Փայլուն աստղիկ երկնադիտակ․․․
Արտաքին տեսք
| Փայլուն աստղիկ երկնադիտակ... | |
|---|---|
| Ժանր | բանաստեղծություն |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1890 |
| Վիքիդարան | Փայլուն աստղիկ երկնադիտակ․․․ |
«Փայլուն աստղիկ երկնադիտակ...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել 1890 թվականին մարտի 8-ին[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 226) պահվում է 1890 թվականի մարտի 8-ին Թումանյանի՝ Ան․ Աբովյանին հղած նամակը և դրա մեջ ինքնագիրը։
Առաջին անգամ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության հինգերորդ հատորում (էջ 13)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։
