Jump to content

Նորվեգիայի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորվեգիայի եկեղեցի
պատկերանիշ Խմբագրել Wikidata
State church, ազգային եկեղեցի, քրիստոնեության ուղղություն Խմբագրել Wikidata
Մասն էLutheranism in Norway Խմբագրել Wikidata
Ստեղծում1537 Խմբագրել Wikidata
Կրոնլյութերականություն Խմբագրել Wikidata
ՀիմնադիրChristian III of Denmark Խմբագրել Wikidata
ԵրկիրՆորվեգիա Խմբագրել Wikidata
ԱնդամակցությունԵկեղեցիների Համաշախարհային Խորհուրդ, Communion of Protestant Churches in Europe Խմբագրել Wikidata
Կազմակերպչաիրավական ձևden norske kirke Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքkirken.no Խմբագրել Wikidata
Բորգունդի ստավկիրկան

Նորվեգիայի եկեղեցի (նորվ.՝ Den norske kirke, նորվ.՝ Den norske kyrkja), լյութերական եկեղեցիներից մեկը, որը համարվում է Նորվեգիայի պաշտոնական եկեղեցին։ Մինչև 1969 թվականն այն կոչվում էր «պետական եկեղեցի» (նորվ.՝ statskirken): Պաշտոնական եկեղեցու գլխավորն այսօր համարվում է Նորվեգիայի թագավորը, իսկ դրա կառավարումը իրականացնում է Նորվեգիայի եկեղեցու և մշակութային հարցերի նախարարությունը։

2012 թվականի մայիսի 21-ին եկեղեցին առանձնացել է պետությունից[1]։

Դավանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի եկեղեցին պատկանում է լյութերական եղեղեցիների շարքին։ Լյութերականներն իրենց հավատի հիմքը համարում են բացառապես Աստվածաշունչը։ Բացի այդ, Նորվեգիայի եկեղեցին ճանաչում է հետևյալ հիմնարար հանգանակները.

Սուրբ Գրքի ընկալում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի եկեղեցին պատկանում է լյութերական ուսմունքին։ Համաձայն այդ ուսմունքի՝ Աստվածաշունչը պատմում է Աստծո պահանջների և պարգևների կամ էլ օրենքի և մարգարեությունների մասին։ Դա նշանակում է, որ Հին կտակարանն Աստծո օրենքների պատմությունն է, որոնց խախտման համար մարդիկ զոհաբերություն են մատուցում բարձրյալին ու այդ կերպ մեղքերին թողություն է շնորհվում։ Իսկ Նոր կտակարանում ներկայացված է, որ վասն մեղաց մարդոց Հիսուս Քրիստոսը մահացավ՝ խաչ բարձրանալով։

Ինչպես և քրիստոնեության մյուս ճյուղերում, լյութերականության մեջ նույնպես եկեղեցին ընդունում է, որ Հիսուս Քրիստոսի գալուստը հինկտակարանյան մարգարեություն էր Մեսիայի մասին։

Լյութերական աստվածաբանության, այդ թվում և Նորվեգիայի եկեղեցու հիմքն այն է, որ մարդու միակ փրկությունը բացառապես հավատքն է։ Այս հարցի շուրջ մի հայտարարի չգալու պատճառով էր, որ միմյանցից առանձնացան լյութերականությունը ու Հռոմի կաթոլիկ եկեղեցին։ Համաձայն Նորվեգիայի եկեղեցու ուսմունքի՝ մարդը չի կարող փրկվել իր արարքների ու բարեպաշտության շնորհիվ, այլ միայն Հիսուս Քրիստոսի՝ միակ Փրկիչը լինելու հավատով։

Նիդարոսի Մայր տաճար՝ Նորվեգիայի գլխավոր եկեղեցին:

Նորվեգական եկեղեցու խորհուրդներից են՝

Բայց նաև օգտագործում է այլ խորհուրդներ քույր եկեղեցիներից, որոնցից է, մասնավորապես, քահանայությունը։ Նորվեգիայի եկեղեցին ընդունում է նաև համագոյության վարդապետությունը։

Մկրտությունն մեղքերից մաքագործող արարողություն է։ Մկտված անձինք եկեղեցի են մտնում արդեն որպես Աստծո զավակներ։ Մկրտության արարողության ժամանակ մկրտվողին ջրով լվանում են։ Ի տարբերություն հայ առաքելական եկեղեցու՝ Նորվեգիայում մյուռոն չեն օգտագործում։

Հաղորդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն լյութերական ուսմունքի՝ հացը և գինին վերածվում են Մարմնի և Արյան և իսկապես տեղի է ունենում Քրիստոսի զոհաբերումը։ Բողոքականությունը խորհուրդը համարում է հիշատակ և նշում, որ Քրիստոսն այդտեղ ներկա է «հացի մեջ, հացի հետ և հացի տակ» (Մ. Լյութեր)։ Սա նշանակում է, որ հացը զուտ տեսանելի նշան է, սիմվոլ, որի միջոցով Քրիստոսը հաղորդակցվում է մեզ հետ։ Լյութերից ավելի առաջ գնալով՝ Ժ. Կալվինը ստեղծեց աստվածաբանություն, ըստ որի՝ հացը և գինին օգտագործում ենք լոկ որպես հիշատակ և ձև՝ հիշելու համար Քրիստոսի զոհաբերումը, իսկ Քրիստոսն, անկախ այդ «խորհրդանիշերից», միևնույն է, ներկա է արարողությանը[2]։ Իսկ կաթոլիկ եկեղեցում, ինչպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում, որպես «Քրիստոսի մարմին» օգտագործվում է բաղարջ՝ անթթխմոր հաց, սակայն որպես «Քրիստոսի արյուն» օգտագործվում է գինի, որին գոլ ջուր է խառնվում։ Այս հանգամանքը Կաթոլիկ եկեղեցին հիմնավորվում է խաչելությունից հետո հռոմեական զինվորի գեղարդի հարվածից Հիսուս Քրիստոսի կողից հոսած ջրով և արյամբ (Հովհ. 19։36), որը, սակայն, տեղի է ունեցել խորհրդի հաստատումից հետո։ Իրականում հանգամանքը առավելապես կապված է Քրիստոսի բնությունների մասին Քաղկեդոնի ժողովի որոշումների հետ[3]։ Այլ է կողմնորոշումը նաև աստվածաբանական հարցում։ Ի տարբերություն Հայոց Եկեղեցու, որտեղ հացը և գինին «փոխակերպվում» են Քրիստոսի Մարմնի և Արյան (մնալով հաց և գինի՝ Սուրբ Հոգով հոգևոր հատկությամբ են օժտվում), Կաթոլիկ եկեղեցում կիրառվում է «գոյացափոխություն» տերմինը, ինչը նշանակում է, որ հացը և գինին այդ պահին դադարում են հաց և գինի լինելուց և իրավամբ փոխում են իրենց գոյությունը՝ վերածվելով Մսի և Արյան[3]։ Լատին եկեղեցում հաղորդություն տրվում է միայն չափահաս և գիտակից մարդկանց։ Սակայն աշխարհականներին տրվում է միայն հացը՝ Մարմինը, իսկ գինին՝ Արյունը, ըմպում են միայն հոգևորականները[4]։ Ի տարբերություն կաթոլիկ եկեղեցու՝ Հիսուս Քրիստոսը ներկա է գտնվում հացի և գինու մեջ։

Ժամերգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամերգությունը (նորվ.՝ gudstjeneste կամ høymesse) Նորվեգիայի եկեղեցում կարևոր իրադարձություն է ծխի համար։ Նորվեգիայի ամբողջ տարածքում ժամերգությունները հիմնականում սկսվում են կիրակի առավոտյան՝ 11.00-ին։ Սակայն երբեմն կարող է այդ ժամը փոփոխության ենթարկվել։ Եթե մի քահանա հովվություն է անում մի քանի ծխական համայնքներում, ապա հնարավոր է, որ կիրակի օրերին սրբազան արարողություններ չկատարվեն։ Մկրտությունը, հաղորդությունն ու կոնֆիրմացիան (օծումը) իրականացվում են որպես հանդիսավոր հրապարակային ակտ, բայց ոչ որպես խորհուրդ։ Իսկ հուղարկավորման ծեսն ու պսակադրությունը հատուկ խորհրդով են իրականացվում։ Եկեղեցիների մեծամասնությունում կիրառվում է «Նորվեգիայի եկեղեցու պատարագամատույցը» (նորվ.՝ Gudstjenestebok for den norske kirke): Որոշ ծխերում պատարագներն անցնում են այլ կերպ՝ առավել վառ և լուսավոր։

Պատարագի արարողությունը Նորվեգիայի եկեղեցում հիմնված է կաթոլիկ պատարագի վրա։ Գործնականորեն շատ քիչ են տարբերվում այս երկու եկեղեցիների պատարագի արարողությունները։

Ժամանակակից Նորվեգիայի եկեղեցում ժամերգությունը հետևյալ կերպ է ընթանում[5].

  • Ներածական մասը սկսվում է սաղմոսերգությամբ, ողջույնով և ներածական խոսքով։ Հաճախ առաջին սաղմոսի երգելու ժամանակ իրականացվում է տոնական թափոր։ Դրանից հետո մեղքերի թողության աղոթքներն են սկսվում։ Դրա ժամանակ երգում են «Տե՛ր, ողորմյա՜» (Kyrie, eleison) և փառաբանական աղոթքներ (Gloria in excelsis Deo):
  • Այդ օրվա պատարագի ժամանակ երկու անգամ կատարվում են ավետարանական ընթերցումներ՝ հավատո հանգանակն (սովորաբար առաքելական) և օրվա խորհրդին վերաբերող քարոզը։ Այս բոլորից հետո ապաշխարանքի աղոթքներն են հնչում ու կատարվում է գոհունակության նվիրաբերություն։
  • Հաղորդություն («սուրբ սեղանի պատարագ»). հաղորդության պատարագի ժամանակ քահանան և դպրաց դասը մի քանի աղոթքներով են փոխանակվում և երգում են Եսայի մարգերությունից վեցերորդ գլուխը։ Դրանից հետո քահանայի և հավատացյալների կողմից կատարվում է Տերունական աղոթքի՝ «Հայր մերի» արտասանությունը։ Ամենավերջում քահանան հավուր պատշաճի խոսքեր է ասււոմ և խմբով երգում են Agnus Dei:
  • Ավարտ. պատարագը Նորվեգիայի եկեղեցում ավարտվում է ժողովրդի օրհնությամբ։ Երբեմն այն կարող է կատարվել մեծ շուքով՝ ըստ տոնացույցի։

Եթե պատարագի ընթացքում մկրտություն է տեղի ունենալու, ապա այն հիմնականու իրականցվում է Gloria-ից կամ փառաբանական աղոթքներից հետո։

Եկեղեցական ծիսակատարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օծման խորհուրդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օծումը Սուրբ Հոգով օծվելը, կնքվելը կամ Սուրբ Հոգու կնիքն իր վրա ընդունելը, որ կատարվում է Հիսուս Քրիստոսի՝ Օծյալ Փրկչի անունով մկրտվելուց հետո։ Այդ օծումից ի վերուստ սահմանված է Հիսուսին հավատացողների համար, ովքեր մաքրված են նրա քավչարար արյան և հրաշափառ Հարության զորության շնորհիվ։ Սուրբ Հոգու Օծումը Աստծո Ուխտի հաստատումն է, որով քրիստոնյան կնքվում է որպես Աստծո ընտրյալ, և որով հաստատագրվում է նրա սրբացումը։

Օծման կարգ նորվեգական եկեղեցում

Նորվեգիայի եկեղեցու ծիսակատարություններից է համարվում օծման խորհուրդը։ Մինչ օծում սկսելը, եկեղեցին աղոթում է նրա համար։ Դրա իմաստը կայանում է վավերացումը (լատին․՝ confirmatio). Աստված հաստատում է խոստումը, որը տրվել էր համայն մարդկությանը՝ սուրբ մկրտության մասին։ Բողոքականները հերքում են կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների հասկացությունը, ըստ որի օծումը խորհուրդ է։ Նրանք այն անցկացնում են որպես պարտադիր նախապայման՝ հաղորդությունից առաջ։ 1736 թվականին օծման խորհուրդը պարտադիր դարձավ Նորվեգիայի բոլոր քաղաքացիների համար։

Խոստովանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն կաթոլիկության և ուղղափառության, լյութերական եկեղեցին մեղքերի թողությունը ոչ միայն քահանաներին է վստահում, այլև սովորական հավատավոր մարդկանց։ Անձամբ Մարտին Լյութերը կարծում էր, որ խոստովանությունը կարևոր հանգամանք է մեղքերի գիտակցության համար և դա համարում պաստորների պարտականությունը։ Նորվեգիայի եկեղեցում գոյություն ունի խոստովանության արարողություն, որը վերջին տարիներին մեծ ճանաչում է գտնում։ Սովորաբար խոստովանությունը կատարվում է քահանայի սենյակում կամ ապաշխարողի տանը։ Որոշ եկեղեցիներում կան խոստովանատուն կամ խոստովանարան։ Խոստովանությունը կարևոր դեր է կատարում լեստադիանների համար, որոնք հիմնականում տարածված են Հյուսիսային Նորվեգիայում (Թրոմսում և Ֆինմարքում)։ Այս հավատքի ներկայացուցիչները հիմնականում իրենց մեղքերը խոստովանում են այն հավատացյալներին, ու ամենաշատն են վստահում ու պարտադիր պայման չեն համարում, որ անպայման քահանայի մոտ մեղքերի թողության գնան։

Պսակադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն լյութերական եկեղեցու՝ պսակադրությունն առաջին հերթին քաղաքացիական հարց է։ Սակայն այն պաշտոնական վավերացման է ենթարկվում եկեղեցու ներսում՝ հատուկ ծիսակարգի ժամանակ։ Գոյություն ունեն հատուկ աղոթքներ, որոնք հղվում են առ Աստված ամուսնացողների համար։

Նախկինում Նորվեգիայի եկեղեցին պսակադրությունը համարում էր անքակտելի երևույթ և չէր ներում ապահարզանները։ Սակայն հատկապես 20-րդ դարից հետո այս դիրքորոշումը փոխվում է։ Քահանաները օրինական են համարում բաժանման իրավունքը։ Համաձայն ամուսնության մասին նորվեգական օրենքի՝ եթե քահանան չի ընդունում բաժանվածների՝ ամուսնանալու իրավունքը, նա կարող է հրաժարվել այդ ծեսն անցկացնելուց։

1992 թվականից թեժ բանակցություններ են գնում համասեռականների մասին. քննարկումների գլխավոր թեման միասեռ ամուսնությունների հարցն է։ 2007 թվականին Եկեղեցական խորհուրդն այդ հարցը թողեց եպիսկոպոսների հայեցողությանը[6]։ 2016 թվականի ապրիլի 11-ին Նորվեգիայի եկեղեցու սինոդը որոշում կայացրեց եկեղեցիներում կատարել միասեռ ամուսնություններ (այն կատարվեց քվեարկությամբ. 115 մարդկանցից կողմ քվեարկեցին 88 քահանաներ)։ «The Local» հաղորդում է, որ «արդեն 4200 մարդ լքել է եկեղեցին 2016 թվականի սկզբից… Հավատացյալների մեծ մասը եկեղեցու գրկից հեռացավ ապրիլին»[7]։

Ձեռնադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քահանաների ձեռնադրությունը կատարվում է օրհնության շրջանակներում։ Նորվեգիայի եկեղեցում կարող են ձեռնադրվել այն քահանաները (լինեն կին, թե տղամարդ), որոնք արժանի են այդ աստիճանին և ունեն բավարար չափով գիտելիքներ հոգևոր ասպարեզում։ Եպիսկոպոսի աստիճանի շնորհումը կատարվում է հատուկ ծիսակարգի ժամանակ։ Սարկավագները, կատեղեթներն ու կանտորները Նորվեգական եկեղեցում կոչվում են վիգսել (նորվ.՝ vigsel): Այս աստիճանները շնորհվում են միայն օրհնության կարգով։ Առանց դրանց հնարավոր չէ նորվեգական լյութերական եկեղեցում կատարել որևէ քրիստոնեական արարողություն։

Նորվեգիայի եկեղեցում, սկսած 1961 թվականից, թույլատրված է կանանց ձեռնադրությունը, այդ թվում՝ հնարավոր է նաև կնոջը եպիսկոպոսի բարձրագույն աստիճանի շնորհումը[8]։

Նորվեգիայի եկեղեցու թեմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորվեգիայի լյութերական եկեղեցու տասնմեկ թեմերը
Նովեգիայի եկեղեցու եպիսկոպոսները 2007 թվականի մարտին: Հետևի շարքում, ձախից աջ՝ Թուր Յորգենսեն, Օդդ Բունդևիկ, Ֆինն Վագլե, Էռնստ Օդդվար Բոսլանն, Պեր Օսկար Հյոլոս, Ուլե Քրիսթիան Քվարմե:Առաջին շարքում՝ ձախից աջ՝ Ուլավ Շևեսլա, Լայլա Ռիքսոսեն Դալ, Հելգա Հյոուլգան Բյուֆուգլիեն, Սոլվեյգ Ֆիսքե, Ուլե Հագեսեթեր

Նորվեգիայի եկեղեցին եպիսկոպոսասինոդական եկեղեցի է։ Այն բաժանված է տասնմեկ եպիսկոպոսությունների.

Թեմեր Աթոռներ Կոմսություններ Ծանոթագրություններ
Օսլո Օսլո Օսլո, Ասքեր և Բերում կոմունաներ (Աքերսհուս կոմսություն) Օսլոյի եպիսկոպոսը պատասխանատու է նաև խուլերի և բանակային ծխերի համար (տնային եկեղեցիների վաժին)
Բորգ Ֆրեդրիկստադ Աքերսհուս (բացառությամբ Ասքերի և Բերումի), Էսթֆոլ
Համար Համար Օպլանդ, Հեդմարք
Թունսբերգ Թյոնսբերգ Բուսկերուդ, Վեսթֆոլ
Ագդեր և Թելեմարք Քրիսթիանսան Վեսթ Ագդեր, Թելեմարք, Էսթ Ագդեր
Ստավանգեր Ստավանգեր Ռուգլան
Բյորգվին Բերգեն Սոգն օգ Ֆյուրանե, Հորդալան Բյորգվինի եպիսկոպոսը պատասխանատու է Նորվեգիայի եկեղեցու աշխատանքի համար արտասահմանում («Ծովագնացների եկեղեցի»)
Մյորե Մոլդե Մյորե օգ Ռոմսդալ
Նիդարոս Թրոնհեյմ Նուր Թրյոնդելագ, Սյոր Թրյոնդելակ
Սյոր Հոլուգալան Բուդյո Նուրլան
Նուր Հոլուգալան Թրոմսյո Թրոմս, Ֆինմարք, Շպիցբերգեն

Ղեկավարող մարմիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նորվեգիայի եկեղեցու գլխավոր համարվում է Նորվեգիայի թագավորը կամ թագուհին։ 2016 թվականի դրությամբ՝ եկեղեցին ղեկավարում է Հարալդ V արքան։ Սակայն իրականում լիազորությունները հանձնված են Եկեղեցու և մշակույթի հարցերի նախարարությանը (նախկինում գոյություն ուներ առանձին Եկեղեցու նախարարություն, որը լուծարվեց)։ Եկեղեցական հարցերը լուծում է Նորվեգիայի եկեղեցական վարչությունը։ Վերջինիս կազմի մեջ մտնում եմ միայն այն անձինք, ովքեր Նորվեգիայի եկեղեցու հետևորդներ են։ Եկեղեցական վարչության գոյությունը դիտարկված է սահմանադրությամբ, մասնավորապես 2 § 27 կետում։ Սթորթինգը մեծ ազդեցություն ունի եկեղեցու վրա։ Այն իրականացնում է պառլամենտի եկեղեցական հարցերի վարչության միջոցով՝ օրենքներ ընդունելով։
  • Կառավարության բարձրագույն օրգան Նորվեգիայի եկեղեցում համարվում է 1984 թվականին ստեղծված Եկեղեցական տաճարը (նորվ.՝ Kirkemøtet): Այս կառույցի մեջ ներգրավված են բոլոր տասնմեկ եպիսկոպոսներն ու թեմական առաջնորդությունների անդամները։
  • Եպիսկոպոսական տաճարի (նորվ.՝ Bispemøtet) կազմի մեջ ներառված են կրկին բոլոր տասնմեկ եպիսկոպոսները։ Սրա էությունն այն է, որ Նորվեգիայի եկեղեցու եպիսկոպոսը միանձնյա որոշումներ չի կարող ընդունել, այլ պետք է համատեղ քննարկվեն բոլոր տեսակի հոգևոր և աշխարհիկ հարցերը[9]։ Այս տաճարի նախագահը (նորվ.՝ preses) ներկայացնում է Եկեղեցական տաճարին բոլոր հաշվետվությունները։
  • Եկեղեցական խորհուրդը (նորվ.՝ Kirkerådet, ստեղծվել է 1969 թվականին, կանոնադրությունը փոփոխման է ենթարկվել 1984 թվականին) պատասխանատու է Եկեղեցական տաճարի համար և համարվում է բարձրագույն կատարողական մարմին սեսիաների ժամանակ։
  • Աստվածաբանական հանձնաժողովը (նորվ.՝ Den norske kirkes lærenemnd) պատասխանատու է հավատքի ուսմունքի հարցերի համար։ Ունի քսան անդամ։
  • Միջեկեղեցական հարցերի խորհուրդը պատասխանատու է լյութերական և այլ քույր եկեղեցիների հարաբերությունների համար։ Ինպես նաև կատարում է էկումենիկ գործունեություն և միջտարածաշրջանային կապեր է ստեղծում Նորվեգիայի տարածքում։
  • Սաամերի եկեղեցական խորհուրդը (նորվ.՝ Samisk kirkeråd, ստեղծվել է 1992 թվականին) պատասխանատու է բոլոր տեսակի եկեղեցական արարողակարգերի ժամանակ սաամերենի համար, ինչպես նաև պատասխանատու է, որպեսզի պահպանվեն սաամական հոգևոր ավանդույթները։
  • Պատանեկան եկեղեցական տաճար (Ungdommens kirkemøte), պատասխանատու է եկեղեցիներում ընդգրկված երիտասարդների համար՝ սարկավագներ, դպիրներ, աշխարհիկ երեխաներ։

Թեմակալ առաջնորդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Եպիսկոպոսության խորհուրդ (Bispedømmeråd), կազմված է 7 ընտրված աշխարհիկ քաղաքացիներից, եպիսկոպոսից և 1 կղերական հոգևորականից
  • Եպիսկոպոս (Biskop)

Հոգևոր գործակալ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պրոբստ (Prosten)՝ լյութերականների ավագ քահանա

Ծխական խորհուրդ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ծխական հավաքներ (Menighetsmøte) — բաղկացած է տվյալ համայնքի բոլոր չափահաս աշխարհիկ քաղաքացիներից
  • Ծխական խորհուրդ (Menighetsråd) — կազմված է 4-ից 10 անդամներից և ավագերեցից (prest)
  • Ծխական պրեսբիտեր (Soknepresten)

Միջազգային համագործակցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի եկեղեցին համարվում է ինքնավար լյութերական եկեղեցի, սակայն մասնակցում է շատ միջազգային կառույցների աշխատանքներին։ Դրանցից մի քանիսը ներկայացվում են ստորև.

  • Լյութերական եկեղեցու համաշխարհային ֆեդերացիա
  • Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ
  • Եվրոպական եկեղեցիների կոնֆերենցիա
  • Պորվոյի հռչակագիր, սա միավորում է Սկանդինավիայի և Բալթյան ավազանի լյութերական եկեղեցիներին։

Պետության և եկեղեցու հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկերեցու և մշակույթի նախարար Թրուն Յինսկեն և Եկեղեցական խորհրդի ներկայացուցիչ Թուր Բյարնե Բուրեն, 2005 թվական

Նորվեգիայի եկեղեցին պետությունից առանձնացել է 2012 թվականի մայիսի 21-ին։ Դա կայացավ սահմանադրական բարեփոխումների ֆոնին, որն ընդունեց Նորվեգիայի պառլամենտը։ Վերջին տարիներին քննարկումներ են ընթանում եկեղեցու և պետության առանձնացման շուրջ։ Մի շարք դասախոսություններ են կարդացվել այդ հարցի վերաբերյալ[10][11]։

Եկեղեցական կառույցների և քահանաների վարձատրությունն այսօր ընկած են պետության և տեղական իշխանությունների ուսերին[12]։ Եկեղեցու ֆինանսավորման 2/3 մասը տալիս են կոմունաները[13]։ Սակայն ծխական համայնքներ կան, որ քահանաներին վճարելու և եկեղեցական ծախսերի համար իրենք են գումար հայթայթում, երբեմն նաև հավատացյալների հանգանակության միջոցով։

Նորվեգիայի եկեղեցին ռեֆորմացիայի ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիսթիան III թագավորը, ով լյութերականությունը դարձրեց Նորվեգիայի պետական կրոնը

Ռեֆորմացիան կրոնական և հասարակա-քաղաքական շարժում էր Արևմտան և Կենտրոնական Եվրոպայում XVI-րդ և XVII դարի սկզբին, որը նպատակավորված էր ռեֆորմացնել քրիստոնեությունը համապատասխան Աստվածաշնչին։ Այն Դանիայում և Նորվեգիայոմ սկսվել է 1536-ից 1537 թվականներին։ Այդ ժամանակ թագավոր Քրիսթիան III պետական կրոն դարձրեց իր թագավորության ամբողջ տարածքում։

Լյութերի դրույթները ուղղված էին փրկության թղթեր վաճառող եկեղեցու դեմ։ Նա կարծում էր, որ մարդը կարող է փրկության հասնել միայն հավատով, այլ ոչ թե անհեթեթ թղթեր գնելով։ Ըստ Լյութերի՝ հավատի միակ աղբյուրը Աստվածաշունչն է։ Այս ամենի նպատակով Լյութերը առաջադրեց հետևյալ դրույթները.

  • Յուրաքանչյուր քրիստոնյա, եթե նա անկեղծ զղջում է, առանց ինդուլգեցիայի էլ ստանում է լիակատար ապաշխարություն։ Եկեղեցու ճշմարիտ գանձը, իհարկե մեղքերի թողությունը չէ, այլ Աստծո մեծության և բարեհաճության սրբազան ավետարանը։
  • Քրիստոնյաներին պետք է սովորեցնել, որ նա, ով տեսնում է կարիքավորին և, չնայած դրան էլ, տալիս է գումար ինդուլգեցիաներին, ստանում է ոչ թե Հռոմի պապի թողությունը, այլ վաստակում է Աստծո զայրույթը։
  • Ասել, թե պապի զինանշանով զարդարված և տաճարում դրված խաչը Քրիստոսի խաչին հավասար արժեք ունի սրբապղծություն է։

Բարեփոխումների արդյունքում լյութերականությունը բարելավեց իր դիրքերը։ Կաթոլիկ եկեղեցուն զուգահեռ առաջանում էր բողոքական եկեղեցին։ Աստիճանաբար Ռեֆորմացիան ընդլայնեց իր սահմանները Եվրոպայում։ Հավատացյալների համար կարևոր նշանակություն ուներ այն խնդիրը, թե ինչպես է մարդը փրկվելու գործած մեղքերից։ Հոգևորականները քարոզում էին, թե առանց եկեղեցու օգնության հնարավոր չէ փրկվել։ Դրա համար անհրաժեշտ է ամեն օր անհապաղ այցելել եկեղեցի, օգնել չքավորներին և բարեգործություններով զբաղվել։ Պետք էր նաև եկեղեցու կարիքների համար հատկացնել դրամ։ Կրոնական կառույցը հոգևոր առաջնորդի անունից փրկության թղթեր էր վաճառում, որը կոչվում էր ինդուլգենցիա։ Փրկության թուղթ գնողները ազատվում էին մեղքերից։ 1517 թվականի հոկտեմբերի 31-ին Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի Մայր տաճարի դռանը և մոտակայքում մի հոդված փակցվեց։ Հոդվածի հեղինակը նույն համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Մարտին Լյութերն էր։ Լյութերը իր այս գաղափարով շատերին իր կողմնակից դարձրեց և երբ Գերմանիայի կայսր Կարլոս Ե-ն հրաման արձակեց Լյութերի գաղափարախոսությունը արգելափակելու նպատակով Լյութերի կողմնակիցները բողոքով ներկայացան կայսերը։ Դրա արդյունքում Եվրոպայում առաջացավ բողոքական եկեղեցին։ Հաստատվեց "Ում իշխանությունը, նրա հավատը" սկզբունքը, որով առաջնորդվում էին Գերմանաիայի 1/8 մասը։ Այսինքն՝ տվյալ տարածքի կյուրֆուսն էր որոշում իր արեալի կրոնական դավանանքի ուղղությունը։

Նախքան ռեֆորմացիան, նորվեգական հողերը պատկանում էին եկեղեցուն։ Սակայն հետագայում այն լրիվությամբ անցնում է թագավորին։ Նորվեգիայի և Դանիայի եկեղեցիները, որոնք մինչև ռեֆորմացիան կաթոլիկ էին, դուրս եկոն Հռոմի կաթոլիկ եկեղեցուց և ստեղծեցին ազգային առաքելական-լյութերական եկեղեցին։

Ռեֆորմացիայից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էյդսվոլի եկեղեցական հավաք

Ռեֆորմացիայից հետո կամաց-կամաց եկեղեցին անցնում է թագավորների ձեռքը։ 1660 թվականին Դանիա-նորվեգական պետությունը դառնում է բացարձակ միապետություն։ Գրեթե երկու հարյուրամյակի ընթացքում եկեղեցու կառավարումն իրականացնում էին պետական մարմիններ։ Համաձայն 1814 թվականի ընդունված սահմանադրությանը՝ առաքելական-լյութերական եկեղեցին դարձավ Նորվեգիայի պետական կրոնը։

Այսօր էլ Նորվեգիայում գլխավոր եկեղեցին համարվում է Նորվեգական եկեղեցին՝ լյութերականը։

Շվեդա-նորվեգական ունիայի ժամանակահատվածում եկեղեցին շոշափելի փոփոխություններ չարձանագրեց։ 19-րդ դարում ստեղծվեց Եկեղեցու հարցերի նախարարությունը։

Նորվեգիայի եկեղեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական Գերմանիան օկուպացիայի ենթարկեց Նորվեգիայի տարածքը։ Դիմադրության գաղափարախոսը Նորվեգիայի տարածքում դարձավ եկեղեցին։ Եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ հաճախակի էր պաստորների կողմից քարոզվում դիմադրության մասին։ Նրանք քննադատում էին նորվեգական ժամանակավոր կառավարությանը անարդար որոշումների ու կարգադրությունների համար, ինչպես նաև խստիվ դատափետում էին նացիզմը։ 1942 թվականին, Նիդարոսի մայր տաճարում մեծ հանդիսություն էր կազմակերպվել։ Այն նվիրված էր Վիդքուն Քվիսլինգի՝ Նորվեգիայի նախագահ նշանակվելուն, որը երկիրը նացիոնալականացման էր տանում։ Եկեղեցում բոլոր եպիսկոպոսները քննադատեցին ֆաշիստական Գերմանիայի նկրտումները և հրաժարվեցին եկեղեցու սպասավորությունից։ Արդյունքում բոլոր եպիսկոպոսներն ու քահանաների զգալի մասը ներկալվեցին մինչև պատերազմի ավարտը։ Քահաների 90 % հետևեցին եպիսկոպոսների օրինակին և կախերը խզեցին պետության հետ, սակայն քրիստոնեական ծիսակարգեր եկեղեցիներում շարունակեցին իրականացնել։ Դրա պատճառով այցելությունների թիվը Նորվեգիայի եկեղեցիներում կտրուկ աճեց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Норвегия отделила церковь от государства // Росбалт. — 17 мая 2012.(Ստուգված է 22 Մայիսի 2012)
  2. Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 455-457
  3. 3,0 3,1 Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 87-88, Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 452-455
  4. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 526, Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 87-88, Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 452-455
  5. Описание хода службы на сайте Церкви Норвегии (նորվ.)
  6. Гомосексуализм и церковь на сайте Церкви Норвегии (նորվ.)
  7. «Thousands leave the Church of Norway» (անգլերեն). The Local. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
  8. Позняк О. С. Первая женщина-пастор в Исландии: путь к ординации (по материалам исландской прессы) // Аспирант. — 2015. — № 6-1 (11). — С. 7.
  9. «Регламент работы епископского собора» Королевский указ от от 6 июня 1997 года (նորվ.)
  10. Guide til stat/kirke-forliket Արխիվացված 2009-02-13 Wayback Machine Статья в газете Vårt Land (նորվ.)
  11. Kirken.no - På vei mot ny kirkeordning
  12. Kirkens økonomi - regjeringen.no
  13. Kirken.no - Økonomi

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգիայի եկեղեցի» հոդվածին։