Կարպո (արբանյակ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարպո (այլ կիրառումներ)
Կարպո (Carpo) Καρπώ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 9 փետրվար 2003 թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Հեռավորությունը Յուպիտերից | 17 058 000 կմ |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 17 058 000 կմ |
Էքսցենտրիսիտետ | 0,4316[1] |
Սիդերիկ պարբերություն | 456,30 Երկրային օր |
Թեքվածություն | 56° (խավարածրի նկատմամբ) 51,628° (Լապլասի հարթության նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 1,5 կմ |
Մթնոլորտային տվյալներ |
Կարպո (հին հունարեն՝ Καρπώ), կամ Յուպիտեր XLVI Յուպիտերի բնական արբանյակներից է։ Հայտնաբերվել է 2003 թվականին։
Հայտնաբերումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնաբերվել է 2003 թվականի փետրվարի 9-ին Սքոթ Շեփարդի գլխավորած գիտնականների խմբի կողմից Հավայան համալսարանում։ 2005 թվականի մարտի 30-ին նրան տրվել է պաշտոնական Կարպո անվանումը[2], մինչ այդ ժամանակավորապես անվանվել էր S/2003 J 20[3]: Անվանվել է հունական դիցաբանության աստված Զևսի դստեր Կարպոյի պատվին։
Ուղեծիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարպոն կատարում է ամբողջական պտույտ Յուպիտերի շուրջ 456 օր, 7 ժամ և 12 րոպե պարբերությամբ, առավելագույն հեռավորությունը մոլորակից 17,058 մլն. կմ։ Կարպոյի ուղեծիրը ձգված (էքսցենտրիսիտետը` 0,4316) և չափազանց թեքված է` թեքումը Լապլասի հարթությանը 51,628°[1]:
Համարվում է, որ Կարպոն Ֆեմիստոյի պես չի պատկանում որևէ արբանյակների խմբի և հանդիսանում է միայնակ արբանյակ։
Ֆիզիկական առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարպոյի տրամագիծը կազմում է ընդամենը 3 կիլոմետր։ Խտությունը գնահատվում է մոտ 2,6 գ/սմ³: Ենթադրաբար կազմված է սիլիկատային ապարներից։ Չափազանց մուգ մակերևույթի ալբեդոն կազմում է 0,04։ Աստղային մեծությունը հավասար է 23,0m։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Jacobson, R.A. (2006) JUP262. (2007 թ․ հունիսի 28). «Planetary Satellite Mean Orbital Parameters». JPL/NASA. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ IAUC 8502: Satellites of Jupiter (30 մարտի 2005)
- ↑ IAUC 8125: S/2003 J 19 and S/2003 J 20 (30 ապրիլ 2003) (հայտնաբերումը)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուպիտերի հայտնի արբանյակները (հեղինակ Սքոթ Շեփարդ)
|