Մեղվաբուծությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ մեղվաբույծ կին

Մեղվաբուծությունը Հայաստանում։ Մեղվաբուծության հնագույն կենտրոններից է Հայաստանը։ Մեղվաբուծության զարգացմանը նպաստել են բնակլիմայական բարենպաստ պայմանները, հնագույն ժամանակներից հայկական դեղին և լեռնային գորշ մեղուների ցեղերի ու նրանց խառնացեղերի առկայությունը։ 1904 թվականին Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքում կար 18 հազար, 1918-1920 թթ.-ին՝ 15-16 հազար մեղվաընտանիք։

Flickr - megavas - abejas (trabajando).jpg

Խոշոր կենտրոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղվաբուծության զարգացման համար 1931 թվականին Երևանում հիմնադրվել է Այսրկովկասյան (1933 թվականից՝ Հայկական) մեղվաբուծության գոտիական, 1958 թվականին՝ փորձնական կայանը, 1960-ական թվականների վերջերից՝ Մեղրու մեղվաբուծարանը (հայկական դեղին մեղվի ցեղի մայրեր բուծելու համար) և գորշ (Տավուշ) մեղուների արգելոցները։ 1970-1980-ական թվականներին ստեղծվել են Նաիրիի մեղվամայրատոհմաբուծարանը, միջտնտեսական ձեռնարկություններ (Կապանում, Ապարանում և Ախուրյանում), Գորիսի և Աշտարակի մեղվաբուծական տնտեսությունները, 1988 թվականին՝ «Նեկտար» մեղվաբուծական արտադրագիտական միավորումը, 1997 թվականից՝ Բալբաս ցեղի ոչխարներ (Ամասիա) «Արարատ Հոլդինգ Արմենիա» ընկերության Սպիտակի խոզաբուծական տնտեսությունում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի «Մուլտի Ագրո» ԳԱԿ-ի մեղվաբուծական ԳՀ կայանը։ Բնակչության 1000 շնչին ընկնող մեղվաընտանիքների քանակով Հայաստանի Հանրապետությունն աշխարհում առաջիններից է։ 2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում կար 250 հազար մեղվաընտանիք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png