Մարթա Գրեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարթա Գրեմ
Martha Graham 1948.jpg
Ծնվել է մայիսի 11, 1894({{padleft:1894|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Ալեգինի շրջան, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է ապրիլի 1, 1991({{padleft:1991|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:1|2|0}})[1][2][3] (96 տարեկանում)
Մահվան վայր Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Denishawn School of Dancing and Related Arts, Santa Barbara High School և Denishawn School of Dancing and Related Arts
Մասնագիտություն պարող, պարուսույց, արվեստների գործիչ, երաժշտության ուսուցիչ և բալետմայստեր
Ամուսին Erick Hawkins
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայք marthagraham.org
Martha Graham Վիքիպահեստում

Մարթա Գրեմ (անգլ.՝ Martha Graham, մայիսի 11, 1894({{padleft:1894|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2][3], Ալեգինի շրջան, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - ապրիլի 1, 1991({{padleft:1991|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:1|2|0}})[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի պարուհի և խորեոգրաֆ, ամերիկյան ժամանակակից պարի՝ մոդեռնի հիմնադիրը[5], որին ամերիկյան մամուլը մշտապես անվանում էր դարի պարուհի, դարի կուռք:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով հնդկուհի է, արմատներով սերում է Ամերիկայի տեղաբնիկներից: Մանկության տարիներին նրա վրա մեծ ազդեցություն է գործել հայրը, որը բժիշկ էր և զանազան ֆիզիկական շարժումներ էր կատարում նարդային խանգարումները վերացնելու համար: Բժիշկ Գրեմը գտնում էր, որ մարդու մարմինը կարող է արտահայտել նրա զգացմունքները, և այդ գաղափարները մեծ հետաքրքրություն են առաջացնում Մարթայի մեջ: Մարթայի ընտանիքը տեղափոխվում է Սանտա Բարբարա, Կալիֆորնիա, երբ վերջինս տասնչորս տարեկան էր[6]: 1911 թվականին ներկա է գտնվում հայտնի պարուհի Ռութ Սեն-Դենի համերգին, որը ելույթ էր ունենում Լոս Անջելեսի Մեյսոն օպերային թատրոնում.[7]: Աղջիկը հիանում է նրա արվեստով ու սկսում է երազել պարուհի դառնալու մասին: Մարթային ընձեռված էր նաև ուսում ստանալու իրավունքը:

Նախնական կրթությունը ստացել է հայրենի Փենսիլվանիայի Վասսար քոլեջում, որը հայտնի էր ոչ միայն տրվող գիտելիքների որակով, այլև սպորտային ավանդույթներով ու սուֆրաժիզմ կոչվող ուղղությանը գաղափարակցելով: Սուֆրաժիզմի համախոհները պայքարում էին գենդերային հավասարության համար:

1913 թվականին Մարթան ընդունվում է Լոս Անջելեսի պարային դպրոցներից մեկը, հետո սովորում է Իսպանիայում՝ Դենիշոուն դպրոցում՝ հիմնադրված նույն Սեն-Դենիի կողմից[8]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին Գրեմը հիմնադրում է իր խումբն ու դպրոցը՝ «Martha Graham Dance Company», ստեղծում արդիական պարի լեզուն: Սկզբնական շրջանում ոճական առումով նրա ծրագրերը նման էին իր ուսուցիչների կիրառած ծրագրերին, սակայն Գրեմը շատ արագ է գտնում իր անհատական ուղին՝ սկսելով պարի մեջ իրականացնել բարդ փորձառություններ: Նույն տարվա ապրիլի 18-ին[8] տեղի է ունենում իր առաջին անկախ համերգի առաջնաելույթը: Հետագայում նա այդ համերգի մասին ասել է. «Այդ ամենը ես արել էի ամբողջովին Դենիշոունի ազդեցության տակ»[9]: 1926 թվականի նոյեմբերի 28-ին Մարթա Գրեմը և իր ընկերության մյուս անդամները ելույթ են ունենում Նյու Յորքի Klaw թատրոնում: Միեւնույն ժամանակ նա համագործակցում է ճապոնա-ամերիկյան լուսանկարիչ Սոիչի Սունամիի հետ և հետագա հինգ տարիներին նրանք միասին ստեղծում են մոդեռն պարի ամենա նշանավոր նկարներից մի քանիսը[10]:

Նրա դպրոցից հետագայում դուրս են գալիս ժամանակակից պարի մի շարք վարպետներ՝ մոդեռն-պարողներ, մոդեռն-խորեոգրաֆներ, ինչպիսիք են Մերս Քենինգեմն ու Պոլ Թեյլորը:

Գրեմն անձամբ էր հեղինակավոր կոմպոզիտորներին պատվիրում գրել իր բեմադրած բալետի համար երաժշտություն, շատ դեպքերում նաև անձամբ էր ստեղծում հագուստները:

Գրեմը պարային հնարներ է բեմադրում նաև մյուս թատրոնների արտիստների համար: Նրա խմբում և խմբի խաղացանկում հանդես էին գալիս ժամանակի այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Մակարովան, Մայա Պլիսեցկայան, Միխայիլ Բարիշնիկովն ու Նուրենը:

Մարթա Գրեմը գտնում էր, որ շարժումները պետք է լինեն մարդկային հոգու ինքնաարտահայտումը: Նա գտնում էր, որ պարը «կյանքի գուրծիքն է», հոգու լեզուն: Ըստ նրա, մարմինը պահպանում է հիշողությունը մարդկային ամենատարբեր հոգեվիճակներում, և հենց պարի մեջ է բացահայտվում մարդու էությունը:

Մարթա Գրեմը հրաշալի ճանաչում էր ոչ միայն եվրոպական մշակույթը, այլ նաև՝ Արևելքինը: Նրա Խորեոգրաֆիայի հիմքում դրված են նաև արևելյան մշակույթների ավանդական ֆոլկլորային շարժումներ ու դիրքեր, արևելյան սիմվոլիկա:

Գրեմը հետաքրքրված էր հին հնդկական, հունական առասպելաբանությամբ ու գրականությամբ: Ողբերգական կնոջ կերպարը մշտապես առկա է նրա բալետային ներկայացումների հիմքում: Երկար տարիներ հենց նա էլ իր բալետների գլխավոր մենակատարն էր: Նրա պարերի մեջ մշտապես առկա էին համարձակ գաղափարներ, և նա արտասովոր շարժումների միջոցով ցույց էր տալիս աշխարհին ուղղված իր հայացքները, շարժումներ, որոնք առաջ ոչ ոք երբևիցե չէր օգտագործել պարերի մեջ: Նա գտնում էր, որ ֆիզիկական նման արտահայտչականությունն ստեղծում էր հոգևոր ու զգայական ասպեկտներ, որոնք գրեթե ամբողջապես անտեսվել էին արևմտյան պարային ձևերում:

Մարթա Գրեմը շարունակում է պարել ընդհուպ վաթսուն տարեկան հասակը, իսկ դրանից հետո նվիրվում է խորեոգրաֆիային մինչև կյանքի վերջ՝ 1991 թվականը[11]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bryant, Paula Pratt (1994). Martha Graham (The Importance Of... Series). Detroit: Gale. 
  • Martha: The Life and Work Of Martha Graham A Biography, by Agnes De Mille, 1991
  • Martha, by Alice Helpern, 1998
  • Martha Graham in Love and War: The Life in the Work, by Mark Franko, 2012
  • Martha Graham: The Evolution of Her Dance Theory and Training, by Marian Horosko, 2002
  • Freedman, Russell (1998). Martha Graham – A Dancer's Life. New York City: Clarion Books. ISBN 978-0-395-74655-4. 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hodes, Stuart, Part Real-Part Dream, Dancing With Martha Graham, (2011) Concord ePress, Concord, MA.
  • Bird, Dorothy; Greenberg, Joyce (2002). Bird's Eye View: Dancing With Martha Graham and on Broadway (reprint տպ.). Pittsburgh, Pennsylvania: University of Pittsburgh Press. ISBN 978-0-8229-5791-1. 
  • Graham, Martha (1991). Blood Memory An autobiography. New York: Doubleday. ISBN 978-0-385-26503-4. 
  • Hawkins, Erick (1992). The Body Is a Clear Place and Other Statements on Dance. Hightstown, New Jersey: Princeton Book Co. ISBN 978-0-87127-166-2. 
  • Horosko, Marian (2002). Martha Graham The Evolution of Her Dance Theory and Training. Gainesville, FL: Univ. Press of Florida. ISBN 978-0-8130-2473-8. 
  • Morgan, Barbara (1980). Martha Graham Sixteen Dances in Photographs. Morgan & Morgan. ISBN 978-0-87100-176-4. 
  • Newman, Gerald (1998). Martha Graham: Founder of Modern Dance. Danbury, Connecticut: Franklin Watts. 
  • Soares, Janet Mansfield (1992). Louis Horst Musician in a Dancer's World. Durham, North Carolina: Duke University Press. ISBN 978-0-8223-1226-0. 
  • Taylor, Paul (1987). Private Domain An Autobiography. New York: Knopf. ISBN 978-0-394-51683-7. 
  • Tracy, Robert (1997). Goddess – Martha Graham's Dancers Remember. Pompton Plains, New Jersey: Limelight Editions. ISBN 978-0-87910-086-5. 
  • Layman, Richard; Bondi, Victor (1995). American Decades 1940–1949. Gale Research International, Limited. ISBN 978-0-8103-5726-6. https://books.google.am/?id=fgjGFCmrQxoC. 
  • de Mille, Agnes (1991). Martha: The Life and Work of Martha Graham. New York: Random House. ISBN 978-0-394-55643-7. 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. https://www.womenofthehall.org/inductee/martha-graham/
  5. Bondi (1995) p. 74 quote: "Picasso of Dance [...] Martha Graham was to modern dance what Pablo Picasso was to modern art."
  6. Martha Graham: A Dancer's Life by Russell Freedman, p. 20
  7. Martha Graham: A Dancer's Life by Russell Freedman, p. 21
  8. 8,0 8,1 Bryant Pratt (1994)
  9. Mansfield Soares (1992) p. 56
  10. «from Kathy Muir»։ Seattle Camera Club։ Վերցված է 2015-10-04 
  11. Kisselgoff Anna (April 2, 1991)։ «Martha Graham Dies at 96; A Revolutionary in Dance»։ The New York Times