Աղբյուրակ
Արտաքին տեսք
Քաղաք | |||
---|---|---|---|
Աղբյուրակ | |||
Ս. Ստեփանոս վանքը | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Կոտայքի | ||
Համայնք | Կոտայքի մարզ | ||
Այլ անվանումներ | Ախպարա, Ախփարա, Աղբարա, Աղբրակ, Աղպարա, Աղփարա | ||
Մակերես | 21 կմ² | ||
ԲԾՄ | 1760 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Աղբյուրակ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում։ Նախկինում Ախպարա կամ Աղփարա անվանումով մտել է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի կազմում[1]։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը ստացել է սառնորակ աղբյուրների պատճառով։ Աղբյուրներից շատերը հիմա մնացել են Հրազդանի լճակի տակ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչների նախնիները 1829 թվականին գաղթել են Մակուի գավառի Օղակ գյուղից։ Աղբյուրակը 1959 թվականին միացվել է Հրազդան քաղաքին և ստացել է Աղբյուրակ թաղամաս անվանումը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին ուներ 30 տուն, իսկ 1906 թվականին 775 հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրակում կա XIX դարում կառուցված ավերված եկեղեցի։ Գյուղից հյուսիս արևմուտք, 3-4 կմ հեռավորության վրա գտնվում էր սուրբ Ստեփանոս վանքը, որը X-XII դարերի կառույց է[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|