Siri

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Siri
Изображение логотипа
ՏեսակԾրագրային "Խելացի օգնական"
ՀեղինակApple Inc.
Siri Inc.
Նախագծումը՝Էփլ և Siri ընկերություն[1]
Գրված է՝Objective-C
ՕՀiOS, watchOS, tvOS, iPadOS, visionOS? և մաքՕՍ
Առկա էանգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ճապոներեն[2], կորեերեն, չինարեն, իտալերեն, իսպաներեն, հոլանդերեն, թաիլանդերեն, պորտուգալերեն, նորվեգերեն, դանիերեն, թուրքերեն, շվեդերեն, արաբերեն, ֆիններեն, մալայերեն, եբրայերեն
Լույս տեսավ՝2011 թվականի օգոստոսի 9-ին
ՊլատֆորմiPhone 4S
iPhone 5
iPhone 5C
iPhone 5S
iPhone 6
iPhone 6s
iPhone 6S Plus
iPhone 7
iPhone 7 Plus
iPhone SE
iPad mini
iPad mini with retina display
iPad mini 3
iPad mini 4
iPad 3
iPad 4
iPad Air
iPad Air 2
iPad Pro
iPad Pro 9,7
Apple TV 4
iPod touch
Apple Watch[3]
Վերջին կայուն տարբերականհայտ
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
ԿայքApple.com
 Siri (assistant) Վիքիպահեստում

Siri (ˈsɪəri, հայերեն՝ Սիրի, բեկր. անգլ.՝ Speech Interpretation and Recognition Interface), ամպային, անձնական օգնական և հարցա-պատասխանական համակարգ, ծրագրային օգնական, որն ընդգրկված է Apple ընկերության iOS-ի, wathOS-ի, macOS-ի և tvOS-ի մեջ։ Տվյալ հավելվածը օգտագործում է բնական ձայնի վերամշակում՝ հարցերին պատասխանելու և խորհուրդներ տալու համար։ Siri-ն ամեն օգտատիրոջը յուրահատուկ է հարմարվում, երկար ժամանակ ուսումնասիրելով իր նախասիրությունները[4]։

Ի սկզբանե Siri-ն հասանելի էր App Store-ում որպես Siri Inc. ընկերության կողմից iOS-ի համար ստեղծված հավելված։ 2010 թվականի ապրիլի 28-ին Apple Inc. ընկերություն գնեց Siri Inc.-ը[5]։ Սակայն մինչև դեռ Apple-ը ձեռք չէր բերել Siri-ն, հայտարարված էր եղել, որ ծրագրային ապահովումը հասանելի կլինի Blackberry և Android օպերացիոն համակարգերի կառավարմամբ հեռախոսներում, սակայն հետագայում այդ պլաններեն ձախողվեցին վաճառքի պատճառով[6]։

Հիմա Siri-ն iOS-ի անբաժանելի մասն է և հասանելի է ընկերությամբ արտադրվող սարքերի մեծամասնության համար՝ iPhone-ի (4s[7] և ավելին), iPad-ի (երրորդ մակարդակի և ավելին, նաև iPad mini շարքի բոլոր մոդելների համար), iPod touch 5g-ի և Apple Watch-ի։ Չնայած դրան, հաքերները կարողացան աշխատացնել Siri-ն սարքերի հին մոդելներում[8]։ 2011 թվականի նոյեմբերի 8-ին Apple-ը հրապարակորեն հայտարարեց, որ չի պլանավորում ինտեգրել Siri-ն դեպի հին մոդելներ՝ նրանց մեջ ֆոնային աղմկի ճանաչման չիպի բացակայության պատճառով[9]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Siri-ի ձայնարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնը, որով ամերիկյան օգտատերերի համար ձայնագրված է եղել առաջին Siri-ն, պատկանում է ձայնագրման դերասանուհի՝ Սյուզան Բենեթին։ CNN-ում ներկայացված հարցազրույցի ժամանակ Բենեթը պատմել է, որ 2005 թվականին նա պայմանագիր է կնքել ScanSoft ընկերության հետ, ըստ որի ամբողջ ամսվա ընթացքում նա օրը չորս ժամ անկապ արտահայտություններ էր ասում ձայնագրիչում։ iOS 7-ից սկսած՝ ամերիկյան օգտատերերի համար Siri-ն "խոսեց" այլ ձայնով[10]։

Աջակցվող լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաց լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

iOS 5-ում ձայնային օգնականի հայտնվելուց սկսած, ռուսալեզու օգտատերերի մեծամասնությունը սպասում էին ռուսաց լեզվի աջակցմանը։ Դրա առաջին նախանշանները առաջացել են iOS 7-ի փորձնական տարբերակի հրապարակման հետ։ Այսպիսով, Siri-ն սկսեց ռուսական տառերով գրված անունները ձայնարկել, սակայն բավականին անընթեռնելի։ Սակայն շատերը ճանաչեցին տվյալ փաստը որպես մեծ նորամուծություն, քանի որ մինչ այդ Siri-ն ընդհանրապես չէր ձայնարկում ռուսաց լեզվով անունները[12]։ Դրանից հետո տվյալներ առաջացան, որ Siri-ն սկսեց առարկությունները ձայնարկել բնորոշ ռուսական ակցենտով, սակայն, ինքնուրույն ռուսերեն դեռ չէր խոսում[13]։ Տեսահոլովակից երևում է, որ նա պատասխանում է հարցումներին, սակայն սխալների մասին հաղորդագրությունները ձայնարկված էին ոչ ստանդարտ ձայնով։ Ինչպես նկատված էր եղել` տվյալ ձայներանգը նման է եղել Nuance ընկերության խոսքային օգնականի ձայնաերանգին, որտեղ խոստովանել են, որ Apple-ը օգտագործում է նրանց ձայնի ճանաչման տեխնոլոգիան[13][14]։ Տվյալ կերպով, շատ հրապարակություններ միակցվեցին այն ժամանակ երբ Apple-ը սկսեց փորձարկել իր ծառայությունը ռուսաց լեզվով։ 2014 թվականի հունիսի 11-ին Apple-ի պաշտոնական կայքում առաջացավ Siri-ի ռուսաց լեզվով տարբերակի մշակողի թափուրը[15]։

iOS 8-ում ավելացված էր եղել ռուսական թելադրանք[16], հիմա iOS 8-ի կառավարմամբ աշխատող սարքերը կարող են կոռեկտորեն ճանաչել, գրառել և վերարտադրել ռուսերենով ասված ամեն բան։ Սակայն «Թելադրանք» ֆունկցիան թույլ է տալիս միայն տեքստը ստեղնաշարով գրելու տեղ, ներմուծել ձայնով։

iOS 8.3-ում Siri-ն կարողանում է խոսել ռուսաց լեզվով։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Siri-ն SRI համաշխարհային արհեստական ինտելեկտի կենտրոնի մշակումն է, ֆինանսավորվող հեռանկարային և հետազոտական ծրագրերի կառավարման ճյուղավորում է (DARPA), ասվում է, որ հնարավոր է դա տվյալ ժամանակաշրջանի արհեստական ինտելեկտին վերաբերվող ամենամեծ նախագիծն է[17]։ Siri-ի համար Apple-ը օգտագործել է DARPA-ով ֆինանսավորվող «Արհեստակա Ինտելեկտի Կենտրոնի» (SRI International բաժնի) 40-ամյա հետազոտությունների արդյունքները։ Կարելի է ասել, որ Siri-ն դա՝ կատարելագործված CALO-ն է՝ Cognitive Agent that Learns and Organizes Program։ Siri-ն սկսել է մշակվել Դագ Կիտլաուսի (CEO), Ադամ Չեյերի և Թոմ Գրյուբերի կողմից, SRI International-ից Նորման Վինարսկու համագործակցությամբ՝ 2007 թվականի դեկտեմբերին։

2008 թվականի հոկտեմբերի 13-ին Siri-ն Menlo Ventures-ի և Morgenthaler Ventures-ի կողմից ստացավ $8,5 միլիոն դոլարի չափ ֆինանսավորում[18]։ 2009 թվականի նոյեմբերին մշակողների խումբը նույն ներդրողներից, բայց այդ անգամ Հոնգ Կոնգյան միլիոնատեր Լի Ցզյաչենի (Լի Քհասինոմի) գլխավորությամբ ստացավ $15,5 դոլարի չափ ֆինանսավորում[19]։ Դագ Կիտլաուսը լքեց CEO-ն, երբ Apple-ը սկսեց բաց թողնել iPhone 4s-ը[20]

Siri-ն հետազոտություն է, որն ներառում է Կարնեգի—Մելլոն համալսարանի հետազոտական խմբերի, Մասսաչուսեթսկյան Համալսարանի, Ռոչեստերյան Համալսարանի, Ֆլորիդյան Մարդու և Մեքենայի ճանաչման համալսարանի, Օրեգոն նահանգի Համալսարանի, Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանի և Սթենֆորդյան Համալսարանի կոմբինացված աշխատանք։ Այս տեխնոլոգիան մեծ ճանա,պարհ է անց կացրել՝ սկսած երկխոսությունից և բնական լեզվի հասկացումից, մեքենայական ուսուցումից, ակնհայտ և հավանական կշռադատողությունից, գոյաբանությունից և գիտելիքների ներկայացումներից, պլանավորումից[21]։

Գիտական հետազոտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Siri-ի հիմնական տեխնիկական ոլորտները սևեռում են երկխոսական ինտերֆեյսի, կոնտեկստի ճանաչման և սերվիսային դելեգացիայի մեջ[22]։

Siri-ի ձայնի ճանաչումը հիմնված է Nuance Communications ընկերության ձայնային տեխնոլոգիաների մշակման վրա[23]։

Siri-ի գործողությունները և պատասխաննները հիմնված են այնպիսի գործընկերների[24] համագործակթությամբ, ինչպիսիք են՝

iPhone հավելված[խմբագրել | խմբագրել կոդը]

Siri-ն առաջին անգամ օգտագործված էո եղել որպես հավելված՝ հասանելի App Store-ում, ԱՄՆ-ում։ Հավելվածը փոխազդել է այնպիսի ծառայությունների հետ, որպիսիք են՝ OpenTable[27], Google Maps[28], MovieTickets-ը և TaxiMagic[29]։ Nuance Communications-ի և իր գործընկերների ձայնային ճանաչման տեխնոլոգիան օգտագործելով՝ օգտատերերը բնական լեզվով կարողանում էին ռեստորաններում սեղաններ վերապահել, կինոթատրոնի տոմսեր գնել կամ տաքսի կանչել։ Siri-ն գնված է եղել Apple-ի կողմից 2010 թվականի ապրիլի 28-ին[5] և տվյալ հավելվածը դուրս հանված է եղել App Store-ից և 2011 թվականի հոկտեմբերի 15-ին դադարեցրեց իր գոյությունը[30]։

Ինտեգրում դեպի iOS[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone 4s[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հոկտեմբերի 4-ին Siri-ն ավելացված է եղել iPhone 4s-ի ծրագրային ապահովման մեջ[31]։ Siri-ն տրամադրում է երկխոսական փոխազդեցություն հավելվածների մեծամասնության հետ՝ հիշեցումները, եղանակը, զեղչերը, հաղորդագրությունների փոխանակումը, էլեկտրոնային փոստը, օրացույցը, ծանոթագրությունները, երաժշտությունը, ժամացույցը, վեբ-զննիչը և քարտեզները ներառյալ[4]։ Աջակցվում են անգլերեն (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Կանադա և Ավստրալիա), գերմաներեն, ճապոներեն և ֆրանսերեն լեզուները[32]։

iPhone 5[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորամուծությունների ցանկը iOS 6-ի հրապարակման հետ[33]՝

  • Կկարողանա խորհուրդ տալ ռեստորաններ,ֆիլմեր և նաև ամրագրել տոմսեր և սեղաններ,
  • Տեղեկատվություն ներկայացնել սպորտային խաղերի մասին (հաշիվ, կենսագրություն, հավաքական, խաղեր և այլն),
  • Բացել հավելվածներ,
  • Գրել Twitter-ում և Facebook-ում,
  • Ըստ քարտեզների երթուղիներ տալ,
  • Օգտագործել Apple Store հավելվածը (օրինակ՝ «Buy iPhone 5» հրամանը)։

iPhone 5s[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորամուծությունների ցանկը iOS 7-ի հրապարակման հետ՝

  • Լիովին նոր թափանցիկ ինտերֆեյս,
  • Կանացի և տղամարդու ձայների միջև ընտրության հնարավորություն,
  • Սարքի կարգավորումներով ղեկավարում («Միացնել Bluetooth-ը», «Ավելացնել պայծառությունը»),
  • Twitter-ի և Վիքիպեդիայի ինտեգրում։

Աշխարհագրական սահմանափակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Siri-ի ֆունկցիոնալությունը շատ պետություններում սահմանափակված է եղել, այդպես՝ քարտեզները և Yelp որոնման համակարգը հասանելի էին միայն ԱՄՆ-ում։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում թվարկել տեղական ընկերությունները, տալ երթուղին կամ երթևեկության մասին տեղեկատվություն տալ հրահանգներին, Siri-ն պատասխանում էր հետևյալ կերպ՝ «Ես կարողանում եմ փնտրել ընկերությունները, քարտեզները և ցույց տալ երթևեկությունը միայն ԱՄՆ-ում և ամերիկյան անգլերենի օգտագործման դեպքում։ Ափսոսում եմ դրա համար»[34]։ iOS 6-ի հրապարակման հետ ֆունկցիոնալությունը զգալիորեն լայնացվել էր։

Կողմնակի հավելվածների հետ ինտեգրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմնակի հավելվածները կարողանում Siri-ում ֆունկցիոնալություն ավելացնել հատուկ API SiriKit ինտերֆեյսի օգնությամբ (հասանելի է 2016 թվականի ամառվանից)[35]։

2016 թվականից Մայքրոսոֆթ անդրազգային ընկերության Skype հավելվածը լայնացրեց Siri-ի ինտեգրման հնարավորությունները, և հիմա Siri-ն կարող է հաղորդագրություններ ուղարկել Skype-ի կոնտակտներին (ավելի վաղ հասանելի էր միայն զանգի ընդունումը)[36]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգելափակված հեռախոսի դեպքում Siri-ն նույնպես հարցումներ է ընդունում։ Տվյալ կարգավորման դեպքում կողմնակի անձիք կարող են օգտագործել հեռախոսը վատ նպատակներով, օրինակ՝ ուղարկել SMS-հաղորդագրություններ ուղարկման համար, զբաղվել SMS-բանկինգով[37], ինչպես նաև գողանալ մանր գումար[38]։

Տեսնաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.sri.com/engage/ventures/siri
  2. «Apple - Siri - Frequently Asked Questions». Apple Inc. 2011 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. Ferra.ru - iOS 6 принесет Siri на iPad, официально Արխիվացված 2014-07-27 Wayback Machine, Ferra.ru, 2012-06-11
  4. 4,0 4,1 «iPhone 4S - Ask Siri to help you get things done». Apple. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. 5,0 5,1 April 28, 2010 (2010 թ․ ապրիլի 28). «BREAKING NEWS: Siri bought by Apple». Scobleizer.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. Timothy Hay (2010 թ․ փետրվարի 5). «Siri Inc. Launches 'Do Engine' Application For iPhone». Dow Jones Newswire. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. Darren Murph (2011 թ․ հոկտեմբերի 4). «"iPhone 4S hands-on!». Engadget. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
  8. Iphonestuffs4u.com
  9. Jake Smith (2011 թ․ նոյեմբերի 8). «Apple confirms Siri isn't coming to any other devices as of now | 9to5Mac | Apple Intelligence». 9to5Mac. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. Раскрыто имя озвучившей Siri актрисы
  11. Language Support, (անգլերեն)
  12. «Siri начинает учить русский язык | Новости iOS на Appleinsider.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  13. 13,0 13,1 Русский акцент Siri в iOS 7
  14. «Nuance: Голосовой помощник Siri использует нашу технологию | MacDigger — Новости из мира Apple». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  15. Siri Language Engineer (Cloud Services Localization) — Russian
  16. «Самые важные изменения в iOS 8». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  17. 02-05 «link rot». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 5-ին.
  18. Lardinois, Frederic (2008 թ․ հոկտեմբերի 13). «Semantic Stealth Startup Siri Raises $8.5 Million». Readwriteweb.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
  19. A Personal Assistant on Your iPhone
  20. «Siri co-founder leaves Apple following iPhone 4S launch». AppleInsider. 2011 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
  21. «Why is Siri important». Brian Roemmele. 2011 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 29-ին.
  22. «What is Siri? Apple's iPhone 4S assistant explained» (անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 23-ին.
  23. posted on October 5th, 2011 (2011 թ․ հոկտեմբերի 5). «Siri, Do You Use Nuance Technology? Siri: I'm Sorry, I Can't Answer That». TechCrunch. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  24. «Siri Partners page». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  25. «True Knowledge partners with Siri». Blog.trueknowledge.com. 2009 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
  26. «Apple Siri». Apple.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
  27. «Siri Personal Assistant: A Voice App That Lets You Speak to OpenTable». OpenTable date=2010-02-19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին. {{cite web}}: Missing pipe in: |publisher= (օգնություն)
  28. «Siri for iPhone is like the proverbial Genie in a bottle». TUAW. 2010 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
  29. «Siri iPhone App Uses Speech-Recognition Technology To Organize Your Social Life». Gizmodo. 2010 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
  30. «The Original Siri App Gets Pulled From The App Store, Servers To Be Killed». TechCrunch. 2011 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
  31. Apple (2011 թ․ մայիսի 31). «Apple iPhone 4S event: as it happened». Telegraph. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
  32. Viticci, Federico (2011 թ․ սեպտեմբերի 27). «Apple Officially Unveils Siri Voice Assistant – Supports English, French and German». Macstories.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
  33. «iOS 6: что нового в операционной системе iPhone и iPad». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  34. Siri functionality limited outside US, but Apple promises updates in 2012
  35. «Apple is finally opening a Siri API to developers» (անգլերեն). venturebeat. 2016 թ․ հունիսի 13. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  36. «Siri теперь может отправлять сообщения контактам Skype». 3DNews - Daily Digital Digest. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  37. «Siri now checks your bank balance» (անգլերեն). electricpig.co.uk. 2011 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  38. «Банки признали возможность кражи денег с помощью Siri». РБК. 2016 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Siri» հոդվածին։