Բերնի Մակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մակ Բերնիից)
Բերնի Մակ
անգլ.՝ Bernie Mac
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 5, 1957(1957-10-05)[1][2]
ԾննդավայրՉիկագո[3]
Մահացել էօգոստոսի 9, 2008(2008-08-09)[4][5] (50 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, ԱՄՆ[3]
ԳերեզմանՉիկագո
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունChicago Vocational High School?
ԵրկերՄադագասկար 2, Ocean's? և Հին շներ
Մասնագիտությունփողոցային կատարող, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և դերասան
 Bernie Mac Վիքիպահեստում

Բերնարդ Ջեֆֆրի Մակկալոխ (անգլ.՝ Bernard Jeffrey McCullough, հոկտեմբերի 5, 1957(1957-10-05)[1][2], Չիկագո[3] - օգոստոսի 9, 2008(2008-08-09)[4][5], Չիկագո, ԱՄՆ[3]), ավելի հայտնի Բերնի Մակ բեմական անվամբ (անգլ.՝ Bernie Mac), ամերիկացի դերասան և կատակերգու։ Ծնվել և մեծացել է Չիկագոյում[6], որտեղ սկսել է իր սթենդափ-կատակերգուի կարիերան և մեծ ճանաչում ձեռք բերել։ 1995 թվականին Մակը ղեկավարում էր HBO հեռուստաալիքի «Կեսգիշերային Մակը» հեռուստաշոուն՝ սթենդափ ժանրում, իսկ 2001 թվականից մինչև 2006 թվականը Fox հեռուստաալիքը թողարկել է նրա «Բերնի Մակի Շոուն» սիթքոմը։ Բերնի Մակը խաղացել է երկրորդ պլանի դերեր կատակերգական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Վատ Սանտա»-ն, «Չարլիի Հրեշտակներ. Միայն Առաջ»-ը, ինչպես նաև հայտնի էր ինչպես Օուշենի ընկերներից մեկը նույնանուն ֆիլմերում։ 2008 թվականին «Մադագասկար 2» մուլտֆիլմում ձայնագրել է Ալեքսի հորը և պրայդի առաջնորդ Զուբային։ Տվյալ մուլտֆիլմը նվիրված է Բերնի Մակի հիշատակին. Նա 3 ամիս չապրեց մինչև մուլտֆիլմի պրեմիերան։

2005 թվականից նա բոլորից գաղտնի է պահել իրեն վարակած սարկոիդոզը[7], մահացել է 2008 թվականի օգոստոսին թոքաբորբի սրացումից։

2017 թվականի փետրվարի 14-ին «Rolling Stone»-ը Բերնի Մակին անվանել է բոլոր ժամանակների 50 լավագույն կատակալեզուներից 41-րդը[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-2009 թվականների ընթացքում նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ «Փող, փող և դարձյալ փող», «Ո՞վ է այս մարդը», «Ուրբաթ», «Օուշենի տասնմեկ ընկերները», «Օուշենի տասներկու ընկերները», «Օուշենի տասներեք ընկերները», «Պետության ղեկավարը», «Տրանսֆորմերներ», «Մադագասկար 2», «Բլյուզմեններ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #128387467 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Notable Names Database — 2002.
  4. 4,0 4,1 4,2 http://www.chicagotribune.com/entertainment/chi-bernie-mac-dead,0,995933.story
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. «Bernie Mac». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. «Actor and comedian Bernie Mac dies at age 58». CBS2Chicago. 2008 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
  8. Matthew Love, Rolling Stone (2017 թ․ փետրվարի 14). «50 Best Stand-Up Comics of All Time» (ամերիկյան անգլերեն). Rolling Stone. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]