Բորգունդի ստավկիրկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորգունդի ստավկիրկա
նորվ.՝ Borgund stavkirke
Բորգունդի ստավկիրկան հունիսին
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և հիմնակմախքային եկեղեցի
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՏեղագրությունԼերդալ
ԴավանանքՆորվեգիայի եկեղեցի
ԹեմDiocese of Bjørgvin?
Հիմնական ամսաթվերը12-րդ դար
Ներկա վիճակթանգարան
Ժառանգության կարգավիճակՆորվեգիայի պատմական ժառանգության վայր
ԱնվանվածԱնդրեաս առաքյալ
Ճարտարապետական տիպՀիմնակմախքային միանավ եկեղեցի
Ճարտարապետական ոճստավկիրկա
Հիմնադրված1150
Առաջին հիշատակում1180
Շինանյութհացենու փայտ
Քարտեզ
Քարտեզ
 Borgund stavkirke Վիքիպահեստում
stavechurch.com/en/borgund/

Բորգունդի ստավկիրկա (նորվ.՝ Borgund stavkirke), ամենահին պահպանված հիմնակմախքային եկեղեցիներից մեկը Նորվեգիայում, որն իրենից ներկայացնում է ստավկիրկա։ Եկեղեցին գտնվում է Սոգն օգ Ֆյուրանե կոմսությունում։ Ամբողջ Նորվեգիայի տարածքում կառուցվել են թվով 1500 ստավկիրկաներ, սակայն մինչև մեր օրերը հասել են դրանցից ընդամենը քսանութը։

Շինարարության տեխնոլոգիան և կրոնական տեսանկյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորգունդի ստավկիրկան կառուցվել է 1150-1180 թվականներն ընկած ժամանակահատվածում[1][2]։ Եկեղեցին նվիրված է Անդրեաս առաքյալին։ Որպես շինանյութ օգտագործվել է մասնավորապես հացենու փայտ, որը, ըստ գերմանասկանդինավյան դիցաբանության, համարվում է սրբազան ծառ։ Ըստ լեգենդի այդ ծառը Իգգդրասիլ է, որը միմյանց հետ է կապել Ասգրադը՝ երկինքը և մեռյալների թագավորությունը՝ Հելը։ Եկեղեցու խորալի՝ վերին ճեմասրահի ինտերիերը կառուցված է անդրեասյան խաչի տեսքով, այն է, անկյունագծային խաչ։ Եկեղեցու ամենակարևոր տարրերից է համարվում է վիշապների պատկեաքանդակները տանիքի անկյուններում։ Այդպիսով հին շինարարները համատեղել են հեթանոսական տարրերը և նոր քրիստոնեությունը։ Ուշադիր դիտելու դեպքում, եկեղեցու արևմտյան դռների վրա, երկաթյա բռնակների շուրջը պատկերված են օձերի գլուխներ, որոնք ունեն չարխափան ազդեցություն և միտված են պահպանելու եկեղեցին թշնամիներից։

Բորգունդի ստավկիրկայի ինտերիերը

Հետաքրքիր ճարտարապետական լուծումներ հայտնաբերվեցին, երբ հետազոտական աշխատանքներ էին տարվում Բորգունդի ստավկիրկայում։ Կիսակամարները, որոնք խորալների վրա են ձևավորվել, կառուցվել են ծառերի արմատային հատվածներից, որպեսզի դիմակայեն հսկայական ծանրությունը։ Մետաղական ոչ մի դետալներ եկեղեցու շինարարության ժամանակ չեն օգտագործվել։ Ընդհանուր առմամբ, Բորգունդի եկեղեցու վրա օգտագործվել են 2 հազարից ավելի փայտյա դետալներ։ Ամուր հիմնակմախքը հավաքվել է գետնի վրա և հետո նոր է վերև բարձրացվել ուղղահայաց դիրքով ամուր ու երկար ձողանների միջոցով։

Նախկինում եկեղեցու ինտերիերի և ճակատի դեկորները շատ պայծառ երանգավորում ունեին։ Դրանք ներկապատ էին, որոնց մնացորդները դեռևս այսօր պահպանվել են։ 20-րդ դարի կեսերին Բորգունդի ստավկիրկան ենթարկվել է կոնսերվացման, որի հետևանքով խիստ կերպով սևացել է։

Բորգունդի ստավկիրկայի յուրօրինակությունն այն է, որ այն պահպանվել է ցայսօր առանց որևէ մի փոփոխությունների՝ ո՛չ տեխնիկական բնույթի, ո՛չ ինտերիերային (բացառություն են կազմում թերևս միայն գույները, որոնք խամրել են տարիների ու դարերի ընթացքում)։

Բորգունդի ճարտարապետական համալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի 12-րդ դարի հիմնակմախքային եկեղեցուց, համալիրի մեջ ներառված են նաև.

Բորգունդի ստավկիրկա և Նորվեգիայի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնակմախքային կառուցվածք ունոցող շատ եկեղեցիներ Նորվեգիայում կառուցվել են հընթացս 1130 թվականից մինչև 1350 թվականների։ Այդ ժամանակ Եվրոպայում մոլեգնում էր սև մահը՝ ժանտախտը։ Այն գրեթե ամբողջությամբ դադարեցնում էր շինարարական աշխատանքները։ Բորգունդի ստավկիրկան կառուցվել է առավել հին եկեղեցու տեղում։ Այդ հին եկեղեցու որոշ հատվածներ հայտնաբերվել են եկեղեցու հատակի տակից դեռևս 12-րդ դարում։ Բորգունդի ստավկիրկայի շինարարությունն ընթացել է այն ժամանակ, երբ կաթոլիկ Նորվեգիան դարձավ ինքնուրույն եկեղեցով տարածաշրջան, որը ենթարկվում էր Վատիկանին։ Այս եկեղեցու ճակատագիրը կապված է միջնադարյան հեղհեղուկ դարաշրջանի հետ։ Բորգունդով էր անցնում կոնունգի ճանապարհը։ Այդ ժամանակ եկեղեցին ամենայն հավանականությամբ արդեն կառուցված էր, քանի որ կից գերեզմանատանը գտնվել են թաղված զինվորների մնացորդներ, որոնք զոհ էին գնացել 1177-1184 թվականներին տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի ժամանակ։ 1877 թվականին Բորգունդի ստավկիրկան գնվեց Նորվեգիայի հին հուշարձանների պաշտպանության վարչությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Поляков Е. Н., Рачковский П. Ю. Дом с драконами: история и мифы // Сибирская старина: Краеведческий альманах. — Томск: ТРФ им. П. И. Макушина, 1999. — № 16 (21).
  • Прайс У. Архитектура в дереве / Пер. с англ. — М.: БММ, 2006.
  • Сага о Сверрире. — М.: Наука, 1988. — (Литературные памятники.)
  • Ставкирка Боргунд: Церковь, которая выжила. — Экскурсионный буклет / Текст Мари Колландсруд / Fortidsminneforeningen, 2009.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sivilarkitekt, Dr. ing. Ola Storsletten – «En arv i tre», s. 182, ISBN 82-03-22006-1.
  2. Sivilarkitekt, Dr. ing. Jørgen H. Jensenius – Borgund stavkirke (stavkirke.org) Արխիվացված 2007-09-26 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորգունդի ստավկիրկա» հոդվածին։