Jump to content

Մեծ խնձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանհեթենը Համաշխարհային առևտրի կենտրոնից։

Մեծ խնձոր (անգլ.՝ «The Big Apple»), Նյու Յորքին տրվող ամենահայտնի մականունը։ Ծագել է 1920-ական թվականներին։

Անվան առաջացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա անվան առաջացման երեք վարկած.

  • Լեզվաբան Բարի Պոպիկի և Միսսուրիի համալսարանի պրոֆեսոր Ջերալդ Կոենի անցկացրած հետազոտությունների համաձայն՝ անվանումն առաջացել է 1920-ական թվականներին[1][2]։ Նրա տարածմանը նպաստել է «New York Morning Telegraph» թերթի մարզական մեկնաբան Ջոն Ֆիցջերալդը, ով առաջին անգամ օգտագործել է այդ անվանումը թերթի՝ 1921 թվականի մայիսի 3-ի համարում։ 1924 թվականի փետրվարի 18-ին «Մեծ խնձորի շուրջ» անվանումով սյունակում մեկնաբանել է, որ արտահայտությունը լսել է Նոր Օռլեանում։ Ձիերը սիրում են խնձոր, իսկ ձիարշավները Նյու Յորքում ժոքեյների խոսքերով «մեծ խնձոր» են։
  • Մեկ այլ վարկածի համաձայն՝ արտահայտությունն առաջացել է ջազային երաժիշտների շրջանում, որտեղ տարածված է եղել հետևյալ ասացվածքը. «Հաջողության ծառին շատ խնձորներ կան, բայց եթե քեզ հաջողվել է նվաճել Նյու Յորքը, ապա քեզ բաժին է հասել մեծ խնձոր»։
    • 1930-ական թվականներին գոյություն են ունեցել «Մեծ խնձոր» անվանումով երգ և պար։
    • 1940-1950-ական թվականներին մականունն օգտագործել է լրագրող, ռադիոհաղորդավար Ուոլթեր Ուինչելը։
  • Բրայթոն Բիչի նյույորքյան էքսկուրսավարները ասում են, որ Նյու Յորքի կապը խնձորի հետ առաջացել է այն ժամանակ, երբ ներգաղթյալների տնկած առաջին ծառը, որ պտուղ է տվել, եղել է խնձորենին։ Այդ պատճառով էլ խնձորը դարձել է Նյու Յորքի խորհրդանիշը։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խնձորի քանդակ New York Mets թիմի մարզադաշտի առաջ

1970-ական թվականների սկզբին զբոսաշրջության նյույորքյան կենտրոնը կազմակերպել է արտահայտությունը ճանաչելի դարձնելու գովազդային արշավ։ Այն հաջող է ընթացել։

1997 թվականին Բրոդվեյի և 54-րդ փողոցի անկյունը, որտեղ ապրել է մարզական լրագրող Ջոն Ֆիցջերալդը 1934-1963 թվականներին, Նյու Յորքի քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի հատուկ հրամանով կոչվել է «Մեծ խնձորի անկյուն»։

Դրսևորումներ հանրամատչելի արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեծ խնձոր» արտահայտությունն օգտագործել է Ֆրենկ Սինատրան՝ ելույթ ունենալով օպերային երգչուհի Դորոթի Կիրստենի հետ NBC ամերիկյան հեռուստաընկերության հաղորդումներից մեկում։

New York Mets բեյսբոլի թիմի՝ սեփական դաշտում կայացող հանդիպումներում միշտ վեր են պարզում հետևյալ մակագրությամբ ցուցանակներ՝ «տնային խաղի խնձոր» (անգլ.՝ Home Run Apple): Այն դարձել է թիմի և «Մեց» մարզադաշտի խորհրդանիշը։

Մեքսիկացի քանդակագործ Էնրիկե Կաբրերայի նշանավոր ստեղծագործություններից մեկը կոչվում է «Մեծ Խնձոր» (La Gran Manzana) և նվիրված է Նյու Յորքին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The Big Apple. Research by Barry Popik and others with the text of contemporary examples
  2. Gerald Cohen, Origin of New York City's Nickname "The Big Apple" (1991), ISBN 3-631-43787-0