Էրիկ Գրիգորյան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Էրիկ Գրիգորյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2018 - 2019 | ||||
| ||||
2019 - 2020 | ||||
Կրթություն՝ | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (2000), Էգեյան համալսարան (2005) և Սալոնիկի համալսարան (2009) | |||
Մասնագիտություն՝ | պետական գործիչ և պետական ծառայող | |||
Ազգություն | հայ | |||
Ծննդյան օր | հոկտեմբերի 17, 1979թ․ | |||
Ծննդավայր | Կապան, Սյունիք | |||
Քաղաքացիություն | Հայաստան |
Էրիկ Գրիգորյան (հոկտեմբերի 17, 1979, Կապան, Սյունիք), Հայաստանի բնապահպանության նախարար (2018-2019)։ ՀՀ շրջակա միջավայրի նախարար (2019-2020)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրիկ Գրիգորյանը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 17-ին Կապան քաղաքում։ 1995-2000 թվականներին սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետի՝ բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության բաժնում։ 2004-2005 թվականներին սովորել է Էգեյան համալսարանի, բնապահպանական գիտությունների ֆակուլտետում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի կառավարման և քաղաքականության միջազգային անսպիրանտական ծրագիրը։ 2007 թվականին սովորել է Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի կառավարման միջազգային հետբուհական դիպլոմավորված ծրագիրը։ 2008-2009 թվականներին սովորել է Ալեքսանդրի Տեխնոլոգիական Ինստիտուտի և Սալոնիկի Արիստոտելի համալսարանի համատեղ դոկտորական ծրագրում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի տնտեսագիտությունը։
Աշխատել է բնապահպանական և կլիմայական տարբեր տեղական և միջազգային կազմակերպություններում և ծրագրերում։
2017 թվականի փետրվարի 22-ից աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական, 2017 թվականի մայիսի 30-ից Հայաստանի Հանրապետության բնապահպանության առաջին փոխնախարար, եղել է ԱՊՀ միջպետական բնապահպանական խորհրդի նախագահ[1], ՄԱԿ Կլիմայի Շրջանակային Կոնվենցիայի ազգային համակարգող[2]։
2020 թվականի մայիսի 5-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից[3]։
Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում և Գերմանիայում տպագրված մի շարք հրատարակությունների, գիտական հոդվածների հեղինակ է։
Ներկայումս հանդիսանում է "Environment Group" տարածաշրջանային բնապահպանական կազմակերպության հիմնադիրը և ղեկավարը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է ունի երեք երեխա, երկու որդի և դուստր։ Կինը՝ Նանե Շահնազարյան, աշխատում է ֆինանսների նախարարությունում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Էրիկ Գրիգորյանը՝ ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի նախագահ». MediaLab Newsroom-Laboratory (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Armenia 4th National Communication on Climate Change» (PDF).
- ↑ «Էրիկ Գրիգորյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից - WNews.am». PAN.am (անգլերեն). 2020 թ․ մայիսի 5. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Բնապահպանության նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանի ընտանիքը (Photo) - WNews.am». WNews.am (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.(չաշխատող հղում)