Բեթի Ֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեթի Ֆորդ
անգլ.՝ Betty Ford
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Բենինգթոնի քոլեջ և Ինովացիոն կենտրոնական ավագ դպրոց
Մասնագիտություն՝ պարուհի, գրող, ինքնակենսագիր, մոդել, կանանց իրավունքների պաշտպան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 8, 1918(1918-04-08)[2][3][4][…]
Ծննդավայր Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Վախճանի օր հուլիսի 8, 2011(2011-07-08)[5][2][6][…] (93 տարեկան)
Վախճանի վայր Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Թաղված Միչիգան
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Elizabeth Anne Bloomer Ford[1]
Ամուսին Ջերալդ Ֆորդ և William Warren?
Զավակներ Մայքլ Գերալդ Ֆորդ[3], Ջոն Գարդներ Ֆորդ[3], Սթիվեն Ֆորդ[3] և Սյուզան Ֆորդ[3]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Բեթի Ֆորդ (անգլ.՝ Elizabeth Anne «Betty» Bloomer Ford, ապրիլի 8, 1918(1918-04-08)[2][3][4][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 8, 2011(2011-07-08)[5][2][6][…], Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ԱՄՆ նախագահ Ջերալդ Ֆորդի կինը, ԱՄՆ առաջին տիկինը 1974 թվականի օգոստոսի 9-ից մինչև 1977 թվականի հունվարի 20-ը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ էն Բլումերը ծնվել է 1918 թվականին Չիկագոյում, եղել է ընտանիքի երրորդ երեխան և միակ դուստրը։ Աղջկա մանկությունն անցել է հիմնականում Միչիգան նահանգի Գրանդ Ռեփիդս քաղաքում, որտեղ նա ավարտել է կենտրոնական միջնակարգ դպրոցը։ 1929 թվականի սև հինգշաբթի օրվանից հետո Բեթի Բլումերը զբաղվել է հագուստի մոդելավորմամբ, ինչպես նաև սկսել է սովորեցնել մյուս երեխաներին պարել վալս, ֆոքստրոտ և մեծ խնձոր։ Նա պարել է Կալի Թրևիսի պարային ստուդիայում, որտեղ ուսումը ավարտել է 1935 թվականին։ Երբ Բլումերը 16 տարեկան էր, շմոլ գազի թունավորումից մահացավ նրա հայրը՝ ավտոտնակում աշխատելու ժամանակ։

Կարիերայի կայացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո Բեթին մտադիր էր շարունակել պարային ուսուցումը Նյու Յորքում, սակայն նրա մայրը դեմ էր այդ ամենին։ Դրա փոխարեն Բլումերը երկու տարի ամառաը հաճախել է Բենինգթոնի պարի դպրոց, որը գտնվում է Վերմոնտ նահանգի Բենինգտոն քաղաքում, սովորել է Մարթա Գրեմի ղեկավարությամբ։ Ուսման վարձը վճարելու համար զուգահեռաբար որպես մոդել աշխատում էր Ջոն Ռոբերտ Փաուերսի ընկերությունում։ Շուտով Բեթին մտավ Գրեմի օժանդակ պարային խումբ և սկսեց ելույթ ունենալ Կարնեգի հոլում։ Մայրը հավանություն չի տվել դստեր կարիերային ուղուն և Բեթիից պահանջել է վերադառնալ հայրենիք։ Սակայն շուտով մայրն ու դուստրը կարողացան փոխզիջման գալ։

1941 թվականին Բլումերը վերադարձել է Միչիգան, որտեղ սկսել է աշխատել տեղի հանրախանութում՝ նորաձևության համակարգող։ Նա նաև ստեղծել իր պարային խումբը և զբաղվել է պարարվեստի դասավանդմամբ, այդ թվում՝ կրթելով նաև հաշմանդամ երեխաներին։

Ամուսնություն և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

A man in a suit leads a flower-carrying woman by the hand, walking out of a chapel.
Ֆորդ ամուսինները ամուսնության օրը՝ 1948 թվականի հոկտեմբերի 15-ին

1942 թվականին Բլումերն ամուսնացել է կահույքի վաճառող Ուիլյամ Ուորենի հետ, ում նա ճանաչում էր 12 տարեկանից։ Ընտանեկան զույգը երեխաներ չուներ։ 1947 թվականին նրանք բաժանվեցին։ Բեթիի նոր ընտրյալը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի իրավաբան և վետերան Ջերալդ Ֆորդը։ Պսակադրությունը տեղի է ունեցել 1948 թվականի հոկտեմբերի 15-ին Գրանդ Ռապիդսում։ Ընտանեկան զույգը 4 երեխա ուներ՝ Մայքլ Ջերալդ Ֆորդ (ծնված 1959 թվականին), Ջոն Գարդներ Ֆորդ (ծնված 1952 թվականին), Սթիվեն Մեյնս Ֆորդ (ծնված 1956 թվականին) և Սյուզան Էլիզաբեթ Ֆորդ (ծնված 1957 թվականին)։ 1974 թվականին Ուոթերգեյթյան սկանդալից հետո նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց։ Ջերալդ Ֆորդը, որն այդ պահին զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը։ Բեթին և Ջերալդը Սպիտակ տան ամենաազատ ընտանեկան զույգերից էին և չէին ամաչում բացեիբաց դրսևորել փոխադարձ սերը[10]։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի սեպտեմբերին Բեթի Ֆորդը հայտնվում է հիվանդանոցում։ Նրա մոտ հայտնաբերվում է կրծքի քաղցկեղ։ Բժիշկները հեռացրին նրա աջ կուրծքը։ Հոսպիտալում նրա վերականգնման ժամանակ նա հազարավոր նամակներ, հեռախոսազանգեր և ծաղիկներ է ստացել իրեն աջակցող մարդկանցից։ Նա որոշել է օգտագործել նախագահի կնոջ իր դիրքը, որպեսզի հասարակության ուշադրությունը հրավիրի կանանց կրծքի պարբերական հետազոտություններ անցկացնելու անհրաժեշտության վրա՝ վաղ փուլերում քաղցկեղի հայտնաբերման նպատակով։ Նա բացահայտ և ազնվորեն խոսում էր իր հիվանդության մասին՝ կոտրելով հասարակական կարծրատիպերը։ Փորձագետների կարծիքով՝ նրա գործունեությունը բազմաթիվ կանանց կյանքեր է փրկել։ Բեթի Ֆորդը հաջողությամբ վերականգնվել է և 1976 թվականին անցկացված ստուգումներից հետո բժիշկները հայտարարել են, որ հիվանդությունը նահանջել է։ 1978 թվականին Բեթի Ֆորդը հրատարակել է «The Times of My Life» ինքնակենսագրականը։ 1982 թվականին նա հիմնադրել է Բեթի Ֆորդ կենտրոնը՝ ալկոհոլիզմի և թմրանյութերի կախվածության դեմ պայքարի կազմակերպությունը, որով տառապել է վերջին երկու տասնամյակների ընթացքում[11]։ 1987 թվականին Ֆորդը հավերժացվել է Միչիգանի կանանց փառքի սրահում[12]։ 1991 թվականին պարգևատրվել է նաև Ազատության նախագահական մեդալով, իսկ 1999 թվականին՝ Կոնգրեսի ոսկե մեդալով։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթի Ֆորդը մահացել է 2011 թվականի հուլիսի 8-ին 93 տարեկան հասակում Կալիֆոռնիայի Ռանչո-Միրաժ քաղաքում՝ ավելի վաղ տարված ինսուլտի բարդությունների հետևանքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20211212141045/https://www.fordlibrarymuseum.gov/grf/bbfbiop.asp
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Caroli B. B. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 http://abcnews.go.com/Politics/lady-betty-ford-dead-93/story?id=3348308
  6. 6,0 6,1 6,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  7. https://www.womenofthehall.org/inductee/betty-ford/
  8. http://www.michiganwomen.org/Images/Ford,%20Betty.pdf
  9. https://laskerfoundation.org/award/public-service/
  10. «Betty Ford: The Real Deal» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  11. Former first lady Betty Ford dies at 93(չաշխատող հղում)
  12. «Betty Ford: Michigan Women's Hall of Fame» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթի Ֆորդ» հոդվածին։