Jump to content

Սարդ-Մարդ։ Վերադարձ տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարդ-Մարդ։ Վերադարձ տուն
անգլ.՝ Spider-Man: Homecoming[1] և ճապ.՝ スパイダーマン:ホームカミング
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին և մարտաֆիլմ
Թվականհուլիսի 7, 2017[2][3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Ուոթս
ՊրոդյուսերՔևին Ֆայգի[4] և Էմի Պասկալ[4]
Սցենարի հեղինակՋոն Ֆրենսիս Դեյլի[5], Ջոնաթան Գոլդշտեյն[5], Ջոն Ուոթս[4], Christopher Ford?[4], Քրիս ՄաքՔեննա[4] և Էրիկ Սոմերս[4]
ԴերակատարներԹոմ Հոլանդ[6][7], Մարիսա Թոմեյ[1][7], Զենդայա[8][9][7], Թոնի Ռևոլորի[9][10][11][…], Լորա Հարիեր[10][11][7], Ռոբերտ Դաունի[12][7], Մայքլ Քիթոն[13][14][7], Դոնալդ Գլովեր[15][7], Մարտին Սթար[16][7], Abraham Attah?[17][7], Selenis Leyva?[18][7], Լոգան Մարշալ-Գրին[19][20][7], Մայքլ Մենդո[20][7], Բուկեմ Վուդբայն[21][22][7], Թայն Դեյլի[23][7], Գարսել Բովե[24][7], Tiffany Espensen?[24][7], Անգուրի Ռայս[25][7], Մայքլ Չեռնուս[26][7], Martha Kelly?[27][7], Ջոն Ֆավրո[28][7], Ջեյքոբ Բատալոն[4][29][7], Սթեն Լի[30][7], Քրիս Էվանս[31][7], Գվինեթ Փելթրոու[32][7], Հանիբալ Բյուրես[32][7], Քենեթ Չոի[32][7], Գարի Վիքս[32][7], Josie Totah?[32][7], Էմի Հիլլ[32][7], Քրիստոֆեր Բերրի[7], Խորխե Լենդեբորգ[7], Tunde Adebimpe?[7], Isabella Amara?[7], Michael Barbieri?[7], Hemky Madera?[7], Zach Cherry?[7], Kirk Thatcher?[7], Yu Lew?[7], Sondra James?[7], Bob Adrian?[7], Gary Richardson?[7], Joe Hang?[7], Ուեյն Փեր[7], Alexa Laraki?[7], Liza Fagin?[7], John Penick?[7], Էթան Դիզոն[7], Miles Mussenden?[7], Քևին ԼաՌոսա կրտսեր[7], Ren Colley?[7], Jennifer Kim?[7], Ari Groover?[7], Louis Gonzalez?[7], Stewart Steinberg?[7], Andy Powers?[7], Omar Capra?[7], Nitin Nohria?[7], Vince Foster?[7] և Բրայան Շեֆեր[7]
ՕպերատորՍալվատորե Տոտինո
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո[33]
ՄոնտաժԴեն Լիբենթալ
Պատմվածքի վայրՆյու Յորք և Վաշինգտոն
Նկարահանման վայրPinewood Atlanta Studios[34], Midtown High School?[35], Downtown?[36], Նյու Յորք[37], Աստորիա[38], St. George?[39] և Նյու Յորք շրջան[39]
ԿինոընկերությունMarvel Studios և Columbia Pictures
Տևողություն133 րոպե[40]
Բյուջե175 000 000 $[41]
Շահույթ880 166 924 $[42] և 334 201 140 $[43]
ՆախորդԳալակտիկայի պահապանները. մաս 2
(ՄԿՏ)
ՀաջորդՍարդ-Մարդ․ Տնից հեռու
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
 Spider-Man: Homecoming Վիքիպահեստում

«Սարդ-Մարդ։ Վերադարձ տուն» (անգլ.՝ Spider-Man: Homecoming), ամերիկյան սուպերհերոսային ֆիլմ, հիմնված Marvel Comics-ի կողմից համանուն կոմիքսի վրա, որը արտադրվել է Columbia Pictures և Marvel Studios-ի կողմից, իսկ որպես բաշխիչ հանդիսացել է Sony Pictures Releasing-ը։ Համարվում է այդ անձի մասին թողարկված ֆիլմերի և Marvel կինեմատոգրաֆիայի տիեզերքի տասնվեցերորդ կինոնկարի երկրորդ վերագործումը։ Ռեժիսորի պաշտոնը զբաղեցրել է Ջոն Ուոթս, իսկ սցենարի հեղինակներն են Ջոնաթան Մ. Գոլդշտեյնը, Ջոն Ֆրենսիս Դեյլին, Քրիստոֆեր Ֆորդը, Քրիս ՄակԿեննան, Էրիկ Սոմմերսը և նույն ինքը` Ուոթսը։ Գլխավոր դերերը մարմնավորել են Թոմ Հոլլանդը, Մայքլ Կիտոնը, Զենդայան, Դոնալդ Գլովերը, Ջեյքոբ Բատալոն, Լաուրա Հերրիերը, Թոնի Ռևոլորին, Թայն Դեյլին, Բուկեմ Վուդբայնը, Մարիսա Տոմեյը և Ռոբերտ Դաունի-կրտսերը։ Այս ֆիլմում, Փիթեր Պարկերը փորձում է հավասակշռել իր ուժերը և դառնալ իրական Սարդ-Մարդ դեռ իր դպրոցական կյանքում։

«Սարդ-Մարդ։ Վերադարձ տուն» ֆիլմը էկրաններ կբարձրանա 2017 թվականի հուլիսի 7-ին ԱՄՆ-ում 3D, IMAX և IMAX 3D ձևաչափերով։ Ֆիլմի շարունակությունը կթողարկվի 2019 թվականի հուլիսի 5-ին։

Ֆիլմի սյուժեն ամբողջովին կապված է «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» կինոնկարի իրադարձությունների հետ։ Փիթեր Պարկերը սովորական ավագ դպրոցական է, ով վերածվում է սուպեր հերոսի։ Նա փորձում է համատեղել ահաբեկչության դեմ պայքարը, դպրոցական և ընտանեկան կյանքերը։ Պարկերի ուսուցիչը դառնում է Թոնի Ստարկը։ Պարկերը ստիպված է լինում փրկել Նյու Յորքը՝ կռվելով չար Անգղի հետ, ով մեղադրվում էր հորեղբայր Բենի սպանության մեջ[44][45]։

Դերասանական անձնակազմը և ռեժիսորը San Diego Comic-Con International-ում, 2016 թվական
  • Թոմ Հոլանդ — Փիթեր Փարկեր / Սարդ-Մարդ — տասնհինգամյա պատանյակ[46], ով ստացել է սուպերունակություններ գենետիկորեն մոդիֆիկացված սարդի կծելուց հետո։ Ֆիլմի պրոդյուսերներ Քևին Ֆայգին և Էմի Պասկալը հիացել էին Հոլլանդի կերտած դերով «Անհնարինը», «Գայլային դահլիճը» և «Ծովի սրտում» ֆիլմերում[47]։ Հոլլանդը հայտարարեց, որ նա ոգեշնչվել է իր նախորդներ Թոբի Մագուայերի և Էնդրյու Գարֆիլդի աշխատանքներով, ովքեր կերտել են Սարդ-Մարդ կերպարի նախկին դերերը, ինչպես նաև նա մտադրված է ստեղծել սեփական «նոր և հետաքրքիր» պատկեր սուպերհերոսի մասին[48]։ Նա պայմանագիր է կնքել երեք ֆիլմերի հետ, անտեսելով «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում նկարահանվելը[49][50]։
  • Մայքլ ԿիթոնԷդրիան Թումս / Անգղ[51][52][53], ֆիլմի գլխավոր հակառակորդը։
  • Զենդայա — Միշել Գոնսալես, Պարկերի համադասարանցիներից մեկը[53][54][55][56]։ Զենդայայի դերը նկարագրվում է ինչպես «շատ խելացի, ինտելեկտուալ և միշտ ընկղմված իր գրքերի մեջ»[57]։
  • Ջեյկոբ Բատալոն — Նեդ Լիդս, Պարկերի լավագույն ընկերը և համադասարանցին[53][56][57]։
  • Լաուրա Հերրիեր — Լիզ Ալլան, Պարկերի համադասարանցիներից մեկը[53][58][59][60]։
  • Թոնի Ռևոլորի — Ֆլեշ Թոմպսոն, Պարկերի համադասարանցին և մրցակիցը[53][55][58][60].
  • Բուկեմ Վուդբայն — Գերման Շուլց / Շոկեր[53][61][62].
  • Մարիսա Թոմեյ — Մեյ Պարկեր, Փիթերի մորաքույրը[63][64]։ Սկզբում Թոմեյին ընտրելով որպես Մեյ Պարկերի դերակատար մեծ աղմուկ բարձրացրեց երկրպագունների շրջանում, ովքեր կարծում էին, որ նա շատ երիտասարդ և գայթակղիչ է այդ դերի համար[65]։ «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմի պրոդյուսեր Սթիվեն Մակֆիլին ասաց, որ ՄԿՏ-ի համար նրանք փորձել են Փիթերին դարձնել «այնքան իրական, որքան հնարավոր է… Մասամբ այն պատճառով, որ նրա մորաքույրը 80 տարեկան չէ, և եթե նա համարվում է իր մահացած մոր քույրը, ապա ինչո՞ւ պետք է գերազանցի երկու սերունդ»[66]։
  • Ռոբերտ Դաունի-կրտսեր — Թոնի Ստարկ / Երկաթե մարդը, հանճար, միլիարդատեր, փլեյբոյ և սեփական գյուտի արդյունքով ստեղծված էլեկտրամեխանիկական զրագի բարերար[67]։ Sony Pictures-ի ներկայացուցիչ Թոմաս Ռոտմանի խոսքերով, առևտրական օգուտներից բացի վարձույթում Ռոբերտ Դաունի-կրտսերի մասնակցությունը, ինչպես նաև Ստարկի կարևոր հայտնվելը, ով վիճաբանության մեջ էր հայտնվել Փիթերի հետ «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում, հայտնեց, որ այդ հարաբերությունների վերականգնումը կարող է մեծ օգուտ տալ ֆիլմի տեսակետի համար[68]։
  • Մայքլ Չերնուս — Ֆինես Մեյսոն / Թիթեղագործ, ֆիլմի երկրորդային հակառակորդ։
  • Ջոն Ֆավրո — Հեփի Հոգան, թիկնապահ և Թոնի Ստարկի մոտիկ ընկերը[69][70]։
  • Դոնալդ Գլովեր[71] — անհայտ դեր։
  • Թայն Դեյլի[72], — Էնն Մարի Հոագ, հանցագործությունների վերահսկման Միության նախագահ (DODC):
  • Գրեգորի Ֆրենչ — հանցագործությունների վերահսկման Միության գործակալ։
  • Անգուրի ՌայսԳվեն Ստեյսի։
  • Իզաբելլա Ամարա — Սալլի Էվրիլ։
  • Սելենիս Լեյվա — տիկին Ուորներ։
  • Տիֆֆանի Էսպենսեն — Սինդի Մուն։
  • Խորխե Լենդերբորգ-կրտսեր — Միդթաունի աշակերտ։

Լոգան Մարշալ-Գրինը ֆիլմում խաղում է մեկ այլ հակառակորդի դեր[73]։ Մայքլ Բարբիերին կատարում է Փիթերի ընկերներից մեկի դերը, Ջեյսոն Մակենդեյլը;[74][75] Քենեթ Չոին, ով նախկինում ՄԿՏ-ում խաղացել է Ջիմ Մորիտի դերը, այստեղ հայտնվում է Պարկերի միջնակարգ դպրոցի տնօրենի դերով;[76] Մարտին Ստարը[77] խաղում է Միսթեր Հարինտոնի դերը, Պարկերի դպրոցի ուսուցիչը։ Ջ. Ջ. Տոտան[78][79],, Աբրահիմ Ատտան[80], Մայքլ Մենդոն[81], Գարսել Բովեն[82], և[83] ստացել են անհայտ դերեր։ Գաննիբալ Բերեսսը[84] խաղում է դպրոցում մարզիչ Ուիլսոնի դերը։ Ստարրը նախկինում խաղացել է էպիզոդիկ դեր «Անհավատալի Հալկ» ֆիլմում, որտեղ համաձայն ֆիլմի պատմության, եղել է Ամադե Չոն[85]։ Սարդ-Մարդի ստեղծող Ստեն Լին հայտնվում է կամեոյի կերպարով[86]։ Ուեյն Բերլին պետք է խաղա բանտային թիկնապահի դերը։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած Sony Pictures Entertainment կայքերի կոտրելուց հետո, համացանցում հայտնվեց Sony ընկերության ներկայացուցիչ Էմի Պասկալի և Columbia Pictures-ի նախագահ Դագա Բելգրադի նամակագրությունը, որտեղ ներկայացվում էր Սարդ-Մարդու կերպարի «նոր կրեատիվ ուղղության» արտոնությունը և նկարահանումների իրավունքը փոխանցել Marvel Studios ընկերությանը[87]։ 2015 թվականի փետրվարին Sony և Marvel Studios ընկերությունները հայտարարեցին, որ Սարդ-Մարդու մասին նոր ֆիլմը, որի պրոդյուսերները կլինեն Էմի Պասկալը և Քևին Ֆայգին, կդառնա Marvel կինեմատոգրաֆիայի տիեզերքի մաս և կթողարկվի 2017 թվականի հուլիսի 28-ին։ Անձը սկզբում կհայտնվի ՄԿՏ ավելի վաղ ֆիլմում[88]։ Այդ նույն ամսում հայտնի դարձավ, որ Սարդ-Մարդու կերպարի առաջին հայտնվելը տեղի կունենա «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում[89]։ Marvel Studios-ը քննարկում էր ՄԿՏ-ի այլ հերոսների հետ ապագա Սարդ-Մարդու մասին ֆիլմի ինտեգրումը, այդ ժամանակներում էլ հենց Sony Pictures ընկերությունը սկսեց զբաղվել ֆիլմի ֆինանսական և ֆիլմի աջակցության գործերով, ինչպես նաև իր պատասխանատվության տակ է վերցրել ֆիլմի աշխատանքների վերջնական վերահսկման պահպանումը[88]։

Ֆայգի խոսքերով, Marvel-ը պլանավորում է դեռ 2014 թվականի հոկտեմբերից Սարդ-Մարդու կերպարը ընդգրկել Կինոմատոգրաֆիական տիեզերքի ցանկում[90]։ Հայտարարվեց, որ Ավի Արադը և Մեթ Տոլմաչը, ովքեր նախկինում ստանձնել էին Մարկ Ուեբբի «Նոր Սարդ-Մարդը» ֆիլմերի շարքի պրոդյուսերների դերերը, այժմ կկատարեն նաև նոր ֆիլմի պրոդյուսերների պաշտոները[91], և որ Ուեբբը, Էնդրյու Գարֆիլդի գլխավոր դերի նախկին կատարողը չի մասնակցի ֆիլմի նկարահանումներին[92]։ Sony-ն սկսեց նոր դերասանի փնտրտուքները, որը պետք է Գարֆլիդից ավելի երիտասարդ լիներ[91]։ Փիթեր Պարկերի հիմնական հավակնորդները եղան Լոգան Լերմանը և Դիլան Օ'Բրայենը[93]։

2015 թվականի մարտ ամսին Դրյու Գոդդարդին տեսնում էին ֆիլմի սցենարիստի և ռեժիսորի պաշտոնում[94][95], այդ ժամանակ Օ'Բրայենը հերքեց ֆիլմում իր մասնակցությունը[96]։ Գոդդարդը, ով ավելի վաղ պեք է մասնակցեր Չարագործ վեցնյակ ֆիլմի նկարահանումներին, մերժեց ֆիլմի նկարահանումներին մասնակցելու առաջարկը[97]։ Հաջորդ ամսում Ֆայգին հայտնեց, որ Փիթեր Պարկերի անձը կլինի մոտավորապես 15 կամ 16 տարեկան[98]։ Նա նաև ավելացրեց, որ ֆիլմում չի ներկայացվելու հերոսի ծագման պատմությունը[90], բայց այդ ժամանակում ֆիլմում կլինի մի քանի տեսարաններ, որոնք հղվում են նախկին Սարդ-Մարդու կերպարին[99]։ Ավելի ուշ այդ նույն ամսում հայտարարվեց, որ Sony և Marvel ընկերությունները նախադիմում են Նեթ Ուոլֆի, Էյս Բատտերֆիլդի, Թոմ Հոլլանդի, Տիմոտի Չալամետի և Լիամ Ջեյմսի վարկածները Սարդ-Մարդու դերի համար[100], այդ ժամանակում էլ Հոլլանդը և Բատտերֆիլդը դարձան հիմնական թեկնածուները[101]։

2015 թվականի մայիսին Ջոնաթան Լիվայնը, Թեդ Մելֆին, Ջեյսոն Մուրը, Ջոն Ֆրենսիս Դեյլին և Ջոնաթան Գոլդշտեյնը, ինչպես նաև Ջարեդ Հեսսը դիտվում էին, որպես ֆիլմի ռեժիսորի պաշտոնում[102]։ Բատտերֆիլդը, Հոլլանդը, Ջուդա Լյուիսը, Մեթյու Լինտցը, Չարլի Պլամմերը և Չարլի Ռոուն կատարեցին սքրին-թեստեր Ռոբերտ Դաունի-կրտսեր հետ միասին, որոշելու համար, թե ով պետք է ստանձնի Կինոմատոգրաֆիական տիեզերքում հայտնի Երկաթե մարդու դերը[49][103]։ Ավելի քան 1500 թեկնածուներից ընտրվեցին 6 դերասաներ, ովքեր Ֆայգի, Պասկալի և «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմի ռեժիսորներ Էնթոնի և Ջո Ռուսսոների առջև լսումներ անցան[103]։ 2015 թվականի հունիսի սկզբին Լիվայնը և Մելֆին դարձան ռեժիսորի պաշտոնի համար հիմնական ֆավորիտները, այդ ժամանակներում էլ Դեյլին և Գոլդշտեյնը, ինչպես նաև Ջոն Ուոթսը գտնվում էին նախադիտումների մեջ[104]։ Ֆայգին և Պասկալը կրկին կրճատել են Սարդ-Մարդու դերի թեկնածուների քանակը, թողնելով միայն Հոլլանդին և Ռոուին։ Նաև Հոլլանդը սքրին-թեստ կատարեց Քրիս Էվանսի հետ, ով Կինոմատոգրաֆիական տիեզերքում մարմնավորել էր Կապիտան Ամերիկայի դերը[49]։ 2015 թվականի հունիսի 23-ին Marvel և Sony ընկերությունները պաշտոնապես հայտարարեցին, որ Փիթեր Պարկերի դերը կստանձնի Թոմ Հոլլանդը[47][105], իսկ ռեժիսորի պաշտոնը կզբաղեցնի Ջոն Ուոթսը[47]։ Ռուսսոն հայտնեց, որ Սարդ-Մարդու առաջին հայտնվելը տեղի կունենա «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում, ինչպես նաև մեծ գնահատական է տվել Հոլլանդի ակրոբատական ունակություններին[50]։

2015 թվականի հունիսի վերջին Ֆայգին հայտնեց, որ ֆիլմի գլխավոր հակառակորդը կլինի Սարդ-Մարդ կոմիքսի չարագործներից մեկը, ով դեռ չի հայտնվել այլ ֆիլմերում[106], և որ նկարահանումները կսկսեն 2016 թվականի հունիսին[107]։ Մեյ Պարկերի դերը հասավ Մարիսա Տոմեյին[63]։ Նաև հայտնի դարձավ, որ Դեյլին և Գոլդշտեյնը բանակցությունների մեջ են մտել, որպեսզի գրեն ֆիլմի սցենարը[108], որոնք ավարտվեցին հաջողությամբ[109]։ 2015 թվականի հոկտեմբերին Ուոթսը հայտնեց, որ ցանկանում է նկարահանվել ֆիլմում, որպես Փիթեր Պարկերի մեծահասակ դերի կատարող, նախապատվություն տալով այնպիսի կինոնկարներին, ինչպիսիք են «Մի բան ասա», «Գրեթե հայտնի» և «Սերը չեն գնում», որոնք այդ ժանրի նրա ամենասիրելի ֆիլմներն են[110]։ Դեկտեմբերում Օլիվեր Շոլլը նշանակվեց ֆիլմի բեմադրող-նկարիչ[111]։

Նախապատրաստություն նկարահանումների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի ռեժիսոր Ջոն Ուոթսը San Diego Comic-Con International-ում 2016 թվականին

2016 թվականի հունվարին Sony-ն տեղափոխեց ֆիլմի պրեմիերան ամսի 28-ից փոխելով 2017 թվականի հուլիսի 7-ին[112]։ Ինչպես նաև հայտնի դարձավ, որ ֆիլմը կթողարկվի IMAX 3D ձևաչափով[113]։ Ջեյ Քեյ Սիմմոնսը հետաքրքրություն հայտնեց վերադառնալ Ջեյ Ջեյ Ջեյմսոնի դերակատարման համար, որը նա խաղացել է Սեմ Ռեյմի տրիլոգիայում[114]։ Մարտի սկզբին Զենդայան ստանձնեց Միշելի դերը (Փիթերի համադասարանցին), այդ ժամանակում էլ Թոմեյը ընտրվեց ինչպես Մեյ Պարկերը[54][64]։ Հաջորդ ամսում Քևին Ֆայգին հաստատեց, որ Marvel Կինոմատոգրաֆիական տիեզերքի նախկին ֆիլմերի հերոսները այստեղ նույնպես կհայտնվեն[115], հայտնելով, որ Sony ընկերության հետ ունեցած անթույլատրելի պայմանագիրը միևնույն ժամանակ պատճառ չի հանդիսանա, թե ինչպիսի հերոսներ կարող են և չեն կարող մասնակցել նկարահանումներին։ Բացի դրանից, հարգանքով մոտենալով Sony-ի հետ հարաբերություններին Ֆայգին հայտնեց. «Մենք աշխատում ենք միասին։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչ կցուցադրվի տիտրներում, բայց ֆիլմը հանդիսանում է Marvel Studios-ի ծրագիրը, որը նկարահանում է Sony Pictures-ը։ Համաձայն մեր բանակցություններին, նոր ֆիլմը - «Սոնի»-ի կինոնկարն է։ Էմի Պասկալը նրանց հետ միասին զբաղվում է ֆիլմի պրոդյուսերությամբ, իսկ այդ ամենը գտնվում է «Սոնի» պրոդակշնի ղեկավար Թոմ Ռոտմանի վերահսկողության ներքո։ Մենք հանդիսանում ենք գեղարվեստական պրոդյուսերներ. մենք գտնում ենք դերասանների, ներկայացնում ենք նրանց հանդիսատեսին, մասնակցում ենք ֆիլմի սցենարի ստեղծմանը և պատրասվում ենք նկարահանել ֆիլմ Սարդի մասին»[99]։

Բացի դրանից, ապրիլին Sony ընկերությունը ներկայացրեց Սարդ-Մարդու մասին ֆիլմի նոր անվանումը և պաշտոնական լոգոտիպը։ Ֆիլմը ստացավ «Սարդ-Մարդ։ Վերադարձ տուն» անվանումը[45][116]։ «Վերադարձ տուն» ենթավերնագրի կիրառման մասին Sony Pictures ընկերության ներկայացուցիչ Թոմաս Ռոտմանը հայտնեց, որ այդ «հղում է դեպի միջնակարգ դպրոց», ինչպես նաև հղում է «Սարդ-Մարդու վերադարձը դեպի Marvel Կինոմատոգրաֆիական տիեզերք»[116]։ Մայքլ Կիթոնը բանակցությունների մեջ է մտել, որպեսզի մարմնավորի չար հերոսի դերը[51], այն ժամանակ, երբ Թոնի Ռևոլորին և Լաուրա Հերրիերը լրացրեցին դերասանական կազմի շարքերը[58][59]։ Այդ ժամանակ հայտարարվեց, որ Ռոբերտ Դաունի-կրտսերը ֆիլմում կհայտնվի և կրկին կմարմնավորի Երկաթե մարդու կերպարը[67][117]։ 2016 թվականի մայիսի վերջին հայտնի դարձավ, որ Marvel-ի հետ բանակցությունները հաջող են անցել և Կիթոնը կստանձնի իր դերը[52]։ Հունիսին հայտարարվեց, որ Մայքլ Բարբիերին կխաղա Պարկերի ընկերոջ դերը, իսկ Կենեթ Չոին դպրոցի տնօրենի դերը, որտեղ սովորել է Փիթերը[76], այն ժամանակ երբ Դոնալդ Գլովերը[71] և Մարտին Ստարրը[77] ստացել են անհայտ դերեր։ Այդ ամսում Լոգան Մարշալ-Գրինը բանակցությունների մեջ մտավ, որպեսզի խաղա ֆիլմում երկրորդ հակահերոսի դերը, Կիթոնի հետ միասին[73][81]։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են 2016 թվականի հունիսի 20-ից[107] Pinewood Atlanta Studios-ում[118], Ֆեյեթում, Ջորջիայի շրջանում, «Լետո Ջորջի!» աշխատանքային անվանմամբ[119]։ Ատլանտայում նկարահանումների ժամանակ Հոլլանդը ասաց, որ. «շատ թանկ կլինի, եթե Նյու Յորքում կառուցենք դեկորացիաները, որը սերտորեն կապված է գլխավոր հերոսի հետ»[120]։ Բուկեմ Վուդբայնը մարմնավորում է ֆիլմի հակահերոսի դերը[61]։ Ջեյկոբ Բատալոնը խաղում է Փիթերի լավագույն ընկերոջ Նեդ Լիդսի դերը։ Թայն Դեյլին և Մայքլ Մենդոն ֆիլմում ստացել են տարբեր դերեր։ Ջոն Ֆավրոն կրկին վերադարձել է Հեփփի Հոգան դերին։

Արտադրության վերջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերին Ֆայգին հայտնեց, որ Մայքլ Կիթոնը կկատարի Անգղի դերը[121]։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ դերը կմարմնավորի Էդրիանա Թումսան[122], այն ժամանակ երբ Բուկեմ Վուբայնը կխաղա Շոկերի դերը[62]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերի սկզբին «Բժիշկ Սթրենջ» ֆիլմի երաժշտության մեծ հաջողություններից ելնելով, Ֆայգին պատահաբար բարձրաձայնեց, որ Մայքլ Ջակկինոն կգրի «Վերադարձ տուն» ֆիլմի երաժշտությունը, ով և գրել էր «Բժիշկ Սթրենջ»-ի երաժշտությունը։ Ավելի ուշ հենց Ջակկինոն հաստատեց այդ[123]։

«Սարդ-Մարդ։ Վերադարձ տուն» ֆիլմը կթողարկվի Հյուսային Ամերիկայում 2017 թվականի հուլիսի 7-ին[112] 3D, IMAX և IMAX 3D ձևաչափերով[113]։ Ավելի վաղ պրեմիերայի օրը հետաձգվեց և նշանակվեց 2017 թվականի հուլիսի 28-ին[112]։

Ուոթսը, Հոլլանդը, Բատալոնը, Հերրիերը, Ռևոլորին և Զենդեյան 2016 թվականին այցելեցին San Diego Comic-Con, որտեղ ներկայացրեցրին ֆիլմից բացառիկ կադրեր[53][124]։ Comic Con Experience 2016-ում ներկայացվեց ֆիլմի վահանակը[125]։ 2017 թվականի հունիսի 20-ին նախատեսվում է թողարկել Spider-Man: Homecoming Prelude ֆիլմի կոմիքս-նախաբանը, կազմված երկու թողարկումներից[126]։ Առաջին թրեյլերը ներկայացվեց 2016 թվականի դեկտեմբերի 8-ին Jimmy Kimmel Live!-ի ուղիղ եթերում[127]։ Թողարկվել է երկու տեսակի թրեյլեր, որից առաջինը հայտնվել է Jimmy Kimmel Live!-ում, իսկ երկրորդ միջազգային թրեյլերը փոքր-ինչ տարբերվում էր ուրիշ տեսարաններով և երկխոսություններով։ Ֆայգիի խոսքերով, նրանց միջև զգալի տարբերություններ է եղել, որպեսզի «մարդկանց հետաքրքիր լիներ նայել և մեկը, և մյուսը»[122]։ 2017 թվականի մարտի 28-ին, ֆիլմի երկրորդ թրեյլերը իր դեբյուտը նշեց CinemaCon 2017 փառատոնի շրջանակներում[128]։ 2017 թվականի մայիսի վերջին Sony և Marvel ընկերությունները թողարկեցին ֆիլմի միջազգային և վերջնական թրեյլերը[129][130]։

Շարունակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսին Ռոթմանը հայտնեց, որ Sony և Marvel ընկերությունները նախատեսում են թողարկել Սարդ-Մարդու մասին ֆիլմի շարունակությունը[131]։ 2016 թվականի դեկտեմբերին, «Վերադարձ տուն» ֆիլմի առաջին թրեյլերի հաջող թողարկումից հետո, Sony-ն հայտնեց ֆիլմի շարունակության վրա աշխատանքների մասին, որի պրեմիերան նախատեսվում է նշանակել 2019 թվականի հուլիսի 5-ին[132]։ Ֆայգին հայտնեց, որ նրանք Marvel-ի հետ մի քանի մտահղացումներ ունեն ֆիլմի սերիանների հետագա աշխատանքների վերաբերյալ, որը կհիշեցնի Հարրի Փոթերի մասին ֆիլմերի շարքին, այսինքն յուրաքանչյուր ֆիլմի սյուժեն կընդգրկի նոր «ուսումնական տարի», ավելացնելով «Դա կլինի մի տեսակ, Փիթերի արկածային կյանքի նկարագրություն, որտեղ «Հոգվարթս»-ի աշակերտները կվերադառնան ամեն տարի»[133]։»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Spider-Man's Next Solo Film Officially Receives Its Title: Get ready for Spidey to swing back into theaters July 7, 2017! // marvel.com — 2016.
  2. Ford R. Jumanji' Release Date Pushed, 'Spider-Man' Shifts // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2016. — ISSN 0018-3660
  3. http://www.boxofficemojo.com/movies/?id=spiderman2017.htm
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Strom M. SDCC 2016: 'Spider-Man: Homecoming' Introduces Its Villain: Catch a glimpse of concept art for Spidey's next big screen nemesis! // marvel.com — 2016.
  5. 5,0 5,1 Mike Fleming Jr. ‘Spider-Man’ And ‘Vacation’ Tales From Writer-Helmers John Francis Daley & Jonathan Goldstein // Deadline Hollywood — 2015.
  6. Sony Pictures and Marvel Studios Find Their 'Spider-Man' Star and Director: Tom Holland Cast as the Web-Slinger, Jon Watts to Direct the Next Spider-Man Adventure, // marvel.com — 2015.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 7,25 7,26 7,27 7,28 7,29 7,30 7,31 7,32 7,33 7,34 7,35 7,36 7,37 7,38 7,39 7,40 7,41 7,42 7,43 7,44 7,45 7,46 7,47 7,48 7,49 7,50 7,51 7,52 7,53 7,54 7,55 7,56 7,57 7,58 https://www.imdb.com/title/tt2250912/fullcredits
  8. Mike Fleming Jr. Zendaya Lands A Lead In Spider-Man Reboot At Sony And Marvel Studios // Deadline Hollywood — 2016.
  9. 9,0 9,1 Mike Fleming Jr. ‘Grand Budapest Hotel’s Tony Revolori Joins ‘Spider-Man: Homecoming’ // Deadline Hollywood — 2016.
  10. 10,0 10,1 Geier T. ‘Spider-Man: Homecoming’ Casts Laura Harrier From ‘One Life to Live’ (Exclusive) // TheWrap — 2016.
  11. 11,0 11,1 Truitt B. Comic-Con: 'Captain Marvel,' 'Black Panther' boost Marvel diversity // USA TodayMcLean: Gannett, 2016. — ISSN 2165-1779; 0734-7456
  12. Cavanaugh P. Robert Downey Jr. Joins the Cast of Marvel's 'Spider-Man: Homecoming': The Marvel Cinematic Universe veteran joins Spidey's solo film, swinging into theaters July 7, 2017! // marvel.com — 2016.
  13. Hipes P. Michael Keaton Joins ‘Spider-Man: Homecoming’ After All – Is He The Vulture?; ‘Thor: Ragnarok’ Beefs Up Cast // Deadline Hollywood — 2016.
  14. Daniell M. Marvel’s Kevin Feige on 'Doctor Strange', replacing Downey and the blueprint for the MCU // Toronto Sun — 2016. — ISSN 0837-3175
  15. Mike Fleming Jr. Donald Glover Joins ‘Spider-Man: Homecoming’ // Deadline Hollywood — 2016.
  16. Mike Fleming Jr. ‘Silicon Valley’s Martin Starr Joins ‘Spider-Man: Homecoming’ // Deadline Hollywood — 2016.
  17. Mike Fleming Jr. ‘Beasts Of No Nation’ Revelation Abraham Attah Joins ‘Spider-Man: Homecoming’ // Deadline Hollywood — 2016.
  18. Scott S. 'Beasts of No Nation' Star Abraham Attah Joins 'Spider-Man: Homecoming' // EssenceNYC: 2016. — ISSN 0014-0880; 2691-5499
  19. Kit B. Logan Marshall-Green in Talks to Join Michael Keaton in 'Spider-Man: Homecoming' (Exclusive) // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2016. — ISSN 0018-3660
  20. 20,0 20,1 Kit B. 'Better Call Saul' Actor Joins 'Spider-Man: Homecoming' (Exclusive) // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2016. — ISSN 0018-3660
  21. Kit B. 'Spider-Man: Homecoming' Finds Another Villain With 'Fargo' Actor // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2016. — ISSN 0018-3660
  22. Gallagher B. Shocker Revealed in Spider-Man: Homecoming International Trailer // MovieWeb — 2016.
  23. Mike Fleming Jr. Tyne Daly On The Case For ‘Spider-Man: Homecoming’ // Deadline Hollywood — 2016.
  24. 24,0 24,1 Lincoln R. A. ‘Spider-Man: Homecoming’ Adds Garcelle Beauvais & Tiffany Espensen; Q’orianka Kilcher Joins ‘Hostiles’ // Deadline Hollywood — 2016.
  25. Ford R. 'Spider-Man: Homecoming' Adds 'Nice Guys' Breakout Angourie Rice (Exclusive) // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2016. — ISSN 0018-3660
  26. Mike Fleming Jr. Michael Chernus Joins ‘Spider-Man: Homecoming’ As The Tinkerer // Deadline Hollywood — 2016.
  27. Hipes P. Geoff Stults Jumps Into ‘Granite Mountain’; Martha Kelly Joins ‘Spider-Man: Homecoming’ // Deadline Hollywood — 2016.
  28. Kroll J. Jon Favreau to Reprise ‘Iron Man’ Role in ‘Spider-Man: Homecoming’ (EXCLUSIVE) // VarietyNew York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2016. — ISSN 0042-2738
  29. Arrant C. Confirmed: FLASH THOMPSON, LIZ ALLAN, NED LEEDS Actors For SPIDER-MAN: HOMECOMING, While ZENDAYA Still Mum // Newsarama — 2016.
  30. Tsirbas C. Stan Lee Reveals Next Three Marvel Cameos // Comic Book Resources — 2016.
  31. Ehrbar N. New "Spider-Man: Homecoming" trailer teases Iron Man, Captain America // CBS NewsCBS Broadcast Center: 2017.
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  33. Elderkin B. Michael Giacchino Confirms He's Scoring Spider-Man: Homecoming // io9 — 2016.
  34. Leslie J. "Captain America: Civil War" was shot in, around AtlantaWXIA-TV, 2016.
  35. Walljasper M. What’s filming in Atlanta now? Spider-Man: Homecoming, Fast 8, and Georgia’s new movie milestone // Atlanta[Atlanta, Ga.]: 2016. — ISSN 0004-6701
  36. Brett J. “Spider-Man” films right next to where “Captain America” did // The Atlanta Journal-ConstitutionAtlanta: 2016. — ISSN 1539-7459; 2690-8093
  37. Burlingame R. Spider-Man: Homecoming - Cast Wraps Filming In Atlanta // ComicBook.com — 2016.
  38. Bord C. ‘Spider-Man: Homecoming’ is filming in NYC next week // onlocationvacations.com — 2016.
  39. 39,0 39,1 Bord C. More ‘Spider-Man: Homecoming’ filming locations in NYC this weekend // onlocationvacations.com — 2016.
  40. http://www.bbfc.co.uk/releases/spider-man-homecoming-2017
  41. http://www.hollywoodreporter.com/heat-vision/spider-man-homecoming-how-sony-learned-cede-control-marvel-1015408
  42. Box Office Mojo — 1999.
  43. Box Office Mojo — 1999.
  44. Spider-Man: Homecoming - What We Know So Far (Ստուգված է 13 Մարտի 2017)
  45. 45,0 45,1 Lang, Brett (12 апреля, 2016). «'Spider-Man' Movie Gets Official Title». Variety. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 13 апреля, 2016-ին.
  46. Skipper, Ben (21 сентября, 2015). «Spider-Man Director Jon Watts Talks Origins And Tom Holland». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 21 сентября, 2015-ին.
  47. 47,0 47,1 47,2 Sony Pictures and Marvel Studios Find Their 'Spider-Man' Star and Director
  48. Wilding, Josh (22 октября, 2015). «Tom Holland Talks Spider-Man Inspiration, On Set Accident, and More». HeyUGuys. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 9 ноября, 2015-ին.
  49. 49,0 49,1 49,2 Kit, Borys; Siegel, Tatiana (23 июня, 2015). «Robert Downey Jr. and Secret Screen-Tests: How the New 'Spider-Man' Team Was Chosen». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 25 июня, 2015-ին.
  50. 50,0 50,1 Breznican, Anthony (3 декабря, 2015). «Spider-Man's Captain America: Civil War role revealed». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 4 декабря, 2015-ին.
  51. 51,0 51,1 Kroll, Justin (13 апреля, 2016). «Michael Keaton Eyed to Play Villain in 'Spider-Man: Homecoming' (EXCLUSIVE)». Variety. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 13 апреля, 2016-ին.
  52. 52,0 52,1 Hipes, Patrick (20 мая, 2016). «Michael Keaton Joins 'Spider-Man: Homecoming' After All – Is He The Vulture?; 'Thor: Ragnarok' Beefs Up Cast». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 20 мая, 2016-ին.
  53. 53,0 53,1 53,2 53,3 53,4 53,5 53,6 Strom, Marc (23 июля, 2016). «SDCC 2016: 'Spider-Man: Homecoming' Introduces Its Villain». Marvel.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 23 июля, 2016-ին.
  54. 54,0 54,1 Fleming, Jr., Mike (7 марта, 2016). «Zendaya Lands A Lead In Spider-Man Reboot At Sony And Marvel Studios». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 7 марта, 2016-ին.
  55. 55,0 55,1 Fleming, Mike (15 апреля, 2016). «'Grand Budapest Hotel's Tony Revolori Joins 'Spider-Man: Homecoming'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 16 апреля, 2016-ին.
  56. 56,0 56,1 Romano, Nick (24 июля, 2016). «Spider-Man director confirms Zendaya character name». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 24 июля, 2016-ին.
  57. 57,0 57,1 Arrant, Chris (25 июля, 2016). «Confirmed: Flash Thompson, Liz Allan, Ned Leeds Actors For Spider-Man: Homecoming, While Zendaya Still Mum». Newsarama. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 26 июля, 2016-ին.
  58. 58,0 58,1 58,2 Sneider, Jeff (15 апреля, 2016). «'Spider-Man: Homecoming' Casts Laura Harrier From 'One Life to Live' (Exclusive)». TheWrap. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 15 апреля, 2016-ին.
  59. 59,0 59,1 Kroll, Justin (15 апреля, 2016). «Tony Revolori and Laura Harrier Join 'Spider-Man: Homecoming'». Variety. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 16 июня, 2016-ին.
  60. 60,0 60,1 Truitt, Brian (24 июля, 2016). «Comic-Con: 'Captain Marvel,' 'Black Panther' boost Marvel diversity». USA Today. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 24 июля, 2016-ին.
  61. 61,0 61,1 Kit, Borys (23 июня, 2016). «'Spider-Man: Homecoming' Finds Another Villain With 'Fargo' Actor». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 23 июня, 2016-ին.
  62. 62,0 62,1 Gallagher, Brian (8 декабря, 2016). «Shocker Revealed in Spider-Man: Homecoming International Trailer». MovieWeb. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 9 декабря, 2016-ին.
  63. 63,0 63,1 «Marisa Tomei to Play Aunt May in New 'Spider-Man' Movie (EXCLUSIVE)». Variety. 2015 թ․ հուլիսի 8. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  64. 64,0 64,1 Kroll, Justin (7 марта, 2016). «Zendaya Joins 'Spider-Man' Reboot». Variety. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 7 марта, 2016-ին.
  65. Child, Ben (9 июля, 2015). «Twitter backlash after 'too hot' Marisa Tomei cast as Spider-Man's Aunt May». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 13 июля, 2015-ին.
  66. Woerner, Meredith (7 мая, 2016). «How Spider-Man saved 'Civil War' from being too predictable». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 9 мая, 2016-ին.
  67. 67,0 67,1 Kit, Borys (21 апреля, 2016). «Robert Downey Jr. Joins 'Spider-Man: Homecoming'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 21 апреля, 2016-ին.
  68. Jayson, Jay (11 июля, 2016). «Tom Rothman On Why Tom Holland's Spider-Man Is The Best Incarnation». Comicbook.com. Արխիվացված օրիգինալից 13 июля, 2016-ին. Վերցված է 12 июля, 2016-ին.
  69. Justin Kroll (2016 թ․ սեպտեմբերի 1). «Jon Favreau to Reprise 'Iron Man' Role in 'Spider-Man: Homecoming' (EXCLUSIVE)» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  70. «Хэппи Хоган вернется в «Человеке-Пауке» | GeekCity». geekcity.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  71. 71,0 71,1 Fleming Jr., Mike (14 июня, 2016). «Donald Glover Joins 'Spider-Man: Homecoming'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 14 июня, 2016-ին.
  72. Fleming Jr., Mike (29 июня, 2016). «Tyne Daly On The Case For 'Spider-Man: Homecoming'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 29 июня, 2016-ին.
  73. 73,0 73,1 Kit, Borys (16 июня, 2016). «Logan Marshall-Green in Talks to Join Michael Keaton in 'Spider-Man: Homecoming' (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 16 июня, 2016-ին.
  74. McNary, Dave (6 июня, 2016). «'Spider-Man: Homecoming' Casts 'Little Men' Star Michael Barbieri». Variety. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 6 июня, 2016-ին.
  75. Watts, Jon (15 июня, 2016). «What The--?! Michael Barbieri was never playing "a version of or a character based on/similar to" Ganke... Ok, back to work for reals now!!!». Twitter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 15 июня, 2016-ին.
  76. 76,0 76,1 Busch, Anita (9 июня, 2016). «Kenneth Choi Joins Sony/Marvel's 'Spider-Man: Homecoming'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 9 июня, 2016-ին.
  77. 77,0 77,1 Fleming Jr, Mike (16 июня, 2016). «'Silicon Valley's Martin Starr Joins 'Spider-Man: Homecoming'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 16 июня, 2016-ին.
  78. Kit, Borys (20 июня, 2016). «'Spider-Man: Homecoming' Adds Trio of Newcomers (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 20 июня, 2016-ին.
  79. Scott, Sydney (22 июня, 2016). «'Beasts of No Nation' Star Abraham Attah Joins 'Spider-Man: Homecoming'». Essence. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 23 июня, 2016-ին.
  80. Fleming Jr., Mike (22 июня, 2016). «'Beasts Of No Nation' Revelation Abraham Attah Joins 'Spider-Man: Homecoming'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 22 июня, 2016-ին.
  81. 81,0 81,1 Kit, Borys (22 июня, 2016). «'Better Call Saul' Actor Joins 'Spider-Man: Homecoming' (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 22 июня, 2016-ին.
  82. Lincoln, Ross A. (30 июня, 2016). «'Spider-Man: Homecoming' Adds Garcelle Beauvais & Tiffany Espensen; Q'orianka Kilcher Joins 'Hostiles'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 1 июля, 2016-ին.
  83. Ford, Rebecca (6 июля, 2016). «'Spider-Man: Homecoming' Adds 'Nice Guys' Breakout Angourie Rice (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 6 июля, 2016-ին.
  84. Justin Kroll (2016 թ․ հունիսի 20). «Hannibal Buress Joins 'Spider-Man: Homecoming' (EXCLUSIVE)» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  85. Marston, George (16 июня, 2016). «Reports: Spider-Man: Homecoming Casts Two - Incredible Hulk & Prometheus Vets». Newsarama. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 16 июня, 2016-ին.
  86. Tsirbas, Christos (5 сентября, 2016). «Stan Lee Reveals Next Three Marvel Cameos». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 5 сентября, 2016-ին.
  87. Fritz, Ben (2014 թ․ դեկտեմբերի 9). «Sony, Marvel Discussed Spider-Man Movie Crossover». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  88. 88,0 88,1 «Sony Pictures Entertainment Brings Marvel Studios Into The Amazing World Of Spider-Man». Marvel.com. February 9, 2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  89. Fritz, Ben (2015 թ․ փետրվարի 10). «Marvel and Sony Reach Deal on Spider-Man Movie Production». The Wall Street Journal. Վերցված է 10 февраля, 2015-ին.
  90. 90,0 90,1 Bibbiani, William (11 апреля, 2015). «Exclusive: Marvel's Spider-Man Reboot is NOT an Origin Story». CraveOnline. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
  91. 91,0 91,1 Kit, Borys (2015 թ․ փետրվարի 9). «'Spider-Man' Swings to Marvel Studios in Major Sony Partnership». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 10 февраля, 2015-ին.
  92. Chitwood, Adam (10 февраля, 2015). «Details of the Sony/Marvel SPIDER-MAN Deal Revealed; Looking to Cast Younger Actor». Collider. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 10 февраля, 2015-ին.
  93. Graser, Marc (10 февраля, 2015). «The Next 'Spider-Man' Will Go Back to High School». Variety. Վերցված է 5 марта, 2015-ին.
  94. Fleming Jr, Mike (2 марта, 2015). «Drew Goddard Meeting To Script, Helm New 'Spider-Man'». Deadline.com. Վերցված է 2 марта, 2015-ին.
  95. Kit, Borys (2 марта, 2015). «'Spider-Man' Reboot Circling Director Drew Goddard». The Hollywood Reporter. Վերցված է 2 марта, 2015-ին.
  96. Wieselman, Jarett; Vary, Adam B. (3 марта, 2015). «Dylan O'Brien Says He Is Not Playing Spider-Man». Buzz Feed. Վերցված է 5 марта, 2015-ին.
  97. O'Connell, Sean (13 сентября, 2015). «Why Drew Goddard Isn't Directing Marvel And Sony's New Spider-Man Movie». Cinema Blend. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 14 сентября, 2015-ին.
  98. Chitwood, Adam (11 апреля, 2015). «SPIDER-MAN: Kevin Feige Confirms Peter Parker; Talks High School Spidey». Collider. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 11 апреля, 2015-ին.
  99. 99,0 99,1 Chitwood, Adam (12 апреля, 2016). «'Spider-Man' Reboot: Kevin Feige Says Marvel Are the "Creative Producers" on the Film». Collider.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 12 апреля, 2016-ին.
  100. Sneider, Jeff (22 апреля, 2015). «'Spider-Man' Shortlist Includes 'Paper Towns' Star Nat Wolff, 'Hugo's' Asa Butterfield (Exclusive)». TheWrap. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 23 апреля, 2015-ին.
  101. Chitwood, Adam (1 мая, 2015). «Spider-Man Finalists Reportedly Down to Tom Holland and Asa Butterfield». Collider. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 1 мая, 2015-ին.
  102. Fleming, Jr., Mike (5 мая, 2015). «Spider-Man Movie: Sony and Marvel Spin Web Of Directors For New Franchise». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 5 мая, 2015-ին.
  103. 103,0 103,1 Kit, Borys (30 мая, 2015). «Spider-Man Hopefuls Screen-Test in Atlanta as Marvel Decision Nears (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 30 мая, 2015-ին.
  104. Fleming, Jr., Mike (2 июня, 2015). «'Spider-Man' Director Short List Topped By Ted Melfi & Jonathan Levine». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2 июня, 2015-ին.
  105. Spider-Man Hopefuls Screen-Test in Atlanta as Marvel Decision Nears (Exclusive)
  106. Faraci, Devin (28 июня, 2015). «Kevin Feige: Next Spider-Man Will Have New Villains, John Hughes Vibe». Birth. Movies. Death. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 28 июня, 2015-ին.
  107. 107,0 107,1 Chitwood, Adam (30 июня, 2015). «Kevin Feige Reveals When SPIDER-MAN, THOR 3, and More Start Filming». Collider. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 30 июня, 2015-ին.
  108. Fleming, Jr., Mike (16 Июля, 2015). «'Spider-Man' Reboot Finds Its Writers: 'Vacation' Duo In Talks». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 16 Июля, 2015-ին.
  109. «Back To Walley World: The Griswolds Go On 'Vacation' Again». NPR. 25 июля, 2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 26 июля, 2015-ին.
  110. Singer, Leigh (19 октября, 2015). «How Classic Coming-Of-Age Films Will Influence The New Spider-Man Movie». IGN. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 19 октября, 2015-ին.
  111. Caranicas, Peter (11 декабря, 2015). «Artisans Booked on 'Fifty Shades Darker,' 'Mr. Robot,' 'Divorce' and 'Furious 8'». Variety. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 3 января, 2016-ին.
  112. 112,0 112,1 112,2 Ford, Rebecca (20 января, 2016). «'Jumanji' Release Date Pushed, 'Spider-Man' Shifts Up». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 20 января, 2016-ին.
  113. 113,0 113,1 Osborn, Alex (26 января, 2016). «Spider-Man Reboot Will Be Released In IMAX». IGN. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 26 января, 2015-ին.
  114. VanMetre, Elizabeth (28 февраля, 2016). «Exclusive: J.K. Simmons Reacts to 'Spider-Man' Petition Calling for His Return: 'I'll Never Close the Door on Anything'». Entertainment Tonight. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2 марта, 2016-ին.
  115. Breznican, Anthony (8 апреля, 2016). «Marvel Studios characters will join Spider-Man standalone movie». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 8 апреля, 2016-ին.
  116. 116,0 116,1 Siegel, Lucas (2016 թ․ ապրիլի 13). «Marvel and Sony's Spider-Man Reboot is Officially Spider-Man: Homecoming». Comicbook.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 13 апреля, 2016-ին.
  117. Cavanaugh, Patrick (21 апреля, 2016). «Robert Downey Jr. Joins the Cast of Marvel's 'Spider-Man: Homecoming'». Marvel.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 27 апреля, 2016-ին.
  118. Leslie, Jennifer (5 мая, 2016). «"Captain America: Civil War" was shot in, around Atlanta». WXIA-TV. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 5 мая, 2016-ին.
  119. Jayson, Jay (13 мая, 2016). «Spider-Man: Homecoming Now Casting High School Extras». Comicbook.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 14 мая, 2016-ին.
  120. Douglas, Edward (28 ноября, 2015). «Exclusive: Tom Holland Reveals an Interesting Spider-Man Tidbit». SuperHeroHype.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 28 ноября, 2015-ին.
  121. Daniell, Mark (2016 թ․ նոյեմբերի 2). «Marvel's Kevin Feige on 'Doctor Strange', replacing Downey and the blueprint for the MCU». Toronto Sun. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 9 ноября, 2016-ին.
  122. 122,0 122,1 Truitt, Brian (8 декабря, 2016). «Exclusive photo: Spider-Man Tom Holland unmasked in 'Homecoming'». USA Today. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 8 декабря, 2016-ին.
  123. Elderkin, Beth (6 ноября, 2016). «Michael Giacchino Confirms He's Scoring Spider-Man: Homecoming». io9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 7 ноября, 2016-ին.
  124. Ching, Albert (23 июля, 2016). «SDCC: Marvel Studios Reveals Latest Phase 3 Secrets». Comic Book Resources. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 24 июля, 2016-ին.
  125. Peters, Megan (28 октября, 2016). «Sony & Marvel Bringing Spider-Man: Homecoming To Brazil Convention». Comicbook.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 28 октября, 2016-ին.
  126. Holmes, Adam (1 ноября, 2016). «Marvel Planning A Prequel Comic To Lead Fans Into Spider-Man: Homecoming». Cinema Blend. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 10 ноября, 2016-ին.
  127. Whitbrook, James (7 декабря, 2016). «Spider-Man Takes Flight In The First, Tiny Glimpse at Spider-Man: Homecoming». io9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 7 декабря, 2016-ին.
  128. «Peter Parker Suits Up in New 'Spider-Man: Homecoming' trailer». EW.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 28. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  129. «Появился финальный трейлер фильма «Человек-паук: Возвращение домой»». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  130. «Homecoming Trailer: Watch Domestic & International Versions». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 24. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  131. Galloway, Stephen (23 июня, 2016). «Tom Rothman on 'Spider-Man' Plans and Loving 'Ghostbusters' Trolls: "Can We Please Get Some More Haters to Say Stupid Things?"». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 23 июня, 2016-ին.
  132. D'Alessandro, Anthony (9 декабря, 2016). «'Spider-Man: Homecoming 2' Shoots Web Around Independence Day 2019 Frame; 'Bad Boys 4' Moves To Memorial Day». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 9 декабря, 2016-ին.
  133. «Kevin Feige Says 'Spider-Man' Sequels Could Follow the 'Harry Potter' Format». Collider (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 27. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարդ-Մարդ։ Վերադարձ տուն» հոդվածին։