«Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տվյալների թարմացում:
չ Հարգելի խմբագիրներ: Խնդրում եմ լրացնել և ավարտել «Ենթակա մարմիններ» բաժինը, ինչը ես չեմ կարող անել՝ ժամանակի սղության պատճառով: Կանխավ շնորհակալ:
Տող 1. Տող 1.
<!-- Հարգելի խմբագիրներ: Խնդրում եմ լրացնել և ավարտել «Ենթակա մարմիններ» բաժինը, ինչը ես չեմ կարող անել՝ ժամանակի սղության պատճառով:
<!-- Հոդվածը գտնվում է թարմացման փուլում: -->[[Պատկեր:Nikol Pashinyan (2018-05-14).jpg|մինի|[[Հայաստանի Հանրապետության]] [[Հայաստանի Հանրապետության Կառավարություն|կառավարության]] առաջնորդ [[Նիկոլ Փաշինյան]]։]]
Կանխավ շնորհակալ: -->[[Պատկեր:Nikol Pashinyan (2018-05-14).jpg|մինի|[[Հայաստանի Հանրապետության]] [[Հայաստանի Հանրապետության Կառավարություն|կառավարության]] առաջնորդ [[Նիկոլ Փաշինյան]]։]]
'''Փաշինյանի կառավարություն''', [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] 16-րդ կառավարությունը, որը ձևավորվել է [[2018 թվական]]ի [[մայիս]]ին՝ [[Հայկական թավշյա հեղափոխություն|հայկական թավշյա հեղափոխության]] հաղթանակից հետո։ 2018 թվականի մայիսի 8-ին [[Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով|ՀՀ Ազգային ժողովում]] ստանալով բավարար քանակությամբ ձայներ՝ [[Նիկոլ Փաշինյան|Նիկոլ Փաշինյանը]] երկրի [[Հայաստանի Հանրապետության նախագահ|նախագահ]] [[Արմեն Սարգսյան]]ի կողմից նշանակվում է [[Հայաստանի Հանրապետության վարչապետ]]<ref>{{Cite web|url=http://նախագահ.հայ/hy/decrees/item/4532|title=ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ|website=նախագահ.հայ|accessdate=2018-05-19}}</ref>՝ իր ձեռքը վերցնելով կառավարման ապարատը։ 2019 թվականի հունվարի 14-ին՝ [[ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողով|ՀՀ 7-րդ գումարման ԱԺ-ի]] առաջին նիստի օրը նախագահի կողմից Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Նիկոլ Փաշինյանը կրկին նշանակվեց վարչապետ<ref>{{Cite web|url=http://www.president.am/hy/press-release/item/2019/01/14/Preisdent-Armen-Sarkissian-met-with-Nikol-Pashinyan/|title=Շատ էական է, որ իշխանության բոլոր ճյուղերը կարողանան համագործակցել, ներդաշնակ լինել մի նպատակի համար, որը մեր երկիրն է. Արմեն Սարգսյան - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ|website=www.president.am|language=hy|accessdate=2019-01-15}}</ref>, ինչի արդյունքում [[դե յուրե]] ավարտվեց այս կառավարության լիազորությունների ժամկետը:
'''Փաշինյանի կառավարություն''', [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] 16-րդ կառավարությունը, որը ձևավորվել է [[2018 թվական]]ի [[մայիս]]ին՝ [[Հայկական թավշյա հեղափոխություն|հայկական թավշյա հեղափոխության]] հաղթանակից հետո։ 2018 թվականի մայիսի 8-ին [[Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով|ՀՀ Ազգային ժողովում]] ստանալով բավարար քանակությամբ ձայներ՝ [[Նիկոլ Փաշինյան|Նիկոլ Փաշինյանը]] երկրի [[Հայաստանի Հանրապետության նախագահ|նախագահ]] [[Արմեն Սարգսյան]]ի կողմից նշանակվում է [[Հայաստանի Հանրապետության վարչապետ]]<ref>{{Cite web|url=http://նախագահ.հայ/hy/decrees/item/4532|title=ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ|website=նախագահ.հայ|accessdate=2018-05-19}}</ref>՝ իր ձեռքը վերցնելով կառավարման ապարատը։ 2019 թվականի հունվարի 14-ին՝ [[ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողով|ՀՀ 7-րդ գումարման ԱԺ-ի]] առաջին նիստի օրը նախագահի կողմից Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Նիկոլ Փաշինյանը կրկին նշանակվեց վարչապետ<ref>{{Cite web|url=http://www.president.am/hy/press-release/item/2019/01/14/Preisdent-Armen-Sarkissian-met-with-Nikol-Pashinyan/|title=Շատ էական է, որ իշխանության բոլոր ճյուղերը կարողանան համագործակցել, ներդաշնակ լինել մի նպատակի համար, որը մեր երկիրն է. Արմեն Սարգսյան - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ|website=www.president.am|language=hy|accessdate=2019-01-15}}</ref>, ինչի արդյունքում [[դե յուրե]] ավարտվեց այս կառավարության լիազորությունների ժամկետը:



16:04, 16 հունվարի 2019-ի տարբերակ

Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնորդ Նիկոլ Փաշինյան։

Փաշինյանի կառավարություն, Հայաստանի Հանրապետության 16-րդ կառավարությունը, որը ձևավորվել է 2018 թվականի մայիսին՝ հայկական թավշյա հեղափոխության հաղթանակից հետո։ 2018 թվականի մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում ստանալով բավարար քանակությամբ ձայներ՝ Նիկոլ Փաշինյանը երկրի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ[1]՝ իր ձեռքը վերցնելով կառավարման ապարատը։ 2019 թվականի հունվարի 14-ին՝ ՀՀ 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստի օրը նախագահի կողմից Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Նիկոլ Փաշինյանը կրկին նշանակվեց վարչապետ[2], ինչի արդյունքում դե յուրե ավարտվեց այս կառավարության լիազորությունների ժամկետը:

Փաշինյանի կառավարությունը մինչ 2018 թվականի հոկտեմբերի 3-ը կազմված էր խորհրդարանական երեք քաղաքական ուժերի կոալիցիայից, որոնք են «Ելք» դաշինքը (ներառում է «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները), «Ծառուկյան» դաշինքը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Փաշինյանը վեց նախարարի աշխատանքից ազատման միջնորդություն ներկայացրեց նախագահին այն բանից հետո, երբ իրենց կուսակցությունները («Ծառուկյան» դաշինքը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը) աջակցեցին վիճահարույց օրենքի ընդունմանը:[3] Ավելի ուշ Դաշնակցությունը մեղադրեց վարչապետին, որ նա «քաղաքական մենիշխանություն հաստատելու նորօրյա փորձ է կատարում»:[4]

Հայաստանի կառավարությունը բաղկացած է տասնյոթ նախարարությունից և տասնվեց ենթակա մարմիններից։ Յուրաքանչյուր նախարարություն պատասխանատու է պետական ապարատի համապատասխան ոլորտ(ներ)ի կառավարական որոշումների մշակման և իրականացման համար։[5][6]

Կառավարության ձևավորման պատմություն

2017 թվականին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի, ինչն էլ իրենից ենթադրում էր քաղաքական նոր ինստիտուտների և հայեցակարգերի առաջ քաշում։ Ըստ այդ փոփոխությունների՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը դառնում էր երկրի գլուխը, իսկ նախագահի նախկին լայն լիազորությունները մեծապես սահմանափակվում էին։ 2018 թվականի ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում նախկին նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը ընտրվում է վարչապետ՝ խախտելով վարչապետական աթոռին չհավակնելու նախկինում մամուլին տված իր խոստումը։

Այս իրողության արձանագրումից հետո նախկինում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսված համաժողովրդական շարժումը ավելի մեծ ծավալներ է ընդունում։ Դա հանգեցնում է նրան, որ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման նախորդ օրը՝ ապրիլի 23-ին, գործող կառավարության ղեկավարը հայտարարում է իր հրաժարականի մասին։ Այնուամենայնիվ շարժումը չի դադարում, քանի որ ցուցարարներն իրենց առջև խնդիր էին դրել ամեն կերպ բացառել Սերժ Սարգսյանի ստվերային կառավարումն ու հասնել «Հանրապետական» կուսակցության կապիտուլյացիային։ Շուտով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է այն մասին, որ իրենց կուսակցությունը վարչապետի պաշտոնում չի առաջադրի որևէ թեկնածու։ Այս հանգամանքից հետո Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՀ Ազգային ժողովում դրվում է քվեարկության։ Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվում է Հայաստանի վարչապետ․ այս ընտրությանը հաջորդում են իշխանական մարմինների և կառավարության նոր կազմի ձևավորումը։ Ընտրվելուց հետո ՀՀ վարչապետն իր շնորհակալական ելույթում ասել է․

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը
- Նիկոլ Փաշինյան

Կառուցվածք

Կառավարչական աշխատակազմ

Գլխավոր իշխանական մարմիններ
Պաշտոն Անուն, ազգանուն Կուսակցություն Քաղաքական ուժ Պաշտոնավարման սկիզբ / ավարտ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան «Քաղաքացիական պայմանագիր» «Ելք» դաշինք մայիսի 8, 2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան «Քաղաքացիական պայմանագիր» «Ելք» դաշինք մայիսի 11, 2018 - հունվարի 14, 2018[7]
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան «Քաղաքացիական պայմանագիր» «Ելք» դաշինք մայիսի 11, 2018
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան Անկուսակցական «Ծառուկյան» դաշինք մայիսի 12, 2018
Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան «Քաղաքացիական պայմանագիր» «Ելք» դաշինք մայիսի 10, 2018

Նախարարական կազմ

Գլխավոր իշխանական մարմիններ
Պաշտոն Անուն, ազգանուն Կուսակցություն Քաղաքական ուժ Պաշտոնավարման սկիզբ / ավարտ
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյան ՀՅԴ ՀՅԴ մայիսի 12, 2018 - հոկտեմբերի 3, 2018[8]
Գեղամ Գևորգյան Անկուսակցական[9] հոկտեմբերի 15, 2018
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունց Անկուսակցական Հայ ազգային կոնգրես[10] մայիսի 12, 2018 - հունվարի 14, 2018[11]
թափուր է
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան Անկուսակցական[12] «Ելք» դաշինք մայիսի 11, 2018
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյան Անկուսակցական «Ելք» դաշինք մայիսի 11, 2018 - հունվարի 14, 2019[13]
թափուր է
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյան ՀՅԴ ՀՅԴ մայիսի 12, 2018 - հոկտեմբերի 3, 2018[8]
Տիգրան Խաչատրյան հոկտեմբերի 15, 2018[14]
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյան Քաղաքացիական պայմանագիր «Ելք» դաշինք մայիսի 11, 2018
Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյան Անկուսակցական «Ծառուկյան» դաշինք մայիսի 12, 2018 - հոկտեմբերի 3, 2018[8]
Ֆելիքս Ցոլակյան Անկուսակցական[15] հոկտեմբերի 4, 2018
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյան Բարգավաճ Հայաստան «Ծառուկյան» դաշինք մայիսի 12, 2018 - հոկտեմբերի 3, 2018[8]
Գարեգին Բաղրամյան Անկուսակցական հոկտեմբերի 4, 2018
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան Անկուսակցական «Ելք» դաշինք մայիսի 12, 2018
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան Անկուսակցական «Ելք» դաշինք մայիսի 12, 2018
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան Անկուսակցական «Ելք» դաշինք մայիսի 12, 2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան Հանրապետություն «Ելք» դաշինք մայիսի 12, 2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյան Լուսավոր Հայաստան[16] «Ելք» դաշինք մայիսի 12, 2018 - նոյեմբերի 14, 2018[17]
թափուր է
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան Անկուսակցական[18] «Ելք» դաշինք մայիսի 12, 2018
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյան Բարգավաճ Հայաստան «Ծառուկյան» դաշինք մայիսի 12, 2018 - հոկտեմբերի 3, 2018[8]
Գաբրիել Ղազարյան Անկուսակցական[19] հոկտեմբերի 10, 2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյան Քաղաքացիական պայմանագիր «Ելք» դաշինք մայիսի 11, 2018
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյան Անկուսակցական «Ծառուկյան» դաշինք[20] մայիսի 12, 2018 - հոկտեմբերի 3, 2018[8]
Հակոբ Արշակյան Քաղաքացիական պայմանագիր «Ելք» դաշինք հոկտեմբերի 4, 2018

Ենթակա մարմիններ

Ստորև ներկայացված են կառավարությանը և նախարարություններին ենթակա տասնվեց հատուկ մարմինները

Հատուկ մարմին Ղեկավար Կուսակցություն Նշանակում Ղեկավար մարմին
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Տաթևիկ Ռևազյան Անկուսակցական հուլիսի 10, 2018 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
Ազգային անվտանգության ծառայություն Արթուր Վանեցյան Անկուսակցական մայիսի 10, 2018 Հայաստանի Հանրապետության վարչապետ
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն Աշոտ Մարտիրոսյան Անկուսակցական սեպտեմբերի 11, 2008
Ոստիկանական ուժեր Վալերի Օսիպյան Անկուսակցական մայիսի 10, 2018
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե Սարհատ Պետրոսյան Անկուսակցական
Պետական գույքի կառավարման վարչություն Նարեկ Բաբայան Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
Պետական եկամուտների կոմիտե Դավիթ Անանյան Անկուսակցական մայիսի 17, 2018
Քաղաքաշինության պետական կոմիտե Ավետիք Էլոյան Անկուսակցական հոկտեմբերի 11, 2016

Ծանոթագրություններ

  1. «ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018-05-19-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. «Շատ էական է, որ իշխանության բոլոր ճյուղերը կարողանան համագործակցել, ներդաշնակ լինել մի նպատակի համար, որը մեր երկիրն է. Արմեն Սարգսյան - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019-01-15-ին.
  3. «Նախագահը ստորագրել է նախարարների ազատման հրամանագրերը». Hetq.am. Վերցված է 2019-01-15-ին.
  4. «ՀՅԴ․ «Գործ ունեք ուղղակի ժողովրդավարության անվան տակ...». Hetq.am. Վերցված է 2019-01-15-ին.
  5. LLC, Helix Consulting. «Կառավարություն - Կառուցվածք - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2019-01-15-ին.
  6. LLC, Helix Consulting. «Կառավարություն - Կազմ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2019-01-15-ին.
  7. «Արարատ Միրզոյանն ընտրվեց 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019-01-15-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «Արմեն Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվեցին վեց նախարարները». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018-10-03-ին.
  9. LLC, Helix Consulting. «Կառավարություն - Կազմ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2019-01-15-ին.
  10. «Новоназначенный министр культуры о сюрпризе с кадрами в правительстве и логике назначений». newsarmenia.am. Վերցված է 2018-05-16-ին.
  11. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019-01-15-ին.
  12. Տոնոյան, Դավիթ (2018-05-11). «Դավիթ Տոնոյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար». Հայաստանի Հանրապետության Կառավարություն. Վերցված է 2019-01-15-ին. {{cite web}}: line feed character in |title= at position 14 (օգնություն)
  13. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019-01-15-ին.
  14. LLC, Helix Consulting. «Կառավարություն - Կազմ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2019-01-15-ին.
  15. LLC, Helix Consulting. «Կառավարություն - Կազմ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2019-01-15-ին.
  16. «Government - Team Members - The Government of the Republic of Armenia». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2018-05-16-ին. {{cite web}}: line feed character in |title= at position 44 (օգնություն)
  17. «Մանե Թանդիլյանը հայտարարում է իր հրաժարականի մասին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019-01-15-ին.
  18. LLC, Helix Consulting. «Կառավարություն - Կազմ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2019-01-15-ին.
  19. LLC, Helix Consulting. «Կառավարություն - Կազմ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2019-01-15-ին.
  20. «Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նոր նախարարը նախկինում ՀՔԾ քննիչ է եղել (ֆոտո)». news.am. Վերցված է 2018-05-13-ին.