Աշոտ Մարտիրոսյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
Աշոտ Մարտիրոսյան
Ծնվել էսեպտեմբերի 16, 1949(1949-09-16) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ

Աշոտ Մերուժանի Մարտիրոսյան (սեպտեմբերի 16, 1949(1949-09-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախկին նախագահ (1993-2022)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Մարտիրոսյանը ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 16-ին Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Էներգետիկայի ֆակուլտետը։

Մինչ 1987 թվականը, ծառայել է որպես Հայկական ԱԷԿտուրբինային արտադրամասի պետ։ Ապա աշխատել է «Կովկասատոմէներգակարգավորում» պետական ձեռնարկությունում որպես գլխավոր ճարտարագետի տեղակալ։ 1992 թվականից մեկ տարով եղել է ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության վարչության պետ։

1993 թվականից, ՀՀ միջուկային կարգավորման մարմնի ստեղծման հետ միասին, ծառայել է որպես գլխավոր պետ, այնուհետև, կարգավորման մարմնի վերակազմավորման և փոփոխման հետ միասին, եղել է նախ որպես ՀՀ ԿԱ ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետ (մինչև 2002), ապա՝ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչության պետ (մինչև 2008 թվական)։

2008 թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ[1]։ Շարունակում է պաշտոնավարումը 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ որպես ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի իրավահաջորդ՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում[2]։

2022 թվականի ապրիլի 22-ին ըստ դիմումի ազատվել է պաշտոնից[3]։ Ժամանակավոր պաշտոնակատարն է առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանացել է ՀԽՍՀ Գերագույն Սովետի պատվոգրի և Անանիա Շիրակացու մեդալի[4]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. Որոշում--Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին
  3. Աշոտ Մարտիրոսյանն ազատվել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնից
  4. Ա. Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ