Jump to content

Քարերի սիմֆոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարերի սիմֆոնիա
Տեսակլեռ և ժայռ
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԿոտայքի մարզ
40°06′57″N 44°44′29″E / 40.115861°N 44.741417°E / 40.115861; 44.741417
Քարտեզ
Քարտեզ

Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում (KT-GE037)[1][2]։

Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50 մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում։ Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»։ Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով։

Բնական հուշարձանը նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից։ Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Զարմանահրաշ այս ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում[3]։

ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013 թվականին «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում՝ Եվրոպա կատեգորիայում, հաղթող ճանաչվեց Հայաստանը՝ «Քարերի սիմֆոնիա» պաստառով։

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված Հայաստանի «Քարերի սիմֆոնիա» պաստառը ճանաչվեց լավագույնը «UNWTO»-ի Եվրոպայի հանձնաժողովի 44 անդամ-երկրների շարքում[4]։

Վանդալության դրսևորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական հուշարձանը պարբերաբար ենթարկվում է վանդալների հարձակումների։ Հայաստանի բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ և գործարարներ իրենց առանձնատներին կամ իրենց պատկանող շինություններին գեղեցիկ տեսք հաղորդելու նպատակով Քարերի սիմֆոնիայից պոկում են բազալտի մեծ հատվածներ՝ աղավաղելով հուշարձանի նախնական տեսքը[5][6][7][8]։ Այժմ հուշարձանի առանձին հատվածներ գրեթե ամբողջությամբ ոչնչացված են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ ՀՀ կառավարություն որոշում 14 oգոստոսի 2008 թվականի N 967-Ն
  2. ↑ ՀՀ բնապահպանության նախարարության կայքէջ
  3. ↑ «Քարերի սիմֆոնիա». Արխիվացված է օրիգինալից 2019-08-02-ին. Վերցված է 2014-12-08-ին.
  4. ↑ ««Քարերի սիմֆոնիա»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. ↑ Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանը մեծահարուստների տների համար շինանյութ է դարձել:
  6. ↑ Փարավոն Միրզոյանի առանձնատունը «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի քարերի՞ց են կառուցված:
  7. ↑ ««Քարերի սիմֆոնիա». քրեական գործ է հարուցվել՝ ի պաշտպանություն Հայաստանի բնության հուշարձանի». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. ↑ «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի քարերը վաճառում են 300 դրամով:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարերի սիմֆոնիա» հոդվածին։