Jump to content

Մեգի Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեգի Սմիթ
Ծնվել էդեկտեմբերի 28, 1934(1934-12-28)[1][1][1][…]
ԾննդավայրԻլֆորդ, Միացյալ Թագավորություն[2][3]
Մահացել էսեպտեմբերի 27, 2024(2024-09-27)[4] (89 տարեկան)
Մահվան վայր, Լոնդոն[5]
ԿրթությունՕքսֆորդի բարձրագույն դպրոց[2][6]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, բնավորության դերասան, թատրոնի դերասանուհի և դերասանուհի
Ամուսին(ներ)Ռոբերտ Սթիվենս[2][7][6] և Բևերլի Քրոս
Երեխա(ներ)Թոբի Սթիվենս[7] և Քրիս Լարքին[7]
Պարգևներ և մրցանակներ
Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան[6] Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր[6]

Society of London Theatre Special Award?

Օսկար լավագույն դերասանուհու համար[8] Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար[9]

BAFTA Academy Fellowship Award

BAFTA մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար

BAFTA մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար

BAFTA մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար

BAFTA մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար

BAFTA մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում

Էմմի մրցանակ մինիսերիալի կամ կինոնկարի լավագույն երկրորդ պլանի դերասանուհու համար

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում

«Էմմի» մրցանակ դրամատիկ հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրում կանացի լավագույն դերակատարման համար

Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում

«Ոսկե գլոբուս» մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար - մինի սերիալ, հեռուստասերիալ կամ հեռուստաֆիլմ

«Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում

Սենթ Էնդրյուի համալսարանի պատվավոր դոկտոր

Պատվո Ասպետ[6]

«Էմմի» մրցանակ դրամատիկ հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

Critics' Circle Award for Distinguished Service to the Arts?

Evening Standard Theatre Award for Best Actress?

և

Բոդլիի մեդալ

[10]

Մարգարեթ Նատալի Սմիթ (անգլ.՝ Margaret Natalie Smith, նաև Մեգի Սմիթ (անգլ.՝ Maggie Smith), դեկտեմբերի 28, 1934(1934-12-28)[1][1][1][…], Իլֆորդ, Միացյալ Թագավորություն[2][3] - սեպտեմբերի 27, 2024(2024-09-27)[4], , Լոնդոն[5][11]), անգլիացի դերասանուհի։

Ավելի քան 65 տարի ունեցել է ընդգրկուն, բազմազան կարիերա բեմին, կինոյում և հեռուստատեսությունում։ Սմիթը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում և համարվում է Մեծ Բրիտանիայի ամենաճանաչված դերասանուհիներից մեկը։ Վեց տասնամյակ լինելով խոստումնալից կերպար բրիտանական մշակույթում՝ 1990 թվականին Էլիզաբեթ II թագուհին նրան Բրիտանական կայսրության շքանշան է շնորհել՝ կատարողական արվեստում ունեցած ավանդի համար[12], իսկ 2014 թվականին դրամայում կատարած ավանդի համար թագուհուց ստացել է Պատվո ասպետների շքանշան։

Սմիթն իր բեմական կարիերան սկսել է 1952 թվականին Օքսֆորդի թատրոնում և Բրոդվեյան առաջնելույթը կատարել «New Faces of '56»-ում։ Լոնդոնյան բեմին կատարած աշխատանքի համար որպես լավագույն դերասանուհի 5 անգամ արժանացել է «Evening Standard» թատերական մրցանակի՝ «Մասնավոր ականջ և հանրային աչք» (1962), «Հեդա Գաբլեր» (1970), «Վիրջինիա» (1981), «Աշխարհի ուղին» (1984) և «Երեք բարձրահասակ կանայք»(1994) ֆիլմերի համար։ Առաջադրվել է Թոնի մրցանակի «Մասնավոր կյանքեր» (1975) և «Գիշեր և ցերեկ» (1979) ֆիլմերի համար, իսկ 1990 թվականին արդեն արժանացել է Թոնի մրցանակի որպես լավագույն դերասանուհի՝ խաղալով «Lettice and Lovage» պիեսում։ Այլ բեմական դերերից են Ստրատֆորդի շեքսպիրյան թատերական փառատոնում ներկայացված «Անտոնիոս և Կլեոպատրա»-ն (1976), «Մակբեթ»-ը (1978), Ուեսթէնդյան թատրոնի ներկայացումներից «Նուրբ հավասարակշռությունը» (1997) և «Կյանքի շունչը» (2002)։

Էկրանին Սմիթն առաջին անգամ գովասանքի արժանացավ «Գնալու տեղ չկա» (1958) քրեական ֆիլմի համար, որի համար առաջին անգամ առաջադրվեց BAFTA[13]։ Երկու անգամ Օսկար է ստացել՝ որպես լավագույն դերասանուհի «Օրիորդ Ջին Բրոդիի այգաբացը» ֆիլմում (1969) և որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «California Suite» ֆիլմում (1978)։ Նա այն վեց դերասանուհիներից մեկն է, ով մրցանակ է ստացել այդ երկու անվանակարգերում[14]։ Նա BAFTA մրցանակի ռեկորդակիր է․ ստացել է 4 անգամ՝ որպես լավագույն դերասանուհի՝ ներառյալ «Մասնավոր գործառույթ» (1984) և «Ջուդիթ Հերնի միայնակ կիրքը» (1988) ֆիլմերը, որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ «Թեյ Մուսոլինիի հետ» (1999) ֆիլմի համար և 3 Ոսկե գլոբուս։ 6 անգամ առաջադրվել է Օսկարի․ «Օթելլո»-ի (1965), «Ճանապարհորդություններ մորաքրոջս հետ» (1972), «Սենյակ՝ տեսարանով» (1986) և «Գոսֆորդ պարկ» (2001) ֆիլմերի համար։

Սմիթը 2001-2011 թվականներին Հարրի Փոթեր ֆիլմաշարում խաղացել է պրոֆեսոր Միներվա ՄակԳոնագալի դերը։ Այլ հայտնի ֆիլմերից են «Love and Pain and the Whole Damn Thing»-ը (1973), «Մահը Նեղոսի վրա» (1978), «Տիտանների մարտը» (1981), «Չարիքն արևի տակ» (1982), «Կապիտան Կրյուկը» (1991), «Գործի՛ր, քո՛ւյր» (1992), «Լավագույն էկզոտիկ Մարիգոլդ հյուրանոցը» (2012) և «The Lady in the Van» (2015)։ 2003 թվականին Սմիթն ստանում է Էմմի մրցանակ «Իմ տունն Ումբրիայում» ֆիլմի համար՝ դառնալով այն քիչ դերասանուհիներից մեկը, որն արժանացել է «մրցակից» մրցանակների[15][16]։ Նկարահանվել է լեդի Վիոլետ Քրոուլիի դերում «Դաունթաուն Էբբի»-ում (2010-2015), որի համար ստացել է 3 Էմմի, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ և Ոսկե գլոբուս։ Նրա պատվավոր մրցանակներից են BAFTA հատուկ մրցանակը (1993), BAFTA Fellowship-ը (1996) և Լոնդոնի թատերական հասարակության հատուկ մրցանակը (2011)։ 2012 թվականին ստացել է Ստրատֆորդի շեքսպիրյան փառատոնի ժառանգության մրցանակ[17], իսկ 2016 թվականին՝ Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանների Բոդլեյ մեդալ[18]։

Սմիթը ծնվել է Լոնդոնի Իլֆորդ թաղամասում[19][20][21], սակայն 4 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվում է Օքսֆորդ։ Հայրը՝ Նաթանիել Սմիթը, Նյուքասլում ծնված հանրային առողջության ախտաբան էր, որն աշխատում էր Օքսֆորդի համալսարանում, իսկ մայրը՝ Մարգարեթը, Գլազգոյում ծնված քարտուղարուհի[22][23][24][25]։

Երեխա ժամանակ ծնողները Սմիթին պատմում էին իրենց ծանոթության ռոմանտիկ պատմությունը․ թե ինչպես են իրենք հանդիպել Գլազգո-Լոնդոն գնացող գնացքում։ Նա ունի իրենից մեծ զույգ եղբայրներ՝ Ալիստեյրը և Յանը, որոնք ճարտարապետական դպրոց են գնացել։ Մինչև 16 տարեկանը Մեգին հաճախել է Օքսֆորդի ավագ դպրոց, մինչև դերասանական արվեստ սովորելու գնաց Օքսֆորդի թատրոն[26]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  3. 3,0 3,1 3,2 Dame Maggie Smith, actress who conquered stage and screen with her wit, poise and eccentricity / C. EvansLondon: 2024. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
  4. 4,0 4,1 4,2 Dame Maggie Smith tributes paid by King and Harry Potter co-stars (բրիտ․ անգլ.) — 2024.
  5. 5,0 5,1 5,2 Dame Maggie Smith tributes paid by King and Harry Potter co-stars (բրիտ․ անգլ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  7. 7,0 7,1 7,2 Somerville M. Theatricalia
  8. https://www.oscars.org/oscars/ceremonies/1970
  9. https://www.oscars.org/oscars/ceremonies/1979
  10. https://www.bodleian.ox.ac.uk/about/libraries/bodley-medal
  11. «Orders and decorations conferred by the crown». Debrett's. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  12. Spears, W. (1989 թ․ դեկտեմբերի 30). «Queen Honors Naipaul, Maggie Smith». Philly.com. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  13. «Film in 1959». Bafta.org. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  14. «Academy Awards Best Actress». Filmsite.org. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  15. «What do Al Pacino and Maggie Smith have in common?». Los Angeles Times. 2010 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  16. Croggon, Alison (2009 թ․ հունիսի 10). «Jewel in the triple crown». News.com.au. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  17. Ouzounian, Richard (2012 թ․ սեպտեմբերի 10). «Maggie Smith receives Stratford festival's Legacy Award». Toronto Star.
  18. «Dame Maggie Smith open Bodleians Libraries' Shakespeare's Dead exhibition». Bodleian.ox.ac.uk. 2016 թ․ ապրիլի 29. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  19. Romford ceased to be part of the County of Essex in 1965, when it was incorporated into the County of Greater London
  20. Enfield, Laura (2015 թ․ նոյեմբերի 18). «Ilford born Maggie Smith talks about starring in The Lady in the Van». The Tottenham Independent. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  21. Ilford was, prior to 1965, part of the County of Essex, but now is part of the County of Greater London
  22. Mackenzie, Suzie (2004 թ․ նոյեմբերի 20). «You have to laugh». The Guardian. UK. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 10-ին.
  23. «Maggie Smith profile». Filmreference.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
  24. «Maggie Smith profile». Yahoo! Movies. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  25. «Maggie Smith biography». tiscali.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  26. «Maggie Smith biography and filmography». Tribute.ca. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգի Սմիթ» հոդվածին։