Jump to content

Գառնու ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գառնու ճակատամարտ
Թվականօգոստոսի 8, 1225 թ.
Մասն էKhwarazmian campaigns in Georgia?
Վայր

Զաքարյան Հայաստան, Այրարատ, Ոստան Հայոց գավառ, Գառնու ամրոցի մոտ

Գառնու ճակատամարտ (Մեծ Հայք)##
Գառնու ճակատամարտ (Մեծ Հայք)
Գառնու ճակատամարտի տեղադրությունը
ԱրդյունքՀայ-վրաց ուժերի պարտություն
Հակառակորդներ
Զաքարյան ՀայաստանՎրաստանի թագավորությունԽորեզմշահերի պետություն
Հրամանատարներ
Իվանե ԶաքարյանՋալալ ադ-Դին
Կողմերի ուժեր
70.000[1], որից 20.000-ը ղփչակներ180.000
Ռազմական կորուստներ
20.0006.000
Ընդհանուր կորուստներ

Գառնու ճակատամարտ (վրաց.՝ გარნისის ბრძოლა), ճակատամարտ Զաքարյան Հայաստանի ու Վրաց թագավորության զորքերի[2], և Խորեզմշահերի պետության վերջին տիրակալ Ջալալադնի միջև` կայացած 1225 թվականին[3]։

Մոնղոլների կողմից իր հողերից վտարված Խորեզմի վերջին շահը ցանկանում էր վերադարձնել իր տարածքներն ու դաշնակիցներ էր փնտրում։ Դրա համար նա դիմում է Զաքարյաններին ու վրացիներին, որոնք, սակայն, մերժում են օգնություն տրամադրել։ Այդ ժամանակ շահը որոշում է ուժով տիրանալ թագավորությանը։ Նա մեծ զորքով հարձակվում է և հասնում մինչև Զաքարյան Հայաստանի Գառնի բերդը[4]։ Վրաց Ռուսուդան թագուհին գլխավոր հրամանատար է նշանակում Իվանե Զաքարյանին։ Ըստ Կիրակոս Գանձակեցու հաղորդման, Իվանե Զաքարյանը և վրաց «մեծամեծները» նախքան ճակատամարտը ուխտ էին արել, որ եթե հաղթեն Ջալալադնին, ապա «իրենց իշխանության ներքո գտնվող ամեն հայի կդարձնեն վրաց դավանանքին, իսկ դիմադրողներին սրով կվերացնեն»[5]։ Սակայն ճակատամարտում դաշնակիցները պարտվում են` կորցնելով 20000 զինվոր։ Հաղթանակից հետո շահը գրավում է Դվինն ու Թիֆլիսը և կազմակերպում խաղաղ բնակչության ջարդ։

Պատերազմի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացական թագավորությունև ը վասալական կալվածքները 1225 թ.-ին

Վրացական թագավորության և նրա կազմում գտնվող հայ մարտիկների (այդ թվում իշխանների իշխան Վաչե Վաչությանը, սպարապետ Պռոշ Խիզախ Խաղբակյանը, Լիպարիտ Իվանի և Լիպարիտ Էլիկումի Օրբելյանները, Մարզպան Մամիկոնյանը, Գրիգոր Դոփյանը և այլք) միավորված զորքը, հայկական Լոռի թագավորությունը` Գուրգեն 4-րդի առաջնորդությամբ, Խաչենի իշխանությունը` իշխան Հասան Ջալալ Մեծի առաջնորդությամբ, ամիրսպալար-աթաբեկ Իվանե Զաքարյանի ընդհանուր ղեկավարությամբ, Վահրամը և Թախիադենտ Թմկաբերդցին շարժվեցին դեպի հարավ և զբաղեցրին լավ ամրացված դիրքեր Գառնո ամրոցի մոտ[Ն 1]: Ընդ որում հայերի, հետևաբար նաև ողջ զորքի ռազմունակության վրա լրջորեն ազդեց այն հանգամանքը, որ հենց ճակատամարտից առաջ բանակում տարածվեց լուր, թե վրաց թագուհի Մխարգրդձելին պատրաստվում է բոլոր իր ենթակա հայերին դարձնել ուղղափառության[Ն 2]:

Այդ ընթացքում Խորեզեմյան սուլթանի բանակը Ջալալադնի գլխավորությամբ օգոստոսի 7-րդ օրվա[Ն 1] ավարտին մոտեցավ քրիստոնյաների դիրքերին ու դասավորեց իր զորքը։ Լավագույն ուժերը տեղավորվեցին ձախ թևում, իսկ աջ թևում հիմնականում տեղավորվեցին նետաձիգները[Ն 3]:

Օգոստոսի 8-ին, առավոտյան, Խորեզմյան սուլթանի բանակը բերվեց մարտական դիրքի և պատրաստվեց հարձակման` ծրագրելով գլխավոր հարվածը հասցնել իր ձախ թևին ու հատկապես` կենտրոնին։ Միաժամանակ սուլթանին հաջողվեց բանակցություններ սկսել ղփչակների հետ և համոզել նրանց մարտի ժամանակ անցնել իր կողմը[Ն 4]:

Վրացական բանակը նույնպես ընդունեց մարտական դիրք։ Առաջին շարքում լայն բարձունքի աջ գծում Շալվեի և Իվանե Ախալցխելիի[Ն 5], ինչպես նաև Գրիգոր Ավետաբերի ղեկավարությամբ տեղավորվեցին Մխարգրձեելիի բանակն ու ղփչաղների ուժերը[Ն 4]: Իսկ երկրորդ գծում, առաջինից բավականին ցած և հետ տեղավորվեց Վրաստանի թագավորության բանակի մնացած մասը[Ն 6] Իվանե Զաքարյանի (Մխարգրձելի) ղեկավարությամբ[Ն 7]։ Քրիստոնյաները ծրագրում էին առաջատար մարտերով բորբոքել թշնամում, գայթակղել նրան գրոհի իրենց ուժեղացված դիրքերին, ինչից հետո հզոր հակագրոհով ջախջախել վերջինիս ջլատված ուժերը։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին էտապ - Խորեզմի սուլթանի բանակը ողջ ճակատով հանկարծ[Ն 8] անցավ հարձակման[Ն 3] և մոտեցավ հակառակորդի մարտական դիրքին։ Իմանալով թշնամու զորքի հարձակման մասին և տեսնելով խորեզմյան բանակի ձախ թևի համեմատաբար փոքրաթիվ առաջապահը[Ն 8] Ախալցիխելի և Գրիգորի եղբայրները, խախտելով[Ն 9] նախապես իրենց տված հրամանը, առաջ տարան իրենց կենտրոնական և աջ կողմերը, անցան հարձակման` հարվածելով սուլթանի բանակի ձախ թևին[Ն 10]։ Վերջինս չպահելով վերևից հասցված ծանր հեծելազորի հարվածը տապալվեց ու հետ շպրտվեց[Ն 11]։
  • 2-րդ էտապ - Երկրորդ շարքի մարտիկները, որոնք հնարավորություն չունեին տեսնելու մարտի ընթացքը, հաղթական կանչերը ընկալեցին որպես պարտության ազդանշան[Ն 12] և թողնելով մարտի դաշտը` ամբողջ կազմով խուճապահար փախուստի մատնվեցին[Ն 13]։ Միևնույն ժամանակ մարտի դաշտը թողեցին նաև ղփչակները[Ն 4], որոնք այնուհետև անցան Ջալալադնի կողմը։
  • 3-րդ էտապ - Խորեզմյան բանակի կենտրոնը անցավ նպատակասլաց հակահարվածի և անցավ հայկական բանակի թիկունք։ Միաժամանակ, օգնություն ստանալով կենտրոնից, սուլթանի բանակի ձախ թևը դադարեցրեց նահանջը և նույնպես անցավ հակահարձակման։ արդյունքում հայկական բանակը շրջափակվեց։ Սկսվեց համառ, արյունոտ ու ծայրահեղ անհավասար գոտեմարտ[Ն 14], որի արդյունքում, ի վերջո, գերի վերցվեց խիզախորեն մարտնչող Շալվեն, իսկ նրա եղբայր Իվանեն և 4.000 ռազմիկներ զոհվեցին[Ն 3]:
  • 4-րդ էտապ - Հայկական բանակի մնացած պահեստայինները անձամբ Լիպարիտ Օրբելյանի ղեկավարությամբ օղակի դրսից հարվածեց խորեզմի բանակին[Ն 8]: Գրեթե նույն ժամանակ ներսի մասից հարված հասցրեց հայկական բանակի շրջափակված մասը։ արդյունքում շրջափակման օղակը հաջողությամբ ընդհատվեց։
  • 5-րդ էտապ - Խորեզմի սուլթանի բանակը սկսեց հետապնդել նահանջող վրացական բանակին։ Ընդ որում, հատկապես ծանր կորուստներ ունեցավ վրացական հեծելազորը, որի զինվորների մեծ մասը վատ կողմնորոշվելով տեղանքում, ձիերի վայրի սրընթացից գլորվեց Գառնու կիրճը և զոհվեց[Ն 15]։ Դրան հակառակ, հայկական բանակին հաջողվեց համեմատաբար քիչ զոհերով պատսպարվել Սյունիքի լեռներում[Ն 12]:

Վրացիները կորցրեցին 16.000, հայերը` 4.000-ից փոքր-ինչ շատ[Ն 16], իսկ թշնամու բանակը` մոտ 6.000 զինվոր։ Գերի ընկած Շալվեին հետագայում սպանեցին, իսկ Իվանե Զաքարյանը պատսպարվեց Բջնիի ամրոցում[Ն 17]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտությունը Գառնու մոտ բացարձակապես բացասական ազդեցություն ունեցավ Վրացական թագավորության վրա։ Շուտով, Գառնու ճակատամարտից հետո, Ջալալադնի զորքը գրավեց հին հայկական մայրաքաղաք Դվինը[1] և սկսեց առաջանալ դեպի Վրաց թագավորության մայրաքաղաք Թբիլիսին։ Ռուսուդան թագուհին կայազորը Մեմնի եղբայրների և Բոցո Ջաքելիի հրամանատարությամբ թողեց քաղաքում, իսկ ինքը ընտանիքի և արքունիքի հետ փոխադրվեց Քութայիս։

Թբիլիսյան մուսուլմանների դավաճանությունից հետո Ջալալադինը գրավեց քաղաքն ու դաժան հաշվեհարդար տեսավ ոչ միայն քրիստոնյանիերի հետ, այլ հետագայում` նաև մուսուլման բնակչության հետ։ Մայրաքաղաքը հրկիզվեց և ավերվեց։ Խորեզմցիների արշավանքից հետո երկիրը անզոր գտնվեց դիմակայելու հարձակվող մոնղոլական զորքին, ինչը 1235 թվականին բերեց մոնղոլների կողմից թագավորության գրավմանը:/

Գառնու ճակատամարտում Ջալալ ադ-Դինի հաղթանակը ոչ այնքան նրա զորքերի խիզախությամ էր պայմանավորված[Ն 18], այլ հակառակորդների զարմանալի թույլ դիմադրությամբ[6]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Այդ մասին հայտնում է Ան-Նասիվին և ակնարկում է Ստեփանոս Օրբելյանը։
  2. Այդ անհեռատես որոշումների մասին, հասկանալի պատճառներով, չգիտեն Ան Նասիվին, Ռաշիդ Էդ Դինը, Իբն Ալ Ասիրը և Ալ Ջուվեյնը, և նախընտրում է լռել վրացական տարեգրությունը, սակայն այդ մասին ուղիղ ասում է Կիրակոս Գանձակեցին, ինչպես նաև ակնարկում են Վարդանը, Ստեփանոս Օրբելյանը և Ստեփանոս եպիսկոպոսը։
  3. 3,0 3,1 3,2 Այդ մասին հաղորդում է Ան Նասիվին։
  4. 4,0 4,1 4,2 Այդ մասին հաղորդում է Ռաշիդ Էդ Դինը։
  5. Համաձայն վրաց պատմագրի, Շալվե և Իվանե Զաքարյանները գտնվում էին քրիստոնյաների բանակի առաջին շարքում և գլխավորում էին այն։ Շալվեի մասին ասում է նաև Ստեփանոս Օրբելյանը։ Այդ ամենի մասին ակնարկում է նաև Կիրակոս Գանձակեցին։ Հարցը վերջնականապես պարզաբանում է Ան Նասիվին, ըստ որի Զաքարյան եղբայրները գտնվում էին առաջին գծի առաջին ֆլանգում, բայց ղեկավարում էին ամբողջ առաջին գիծը։
  6. Այդ մասին բաց տեքստով ասում է Կիրակոս Գանձակեցին, ըստ որի, ճակատամարտի ժամանակ, ընդհանուր ղեկավարությունից բացի, Իվանե Զաքարյանը անմիջականորեն գլխավորում էր նաև վրացական բանակի մի մասին։ Դրա մասին ակնարկում է նաև անանուն հեղինակը, ըստ որի Գառնու կիրճում հիմնականում տապալվել է վրացական զորքը, ինչպես նաև Ստեփանոս Օրբելյանն ու Վարդանը։ Եվ հիրավի, վրացիների մեջ իրեն ավելի անվտանգ ու մոտիկ զգալով, Իվանեն պետք է որ առաջին շարքում տեղավորեր հայերի անկոտրում զորքը, որոնք ընդվզում էին հայրական հավատքը փոխելու դեմ։ Այդ բոլորի մասին անուղղակիորեն կարող է վկայել երկրորդ գծի անտարբեր վերաբուրմունքը առաջին գծի զորքի նկատմամբ։
  7. Այդ մասին ուղիղ ասում է Վրաց տարեգիրը և ակնարկում են Կիրակոս Գանձակեցին, Ստեփանոս Օրբելյանը, Ստեփանոս եպիսկոպոսը, Իբն Ալ Ասիրը և Ալ Ջուվեյնը։
  8. 8,0 8,1 8,2 Այդ մասին ակնարկում է Ստեփանոս Օրբելյանը։
  9. Այդ մասին ակնարկում են Կիրակոս Գանձակեցին, Ստեփանոս Օրբելյանը և Վրաց տարեգիրը։
  10. Այդ մասին հաղորդում է Ան Նասիվին և Ստեփանոս Օրբելյանը։
  11. Այդ մասին հաղորդում են Կիրակոս Գանձակեցին և Ստեփանոս Օրբելյանը։
  12. 12,0 12,1 Այդ մասին պատմում է Ստեփանոս Օրբելյանը։
  13. Այդ մասին ասում են որոշ հակավրացական դիրքորոշմամբ Կիրակոս Գանձակեցին և Ստեփանոս Օրբելյանը, ինչպես նաև հասկանալի շահադիտական նկատառումներով` Ան Նասիվին և Իբն Ալ Ասիրը։ Նշանակալի է, որ Վրաց տարեգիրը նախընտրում է շեշտը չդնել այդ էպիզոդին, իսկ Վարդանը, Անանուն Սեբաստացին, Ստեփանոս եպիսկոպոսը և Մխիթար Այրիվանցին շեշտն ավելի շատ դնում են հայերի զորքի ճակատագրի և ճակատամարտի ընդհանուր ելքի վրա։
  14. Այդ մասին հաղորդում են Ան Նասիվին և Իբն Ալ Ասիրը։
  15. Այդ աղետալի էպիզոդի մասին պատմում են Կիրակոս Գանձակեցին, Վարդանը, Ստեփանոս Օրբելյանը, Ստեփանոս եպիսկոպոսը, Մխիթար Այրիվանցին և Անանուն հեղինակը։ Աղոտ ակնարկներ են այդ մասին պահպանվել Ռաշիդ Էդ Դինի մոտ, որը, սակայն, հենց ճակատամարտի մասին տալիս է բավականին անճիշտ տվյալներ։
  16. Համաձայն Իբն Ալ Ասիրի, քրիստոնյաները կորցրել են ավելի քան 20.000 զինվոր։ Ան Նասիվին իր հերթին, նկատի ունենալով առաջին շարքի քրիստոնյաների ջախջախումը, մեզ փոխանցում է մարտի դաշտում ցիրուցան եղած (հիմնականում հայ) 4000 դիակների մասին։
  17. Համաձայն Ռաշիդ Էդ Դինի, Իվանե Զաքարյանը գերվել է Շալվեի հետ և նրա հետագա ճակատագիրը անհայտ է։ Դրան որպես հակակշիռ` Ան Նասիվին, Ալ Ջուվեյնը և Իբն Ալ Ասիրը հաղորդում են, որ Իվանեին հաջողվել է փախչել գերությունից և պատսպարվել Բջնիի ամրոցում։ Իվանեի գերության փաստի մասին չգիտեն նաև հայ հեղինակները և վրաց պատմագիրը։
  18. Խորեզմշահը դժգոհ էր մնացել իր բանակի աջ թևի գործողություններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The Cambridge History of Iran: The Saljuq and Mongol periods By J. A. Boyle, page 327
  2. Д.М. Тимохин "Арабо-персидские и армяно-грузхинские историки о деятельности Джала ад-Дина Манкбурны на Кавказе"
  3. «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։ Հայաստանը Մոնղոլական Տիրապետության Ժամանակաշրջանում». norsahag.blogspot.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  4. Ստեփանոս Օրբելյան (1910). Պատմութիւն նահանգին Սիսական, արարէալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնյաց. Վենետիկ. էջ 399.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Եր, 1982, էջ 163։
  6. «Գառնիի ճակատամարտի պատմութեան շուրջ». aua.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.