IPhone 5C

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
IPhone 5C
Սլոգան"For the colorful."
ԱրտադրողFoxconn, Pegatron
Օպերացիոն
համակարգ
Apple iOS 7.0
ՊրոցեսորApple A6
Օպերատիվ
հիշողություն
2GB
Մշտական
հիշողություն
8GB, 16GB, 32GB
Կորպուսի տեսակՊոլիկարբոնատ
ՍերիաIPhone
ՆախորդIPhone 5
ՀաջորդIPhone 6
Կապված թեմաներIPhone 5S
Սկզբնական գին$99 — $199 (պայմանագրով)


iPhone 5C, Apple կազմակերպության սմարթֆոն, հաջորդում է iPhone 5-ին, աշխատում է iOS 7-10.3.3 օպերացիոն համակարգով։ Այն արտադրվում է հինգ տարբեր գույներով՝ կապույտ, դեղին, վարդագույն, կանաչ և սպիտակ։ Այն աշխատում է 32-բիթանոց Apple A6 պրոցեսսորով։ Ընդհանրապես, իր հնարավորություններով շատ մոտ է iPhone 5-ին։ Հեռախոսի կորպուսը պատրաստված է պոլիկարբոնատից, ի տարբերություն iPhone 5s-ին (Ալյումին)։ Պաշտոնապես ներկայացվել է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին ԱՄՆԿալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում, iPhone 5s-ի հետ։

Վաճառքը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում և ութ այլ երկրներում՝ Չինաստանը ներառյալ, վաճառքը սկսվեց 2013 թ սեպտեմբերի 20-ին։ Ինչպես ասել է կազմակերպությունը, 2013 թ Սեպտեմբերի 20-ից մինչև 22-ը վաճառվել է մոտ 9 մլն հեռախոս, ինչն այդ ժամանակ ճանաչվեց կազմակերպության ամենամեծ քանակությամբ վաճառված հեռախոսը։ 2014 թ սեպտեմբերին ներկայացված iPhone 6-ը խփեց այդ ռեկորդը։

Հեռախոսի գինն առանց պայմանագրի, կախված հիշողությունից կազմում է` 549-649 դոլար ԱՄՆ-ում և 599-699 դոլար Եվրոպայում։

Սպեցիֆիկացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Էփլի

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone 5c-ի կորպուսը պատրաստված է պոլիկարբոնատից և հասանելի է հինգ գույնով՝ սպիտակ, բաց կապույտ, վարդագույն, դեղին և կանաչ։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնականորեն վաճառվում էին 16 կամ 32 GB հիշողություն ունեցող մոդելները։ 2014 թ սեպտեմբերից հասանելի դարձավ 8 GB հիշողություն ունեցող մոդելը։

Անլար Կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան մի քանի տարբեր մոդելներ, կախված բջջային ցանցից՝

  • Մոդել A1532: (GSM) : UMTS / HSPA + / DC-HSDPA (850, 900, 1700/2100, 1900, 2100 Մեգահերց); GSM / EDGE (850, 900, 1800, 1900 МГц); LTE (1 գոտի, 2, 3, 4, 5, 8, 13, 17, 19, 20, 25)
  • Մոդել A1532: (CDMA) : CDMA EV-DO Rev B и Rev (800, 1700/2100, 1900, 2100 Մեգահերց); UMTS / HSPA + / DC-HSDPA (850, 900, 1700/2100, 1900, 2100 Մեգահերց), GSM / EDGE (850, 900, 1800, 1900 МГц), LTE (1 գոտի, 2, 3, 4, 5, 8, 13, 17, 19, 20, 25)
  • Մոդել A1456: CDMA EV-DO Rev B. и Rev (800, 1700/2100, 1900, 2100 Մեգահերց); UMTS / HSPA + / DC-HSDPA (850, 900, 1700/2100, 1900, 2100 Մեգահերց); GSM / EDGE (850, 900, 1800, 1900 Մեգահերց), LTE (1 գոտի, 2, 3, 4, 5, 8, 13, 17, 18, 19, 20, 25, 26)
  • Մոդել A1507: UMTS / HSPA + / DC-HSDPA (850, 900, 1900, 2100 Մեգահերց); GSM / EDGE (850, 900, 1800, 1900 Մեգահերց); LTE (1 գոտի, 2, 3, 5, 7, 8 , 20)
  • Մոդել A1529: UMTS / HSPA + / DC-HSDPA (850, 900, 1900, 2100 Մեգահերց); GSM / EDGE (850, 900, 1800, 1900 Մեգահերց); FDD-LTE (1 գոտի, 2, 3, 5, 7 , 8, 20); TD-LTE (38 գոտի, 39, 40)

Բոլոր մոդելները պարունակում են լրացուցիչ անլար կապեր։

  • 802.11a/b/g/n Wi-Fi (802.11n 2,4 и 5 Գիգահերց)
  • Bluetooth 4.0

Գտնվելու վայրը իմանալու միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • GPS (Assisted GPS տեխնոլոգիայով) և ԳՆԱՍ (Գլոբալ Նավիգացիոն Արբանյակային Սիստեմ)
  • Թվային Կողմանցույց
  • Wi-Fi-ցանցերի անվանումներով
  • Ռադիոցանցային անտենաների իդենտիֆիկատորներով, և դրանց ազդանշանների հզորությամբ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավելագույն արագությունը ստանալու տվյալների, բջջային ցանցերի տարբեր սերունդների և անլար տեխնոլոգիաների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանցի տեսակը/Անլար տեխնոլոգիաներ Դաս Հաճախականություններ, որը գործում է ցանցում Լրիվ արագությամբ Downlink (Mbps) Լրիվ արագությամբ Uplink (Mbps) Արդիկանություն
GPRS 2G (2.5G) 850, 900, 1800, 1900 МГц 0.04 Անհայտ է ՍՊԸ տեխնոլոգիա
EDGE 2G (2.75G) 850, 900, 1800, 1900 МГц 0.38 Անհայտ է ՍՊԸ տեխնոլոգիա
UMTS 3G 850, 900, 1900, 2100 МГц 3.6 Անհայտ է ՍՊԸ տեխնոլոգիա
HSDPA/HSUPA 3G (3.5G) 850, 900, 1900, 2100 МГц 14.4 5.7 ՍՊԸ տեխնոլոգիա
HSPA+ 3G (3.75G) 850, 900, 1900, 2100 МГц 21 5.7 ՍՊԸ տեխնոլոգիա
DC-HSDPA 3G (3.95G) 850, 900, 1900, 2100 МГц 42 5.7 ՍՊԸ տեխնոլոգիա
CDMA EV-DO Rev. A 3G (3.5G) 800, 1900 МГц 3.1 1.8 ՍՊԸ տեխնոլոգիա
CDMA EV-DO Rev. B 3G (3.5G) 800, 1900 МГц 4.9 2.4 ՍՊԸ տեխնոլոգիա
LTE 4G (4.0G) 800, 1900 МГц 100 100 ՍՊԸ տեխնոլոգիա
Wi-Fi 802.11 a/b/g/n 2,4 ГГц и 5 ГГц 100 100 ՍՊԸ տեխնոլոգիա
Bluetooth 4.0 802.15.4 ? 1.0 1.0 ՍՊԸ տեխնոլոգիա