Սարհատ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սարհատ Պետրոսյան
Սարհատ Պետրոսյան.png
Ծնվել էսեպտեմբերի 27, 1981(1981-09-27) (38 տարեկան)
ԾննդավայրՍալմաստ, Արևմտյան Ադրբեջան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
Մասնագիտությունճարտարապետ, քաղաքաշինարար և հետազոտող

Սարհատ Պետրոսյան (սեպտեմբերի 27, 1981, Սալմաստ, Իրան), ճարտարապետ, քաղաքաշինարար, հետազոտող, 2018 թվականի օգոստոսից մինչև 2019 թվականի հոկտեմբեր՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծացել է իրանահայ բժիշկ Վազրիկ Պետրոսյանի և լրագրող Ռուբինա Ղազարյանի ընտանիքում։ 9 տարեկանում ընտանիքի հետ Իրանից տեղափոխվել է Հայաստան։ 2010 թվականին ամուսնացել է Արևիկ Մանուկյանի հետ (մասնագիտությամբ՝ սոցիոլոգ, անկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի դուստրը) [2]։ Ունի երկու դուստր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-2003 թվականներին սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում և ստացել ճարտարապետի (մագիստրոսի որակավորում)։ Գիտական-հետազոտական աշխատանքը շարունակել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ «Շուշիի քաղաքաշինական զարգացման և ռեաբիլիտացիայի խնդիրները» թեմայով 2006 թվականին պաշտպանել է գիտական թեզ և ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։ 2004- 2017 թվականներին դասավանդել է նույն համալսարանում՝ 2014թ. ստանալով դոցենտի գիտական կոչում։ 2011 թվականին վերապատրաստվել է Կանզասի (ԱՄՆ) համալսարանի Ճարտարապետության, քաղաքաշինության և դիզայնի դպրոցում, իսկ 2015 թվականին՝ Ժնևի համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության պահպանության միջազգային իրավունքի ամբիոնում [3]։

Աշխատանքային և պաշտոնեական փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006-2018 թվականներին հիմնադրել և ղեկավարել է ՍՊ2 նախագծային գրասենյակը։

2007 թվականին աշխատել է «Հայնախագիծ» ինստիտուտի քաղաքաշինական արվեստանոցում։ 2007-2018 թվականներին միջազգային ու տեղական տարբեր ծրագրերում, այդ թվում՝ ՀԲ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի, Գեթթի հիմնադրամի, ինչպես նաև ՀՀ կառավարության տարբեր գերատեսչություններում, եղել է քաղաքային պլանավորման և զարգացման փորձագետ։ 2008-2011 թվականներին աշխատել է «Պողոսյան պարտեզներ» կազմակերպությունում որպես տնօրեն։ 2012-2018 թթ. հիմնադրել և ղեկավարել է «Ուրբանլաբ» քաղաքային անկախ հետազոտական կազմակերպությունը։ 2015-2017 թվականներին ղեկավարել է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության «Պատմական քաղաքներում համայնքի քաղաքային ռազմավարություններ (COMUS)» համատեղ ծրագիրը [4]։

ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի որոշումով նշանակվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար (2019 թ. հուլիսի 27-ից՝ Կադաստրի կոմիտե)։

Գիտական և հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողական տարիներից հանդես է եկել Երևանում պատմական հուշարձանները քանդելու կամ ապամոնտաժելու ծրագրերի դեմ։ 2005 թվականին ընկերների հետ հաջողել է խոչընդոտել Երևանի Աբովյան փողոցում գտնվող և 19-րդ դար թվագրվող շենքը քանդելուն (ներկայիս «Ալեքսանդր» հյուրանոցի շենքի մի մասը), 2010 թվականին՝ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելուն[5], իսկ 2012 թվականին՝ Կառավարական շենքի գմբեթը կառուցելուն [6]։ Հանդես է եկել քաղաքաշինության և պատմական միջավայրերի պահպանության քաղաքականության վերաբերյալ առաջարկություններով [7]։ Պետրոսյանի ղեկավարած հետազոտության շրջանակում բացահայտվել է տեղական օրենքի և Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանության կոնվենցիայի հակասությունը, ինչի արդյունքում 2014 թվականին փոփոխվել է Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրերի մասին ՀՀ օրենքը։

2016 թվականին Վենետիկի ճարտարապետական բիենալեում համադրել է Հայաստանի ազգային տաղավարը [8] ։

Մասնակցել է ավելի քան 40 գիտաժողովների և դասընթացների, հեղինակել կամ համահեղինակել է Հայաստանում և արտերկրում հրատարակված 18 աշխատություն [9] ։ 2017 թվականին Park Books-ը հրատարակել է Սարհատ Պետրոսյանի և Կատարինա Ռոթերսի «Ուտոպիա և փլուզում. վերանայելով Մեծամորը՝ հայկական ատոմային քաղաքը» [10]։

ՀՀ ճարտարապետների պալատի , «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի խորհուրդների, ինչպես նաև ՀՀ Նախագահի մրցանակի արվեստի հանձնախմբի անդամ է։ 2018 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է ներկայացրել» 
  2. editor (2018-10-22)։ «Արևիկ Մանուկյան և Սարհատ Պետրոսյան. «Քաղաքային կյանքն իր կանոններն ունի»»։ Medium (անգլերեն)։ Վերցված է 2019-10-17 
  3. «Sarhat Petrosyan - Academia.edu»։ independent.academia.edu։ Վերցված է 2019-10-17 
  4. «Community-Led Urban Strategies in Historic Towns»։ Community-led Urban Strategies in Historic Towns (en-GB)։ Վերցված է 2019-10-17 
  5. «ՀԱՎԱՔՎԵԼ Է 23 000 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ»։ ՀԱՎԱՔՎԵԼ Է 23 000 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ։ Վերցված է 2019-10-17 
  6. ««Սա հերթական բուդկա չի, սա մայրաքաղաքի գլխավոր շենքն է»»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2019-10-17 
  7. «Քաղաքաշինությունն ու նոր կառավարությունը 2»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2019-10-17 
  8. «Մեր մասին»։ www.independentlandscape.am։ Վերցված է 2019-10-17 
  9. «Sarhat Petrosyan - Academia.edu»։ independent.academia.edu։ Վերցված է 2019-10-17 
  10. Utopia and Collapse