Տաթևիկ Ռևազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաթևիկ Հարությունի Ռևազյան
Ծնվել էհունվարի 22, 1988
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունԿոպենհագենի բիզնես դպրոց, Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոց
ԱշխատանքՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար

Տաթևիկ Հարությունի Ռևազյան (հունվարի 22, 1988, Երևան, Հայաստան), ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար (2018-2022)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաթևիկ Ռևազյանը ծնվել է 1988 թվականին Երևանում։ 1993 թվականին ընտանիքով տեղափոխվել են Դանիա[2]։ 2007-2010 թվականներին սովորել է Կոպենհագենի բիզնես դպրոցում, բիզնես կառավարման և կազմակերպչական հաղորդակցության մասնագետ է, իսկ 2011-2014 թվականներին ավարտել է մագիստրատուրան։ Այնուհետև 2012-2013 թվականներին սովորել է Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցում, որտեղ ստացել է միջազգային կառավարչի որակավորում։ Ուսումնառության ընթացքում ապրել է Լոնդոնում, Սան Ֆրանցիսկոյում, Հայաստանում, Շվեդիայում, Դանիայում։

Աշխատել է Կոպենհագենի ավիացիայի ոլորտում։ 2013-2016 թվականներին եղել է «Ամսթրիմ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն։ Նա 2015-2017 թվականներին աշխատել է «Մոմոնդո» ընկերությունում՝ որպես ընկերության ընդհանուր վաճառքի և համագործակցության ղեկավար, ապա 2017-2018 թվականներին «FLYR» գործակալությունում՝ որպես գլոբալ համագործակցության տնօրեն։ Երկու ընկերություններն էլ զբաղվում են ավիացիոն ոլորտի խնդիրներով։ 2018 թվականի հուլիսի 10-ից Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ[3]։ 2022 թվականի հունիսի 13-ին հայտարարել է պաշտոնը լքելու մասին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Governing bodies». www.eurocontrol.int (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. «Տաթևիկ Ռևազյանի կենսագրությունը». yelaket.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. Քաղավիացիայի կոմիտեն կղեկավարի Տաթեւիկ Ռեւազյանը
  4. «Տաթևիկ Ռևազյանը հրաժեշտ է տալիս Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]