Նորվեգական Դիմադրության շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հիմլերի այցելությունը Նորվեգիա: Լուսանկարում ներկա են Քվիսլինգն ու Նորվեգիայի գաուլյայտեր Յոզեֆ Տերբովենը:

Դիմադրության շարժումը Նորվեգիայում (նորվ.՝ Norsk motstandsbevegelse under andre verdenskrig), կազմակերպված դիմադրության շարժում Նորվեգիայիում գերմանական օկուպացիայի դեմ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

Նորվեգիայի օկուպացիա նացիստների կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի ապրիլի 8-ի լույն 9-ի գիշերը, գերմանական զորքերը հարձակվեցին Նորվեգիայի Թագավորության վրա և սկսեցին այն ենթարկել օկուպացիայի: Գերմանացիների պնդմամբ այս քայլը կատարվում էր, որպեսզի Նորվեգիային պաշտպանի Անգլիական և ֆրանսիական ագրեսիայից: Ադոլֆ Հիտլերի կառավարությունը նոտա ուղարկեց պաշտոնական Օսլոյին՝ ներթափանցումը արդարացնող փաստարկներով Նորվեգիայի չեզոքության վերաբերյալ[1]:

Չնայելով Նորվեգիայի թագավոր Հոքոն 7-րդի ցուցաբերած ռազմական դիմադրությանը, մի քանի օրերի ընթացքում Նորվեգիայի հարավը գրավեցին գերմանացի օկուպանտները: Անգլո-ֆրանսիական բանակը, որը գտնվում էր այդ ժամանակ Նարվիկում, փորձեց միավորվել նորվեգական զինած ուժերի հետ, սակայն այդ ուղղությամբ բոլոր քայլերն անցան ապարդյուն: Հունիսի 8-ին Հոքոն VII թագավորը ընդունեց յուր պարտությունը և հրամայեց իր բանակին դադարեցնել դիմադարձությունը[1]: Կառավարությունը, ապահովության նկատառումներով, տարհանվեց Միացյալ Թագավորության մայրաքաղաք՝ Լոնդոն:

Օկուպացիոն ռեժիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինված գործողությունների ավարտից հետո, 1940 թվականին ստեղծվեց Նորվեգիայի ռայխսկոմիսարիատը, որը գլխավորում էր Յոզեֆ Տերբովենը: Նորվեգիայի տնտեսությունը կառավարելու նպատակով ստեղծվում է ռազմական տնտեսության շտաբը[2]:

Նրանց առաջ դրված էր հետևյալ հիմնախնդիրը. «վերադաստիարակել» նորվեգացիներին ու երկիրը հասցնել նացիստականացման: Միակ օրինական կուսակցությունը ամբողջ երկրի տարածքում հայտարավեց «Ազգային միասնությունը», որի գլխավոր նշանակեցին ֆաշիստների հետ համագործակցող նորվեգացի Վիդքուն Քվիսլինգին: Արհմիություններում որպես գլխավորներ նշանակվեցին ռազմական կոմիսարները: Մարիոնետային կառավարությունը փորձում էր իր վերահսկողության տակ վերցնել բոլոր հասարակական շարժումներն ու կազմակերպությունները: Այն բացասական էր մոտենում տեղի բնակչության առճակատման բոլոր փորձերին: 1940 թվականի նոյեմբերին Գերագույն դատարանի բոլոր անդամներին հեռացրին պաշտոններից: Ռեժիմը առավել դաժան ու անտանելի դարձավ, երբ 1942 թվականի փետրվարին վարչապետի պաշտոնը ստանձեց Վիդքուն Քվիսլինգը: Վերջինիս «նացիստականացմանն» ուղղված բոլոր օրինագծերը ընդհանուր մեծ բողոքի ալիքով էին ընդունվում նորվեգացիների շրջանում:

Նորվեգիայի հրեական համայնքի ներկայացուցիչները, որոնք մոտ 2000-ի էին հասնում, ենթարկվեցին ռեպրեսիաների: 1943 թվականի մայիսին արդեն նորվեգիայում չկար հրեից գաղթօջախ[3]:

Ակտիվ դիմադրության մեկնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմադրության գաղափարախոսը Նորվեգիայի տարածքում դարձավ եկեղեցին: Եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ հաճախակի էր պաստորների կողմից քարոզվում դիմադրության մասին: Նրանք քննադատում էին նորվեգական ժամանակավոր կառավարությանը անարդար որոշումների ու կարգադրությունների համար[1]:

1940 թվականի օգոստոսի 10-ին Նորվեգիայի կոմունիստական կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ անհապաղ պետք է պայքար մղել գերմանացի օկուպանտների դեմ: Նույն թվականի աշնանը Բերգենում, Թրոնհեյմում, Սարփսբորգում և նորվեգական այլ քաղաքներում կազմակերպվեցին հակաֆաշիստական մեծ բողոքի ալիքներ ու ցույցեր[4]:

Սելբյու գյուղակում, որը Թրոնհեմի շրջանում է, սկսեց գործել ընդհատակ կազմակերպությունը, որը միավորում էր Մորսեթ ընտանիքի անդամներին: Ընդհատակի կազմում էին Պեդեր Մորսեթն ու նրա յոթ որդիները (որոնցից երեք մեծերը՝ Օդմունդը, Ռեյդարն ու Ուլան ունեին ռազմական ծառայության փորձ նորվեգական բանակաում): Լինելով ուսուցիչ, Պեդեր Մորսեթը իր շուրջը հավաքագրեց գյուղական դպրոցի մյուս ուսուցիչներին: Նրանք որոշեցին հրաժարվել Քվիսլինգի կողմից ներկայացված ծրագրերով ուսուցումից: Այդ պատճառով Պեդերին ձերբակալեցին և մինչև 1942 թվականը պահեցին անազատության մեջ: Նրա որդիները շարունակեցին հոր սկսած պայքարը: 1942 թվականին Շվեդիայից մի քանի ռադիհաղորդիչներ ներկրեցին իրենց ընդհատակ կազմակերպության համար: Իսկ ավելի ուշ նաև երկու ինքնաձիգ ձեռք բերեցին: 1943 թվականի սկզբին դավաճանի կողմից բացահայտված խումբը, շեֆ գեստապո Գերհարդ Ֆլեշի կողմից Թրոնհեյմում ձերբակալվեց: Մորսեթների ընտանիքի ներկայացուցիչներին 1943 թվականի փետրվարի 28-ին գեստապոյի աշխատակիցները ձերբակալեցին: Սկսվեց զինված բախումն ու Մորսեթների ընտանիքը փորձեց հասնել շվեդական սահմանին: Այնտեղ սպանվեց Օդմունդ Մորսեթը: Իսկ Պեդեր և Հելգե Մորսեթները գերի վերցվեցին: Երկարատև հարցաքննություններից և խոշտանգումներից հետո, ի վերջո, Պեդեր Մորսեթը գնդակահարվեց 1943 թվականի մայիսի 19-ին[5]:

1941 թվականի մայիսին ստեղծվեց «Milorg» ռազմական կազմակերպությունը:

1941 թվականի սեպտեմբերին ամբողջ երկրի տարածքով շուրջ 40 հազար աշխատողներ գործադուլներ սկսեցին:

1941 թվականի սեպտեմբերի 10-ին մայրաքաղաք Օսլոյում նույնպես գործադուլ կազմակերպվեց, որին մասնակցեցին ավելի քան 25 հազար աշխատակիցներ: Գերմանական զորքերը ցրեցին ցույցեր անողներին, տասնյակ աշխատակիցներ ձերբակալվեցին, իսկ երկու արհմիութենական ակտիվիստներ՝ Վիգո Հանսթեենն ու Ռոլֆ Վիքսթյոմը գնդակահարվեցին[6]:

1941 թվականի նոյեմբերի կեսերին մայրաքաղաք Օսլոյում կայացավ նաև ուսանողական դասադուլ[6]:

1941 թվականի վերջերին ձևավորվեց «Սիվորգ» (Sivorg) կոորդինացիոն կոմիտեն: Այն նպատակ ուներ դիմադրություն կազմակերպող բջիջների գործունեությունը համաձայնեցնել միմյանց հետ, որոնք ունեին տարածաշրջանային և մասնագիտական տարբերություն: Կոմիտեն այսպես կոչված «գաղտնաբառեր» էր տարածում ու հրահանգավորում, թե երկրի որ հատվածում և որ պահին լինեն դիմադրության ցույցերը[1]: Օսլոյում հրատարակվում էր ընդհատակ թերթ, որտեղ տպագրվում էին լոնդոնյան ռադիոլորուրեը ճակատամարտի ամփոփագրերի մասին:

1942 թվականի հունվարին նորվեգական պարտիզանական ջոկատները պայթեցրին Դրամմենեի գործարանը, այրեցին Բերգենի գործարանը և վերացրին ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող Կիրկենեսի կամուրջը[7]:

1943 թվականի փետրվարին Վեմորկում նորվեգացիների մի խումբ, որոնք պատրաստվել էին անգլիական հատուկջոկատայինների մոտ, պայթեցրին «Norsk Hydro»-ի ծանր ջրի արտադրման ցեխը:

1943 թվականի ապրիլին նորվեգական ընդհատակի ներկայացուցիչները պայթեցրին գերմանական մի ռազմանավ[8]:

1945 թվականի մարտի 15-ին կայացավ Նորվեգիայի դիմադրության շարժման ամենամասշտաբային ակցիան՝ միակ երկաթուղային ճանապարհը, որը կապում էր Հյուսիսային Նորվեգիան Հարավային Նորվեգիայի հետ, պայթեցվեց ավելի քան հազար վայրերում[9]:

Նորվեգիայի ազատագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին երկու տարիների ընթացքում նորվեգական տարագրված կառավարությունը թույլտվություն ստացավ Շվեդիայի կառավարության կողմից, որպեսզի վերջինիս տարածքում ստեղծի ռազմական միավորում (այսպես կոչված «ոստիկանական գունդ»), որը կազմված կլինի նորվեգացի փախստականներից: Այդ «ոստիկանական» ռազմական խումբն իրենից ներկայացնում էր զորային կազմավորում, որը բաղկացած էր 12 հազար տղամարդկանցից:

Այդ ոստիկանական խմբի մի հատվածը զբաղվում էր Ֆինմարքի ազատագրմամբ 1944-ից 1945 թվականներին: Մնացած մասը մասնակցում էր ազատագրական պայքարով Նորվեգիայի մնացյալ տարածքներում, Գերմանիայի կապիտուլյացիայից հետո 1945 թվականի մայիսին:

Խորհրդային զորքերին օգնության հասան Հյուսիսային Նորվեգիայում Բանգեն Գուրնավեր Տարտինուսեն և Պասմոպերմին Ուդեմե բնակավայրների բնակիչները: Բացի այդ, 1944 թվականի հոկտեմբերի 25-ին Խորհրդային Կարմիր բանակը մարտերով գետանցում կատարեց Բեք-ֆյորդը, որտեղ նրանց օգնության հասան նորվեգական ձկնորսական միակայմանավերի կապիտան Մարտին Հանդսեն ու Ուսլանդ Հանդսենը[10]: Նորվեգացի Ու. Հոլսթենենը կանխեց գերմանացի զինյալների կողմից ականապատած էլեկտրակայանի պայթյունը[11]:

Նորվեգացի ձկնորսները (Մ/ Հենսեն, Տ. Պալոն, Պ. Միլսեն և այլք) խորհրդային զինվորներին օգնության հասան Էլվենս ֆյորդւո, իսկ Կիրկենեսի հարևանությամբ ապրող բնակիչները կռիվների ժամանակ վիրավորվածներին էին օգնություն հասցնում[12]:

Պատերազմի ավարտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, թվով վեց նորվեգացիներ՝ Դիմադրության շարժման մասանկիցներ, պարգևատրվեցին խորհրդային կառավարության կողմից այս կերպ. հինգ հոգի ստացան Կարմիր շքանշան (Ռ. Գյուլդբրանդսեն, Ի. Գյուլդբրանդսեն, Յա. Մադսեն՝ հետմահու, Ս. Նևերլունդ, Բ. Հալվորսեն), իսկ մեկ հոգի՝ «Խիզախության համար» մեդալով (Ռ. Պեդերսեն)[13]:

Բացի դրանից, ևս 16 Նորվեգացի քաղաքացիներ պարգևատրվեցին խորհրդային մեդալներով և պարգևներով՝ խորհրդային ռազմագերիների օգնելու համար[14]:

1966 թվականին Աքերսհուսի դղյակում բացվեց Նորվեգիայի Դիմադրության շարժման թանգարանը (Norges Hjemmefrontmuseum):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Норвежский триптих, Ч.1
  2. История Второй Мировой войны 1939—1945 (в 12 томах) / редколл., гл. ред. А. А. Гречко. том 3. М., Воениздат, 1974. стр.281
  3. Норвежский триптих, Ч. 2
  4. История Второй Мировой войны 1939—1945 (в 12 томах) / редколл., гл. ред. А. А. Гречко. том 3. М., Воениздат, 1974. стр.215
  5. Норвегия // Герои Сопротивления. / сост. А. Я. Манусевич, Ф. А. Молок. М., «Просвещение», 1970. стр.252-268
  6. 6,0 6,1 История Второй Мировой войны 1939—1945 (в 12 томах) / редколл., гл. ред. А. А. Гречко. том 4. М., Воениздат, 1975. стр.220
  7. полковник М. А. Аракелян. Великий интернациональный подвиг. Краткий очерк освободительной миссии Советской Армии во второй мировой войне. М., Воениздат, 1964. стр.31
  8. История Второй Мировой войны 1939—1945 (в 12 томах) / редколл., гл. ред. А. А. Гречко. том 7. М., Воениздат, 1976. стр.25
  9. История Второй Мировой войны 1939—1945 (в 12 томах) / редколл., гл. ред. А. А. Гречко. том 10. М., Воениздат, 1979. стр.290
  10. гвардии подполковник А. Белоусов. На севере Норвегии // «Военный вестник», № 12, 1969. стр.29-30
  11. генерал армии С. Штеменко. На северном фланге советско-германского фронта летом и осенью 1944 года // «Военно-исторический журнал», № 7, 1972. стр.63-75
  12. История Великой Отечественной войны Советского Союза, 1941—1945 (в шести томах). / редколл., П. Н. Поспелов и др. том 4. М., Воениздат, 1962. стр.370
  13. Л. Н. Бычков. Партизанское движение в годы Великой Отечественной войны в 1941—1945 (краткий очерк). М., «Мысль», 1965. стр.402
  14. История Великой Отечественной войны Советского Союза, 1941—1945 (в шести томах). / редколл., П. Н. Поспелов и др. том 4. М., Воениздат, 1962. стр.371

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пер Хансон. Если даже отнимут жизнь… (сага о семье Морсет). М., 1965.
  • Письма узников Эттерстада // «Вопросы истории», № 1, 1967
  • В. В. Рогинский. Историография движения Сопротивления в Норвегии // Зарубежная историография антифашистского движения Сопротивления в странах западной Европы / сб., АН СССР, институт всеобщей истории. М., 1988. стр.151-178
  • Norwegian government (1998)։ «NOU 1998.12: Alta bataljon (aka "The Eitinger Report") - section 11.6.2: Sivorg»։ Norges offentlige utredninger (Norwegian) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]