IOS 7
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | հրատարակություն, iOS և բջջային օպերացիոն համակարգ |
Ստեղծող | Apple Inc. |
Ընտանիք | iOS |
Հիմք են ծառայել | Darwin? |
Ծրագրային կոդ | փակ ( բաց կոմպոնենտներով) |
Առաջին թողարկում | 18 սեպտեմբեր 2013 |
Վերջին տարբերակ | 7.1.2 30 հունիս 2014 |
ՕՀ | IPhone 4, iPhone 4s, iPhone 5 iPhone 5C, iPhone 5S iPod Touch (5th generation) iPad 2 iPad (3rd generation) iPad (4th generation) iPad Air iPad Mini (1st generation) iPad Mini 2 |
Միջուկի տեսակ | XNU (հիբրիդ) |
Ինտերֆեյս | Cocoa Touch և API |
Արտոնագիր | Apple Public Source License? |
Զարգացման կարգավիճակ | թողարկված |
Նախորդ | iOS 6? |
Հաջորդ | iOS 8 |
Կայք | iOS 7 |
ելակոդ | ( բաց կոմպոնենտներով) |
![]() |
iOS 7, օպերացիոն համակարգ, որը մշակվել է Apple Inc-ի կողմից։ Ներկայանում է, որպես iOS-ի յոթերորդ տարբերակը։ ОС-ն Էփլ բջջային սարքավորումների համար։ ОС ներկայացվել է կազմակերպության կողմից Apple Worldwide Developers Conference (WWDC)-ում 2013 հունիսի 10-ին։ Թողարկումը կատարվել է 2013 թվականի սեպտեմբերի 18-ին։ Օպերացիոն համակարգը նեռարում է իր մեջ վերամշակած օգտագործողի ինտերֆեյս, ինչպես նաև ֆունկցիոնալ բարելավումների մի շարք։ iOS 7 դիզայնը մշակվել է Ջոնաթան Այվի գլխավորությամբ՝ Էփլ կորպորացիայի արդյունաբերական դիզայնի ավագ փոխնախագահի, որը գրավել է Սքոթ Ֆորսթլի դիրքը։
Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
iOS 7 թողարկվել է 2013 հունիսի 10-ին, Apple Worldwide Developers Conference (WWDC) 2013 թվականի բացման արարողության ժամանակ։ Apple-ը այդ օպերացիոն համակարգը անվանել է «iOS-ի ամենամեծ փոփոխությունը օրիգինալ iPhone-ի դուրս գալուց հետո»։ Ավելի հայտնի փոփոխությունը, դա արմատապես վերամշակված ինտերֆեյսը։ Գովազդային հոլովակում, որը ցուցադրվել է հիմնական ներկայացման ժամանակ, Ջոնաթան Այվը նկարագրել է փոփոխությունները, որոնցից են «խառնաշփոթության մեջ մտցված կարգ ու կանոն», ընդգծելով հետևյալ առանձնահատկությունները` նրբաճաշակ բարակ տպատառեր, թափանցիկությունը, շերտերի և նոր պատկերներ, որոնց դիզայնը չի կրկնօրինակում իրական առարկանները, քանի որ նրանց նշանակությունը հասկանալի ներըմբռնողական է։ iOS 7-ի և OS X Mavericks -ի դիզայնը (ներկայացված է նույն օրը) պարունակում են նշանակալից չափով ավելի քիչ սկևոմորֆիզմի էլէմենտ։ (ինչպես կանաչ սեղան Game Center -ում, փայտե տեքստուրա «Կրպակ» և «iBooks» ծրագրերում և կաշվե տեքստուրա օրացույցում).
![]() |
Տեղադրելով iOS 7, դու ստանում ես նոր հեռախոս, սակայն լավ ծանոթ օգտագործելու մեջ։ | ![]() |
Էփլ կորպորացիայի ավագ փոխնախագահը` Քրեյգ Ֆեդիրիգին նոր օպերացիոն համակարգը ներկայացնելու ժամանակ նա ընգծեց նոր 10 հիմնական փոփոխություն[1]։
- Ղեկավարման կետ
- Ծանուցման կենտրոնի նման, ղեկավարման կետը (Control Center) մատչելի է էկրանի ներքևից վերև տանող շարժման օգնությամբ, որտեղ կարելի է կատարել հետևյալ գործողությունները` միացնել կամ անջատել Airplane mode-ը, բարձրացնել կամ իջեցնել պայծառությունը, կառավարել մուլտիմեդիայով, AirPlay, AirDrop-ով և արագ հասանելիություն մի քանի ծրագրերի, որոնք են` լապտեր, տեսախցիկ, կողմնացույց և հաշվիչ։
- Safari
- Safari-ում դարձավ հասանելի «խելոք» որոնման տողը, որը առաջին անգամ ներկայացվել է Safari 6-ում OS X Mountain Lion համար։ Մյուս փոփոխություններից են ծնողական վերահսկողությունը, Twitter-ի և կարդալու ցանկի մեջ բարելաված հղումների փոխանակումը։
- AirDrop
- AirDrop ֆունկցիայի միջոցով (առաջին անգամ ներկայացվել է OS X Lion-ում), որը հասանելի է iPhone 5, iPad (4-րդ սերունդ), iPad mini, և iPod touch (5 -րդ սերունդ), կարելի է փոխանցվել ֆայլերով (լուսանկարներով, վիդեոֆայլերով, կոնտակտների քարտերով և այլն) ուրիշ iOS օգտագործող տեխնիկական սարքերի հետ։
- Տեսախցիկ
- Տեսախցիկի նոր ինտերֆեյսը թույլատրում է անցնել չորս տարբեր ռեժիմի` վիդեո, լուսանկար, քառակուսային և համայնապատկերային լուսանկարներ։ Նաև այնտեղ հայտնվել է հնարավորություն 9 տարբեր ֆիլտրերից նկարի վրա դնել դրանցից մեկը։
- Լուսանկարներ
- «Լուսանկար» ծրագրը iOS 7 -ում օգտագործում է նկարի ինֆորմացիան, տարեթվի, տեղավայրի և նկարահնման թվականի տվյալներով տեսակավորելու համար[2]։
- Siri
- Siri-ն նույնպես ենթարկվել է դիզայնի փոփոխության։ Ամեն մի ներկայացված լեզվի համար կարելի է ընտրել տղամարդու և կնոջ ձայների տարբերակներից մեկը[3]։ Բարելավել է ինտեգրացիան թվիթերի, վիքիպեդիայի և Bing փնտրողական համակարգային կայքի հետ։
- Car Play
- «Car Play» (նախկինում "iOS մեքենայում") օգտագործում է Siri-ն, այդ ծրագրով կարող ես կառավարել հեռախոսով, երաժշտությամբ և iMessage մեքենայի էկրանի վրա[4]։
- App Store
- Ավտոմատ ծրագրերի թարմացումը։
Մյուս փոփոխություններից են FaceTime Audio, կոնտակտների սև ցուցակ, ինչպես նաև Find My iPhone, որը օգնում է գտնել ձեր կորցրած հեռախոսը։
Աջակցվող սարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
iOS 7 աջակցում է հետևյալ բջջային հեռախոսներում և սարքերում`
- iPhone
- iPad
- iPod touch
- iPod touch (5 -րդ սերունդ, 16 Գբ)
- iPod touch (5 -րդ սերունդ, 32/64 Գբ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Hughes Neil (June 18, 2013)։ «Inside iOS 7: Apple's Weather app gets animated»։ AppleInsider։ Վերցված է December 31, 2016
- ↑ Caldwell Serenity (September 19, 2013)։ «Get to know iOS 7: Camera and Photos»։ Macworld։ International Data Group։ Վերցված է December 31, 2016
- ↑ Cipriani Jason (September 19, 2013)։ «How to change Siri's voice on iOS 7»։ CNET։ CBS Interactive։ Վերցված է December 30, 2016
- ↑ Mayo Benjamin (March 3, 2014)։ «Apple rebrands iOS in the Car as CarPlay, compatible vehicles launching later this year»։ 9to5Mac։ Վերցված է December 30, 2016
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեթ Նոյբուրգ Ծրագրավորում iOS 7-ի համար։ Objective-C, Xcode и Cocoa հիմնակմախքը։ = iOS 7 Programming Fundamentals: Objective-C, Cocoa, and Xcode Basics. — М., 2014. — 384 с. — ISBN 978-5-8459-1895-6
Տես Նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official Apple release statement
- iOS 7
- iOS 7 Released by Apple Archived 2013-06-15 at the Wayback Machine.
- Обзор iOS 7 Archived 2016-06-29 at the Wayback Machine.
- iOS 7.1 բետա 4 միջուկում վերացրել են խոցելիությունը Ջեյլբրեյքի համար
- http://www.apple.com
- http://istore.am
- http://www.icentre.am
- https://www.apple.com/pr/products/