Լևոն Վահրադյան
Լևոն Վահրադյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
մայիսի 12, 2018 | ||||
Հաջորդող | Գաբրիել Ղազարյան | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Ազգություն | հայ | |||
Ծննդյան օր | հունվարի 21, 1984 | |||
Ծննդավայր | Արթիկ, Շիրակ | |||
Քաղաքացիություն | Հայաստան |
Լևոն Սեդրակի Վահրադյան (հունվարի 21, 1984, Արթիկ, Շիրակի մարզ), Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀՀ սպորտի վարպետ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Վահրադյանը ծնվել է 1984 թվականի հունվարի 21–ին Արթիկ քաղաքում։ 1990-2000 թվականներին սովորել է Արթիկի թիվ 7 միջնակարգ դպրոցում։ 2000-2004 թվականներին սովորել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում։ 2006-2010 թվականներին աշխատել է նույն ինստիտուտում որպես դասախոս, ՀՀ բասկետբոլի պատանիների հավաքական թիմի ավագ մարզիչ։ 2010-2012 թվականներին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։ 2007-2012թվականներին աշխատել է Երևանի մանկապատանեկան թիվ 13 համալիր մարզադպրոց հիմնարկում՝բասկետբոլի մարզիչ։ 2013-2014 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե իրավաբանական անձանց հիմնարկում՝ կազմակերպչական կադրերի, գործերի կառավարման և արձանագրային վարչության պետ, ապա մեկ տար շարունակ աշխատել է «Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան» մարզադպրոցում որպես տնօրեն։Մինչև 2017 թվականը աշխատել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության փորձագետ[2]։ 2017 թվականին օգոստոսի 10–ին նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ։
2018 թվականի մայիսի 12-ից ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
Երկար տարներիներ խաղացել է Հայաստանի բասկետբոլի հավաքականում, մասնակցել է միջազգային մրցաշարերի, զինապարտ է։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Լևոն Վահրադյան. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կենսագրությունը». Armtimes.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Լեւոն Վահրադյան. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի կենսագրությունը(չաշխատող հղում)