Apple A6
Արտադրվել է | 2012 թվականի դեկտեմբերից |
---|---|
Վաճառող | Apple Inc. |
Նախագծող | Samsung Electronics |
Max. CPU clock rate | 0.8 մինչև 1.3[1][2] ԳՀց |
Միկրոճարտարապետություն | ARM; Apple Swift[3] |
Կիրառություն | iPhone 5, iPhone 5c |
Apple A6, Apple ընկերության Apple AX շարքի երկմիջուկային ARM-միկրոպրոցեսոր։ Աշխատում է մինչև 1,3 ԳՀց հաճախականությամբ։ Համարվում է, որ այդ պրոցեսորի մեջ Apple-ն առաջին անգամ օգտագործեց լիովին իր կատարմամբ պրոցեսոր, այլ ոչ թե ARM ընկերության Cortex-A շարքի IP-բլոք[3][4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ որոշ պաշտոնական տվյալների՝ պրոցեսորը մշակվում է HKMG 32 նանոմետրանոց[5] տեխնոլոգիական պրոցեսով, Samsung Electronics ընկերության գործարանում[6][7]։
A6 պրոցեսորը պարունակում է 2 հիմնական միջուկ[8], ենթադրաբար՝ Apple-ի սեփական միկրոճարտարապետությամբ, որում օգտագործվել են ինչպես ARM Cortex-A9 էլեմենտները, այնպես էլ ավելի նոր՝ Cortex-A15 ճարտարապետության էլեմենտները[9][10]։
Apple A6-ի բյուրեղի համակարգում օգտագործվում է Imigination Technologies ընկերությամբ մշակված, 3-միջուկային PowerVR SGX543MP3 հատուկ մասնագիտացված պրոցեսոր[11]։ Ըստ Anandtech-ի տվյալների՝ պրոցեսորում օգտագործվում է 3-միջուկային, 266 ՄՀց հաճախականությամբ[12], մոտավորապես 25,5 ԳՖլոփս արտադրողականությամբ (12 հատ SIMD USSE2 սարք, ամենքում՝ 4 MAD single precision) GX 543MP3[13]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ անալիտիկ՝ Linley Gwennap-ի ինֆորմացիայի՝ պրոցեսորի մշակման մեջ մասնակցություն են ունեցել P.A. Semi ընկերության (2008 թվականի ապրիլին այն գնված է եղել Apple-ի կողմից 278 միլիոն ԱՄՆ դոլարով) ինժեներները։ Շուտով՝ ձեռքբերումից հետո, Apple-ը գաղտնի պայմանագիր է կնքում ARM ընկերության հետ, որը թույլատրում էր այդ ընկերությանը մշակել սեփական՝ ARM ճարտարապետությամբ միկրոպրոցեսորներ։ Apple A6 պրոցեսորի միկրոճարտարապետության մշակումն ավարտվեց 2010 թվականի սկզբին, իսկ դրանից հետո սկսվեց ֆիզիկական դիզայնի փուլը։ Հավանական է, որ տվյալ փուլի մեջ ներգրավված էին եղել Intrinsity ընկերության (2010 թվականի ապրիլին գնված է եղել Apple-ի կողմից 120 միլիոն ԱՄՆ դոլարով) ինժեներները[4]։
A6-ի համար կատարված ծախսերը Linley-ի կողմից գնահատվում են մոտավոր 100 միլիոն ԱՄՆ դոլար, չհաշված 400 միլիոնը, որը ծախսվել էր PA Semi-ի և Intrinsity-ի գնման վրա և տասնյակ միլիոն դոլարներ՝ սեփական ARM պրոցեսորներ արտադրելու թույլատրություն գնման համար[4]։
Արտադրողականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Apple ընկերության հայտարարության՝ Apple A6 պրոցեսորի արտադրողականությունը 2 անգամ ավելի շատ է, քան նախորդ մակարդակինը՝ Apple A5-ինը, նաև նոր պրոցեսորը ունի 2 անգամ ավելի ինտեգրված գրաֆիկական պրոցեսոր, միևնույն ժամանակ՝ չափսերը փոքրացված են 22%-ով[14]։
Սեպտեմբերի 16-ին հրատարակված են եղել A6 պրոցեսորի Geebench 2 թեստի արդյունքները։ Ընդհանուր արդյունքը՝ 1601 բալ էր, համաեմատության համար՝ iPhone 4S-ինը (Apple A5, 800 MHz) եղել էր 629 բալ, iPad 3-ինը (Apple A5X, 1 GHz)՝ 766 բալ[8][15][16]։ Ըստ թեստի տվյալներրի՝ պրոցեսորում տեղակայված է 32 կիլոբայթանոց L1 քեշ հրահանգների ու տվյալների համար և L2 քեշ՝ 1 մեգաբայթ չափսով։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Apple A6 պրոցեսոր օգտագործող սարքերը՝
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ AnandTech - The iPhone 5 Performance Preview
- ↑ Apple's A6 CPU actually clocked at around 1.3GHz, per new Geekbench report Արխիվացված 2015-06-29 Wayback Machine Darren Murph, Sep 26th 2012 // Engadget
- ↑ 3,0 3,1 Anand Shimpi (16-10-2012). «The iPhone 5 Review. Decoding Swift». Anandtech. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Linley Gwennap, How Apple Designed Own CPU For A6 // The Linley Group, 15-09-2012
- ↑ «Apple iPhone 5 — the A6 Application Processor | Recent Teardowns». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Сайт CyberSecurity: «Процессор Apple A6: Что стало известно о новинке?» Արխիվացված 2012-09-20 Wayback Machine.
- ↑ Dylan Tweney, Electron microscopes reveal Samsung still making Apple’s A6 chip, venture boat, 23.09.12
- ↑ 8,0 8,1 «iPhone 5 прошел тест на производительность» // Lenta.ru; Geekbench
- ↑ Сайт 3DNews.ru: «В чипе Apple A6 используются не Cortex-A15/A9, а собственный дизайн ядра».
- ↑ Сайт 3DNews.ru: «Эволюция чипов Apple на пути к A6. Следующий шаг — архитектура ARMv8».
- ↑ The iPhone 5’s A6 SoC: Not A15 or A9, a Custom Apple Core Instead // anandtech.com, 9/16/2012
- ↑ Anand Lal Shimpi, Apple A6 Die Revealed: 3-core GPU, < 100mm²
- ↑ Anand Lal Shimpi, The iPhone 5 Performance Preview // 9/21/2012: «The A6 on the other hand features a three core PowerVR SGX 543MP3, running at higher clock speeds… GFLOPS @ 200MHz: 19.2 GFLOPS; GFLOPS As Shipped by Apple: 25.5 GFLOPS»
- ↑ Сайт Deepapple.com: «Уже почти здесь»: прямая трансляция сентябрьского «спешала» Apple!
- ↑ iPhone 5 Benchmarks Appear in Geekbench Showing a Dual Core, 1GHz A6 CPU // macrumors.com
- ↑ Analyzing the iPhone 5 Geekbench Results // anandtech.com