Գառնի (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գառնի (այլ կիրառումներ)
Գյուղ
Գառնի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայք
ՀամայնքԳառնի
ՀամայքապետՏիգրան Պողոսյան
Մակերես33.42 կմ²
ԲԾՄ1400 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն8111 մարդ (2020)
Ազգային կազմՀայեր
ՏեղաբնականունԳառնեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս2215
Փոստային դասիչ2215
Պաշտոնական կայքkotayk-garni.am
Գառնի (գյուղ) (Հայաստան)##
Գառնի (գյուղ) (Հայաստան)
Գառնի (գյուղ) (Կոտայքի մարզ)##
Գառնի (գյուղ) (Կոտայքի մարզ)

Գառնի, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում՝ մարզկենտրոնից 63 կմ հարավ, Երևան քաղաքից 28 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ազատ գետի աջ ափին՝ հովտում։ Հայտնի է նույնանուն հեթանոսական տաճարով։ 1225 թ-ին այստեղ է տեղի ունեցել Գառնու ճակատամարտը։

Ավերվել է 1679 թ.-ի աղետաբեր երկրաշարժից և նորից վերականգնվել է 1828-1829 թթ.-ին՝ Պարսկահայաստանից գաղթած հայերի կողմից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնու ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 1507 2816 3083 3176 4554 5016 2004 7678

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնին հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով։ Գանռիում է գտնվում Գառնի ամրոցից ու Միհր աստծուն նվիրված 1-ին դ. հեթանոսական տաճարը։

Բացի այդ, այստեղ են գտնվում 4 դարի միանավ եկեղեցու ավերակները, Սբ. Պողոս-Պետրոս (XII-XIII դար) և Սբ. Սարգիս (XI դար) եկեղեցիները, XII դար կենտրոնագմբեթ Մաշտոց Հայրապետի եկեղեցին, “Թուխ Մանուկ” և Սբ. Սարգիս (IX դար) մատուռները, Գառնու կամուրջը (XI դար)։

Պատմական ակնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի հնագույն բնակավայրերից է. որպես բնակավայր հիշատակվում է դեռևս մ.թ.ա. 2166 թվականին։ Ըստ կիսաավանդական պատմության՝ կառուցվել է մ. թ. ավելի քան 2000 տարի առաջ։ Խորենացին նրա կառուցումը վերագրում է Հայկ Նահապետի ծոռ Գեղամին։ Իբր վերջինիս թոռան՝ Գառնիկի անունով էլ կոչվել է Գառնի։ Առաջին անգամ հիշատակում է հռոմեական պատմագիր Տակիտոսը՝ Գորնեա անունով։ Հայկական աղբյուրները հիշատակում են նաև Գեղամի բերդ, Գեղամի դաստակերտ անուններով։ Հավանաբար հիմնադրվել է մ.թ.ա. 3-2-րդ դարերում։ Մ.թ.ա. առաջին դարի կեսերին գյուղն ավերվել է հռոմեական զորքերի կողմից, նորից վերականգնվել Տրդատ Ա- ի օրոք՝ հավանաբար 77 թ.։ Արտաշիսյանների և Արշակունիների օրոք եղել է զորակայան, ամառանոց, եպիսկոպոսանիստ։ Ամրոցը արաբական նվաճումների ժամանակ ավերվելուց հետո նորից վերականգնվել է Աշոտ Բ -ի օրոք, իսկ դրան կից ավանը ոչ միայն շարունակում էր պահպանել իր գոյությունը, այլև 10-րդ դարից համարվում էր գյուղաքաղաք։ Գառնիում հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան բնակավայրեր, ուշ բրոնզեդարյան դամբարաններ, հնագիտական զանազան նյութեր, Արգիշտի թագավորի մի սեպագիր արձանագրություն և այլն[2]։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 51» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 12-ին.
  2. Հռիփսիմե Սիմոնյան (2008). Սա մեր երկիրն է, Հայաստան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջեր 376–419. ISBN 978-99930-4-959-3.