Jump to content

Pegatron Corporation

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pegatron Corporation
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, տեխնոլոգիական ընկերություն և բրենդ
Հիմնադրված էհունիսի 27, 2007
ՀիմնադիրASUS
ՎայրԹայբեյ, Թայվան
Երկիր Թայվան
ԱրդյունաբերությունԷլեկտրոնիկայի արդյունաբերություն և computer industry?
Մայր ընկերությունASUS
Դուստր ընկերություններASRock
ՍեփականատերASUS
Կայքpegatroncorp.com(անգլ.)(չին.)
Բորսա4938[1]
 PEGATRON Վիքիպահեստում

Pegatron Corporation, թայվանական համակաչգիչների սարքավորումների ODM արտադրող։ Համարվում է թայվանական ամենախոշոր ընկերություներից մեկը, որը զբաղվում է, ինչպես համակարգչային սարքերի, այնպես էլ պատրաստի համակարգիչների արտադրությամբ։

Pegatron անվանումը առաջացել է Pegasus բառից, որից էլ լույս աշխարհ են եկել երկու հզոր համակարգչային արտադրողների՝ Pegatron Corporation և ASUSTeK Computer[2]։

Ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականի հունվարի 1-ին, ASUSTeK Computer-ի վերակազմավորման արդյունքում։ Վերկազմավորումից հետո ASUSTeK ընկերությունը սկսեց արտադրել սարքեր միայն սեփական բրենդի՝ ASUS-ի ներքո, իսկ ողջ պայմանագրային արտադրություններով սկսեց զբաղվել դուստր ընկերությունները՝ Pegatron Technology և Unihan Technology[3]։

2009 թվականին Pegatron Technology և Unihan Technology միավորվեցին, և Unihan Technology-ին դարձավ Pegatron Technology-ի դուստր ընկերությունը[4]։

2010 թվականին մայր ընկերությունը՝ ASUSTeK, հայտարարեց, որը կրճատում է Pegatron-ի համար նախատեսված ներդրումների քանակը[5]։

Մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը Pegatron-ը 100 տոկոսով պատկանում էր ASUSTeK Computer-ին։

Pegatron Corporation-ի գլխավոր տնորենն է՝ Տուն Ցզիսյանը (Tung Tsu Hsien, 童子贤)[6]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Pegatron ընկերությունը զբաղվում է՝ անհատական համակարգիչների, նոթբուքերի, սմարթբուքերի, պլանշետների, համակարգիչների շրջանակների, մայլ սալիկների, խաղային համակարգերի, անլար համակարգերի, ցանցային սարքերի, АТС, հեռուստացույցների և այլ էլեկտրոնային սարքերի արտադրությամբ։

Pegatron ընկերությունը արտադրում է սարքեր ինչպես մայր ընկերության համար, այնպես էլ սեփական բրենդի ներքով ՝ Pegatron և ASRock։

Pegatron Corporation-ի արտադրողական հզորությունը օգտագործվում է պատրաստելու համար այնպիսի դետալներ տարբեր ընկերությունների համար ինչպիսիք են՝ Sony (PlayStation 2), Apple Inc. (iPod, iPod Shuffle, MacBook), Alienware, Falcon Northwest, Palm, Inc., HP և շատ այլ ընկերությունների համար։

2010 թվականին պարզ դարձավ, որը Pegatron Technology պատվերներ է ընդունել Acer ընկերության կողմից թողարկվող նոթբուքների համար[7]։

2014 թվականի մարտին Pegatron ստացավ պատվեր և սկսեց պատրաստվել նոր սերնդի սմարթֆոնների՝ Apple iPhone 6 արտադրությանը[8]։

Ընկերության արտադրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Knowledge Graph — 2012.
  2. Origin of the name «ASUS» Արխիվացված 2009-09-04 Wayback Machine (անգլ.)
  3. ASUS размножается делением на три Արխիվացված 2009-02-17 Wayback Machine.
  4. Финансовый корпоративный отчет Pegatron Corporation Արխիվացված 2010-04-04 Wayback Machine (անգլ.)
  5. ASUS отпустит дочернюю компанию к июню(չաշխատող հղում).
  6. «К чему приведет конфликт в ASUStek?». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
  7. Pegatron обменял заказы Asustek на сотрудничество с Acer(չաշխատող հղում).
  8. Тайваньская Pegatron готовится к началу выпуска iPhone 6 Արխիվացված 2014-03-18 Wayback Machine.
  9. Pegatron WALL-E — основа для домашнего мультимедийного центра Արխիվացված 2009-11-24 Wayback Machine.
  10. Pegatron Ultra Slim Atom NetTop — пол-литровый неттоп на логике SiS Արխիվացված 2009-12-16 Wayback Machine.
  11. «Журнал «КомпьютерПресс» | Неттоп Pegatron AMIS L6 D525 PV BLACK». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  12. «Компактная платформа Pegatron Jupiter». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  13. «Обзор мини-ПК Pegatron Jupiter». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  14. Прототип смартбука Asus Pegatron Neo на Nvidia Tegra2 и Android Արխիվացված 2010-07-08 Wayback Machine.
  15. «СМИ узнали о планах Apple сократить производство новых iPhone на 30%». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.