Տաղով եկավ...
Տաղով եկավ... | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1913 |
Վիքիդարան | Տաղով եկավ... |
«Տաղով եկավ...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1913 թվականին ապրիլի 5-ին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1913 թվականի ապրիլի 5-ին։ Հեղինակը նույն օրը այս ոտանավորը կարդացել է Հայ գրողների կովկասյան ընկերության նախաձեռնությամբ Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված երեկոյին[1]։
Առաջին անգամ տպագրվել է 1913 թվականին ապրիլի 7-ին «Հորիզոն» օրաթերթում։ Նույն ժամանակ փորագրվել է Սայաթ-Նովայի գերեզմանաքարի վրա, որը դրված է Թիֆլիսի սուրբ Գևորգ եկեղեցու բակում, պատի մոտ։ Այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Հորիզոն» օրաթերթից[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|