Jump to content

Մինի Անդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինի Անդեն
Mini Andén
Դիմանկար
Ծնվել էհունիսի 7, 1978(1978-06-07)[1] (47 տարեկան)
ԾննդավայրՇվեդիա, Ստոկհոլմ
ՔաղաքացիությունՇվեդիա Շվեդիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել
Գործունեություն2004- այժմ
🌐
 Mini Anden Վիքիպահեստում

Մինի Անդեն (շվեդ.՝ Susanna «Mini» Andén, հունիսի 7, 1978(1978-06-07)[1], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ ֆոտոմոդել և դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզաննա «Մինի» Անդենը ծնվել է 1978 թվականի հունիսի 7-ին Ստոկհոլմում, Շվեդիա։ «Մինի» մականունն Սյուզաննան ստացել էր դեռ մանկության տարիներին։ 5-18 տարեկանում զբաղվել է գեղասահքով։ 15 տարեկանից աշխատում է Elite մոդելային գործակալությունում[2]։ Հայտնվել է մի շարք ամսագրերում, ինչպիսիք են՝ Vogue, Marie Claire, Cosmopolitan, ELLE, Maxim[3]: Նկարահանվել է Calvin Klein, Donna Karan, BCBG, Louis Vuitton, Hugo Boss և Gucci ընկերությունների գովազդների տեսահոլովակներում[4]։ Ինչպես նաև մի քանի անգամ հայտնվել է Victoria's Secret-ի կատալոգներում։ Ներկայումս նա հանդիսանում է Ջորջիո Արմանիի «Armani Code կանանց համար EDP» օծանելիքի դեմքը։ 2001 թվականին նա եղել է Միսս Տիեզերքի ժյուրին[5]։ Նկարահանվել է Clairol’s Natural Instincts Haircolor (2004), Schwarzkopf Soyance (2010) գովազդներում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի օգոստոսին ամուսնացել է մոդել Տեբեր Շրոդրերի հետ։ Ներկայումս նրանք միասին ապրում են Լոս Անջելեսում։

ՏարիԱնվանումԴերը
2004Point&Shoot Մինի
Օուշենի 12 ընկերները/ Ocean's Twelveսուպերմոդել
2005Հաջորդը/ Au suivant La femme de Riley
PrimeՍյու
-Naval Criminal Investigative ServiceՀաննա Բրեսլինգ
2006MonkՆատասիա Զորելի
Ugly BettyԱյրին
Նորաձևության տուն/ Fashion HouseՏանյա Ֆորդ
2007DirtՀոլտի ընկերուհին
Շնաձուկ/ SharkԿետի Պեյջետ
Գեղեցկուհիները/ EntourageՍամանտա
2007-2011Չակ/ ChuckԿարինա Միլեր
2008Միասնական կյանքի կանոնները/ Rules of EngagementՄելիսսա
Անհաջողության զինվորները/ Tropic Thunderքարտուղարուհի
Իմ լավագույն ընկերոջ սիրած աղջիկը/ My Best Friend's GirlԼիզի
2008-2009Իմ տղաները/ My Boys Էլզա
2009Knight RiderԱլեքսանդրիա Պաչինկո
Դարվինի առաջադրանքը/ G-ForceԿրիստի ասիստենտը
2009-2010CSI: MiamiԱննա Կիտսոն
2010Մարմնի մասերը/ Nip/TuckՈւիլլոու Բենկս
2011The MechanicՍարա
Ոսկորներ/ BonesԲրիտանի Ստեֆանսոն
2012SolsidanԿիա

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինի Անդեն» հոդվածին։