Գաբրիել Ղազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Գաբրիել Ղազարյան | |||
| |||
|---|---|---|---|
| 2018 - 2019 | |||
| Նախորդող | Լևոն Վահրադյան | ||
| Հաջորդող | - | ||
| 2014 - 2016 | |||
| Նախորդող | Յուրի Վարդանյան | ||
| Հաջորդող | Հրաչյա Ռոստոմյան | ||
| Գիտական աստիճան՝ | Մանկավարժական գիտությունների թեկնածու և դոցենտ | ||
| Ազգություն | հայ | ||
| Ծննդյան օր | մարտի 12, 1972 (53 տարեկան) | ||
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
| Քաղաքացիություն | |||
Գաբրիել Ֆրունզի Ղազարյանը (մարտի 12, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մարզական և հասարակական գործիչ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար[1]։ Անկուսակցական, 2014 - 2016 թվականներին եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, 2016-2018 թվականներին՝ նախարարի տեղակալ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1988-1992 թթ. - Ֆիզիկական կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտ (գերազանցությամբ)
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1992-1994 թթ. - Կոտայքի մարզի Առինջ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ,
1993-2009 թթ. - Երևանի Արաբկիր համայնքի թիվ 1 մարզադպրոցում բասկետբոլի մարզիչ,
1996 թ. - մեթոդիստ, 1999 թ. - ուսումնական գծով փոխտնօրեն, 2000-2007 թթ. - ուսմասվար,
2007 թ. - տնօրեն,
2000-2006 թթ. - Ֆիզիկական կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի դասախոս,
2002 թվականից՝ ասիստենտ,
2005 թվականից՝ դոցենտ,
2009-2010 թթ. - Հայ-Ռուսական (Սլավոնական) Պետական համալսարանի մարմնամարզության և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս,
2010 թ. - ավագ դասախոս,
2010-2013 թթ. - Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե, սպորտի բաժնի պետ,
2014 թ. սպորտվարչության պետ,
2014 թ. մայիսի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար[2]։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 2016 թ. սեպտեմբերի 27-ը։
2016 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։
2018-2019 թթ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
2019-2023 թթ. "Գազպրոմ Արմենիա ՓԲԸ" ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գծով տնօրենի տեղակալ:
Այլ տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1986-1992 թթ. - Հայաստանի բասկետբոլի հավաքական թիմի անդամ, հանրապետության բազմակի չեմպիոն։
2002 թ. - Մանկավարժական գիտությունների թեկնածու։
2005 թ. - Շնորհվել է դոցենտի կոչում։
2010 թ. - Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ։
2020 թ. Հայաստանի Սպորտի զարգացման հիմնադրամի նախագահ:
Հեղինակ է շուրջ 43 գիտական աշխատանքների և 1 դասագրքի՝ նվիրված ֆիզիկական դաստիարակության, սպորտային մարզման տեսության և մեթոդիկայի խնդիրներին։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
