Քրիստիան IX

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան IX
Քրիստիան Շլեզվիգ Հոլշտեյն Զոնդերբուրգ Գլյուքսբուրգցի

դան․՝ Christian 9
Զինվորական կոչումգեներալ
Ծնվել է՝ապրիլի 8, 1818(1818-04-08)[1][2][3][…]
ԾննդավայրԳոտտրոպ ամրոց, Շլեզվիգի Դքսություն
Մահացել է՝հունվարի 29, 1906(1906-01-29)[1][2][3][…] (87 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրԱմալիենբորգ, Կոպենհագեն, Դանիա
Ռոսկիլդեի մայր տաճար
ԵրկիրԴանիա
ՏոհմԳլյուքսբուրգներ և House of Glücksburg (Denmark)?
միապետ և սպա
ՇրջանավարտԲոննի համալսարան և Royal Danish Army Officers Academy?
ՀայրFriedrich Wilhelm, Duke of Schleswig-Holstein-Sonderburg-Glücksburg?
ՄայրPrincess Louise Caroline of Hesse-Kassel?
ԵրեխաներՖրեդերիկ VIII Դանիացի, Ալեքսանդրա Դանիացի[4], Գեորգիոս I, Մարիա Ֆյոդորովնա[5], Տիրա Դանիացի և Վալդեմար Դանիացի
ՀավատքԴանիական եկեղեցի
Պարգևներ
Կապիչի շքանշան Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան Ոսկե գեղմի շքանշանի ասպետ Սև արծվի շքանշան Փրկիչի շքանշան Նիդեռլանդական առյուծի շքանշանի Մեծ խաչի ասպետ[7] Նորվեգական առյուծի շքանշան Սերովբեների արքայական շքանշան Փղի շքանշան Դանեբրոգ շքանշան Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան Վանդի թագի շքանշան Սուրբ Մավրիկիոսի և Ղազարի շքանշանի Մեծ խաչի ասպետ Իտալիայի թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ Grand Cross of the Order of the Bath[6] և Թագավորական վիկտորիանական շղթա
ՍտորագրությունИзображение автографа

Քրիստիան IX կամ Քրիստիան Շլեզվիգ Հոլշտեյն Զոնդերբուրգ Գլյուքսբուրգցի (դան․՝ Christian 9, ապրիլի 8, 1818(1818-04-08)[1][2][3][…], Գոտտրոպ ամրոց, Շլեզվիգի Դքսություն - հունվարի 29, 1906(1906-01-29)[1][2][3][…], Ամալիենբորգ, Կոպենհագեն, Դանիա)[8], 1863 - 1906 թվականների Դանիայի թագավոր, որը սերում էր 1448 թվականից Դանիայում իշխող Օլդենբուրգներ արքայական տոհմի արական կրտսեր ճյուղից` Գլյուքսբուրգներ իշխանական տնից, և նա ի ծնե չի ժառանգել Դանիայի գահը, այլ գործող թագավոր Ֆրեդերիկ VII-ի անժառանգ լինելու և 1842 թվականին արքայադուստր Լուիզա Հեսսեն Կասելացու հետ բարեհաջող ամուսնության հետևանքով[9]։

Քրիստիան IX-ի գահ բարձրանալու հենց առաջին տարում` 1864 թվականին Շլեզվիգի երկրորդ պատերազմի արդյունքում Դանիան կորցրել է Շլեզվիգ, Հոլշտայն, Լաուենբուրգ դքսությունները։ Ինչի հետևանքով նա մեծ ժողովրդականություն չի վայելել իր կառավարման սկզբնական շրջանում։ Նրա կառավարման տարիներին շատ քաղաքական վեճեր են եղել, քանի որ Դանիան միայն 1849 թվականին էր դարձել սահմանադրական միապետություն և դեռևս վիճելի էր խորհրդարանի և իշխանության միջև հավասարակշռությունը։ Կառավարման վերջին տարիներին Քրիստիա IX-ի ժողովրդականությունն աստիճանաբար աճել է և նա դարձել է ազգային պատկերակ, հանձին իր գահակալության երկարատևության և նրա ցուցաբերած անձնական բարոյական բարձր չափանիշների։

Քրիստիանի և Լուիզայի ամուսնության ընթացքում ծնված վեց երեխաներն էլ ամուսնական կապերով միավորվել են Եվրոպայի թագավորական այլ ընտանիքների հետ։ Այդպիսով Քրիստիան IX-ը վաստակել է «Եվրոպայի աներ» (Father-in-law of Europe) մականունը։

Ներկայիս Եվրոպայի միապետերի մեծ մասը հանդիսանում են Քրիստիան IX-ի անմիջական ժառանգները. այդ թվում Դանիայի ներկայիս թագուհի Մարգարետ II-ը, Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ը, Բելգիայի թագավոր Ֆիլիպը, Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը, Լյուքսեմբուրգի դուքս Հենրի Ալբերտը։ Եղիսաբեթ II-ի ամուսինը` Էդինբուրգի դուքս կոնսորտ Արքայազն Ֆիլիպը նույնպես Քրիստաիան IX-ի հայրական գծով ազգականն է, ինչպես նաև Ռումինիայի թագավոր Միխայ I-ը և Հունաստանի թագավոր Կոնստանտինոս II-ը։ Բացի այդ նրա ժառանգներից են Ռումինիայի թագավոր Միխայ I-ի կինը` կոնսորտ թագուհի Աննան, Հունաստանի թագավոր Կոնստանտիանոս II-ի կինը` Աննա-Մարիա Դանիացին, Իսպանիայի թագուհի Սոֆյա Հունացին[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոթթորֆ ամրոց, Քրիստիան IX-ի ծննդավայր

Քրիստաիանը ծնվել է 1818 թվականի ապրիլի 8-ին Գոթթորֆ պալատ-ամրոցում, Շլեզվիգ քաղաքից ոչ հեռու, Շլեզվիգ դքսությունում` որպես Շլեզվիգ-Հոլշտայնի Զոնդերբուրգ-Բեկ դքսական տոհմի Արքայազն Քրիստիան, Շլեզվիգ-Հոլշտայն-Զոնդերբուրգ-Բեկ դքսական տոհմը գլխավորող Ֆլիդրիխ Վիլհելմի և Հեսսենի արքայադուստր Լուիզա Կարոլինայի բազմանդամ ընտանիքում։ Նա եղել է ընտանիքի չորրորդ որդին և տասը երեխաներից վեցերորդը։ Նա անվանվել է ի պատիվ Դանիայի թագավոր Քրիստիա VIII-ի, որն էլ եղել է նրա կնքահայրը։

Ծնողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը` Ֆրիդրիխ Վիլհելն էր, իսկ մայրը` Լուիզա Կարոլինան։ Հայրը Շլեզվիգ Հոլշթայն Զոնդերբուրգ Բեկի դուքսն է և համապատասխանաբար գլխավորում էր Օլդենբուրգների դինաստիայի այդ կրտսեր ճյուղը։ 1825 թվականին Ֆրիդրիխ Վիլհելմը ժառանգելով Գյուքսբուրգի դքսությունը փոխել է իր կոչումը` դառնալով Շլեզվիգ Հոլշթայն Զոնդերբուրգ Գլյուքսբուրգի դուքս` ստեղծելով նոր` Շլեզվիգ Հոլշթայն Զոնդերբուրգ Գլյուքսբուրգ գահաճյուղը[11][12][13]։

Մայրը` Լուիզա Կարոլինա Հեսսեն Կասելացին էր, որի մորական պապը Դանիայի և Նորվեգիայի թագավոր Ֆրեդերիկ V-ն էր (Քրիստիանի մորական տատի հայրը)։

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլյուքսբուրգ ամրոց, որտեղ գործում է Գլյուքսբուրգներ արքայատոհմի թանգարան

Վաղ տարիքում Քրիստիանը բնակվել է ծննդավայրում` Գոթթորֆ ամրոցում, իր բազմաթիվ եղբայրների և քույրերի և դուքս Ֆրիդրիխ Վիլհելմի հետ միասին։ 1825 թվականին, երբ հայրը ժառանգություն է ստացել Գլյուքսբուրգի դքսությունը, ընտանիքը տեղափոխվել է Գլյուքսբուրգ, որտեղ Քրիստիանը և նրա քույրերն ու եղբայրները դաստիարակվել են հոր հսկողության ներքո։ 1831 թվականին հոր վաղաժամ վախճանից հետո Քրիստիանը մեծացել է Դանիայում և կրթություն է ստացել Կոպենհագենի ռազմական ակադեմիայում։ Քրիստիանը դանիական բանակում ծառայելու համար տարեկան շուրջ 800 ֆունտ ստեռլինգ էր ստանում[11][12][13][14]։

Ըստ թագավորական չափանիշների Գոթթորֆ ամրոցում ստացած նրա դաստիարակությունը սահմանափակ ու համեստ է համարվել։ Ֆրանսիայի դեսպանը Քրիստիանին համարել է «շատ միջակ միտք և շատ քիչ կրթություն» ունեցող։ Համեստ Քրիստիանը, որը կրթվել էր Կոպենհագենի ռազմական ակադեմիայում, գահին արժանանալու այդքան էլ ուժեղ թեկնածու չէր համարվում, այդ պատճառով նրան ուղարկում են Եվրոպա, որպեսզի բարեհաջող ամուսնանա[14]։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան IX-ի կինը` Լուիզա Հեսսեն Կասելացի

Քրիստիանը Մեծ Բրիտանիայում կյանքում առաջին անգամ եղել է 1837 թվականին, Վիկտորիա թագուհու թագադրման ժամանակ` հավակնելով նրա ամուսինը դառնալ։ Սակայն Քրիստիանը հայրենիք վերադարձավ որպես Վիկտորիայի թագադրման ժամանակ Դանիայի թագավորական ներկայացուցիչ, թեև Վիկտորիայի առաջ Քրիստիանի համար բարեխոսել էր Քեմբրիջի դքսուհի Ավգուստա Հեսսեն Կասելացին. Վիկտորիան որպես ամուսին նախընտրեց Արքայազն Ալբերտին։

1853 թվականին Քրիստիանը ամուսնացավ իր մեկ այլ զարմուհու` Լուիզա Հեսսեն Կասելացու հետ, որը Քրիստիանից ավելի ուժեղ, ավելի խելացի զուգընկեր եղավ, և որը խիստ բարոյական` պուրիտանական բարքեր սահմանեց ընտանիքում[14]։ Ամուսնական կյանքում նրանք ունեցան վեց երեխա` Ֆրեդերիկ, Ալեքսանդրա, Գեորգ, Դագմար, Տիրա, Վալդեմար։ Նրանք բավականաչափ համեստ կենցաղ էին վարում և համարվում էին ընտանեկան բարեկեցության և ընդօրինակման արժանի ընտանիք։ Ընտանեկան հարցերը Լուիզան էր վարում, իսկ քաղաքականությունը Քրիստիանը[15]։

Դանիայի գահի ժառանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիանը Դանիական գահի առաջին ներկայացուցիչն է Օլդենբուրգի դինաստիայի Գլյուքսբուրգներ արական կրտսեր ճյուղից[11][12][13][16]։ Արքայազն Քրիստիանի ծննդյան պահին Շլեզվիգ Հոլշթայն Զոնդերբուրգ Գլյուքսբուրգ գիծը Դանիայի գահի իրավունք չուներ, թեպետև Դանիայի թագավոր Քրիստիան III- ի ժառանգների արական (կրտսեր) գիծն էր։ Նրա ծննդյան պահին միայն Դանիայի թագավոր Ֆրեդերիկ III-ից առաջացած ժառանգներն ունեին Դանիայի գահը ժառանգելու իրավունք[10]։

Ի ծնե չլինելով Դանիական գահի անմիջական ժառանգորդը, Արքայազն Քրիստիանը 1847 թվականին Դանիայի թագավոր Քրիստիան VIII-ի կամքով, հայտարարվել է ապագա թագավորի` Ֆրեդերիկ VII-ի հաջորդ, քանի որ վերջինս չէր կարող երեխաներ ունենալ։ Գահակալության հարցում Էական նշանակություն ուներ նաև այն հանգամանքը, որ Արքայազն Քրիստիանն ամուսնացած էր Ֆրեդերիկի զարմուհու` Լուիզա Հեսսեն Կասելացու հետ[9]։ Արքայազն Քրիստիանը նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ II-ի թոռան թոռն էր և մի քանի այլ միապետերի սերունդ, հետևաբար Դանիայի գահի ամենահավանական թեկնածուն էր։ Այս որոշումը հավանության է արժանացել խոշոր տերությունների կողմից։

1848 թվականին, երբ մահացավ Քրիստիան VIII թագավորը, Դանիայի գահ բարձրացավ նրա միակ որդին` Ֆրեդերիկ VII-ը։ Նոր թագավորը երկու անգամ ամուսնացած էր եղել, բայց սերունդներ չուներ։ Երկրում առաջացել էր գահի շարունակականության ճգնաժամ։ Ֆրեդերիկը ոչ միայն Դանիայի արքան էր, այլև Շլեզվիգ Հոլշտայնի դուքսը։ Շլեզվիգ Հոլշտայնում գործում էր Սալիկայի օրենք (լատին․՝ Lex Salica), ըստ որի կանաց գահակալություն չէր թույլատրվում։ Դանիայում այդպիսի օրենք չկար։

Բրենստորֆ պալատ, 1760-ական թվականներ

1852 թվականին մեծ տերությունները Լոնդոնում համաժողով հրավիրեցին, որտեղ լուրջ ուշադրության արժանացավ դանիական հարցը։ Համաժողովում որոշում ընդունվեց, որ արքայազն Քրիստիան Շլեզվիգ Հոլշտայն Զոնդերբուրգ Գլյուքսբուրգցին կդառնա Դանիայի թագավոր և կիշխի Ֆրեդերիկ VII-ի տիրապետության տակ եղած ողջ տիրույթների վրա[17][18]։ Քրիստիանն այսպիսով շրջանցեց գահի մյուս թեկնածուներին, այդ թվում, իր զոքանչին և կնոջ հարազատ եղբորը (էջ 8)[19]։

Քրիստիանին շնորհվեց Դանիայի արքայազնի տիտղոս և ամբողջ ընտանիքը 1854  թվականին տեղափոխվեց Բերնստորֆի պալատ։ Սակայն ամուսինները պալատական կյանքին չէր մասնակցում, ավելի մեկուսի կյանք էին վարում։ Արքայազն Քրիստիանը և Լուիզան Ֆրեդերիկ VII թագավորի հետ սառը հարաբերությունների մեջ էին, քանի որ հավանություն չէին տալիս նրա երրորդ մորգանատիկ ամուսնությանը դերասանուհի Լուիզա Ռասմուսենի հետ[14][20]։

Գահ բարձրանալուց հետո (1863) Բրենստորֆ պալատը եղել է Քրիստիանի ամառային նստավայրը կյանքի մայրամուտը։ Նրա մահից հետո (1906) պալատը փոխանցվել է որդուն` Վալդեմարին, որտեղ վերջինս ապրել է մինչև իր կյանքի վերջը[21]։

Արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1863 թվականի նոյեմբերի 15-ին գահը ստանձնելով` Քրիստիան IX-ը գրեթե անմիջապես ներգրավվեց Պրուսիայի դեմ պայքարի մեջ` Շլեզվիգ Հոլշտայն դքսության ժառանգության համար։ Այդ պայքարում Անգլիայի աջակցությունը ստանալու Ուելսի արքայադուստր դարձած Քրիստիանի դստեր` Ալեքսանդրայի դիվանագիտական ջանքերն ապարդյուն անցան, և պայքարն ավարտվեց 1864 թվականի Ավստրո-պրուսա-դանիական պատերազմով։ Քանի որ Քրիստիանը նախկին դանիական թագավորների արական գծով ժառանգորդը չէր, նա չէր կարող ժառանգել Շլեզվիգ Հոլշտայնը ըստ Սալիկայի օրենքի։ Պրուսիան (և շլեզվիգյան գերմանացիները) Դանիայի դեմ հանեց դքսության գերմանական ժառանգին` Ֆրիդրիխ Ավգուստենբուրգցուն (Ավգուստա Վիկտորիա կայսրուհու հայրը), որը հետագայում դարձավ Վիլհելմ II -ի աները։ Դանիան պատերազմի արդյունքում կորցրեց ինչպես Շլեզվիգը, այնպես էլ Հոլշտոյնը։ Վերջինը Պրուսիան չէր համաձայնեցրել Ավստրիայի հետ, ինչն էլ 1866 թվականին հանգեցրեց ավստրո-պրուսա-իտալական պատերազմին։ 

Քրիստիան IX-ը հետագա ողջ կյանքի ընթացքում պահպանել է բացասական զգացմունքները` այդ պատերազմների արդյունքում աճած Գերմանական կայսրության նկատմամբ։

Ներքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան IX-ը, 10 դանիական Արևելա-հնդկական դալերի վրա

1864 թվականի պարտությունը երկար տարիներ ստվեր է նետել Քրիստիանի կառավարման վրա։ Այդ վիճակը էլ ավելի է խորացել, քանի որ նա ապարդյուն ջանքեր էր գործադրում ընդդեմ Դանիայում կատարվող դեմոկրատացման գործընթացների։ Քրիստիանը պահպանողական էր, դժկամությամբ էր ընդառաջում խորհրդարանական բարեփոխումներին։ Այդ նպատակով նա հենվում էր «Դանիական Բիսմարկ» մականունը կրող վարչապետի` Յակոբ Էստրուպի աֆտորիտար մեթոդների վրա, և որի 1875-1894 թվականների կառավարումը շատերը կիսադիկտատորական էին անվանում։

Այնուամենայնիվ, Քրիստիան IX-ը 1874 թվականին, երբ տոնվում էր Իսլանդիայի բնակեցման[22] հազարամյակը պատմության մեջ առաջին անգամ այցելել է կղզի եւ այնտեղ հայտարարել է որոշակի բարեփոխումների մասին։ Նա նաև որոշ ինքնավարություն է տվել Իսլանդիային` հնարավորություն տալով ունենալ սեփական Սահմանադրություն, որն ամրագրվել է Դանիայի սահմանադրությամբ և ժողովրդայնացրել է Ֆոլկետինգի կազմը[23]։ 1891 թվականին մտցվել են տարիքային կենսաթոշակներ, 1892 թվականին՝ գործազրկության նպաստներ։

1901 թվականին նա դժկամությամբ, սակայն նախկինում քաղաքականությամբ չզբաղվող Յոհան Դեունդզերին կառավարություն ձևավորելու անսպասելի առաջարկ արեց։ Այդպիսով ձևավորվեց Նախարարների խորհուրդ, որը կազմված էր Վենստրե (դան․՝ Venstre բառացի` «ձախ») լիբերալ կուսակցության անդամներից և առաջին դանիական կառավարությունն էր, որը չէր ընդգրկում պահպանողական Հոյրե (դան․՝ Højre - բառացի` «աջ») կուսակցությունը։ Սա պառլամենտարիզմի դանիական ավանդույթի սկիզբն էր և ակնհայտորեն բարելավեց Քրիստիանի հեղինակությունը նրա կառավարման վերջին տարիներին։ 1872-1901 թվականները դանիական պատմության մեջ հայտնի է որպես ժամանակավոր կառավարության տարիներ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:Tomb King Chr IX Queen Louise 2015-04-01-4804.jpg
Քրիստիան IX-ի և Լուիզա թագուհու դամբարանը, Ռոսկիլդեի Մայր տաճար

1898 թվականի սեպտեմբերի 29-ին Կոպենհագենում գտնվող Բերնստորֆ պալատում մահացավ Լուիզա թագուհին։ Քրիստիան IX-ը մահացել է 87 տարեկանում, Կոպենհագենի Ամալիենբորգ պալատում, 42 տարի եւ 75 օր կառավարելուց հետո։ Քրիստիանսբորգ պալատի մատուռում պաշտոնական հոգեհանգստից հետո, նա հողին է հանձնվել Լուիզա թագուհու կողքին` Քրիստիան IX-ի մատուռում` Ռոսկիլդեի Մայր տաճարում, որը 15-րդ դարից ի վեր դանիական թագավորների թաղման ավանդական վայրն էր։

Քրիստոն IX-ի մահից հետո Դանիայի գահ բարձրացավ նրա որդին` ժառանգական արքայազն Ֆրեդերիկը եւ 1906 թվականի հունվարի 29-ին Դանիայի թագավոր հռչակվեց Ֆրեդերիկ VIII անվամբ։

Երեխաներ և «Եվրոպայի աներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

1842 թվականին Քրիստիանն ամուսնացել է Լուիզա Հեսսսեն Կասսելացու հետ (1817-1898), Քրիստիան VIII թագավորի ազգականուհու հետ։ Ամուսիններն ունեցել են վեց երեխա.

Քրիստիան թագավորը սերտ ազգակցական կապեր է ունեցել Եվրոպայի թագավորական տների հետ։ Նա հայրն է երկու թագավորների` իրեն հաջորդող Ֆրեդերիկ VIII-ի և Հունաստանի թագավոր Գեորգ I-ի, Մեծ Բրիտանիայի թագուհի Ալեքսանդրայի, ով Էդուարդ VII-ի կինն է, և Ռուսաստանի կայսրուհի Մարիա Ֆյոդորովնայի, ով Ալեքսանդր III-ի կինն է[12][13]։

Այդպիսով, Քրիստիանը Նիկոլայ II-ի պապիկն է, որն իր օրագրում նրան անվանել է Ապապա՛ («Պապիկ» ֆրանսիական մանկական բառով)։ Ի թիվս Քրիստիանի այլ թոռների`Հունաստանի թագավոր Կոնստանտին I-ը, Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ V-ը, Նորվեգիայի թագավոր Հակոն VII Նորվեգացին։ Քրիստիանի և Լուիզայի ժառանգների այս անհավանական հաջողությունը (նրանց անվանում էին «Եվրոպայի աներ» և «Եվրոպայի զոքանչ») կապում են ոչ թե թագավորի տաղանդների հետ, այլ նրա կնոջ դինաստիական ամբիցիաների հետ։

Ներկայիս Եվրոպայի միապետերի մեծ մասը հանդիսանում են Քրիստիան IX-ի անմիջական ժառանգները։

Զինանշան և մոնոգրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան IX-ի թագավորական զինանշան (1819-1903)
Նորին Մեծություն Քրիստիան IX-ի մոնոգրամ

Զինանշանի վահանը 4 մասի է բաժանված։ Այդ բաժանումը կատարված է Խաչի միջոցով, որը դանիացիների ազգային էմբլեմներից մեկն է, որն անվանում են Դաննեբրոգ, ըստ ավանդույթի` 1219 թվականին էստերի դեմ ճակատամարտի ժամանակ եպիսկոպոսը Աստծուց օգնություն է խնդրել, և դանիական զորքի վրա երկքից իջել է կարմիր ուղիղ սպիտակ խաչով դրոշը, զորքը հավատացել է հաղթանակին և հաղթել է։

Վերին երկու քառորդներում ոսկեգույն դաշում կապույտ առյուծներ են և կարմիր սրտեր։ Վահանիկը, որի կենտրոնում կարմիր շերտեր են, խորհրդանշում է Օլդենբուրգը (Գերմանիա, Ստորին Սաքսոնիա), դանիական թագավորների նախկին հողերը։ Վերին աջ անկյունում միայն երկու առյուծ է. դա Շլեզվիգն է խորհրդանշում (հիմա մեծ մասը Գերմանիայի սահմանի մեջ է) խորհ կողմում։ Երեք ոսկե թագերը խորհրդանշում են Կալմարյան ունիան, այսինքն Դանիայի, Նորվեգիայի (Իսլանդիայի հետ) և Շվեդիայի (Ֆինլանդիայի հետ) Դանիական Թագի ներքո մեկ պետության մեջ միավորվելը։ Վահանը բռնել են երկու «վայրի մարդ». սա վերցված է Պրուսիայի գերբից, որի հողերը Դանիան մասամբ վիճարկել է։ Կալմարյան թագերի տակի Արծաթե ոչխարը խորհրդանշում է Ֆարերյան կղզիները։ Արծաթե սպիտակ արջը Գրենլանդիայի խորհրդանիշն է։ Զինանշանը զարդարված է Փղի շքանշանով։ Սա հիշեցնում է XII դարի խաչակրաց արշավանքներից մեկում դանիացիները մարտական փիղ են սպանել։ Փղի վերևում Դենեբրոգի շքանշանն է։

Քրիստիան IX-ի թագավորական զինանշանը և Դանիայի զինանշանը եղել է նաև Դանիայի թագավորներ Ֆրեդերիկ VI-ի, Քրիստիան VIII-ի, Ֆրեդերիկ VII-ի զինանշանը։

Պարգևներ և զինվորական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1818 թվականի ապրիլի 8 - 1825 թվականին հունիսի 6. Ձերդ Մեծագույն Պայծառափայլություն Արքայազն Քրիստիան Շլեզվիգ Հոլշտայն Զոնդերբուրգ Բեկ
  • 1825 թվականի հունիսի 6 - 1853 թվականի հուլիսի 31. Ձերդ Մեծագույն Պայծառափայլություն Արքայազն Քրիստիան Շլեզվիգ Հոլշտայն Զոնդերբուրգ Գլյուքսբուրգ
  • 1853 թվականի հուլիսի 31 - 1858 թվականի դեկտեմբերի 21. Ձերդ Մեծություն Արքայազն Քրիստիան Դանիացի
  • 1858 թվականի դեկտեմբերի 21 - 1863 թվականի նոյեմբերի 15. Ձերդ Թագավորական մեծություն Արքայազն Քրիստիան Դանիացի
  • 1863 թվականի նոյեմբերի 15 - 1906 թվականի հունվարի 29. Ձերդ Գերազանցություն Դանիայի թագավոր

Պաշտոնապես ընդունված ամբողջական անունը եղել է Քրիստիան IX, Աստծո շնորհով Դանիայի, վենդների, գոթերի թագավոր, Շլեզվիգի, Հոլշտայնի, Շտորմանի, Դիթմարշենի, Սակսեն Լաուենբուրգի և Օլդենբուրգի դուքս

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիական շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ երկրների շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեական IX- ը Իսպանիայի 1,007 -րդ Ոսկե գեղմի շքանշանի ասպետն է եղել 1864 թվականին և 744-րդ Կապիչի շքանշանի ասպետը 1865 թվականին։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • գեներալ (11.11.1863, Դանիա)
  • գեներալ-գնդապետ (15.11.1903, Պրուսիա)

Անվանակոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քրիստիան IX-ի երկիր» (դան․՝ Kong Christian IX Land), Գրենլանդիայի հարավ-արեւելյան ափամերձ տարածք Սերմերսոոք կոմունայում, որը սկսվում է Դանիական նեղուցից եւ տարածվում է Արկտիկայի շրջանով 65 ° -ից մինչեւ 70 ° հյուսիս։

Վիկտորիա թագուհու և Քրիստիանի IX-ի ազգակցական կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գծագրում հոծ գծերը ցույց են տալիս ծնողական կապերը, իսկ կետ-գծերը` ամուսնական կապերը.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Քրիստիան IX
«Եվրոպայի աներ»
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վիկտորիա թագուհի
«Եվրոպայի տատիկ»
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դագմար Դանիացի
 
Գեորգիոս I Հունաստանցի
 
 
 
Ֆրեդերիկ VIII
 
 
 
Ալեքսանդրա Դանիացի
 
Էդուարդ VII
 
 
 
Վիկտորիա, Թագավորական արքայադուստր
 
 
 
Ալիսա Բրիտանացի
 
Արքայազն Ալֆրեդ
 
Բեատրիս Բրիտանացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլայ II
 
Կոնստանտինոս I
 
Քրիստիան X
 
Հակոն VII
 
Մոդ Բրիտանացի
 
Ջորջ V
 
Վիլհելմ II
 
Սոֆյա Պրուսիացի
 
Ալեքսանդրա Ֆեոդորովնա
 
Մարիա Էդինբուրգցի
 
Վիկտորիա Եվգենիա Բատենբերգցի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Kindred Britain
  5. Мария Феодоровна (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVIIIа. — С. 639.
  6. https://web.archive.org/web/20171201040249/http://www.leighrayment.com/knights/knightshon.htm
  7. https://hdl.handle.net/10648/172a81f2-d2d8-11e8-828a-00505693001d
  8. «Christian 9».
  9. 9,0 9,1 «Christian IX zu Schleswig-Holstein-Sonderburg-Glücksburg, King of Denmark». Thepeerage.com.
  10. 10,0 10,1 «European Royal History. HM King Christian IX of Denmark».
  11. 11,0 11,1 11,2 Ганзен П. Г. (1890–1907). «Христиан IX». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. 12,0 12,1 12,2 12,3 Montgomery-Massingberd, Hugh. Burke's Royal Families of the World. London : Burke's peerage, 1977. էջեր 594. ISBN 0-85011-029-7, 9780850110296. (անգլ.)
  13. 13,0 13,1 13,2 13,3 Burke’s Peerage. OFFICIAL WEBSITE OF BURKE’S PEERAGE 1826–2016 Ջոն Բուրկի Ծագումնաբանության պաշտոնական կայք
  14. 14,0 14,1 14,2 14,3 James Sherwood. «HM King Christian IX of Denmark». HENRY POOLE & CO.
  15. Queen Louise.
  16. «Monarchies of Europe. Schleswig-Holstein-Sonderburg-Glücksburg Royal Family».
  17. Georg Beseler:. «Der Londoner Vertrag: vom 8. Mai 1852 in seiner rechtl. Bedeutung : mit Anl». Լոնդոնյան արձանագրության տեքստը. Weidmannsche Buchhandlung, Berlin 1863.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  18. «Royal Ordinance settling the Succession to the Crown on Prince Christian of Glücksburg. 31 July 1853». Hoelseth (անգլերեն թարգմանություն).
  19. Battiscombe, Georgina. Queen Alexandra. London: Constable, 1969. — ISBN 0-09-456560-0. (անգլ.)
  20. Duff, David. Alexandra: Princess and Queen: — London : Collin, 1980. — 327 p. — ISBN 0-00-216667-4, 9780002166676. (անգլ.)
  21. «Bernsdorf Slot». Բրեստդորֆ պալատի պատմությունը Bernstorff Slot պաշտոնական կայքում.
  22. Снорри Стурлусон Круг Земной. САГА О ХАРАЛЬДЕ ПРЕКРАСНОВОЛОСОМ. XIX
  23. Исаев, М. А. Основы конституционного права Дании. С. 16.
  24. Ամալիենբորգ թանգարան
  25. Türkiye Cumhuriyeti Başbakanlık Osmanlı Arşivi: İ.DH. 957-75653, HR.TO.336-89
  26. Карабанов П. Ф. Списки замечательных лиц русских / [Доп.: П. В. Долгоруков]. — М.: Унив. тип., 1860. — 112 с. — (Из 1-й кн. «Чтений в О-ве истории и древностей рос. при Моск. ун-те. 1860»)
  27. The Order of the Norwegian Lion

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան IX» հոդվածին։