միլիոն ֆունտստերլինգ Մեծ Բրիտանիայում, 1007,3 միլիոն դոլար մնացած երկրներում[12]։ Ռուսաստանում գանձակները կազմում են 4 միլիոն դոլար[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. http://www.cineturismo.it/index.php?option=com_zoo&task=item&item_id=259&Itemid=345&lang=en
  4. 4,0 4,1 https://www.the-numbers.com/movie/Oceans-Twelve#tab=summary
  5. Ռոբերտ Ռոջեր. (2004 թ․ դեկտեմբերի 9). «Ocean's Twelve» (անգլերեն). RogerEbert.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. James Berardinelli. «Ocean's Twelve» (անգլերեն). ReelViews.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  7. Պիտեր Թրեվերս. (2004 թ․ դեկտեմբերի 10). «Ocean's Twelve» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. Lisa Schwarzbaum. (2004 թ․ դեկտեմբերի 8). «Ocean's Twelve» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  9. «Ocean's Twelve» (անգլերեն). Empire. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. «Ocean's Twelve - Rotten Tomatoes» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
  11. «Ocean's Twelve Reviews - Metacritic» (անգլերեն). Metacritic. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
  12. Box office/business for Ocean’s Twelve (2004). 27 июня 2008
  13. «Россия (СНГ). Кассовые сборы за 2004 год». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օուշենի տասներկու ընկերները» հոդվածին։