Ջեյմի Դայմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմի Դայմոն
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1956(1956-03-13)[1][2] (68 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՀունական ուղղափառ եկեղեցի
ԿրթությունԹաֆթսի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան և Բրաունինգի Դպրոց
Մասնագիտությունբանկիր
ԱշխատավայրJPMorgan Chase[3], Գոլդման Սաքս, Amex, Boston Consulting Group? և Bank One Corporation
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
ԱնդամությունBusiness Roundtable?
 Jamie Dimon Վիքիպահեստում

Ջեյմս Դայմոն, Ջեյմի Դայմոն (անգլ.՝ Jamie Dimon, James Dimon, մարտի 13, 1956(1956-03-13)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գործարար, ամերիկյան 4 ամենամեծ բանկերից մեկի՝ JPMorgan Chase-ի նախագահը և գործադիր տնօրենը։ Նախկինում եղել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի խորհրդի անդամ[4][5]։ 2006, 2008, 2009 և 2011 թվականներին Թայմ ամսագիրը Դայմոնին դասել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում։ 2008-2011 թվականներին համաամերիկյան հարցման արդյունքում Ինստիթյուշնլ ինվեսթոր (անգլ.՝ Institutional Investor) ամսագրի կողմից ճանաչվել է նաև լավագույն գործադիր տնօրեն[6]։

2011 թվականին ճանաչվել է տարվա գործադիր տնօրեն[7][8][9]։

2011 թվականին ստացել է 23 մլն ԱՄՆ դոլար աշխատավարձ, ավելին, քան ԱՄՆ որևէ այլ բանկի գործադիր տնօրեն[10]։ 2013 թվականին նրա եկամուտը կազմել է 20 մլն ԱՄՆ դոլար[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  3. https://www.sec.gov/Archives/edgar/data/19617/000001961723000281/jpm-20230403.htm
  4. "Election of Directors" Արխիվացված 2012-10-19 Wayback Machine. Federal Reserve bank of New York.
  5. "Board of Directors". Federal Reserve bank of New York. Retrieved May 17, 2012.
  6. "The All-America Executive Team Best CEOs" Արխիվացված 2011-07-12 Wayback Machine, Institutional Investor.
  7. "Dimon Named CEO of the Year in 2011 All-America Executive Team Survey". Institutional Investor. 2011
  8. «Rolling Stone». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  9. Businessweek.com
  10. «CNN Money. JPMorgan's Dimon gets $23 million for 2011 and bragging rights». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  11. Touryalai, Halah (2014 թ․ հունվարի 24). «Jamie Dimon Gets $20 Million For His Worst Year As CEO, Why The Big Raise?». Forbes.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]