Վիլանովի պալատ
Վիլանովի պալատ | |
---|---|
![]() Պալատի գլխավոր ճակատ | |
Երկիր` | ![]() |
Ճարտարապետական ոճ` | բարոկկո ճարտարապետություն |
Հիմնող` | Յան Սոբեսկի |
Ճարտարապետ` | Augustyn Wincenty Locci? |
![]() | |
![]() |
Վիլանովի պալատ ( լեհ.՝ Pałac w Wilanowie), նախկին թագավորական պալատ, որը գտնվում է Լեհաստանի Վարշավայի Վիլանով շրջանում։ Այն կառուցվել է 1677-1696 թվականներին Լեհաստանի թագավոր Ջոն III Սոբեսկու համար՝ ճարտարապետ Ավգուստին Վինսենթի Լոչչիի նախագծով։ Վիլանովի պալատը վերապրել է Լեհաստանի բաժանումները, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները և, հետևաբար, ծառայում է որպես երկրի բարոկկո ճարտարապետության ամենանշանավոր օրինակներից մեկը:
Վիլանովի պալատը Լեհաստանի կարևորագույն հուշարձաններից է։ Պալատի թանգարանը, որը հիմնադրվել է 1805 թվականին, երկրի թագավորական և գեղարվեստական ժառանգության շտեմարան է և տարեկան ընդունում է մոտ 3 միլիոն այցելու (2019), ինչը այն դարձնում է աշխարհի ամենաշատ այցելվող պալատներից և հուշարձաններից մեկը[1]: Վիլանովի պալատում ու պուրակում կազմակերպվում են մշակութային միջոցառումներ և համերգներ, ներառյալ ամառային թագավորական համերգները Վարդերի այգում և Դասական երաժշտության միջազգային ամառային ակադեմիան։
Պալատը, Վարշավայի Հին քաղաքի այլ տարրերի հետ միասին, Լեհաստանի պաշտոնական ազգային պատմական հուշարձաններից մեկն է ( Pomnik historii ), որը նշանակվել է 1994 թվականի սեպտեմբերի 16-ին: Դրա ցուցակը պահպանվում է Լեհաստանի Ազգային ժառանգության խորհրդի կողմից: 2006 թվականից պալատը հանդիսանում է Եվրոպական թագավորական նստավայրերի միջազգային ասոցիացիայի անդամ[2]:
Պատմություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/36/Bellotto_Wilan%C3%B3w_Palace.jpg/220px-Bellotto_Wilan%C3%B3w_Palace.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a5/David_Stanis%C5%82aw_Kostka_Potocki.png/220px-David_Stanis%C5%82aw_Kostka_Potocki.png)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/52/Bellotto_Wilan%C3%B3w_Palace_as_seen_from_the_garden.png/220px-Bellotto_Wilan%C3%B3w_Palace_as_seen_from_the_garden.png)
Վիլանովի պալատը կառուցվել է 17-րդ դարի վերջին քառորդում թագավոր Ջոն III Սոբեսկիի համար, իսկ ավելի ուշ ընդլայնվել է այլ սեփականատերերի կողմից[3]: Այն ներկայացնում է արվարձանային նստավայրի բարոկկո ճարտարապետության բնորոշ տեսակ, որը կառուցված է պալատական բակի և պարտեզի միջև (entre cour et jardin-ում): Նրա ճարտարապետությունը ինքնատիպ է` ընդհանուր առմամբ եվրոպական արվեստի և լեհական շինարարական ավանդույթների միաձուլմամբ[3]: Պալատի ճակատային մասերում և պալատի ինտերիերում հնագույն խորհրդանիշները փառաբանում են Սոբեսկիների ընտանիքը, հատկապես թագավորի ռազմական հաղթանակները[4]:
1696 թվականին Հովհաննես III Սոբեսկու մահից հետո պալատը պատկանել է նրա որդիներին, իսկ ավելի ուշ` Կորչակ զինանշանի հայտնի մագնատներին` Սիենյավսկի, Չարտորիսկի, Լյուբոմիրսկի, Պոտոցկի և Բրանիցկի ընտանիքներին։
1720 թվականին գույքը գնել է լեհ պետական գործիչ Էլժբիետա Սիենյավսկան, ով ընդարձակել է պալատը[5]: 1730 թվականից մինչև 1733 թվականներն այն եղել է Օգոստոս II Հզորի նստավայրը, որը նույնպես Լեհաստանի թագավոր էր (պալատը նրա հետ փոխանակվել է Սենատորսկ փողոցում գտնվող Կապույտ պալատի հետ), իսկ նրա մահից հետո գույքը բաժին է հասել Սիենյավսկիների դստերը` Մարիա Զոֆիա Չարտորիսկային (1699-1771)[6]: Յուրաքանչյուր սեփականատեր փոխել է պալատի ինտերիերը, ինչպես նաև այգիներն ու տարածքները՝ համաձայն տվյալ ժամանակի նորաձևության և կարիքների։ 1778 թվականին կալվածքը ժառանգել է Չարտորիսկի ընտանիքի դուստր Իզաբելան` հետագայում` Լյուբոմիրսկան (1736-1816), որի անունը Կապույտ մարկիզուհի էր[6]: Նա ինտերիերը մասամբ վերանորոգել է նեոդասական ոճով 1792-1793 թվականներին և Շիմոն Բոգումիլ Ցուգի ղեկավարությամբ կառուցել պահակատան, խոհանոցի և լոգարանի շենք[6]:
1805 թվականին սեփականատեր Ստանիսլավ Կոստկա Պոտոցկին պալատի մի մասում բացել է թանգարան՝ Լեհաստանի առաջին հանրային թանգարաններից մեկը[7]: Հավաքածուներից ամենանշանավոր օրինակ է Պոտոցկիի ձիու վրա դիմանկարը, որի հեղինակն է ֆրանսիացի հայտնի նեոդասական նկարիչ Ժակ-Լուի Դեյվիդը, 1781 թվականին[8]: Բացի եվրոպական և արևելյան արվեստից, պալատի կենտրոնական մասում ներկայացված է թագավոր Հովհաննես III Սոբեսկիի հիշատակը և ազգային փառավոր անցյալը: Պալատը վնասվել է գերմանական ուժերի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[9], սակայն այն չի քանդվել 1944 թվականի Վարշավայի ապստամբությունից հետո։ Պատերազմից հետո պալատը վերանորոգվել է, իսկ Գերմանիայի կողմից գողացված հավաքածուի մեծ մասը հայրենադարձվել։ 1962 թվականին այն վերաբացվել է հանրության համար[10]:
Դիզայն
Արտաքին դիզայն
Կառույցը նախագծել է Ավգուստին Վինսենթի Լոչչին[11]: Պալատի ճարտարապետությունը տարբեր շինարարական ավանդույթների եզակի օրինակ է. հիշեցնում է լեհական արիստոկրատական առանձնատները՝ կողային աշտարակներով, իտալական արվարձանային վիլլան և ֆրանսիական պալատները պալատական բակով և պարտեզով` entre cour et jardin՝ երկու ձգված թևերով cour d'honneur բակի յուրաքանչյուր կողմում[12]:
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fe/Warsaw_Wilanow_Palace_2.jpg/220px-Warsaw_Wilanow_Palace_2.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c4/Cadran_solaire_Wilan%C3%B3w_01_AB.jpg/220px-Cadran_solaire_Wilan%C3%B3w_01_AB.jpg)
Շինարարության առաջին փուլի ընթացքում՝ 1677-1680 թվականներին, շենքը տիպիկ լեհական կալվածք է եղել՝ չորս աշտարակներով, որոնք կցված էին մեկ հարկանի քառակուսի շենքին։ 1681 թվականից մինչև 1688 թվականը շենքը բարելավվել է և ավելացվել են պատկերասրահի երկու թևեր, որոնք ավարտվել են աշտարակներով։ Այս նոր տեսքը հավանաբար ոգեշնչված էՄոնտանյանայում Պալլադիոյի կառուցած Ֆրանչեսկո Պիզանիի Վիլլայից[13]: Թագավորի մահից կարճ ժամանակ անց ավարտվել է վերակառուցման երրորդ փուլը։ 1688 թվականից մինչև 1696 թվականը կառուցվել է հիմնական շենքի վերևում գտնվող տաղավարը, և աշտարակները ծածկվել են բարոկկո ոճին հատուկ սայրով, բոլորը հիշեցնում են Հռոմի ազնվականներ Դորիա-Պամֆիլի վիլլան (հատկապես դրա սկզբնական ձևավորումը, որի հեղինակն է Ջովանի Ֆրանչեսկո Գրիմալդին)[13]:
Արքան և նրա գրադարանավար Ադամ Ադամանդի Կոչանսկին ակտիվորեն մասնակցել են պալատի նախագծմանը և կառուցմանը[14]: Վերջինս պատասխանատու էր գաղափարական և գեղարվեստական ծրագրի համար, որտեղ մոտիվներն ու դեկորատիվ տարրերը էական դեր ունեին միապետի, նրա կնոջ և Հանրապետության փառաբանման գործում. թագավորի և թագուհու կիսանդրիները հնագույն կերպարների, աստվածների և աստվածուհիների, հռոմեական կայսրերի և հռոմեական կայրուհիների կերպարների մեջ (ինչպիսիք են Դիոսկուրիոսները, Զևս-Ամոնը, Սիբիլաները, Ռոմուլոսը, Ռեա Սիլվիան, Ալեքսանդր Մակեդոնացին, Կլեոպատրան, Դիդոն և Վեսպասիանոսը և այլն), Լեհաստանի զինանշանի Արծիվը և Պոգոնիան
, որոնք կերպավորում էին Ռեչ Պոսպոլիտա ռեգիոնները (Մազովիա, Վելիկոպոլսկ, Սամոգիտիա, Կարմիր Ռուտենիա, Թագավորական Պրուսիա)[Ն 1]: Դրանք ստեղծել են քանդակագործներ Անդրեաս Շլյութերը (բազմաթիվ ռելիեֆներ և ճակատի այլ երկրորդական կողմեր)[16], Ստեֆան Շվանները և ստուկկո ձևավորող Անտոնի Վիլանովցին։ Որոշ քանդակներ պատրաստվել են Ստորին երկրներում` Լուի Վիլեմսենսի և Արտուս Քվելինուս Ավագի արհեստանոցում, առաքվել Գդանսկ և այնուհետև տեղափոխվել Վարշավա[17]: Հարավային պատը զարդարող արևային ժամացույցը Քրոնոսի հետ միասին, հակադիր` հյուսիսային պատի վրա Ուրանոսի հորինվածքը միասին ընդգծել են գիտության և կարգուկանոնի նկատմամբ թագավորի հովանավորությունը Սերենիսիմայում իր կառավարման ընթացքում[18]: Դրանք իրականացրել է Անտոնի Վիլանովցին՝ Յոհաննես Հևելիուսի ( աստղագիտական), Ադամ Ադամանդի Կոչանսկու ( մաթեմատիկական) և Ավգուստին Լոչչիի ( գեղարվեստական) նախագծերով[19][20]:
Թագավորի նախաձեռնությամբ բակը շրջապատող կողային թևերը կառուցվել են նրա մահից շատ անց Էլժբիետա Սիենյավսկայի կողմից։ Դրանք կառուցվել են պալատի ընդարձակման չորրորդ փուլում 1720 - 1729 թվականներին[21]։ Հզոր Սիենյավսկան շատ մտահոգված էր Rex victoriossimus- ի (Հաղթական թագավորի) պատմական նշանակալից նստավայրի պահպանմամբ, ինչպես այն կոչվում էր[22]: Չնայած դրան, նա պալատը վերածել է ֆրանսիական ոճի կախարդական պալատի ՝ Ջովաննի Սպացիոյի դիզայնով, երկու նոր թևերով, որոնք ներդաշնակ են 17-րդ դարի corps de logis-ի հետ: Նա այս ձեռնարկման համար աշխատանքի է ընդունել ամենահայտնի ճարտարապետների և նկարիչների, ինչպիսիք են նախկինում հիշատակված Սպազիոն, Յոհան Զիգմունդ Դեյբելը, Յոզեֆ Ֆոնտանան, Յան Եժի Պլերշը և Ջովաննի Ռոսին: Հովհաննես III-ի գործերը պատկերող ռելիեֆներով զարդարված օրիգինալ թագավորական պալատի նոր թևերը զարդարվել են Սիենյավսկայի ամուսնու և սկեսրայրի՝ Ադամ Միկոլայի և Միկոլայ Հիերոնիմ Սիենավսկիների մարտադաշտում ունեցած նվաճումներով (հայտնի Սոբյեսկիի ընկերները)[23]:
Ներքին դիզայն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4c/Siemiginowski_Allegory_of_Autumn.jpg/220px-Siemiginowski_Allegory_of_Autumn.jpg)
Պալատի ինտերիերի ձևավորմանը մասնակցել են լեհ և օտարազգի ամենահայտնի նկարիչներ։ Այն վստահվել է նկարիչներ Մարտինո Ալտոմոնտեին (1657-1745), Յան Ռայզներին Լվովից, Միքելանջելո Պալոնիին (1637-1712), քանդակագործ Ստեֆան Շվաներին և սվաղագործներ Շիմոն Յոզեֆ Բելոտտիին, Անտոնին Վիլանովեցին և Աբրահամ Պարիսին[24]: Նրանց վերահսկում էր պալատական պաշտոնական նկարիչ Կլոդ Կալոն (1620-1687), իսկ ավելի ուշ՝ Եժի Սիմիգինովսկի-Էլեյթերը։ Վերջինս՝ այն ժամանակվա մեծագույն լեհ նկարիչներից մեկը, զգալի ազդեցություն է ունեցել պալատի հետագա ներքին ասպեկտների վրա (շքասենյակների առաստաղի պատկերներ, որմնանկարներ)[24]: Ներքին հարդարանքը ղեկավարել է նաև Չինաստանի մեծ երկրպագու Ադամ Կոչանսկին, ով «կենտրոնական ազգի» հետ Ռեչ Պոսպոլիտայի ավելի սերտ տնտեսական հարաբերություններին աջակցում էր։ Իր ազդեցության շնորհիվ Վիլանովը և այլ բնակավայրերը առատ են եղել շքեղ չինական ապրանքներով և չինական միջնադարյան ոճական հնարքների` շինուազրիների առկայությամբ[25][26]:
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/f0/Murzynek_z_papug%C4%85.jpg)
Ջուզեպպե Ռոսսիի որմնանկարի մաս
17-րդ դարի պալատական գույքագրումը ներառել է ժամանակակից և հնագույն մեծագույն վարպետների աշխատանքներ, ինչպիսիք են Ռեմբրանդ[Ն 2], Պիտեր վան Լաեր, որի մականունը Բամբոչիո էր ( «Ճամփորդներ» ), Էնթոնի վան Դեյք ( «Քրիստոսը Գեթսեմանի այգում» ), Ֆերդինանդ վան Կեսսել (մարտական տեսարաններ, այլաբանական նկարներ և նատյուրմորտներ), Ռաֆայել, Կարաչի եղբայրներ, Գվիդո Ռենի և Բեռնարդո Ստրոցցի[27]: Սենյակները լցված էին թանկարժեք կահավորանքով, ինչպես արծաթյա շիրմա, արծաթե բուրգ՝ 11 զամբյուղներով, եռահարկ արծաթյա շատրվան կամ մետաքսե ամպհովանի (բալդաչին), որը նվիրել էր Պարսկաստանի շահը[27]: Հետագայում, դրանք ցրվել են հաջորդող սեփականատերերի կողմից, յուրացրել են Ֆրիդրիխ Օգոստոսը Սաքսոնացին և տեղափոխվել են Դրեզդեն[28] կամ թալանվել գերմանացիների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[Ն 3]:
18-րդ դարում պալատի ինտերիերը զարդարելու համար նշանակված նկարիչների թվում էին իտալացի որմնանկարիչ Ջուզեպպե Ռոսին, ով զարդարում էր սենյակները տեսապատրանքային (trompe-l'œil ) նկարներով և սվաղազարդիչներ Ֆրանչեսկո Ֆումոն և Պիետրո Իննոսենտե Կոմպարետին: Հետևելով թագուհի Մարի Կազիմիրի օրինակին, ով պատվիրել էր իրեն որպես աստվածուհի նկարել պալատի պատկերազարդ առաստաղների (պլաֆոն) վրա, Էլժբիետա Սիենավսկան զարդարել է Ստորին գավիթը Ֆլորայի որմնանկարով: Նրա նախաձեռնությամբ թագավորական պալատների պատերը պատվել են ջենովական թավշով[30]:
Երկրորդ հարկի, այսինքն՝ Մեծ ճաշասենյակի պատերը պատվել են որմնանկարներով, որոնցում պատկերված էին Ապոլոնը, Միներվան և Հերկուլեսը որպես Վիրտուսի Հերոիկայի (Հերոսական քաջություն) այլաբանություն, Վենուստաս (Գեղեցկություն) խորհրդանշող Հեբեն՝ զենքուզրահով: Սիենյաուսկայի դուստրը՝ Մարիա Զոֆիա Չարտորիսկան, պալատը կահավորել է սպիտակ-բալի մարմարից պատրաստված նոր բուխարիներով և հայելիներով` պսակված ռոկոկո հարուստ շրջանակներով[31]:
Ավգուստոս II թագավորի հետ կնքած պայմանագրով Մարիա Զոֆիան պարտավորեցրել է նրան պահպանել պալատն անփոփոխ։ Հետևաբար, նրա գործողությունները սահմանափակվել ենհարավային թևում նոր ճաշասենյակի ավարտմամբ, որը ստացել է Սպիտակ սենյակ անունը, և որոշ անավարտ ինտերիերի ձևավորումով[32]: Պլաֆոնները և այլ նկարները կատարել են Ջուլիեն Պոյսոնը, Յոհան Սամուել Մոքը և Լորենցո Ռոսին, իսկ դեկորատիվ լաքապատված պաննոն Չինական սենյակում պատրաստել է Մարտին Շնելը[33]:
Պալատական զբոսայգի
Պալատական զբոսայգին, գրեթե ի սկզբանե, պալատի անբաժանելի մասն է եղել: Սկզբում այն բարոկկո ոճի իտալական պարտեզ էր՝ կիսաշրջանաձև ձևով, որը շրջապատում էր պալատի արևելյան մասը։ Իր կառուցվածքով այս երկրաչափական զբոսայգին լավ համահունչ էր սկզբնական նախշերին և պալատական դասավորությանը: Այն բաղկացած էր վերին այգուց, որը գտնվում էր տեռասի վրա, որի յուրաքանչյուր անկյունում լապտերների տեսքով երկու տաղավարներ կային, և ստորին այգուց։
Պալատի վերակառուցման երրորդ փուլում երկրաչափական պարտեզի պարտերները փոխարինվել են զարդանախշ ֆրանսիական ոճով à la française պարտերով` ոգեշնչված Անդրե Լե Նոտրի ոճոով[34]: Այդ ժամանակ զբոսայգին զարդարված էր Գդանսկից Գասպար Ռիխտերի ոսկեզօծ կապարե քանդակներով և Խենցինի քաղաքի բալագույն մարմարով (cherry marble) փորագրված ծաղկանոթներով[35]: 18-րդ դարի սկզբին զբոսայգին ընդլայնվել է, ուշ բարոկկո պարտերի զարդանախշը փոխարինվել է ռեժենական[36] մոտիվներով` լրացված Սենյավսկայի Շռենյավա զինանշանով` այգու հյուսիսային մասում, իսկ հարավում՝ դրա մոնոգրամով[37]:
1784 թվականին Իզաբելա Լյուբոմիրսկան Վիլանովի ֆոլվարքի[Ն 4] հարևան տարածքները վերածել է անգլո-չինական պարտեզ` Շիմոն Բոգումիլ Ցուգի նախագծով։ Հարուստ բուսականությամբ, ոլորուն արահետներով և կասկադներով այս նոր զբոսայգին ոգեշնչված է Ուիլյամ Չեմբերսի, Թոմաս Ուաթլիի և Ավգուստ Մոսզինսկու մտահղացումներով[38]:
Համայնապատկեր
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a3/Wilan%C3%B3w_Pa%C5%82ac.jpg/900px-Wilan%C3%B3w_Pa%C5%82ac.jpg)
Պատկերասրահ
-
Պալատը Վիլանովում, Միխալ Կլյուչևսկու փորագրություն, 1874 թ.
-
Թագուհու ննջասենյակը Վիլանովի պալատում, Ալեքսանդր Գրիգլևսկի, 1874 թ.
-
Սպիտակ սենյակը, նկարիչ` Վիլիբալդ Ռիխտեր, 1850 թ
-
Պալատի նկարների պատկերասրահ
-
Պալատի ինտերիերը
-
Քինգի բնակարանները
-
Պալատի տեսարանը այգիներից
-
Պալատի հարավային թևը
-
Պալատի գլխավոր դարպասը
-
Հովհաննես III Սոբեսկիի ձիարձանը
-
Թագավորի նախասենյակ
-
Զբոսայգու քանդակներ
-
Շատրվան պալատական զբոսայգում
-
Պալատի մոտ գտնվող Սուրբ Աննա եկեղեցին
-
Պոտոցկի ընտանիքի դամբարան
Տես նաև
- Պաստառի թանգարան Վիլանովում, որը նախկինում եղել է թագավորական ձիանոց
- Վիլյանովի թագավորական պալատի թանգարան
Նշումներ
- ↑ Նախատեսված է եղել Պոլեսիեի, Պոդոլիայի, Վոլինիայի և Սմոլենսկի, Չեռնիհիվի արձանները, որոնք պետք է հարավային պատկերասրահի ճակատը զարդարեին, այդպես էլ չեն իրագործվել[15]:
- ↑ Այսպես կոչված Հոլանդական սենյակում Ռեմբրանդի նկարները: «Պորտուգալացի ռաբբի», «Բերետով հրեա աղջիկ», «Մոգերի պաշտամունքը», «Աբրահամը և Հագարը», «Ծերունու դիմանկարը»
- ↑ Օրինակ՝ Յան III Սոբեսկիի պահարանը, որը պատրաստված էր կրիայի պատյանից և որը նրան նվիրել էր Հռոմի պապ Ինոկենտիոս XI-ը Վիեննայի հաղթական ճակատամարտից հետո։ Այն թալանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ալֆրեդ Շելենբերգի կողմից Վարշավայի Վիլանովի պալատից։ Այն այդպես էլ չի վերադարձվել[29]:
- ↑ լեհ.՝ Folwark; գերմ.՝ Vorwerk; ուկրաիներեն՝ Фільварок; Filwarok; բելառուս․՝ Фальварак; Falwarak; լիտ.՝ Palivarkas
Ծանոթագրություններ
- ↑ «EGMUS 2016». Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «European Royal Residences». Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին.
- ↑ 3,0 3,1 «Palace». wilanow-palac.art.pl. Վերցված է 2008 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Fijałkowski 1983
- ↑ «Palace». wilanow-palac.art.pl. Վերցված է 2008 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Fijałkowski 1983
- ↑ «Palace». wilanow-palac.art.pl. Վերցված է 2008 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Equestrian portrait of Stanislaw Kostka Potocki». wilanow-palac.art.pl. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Monika Kuhnke (1997). «Apollo i dwie Muzy - szczęśliwy powrót z Pawłowska». www.nimoz.pl (լեհերեն). valuable, priceless, lost. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Walka o zabytki Wilanowa». wilanow-palac.art.pl (լեհերեն). Վերցված է 2008 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Augustyn Wincenty Locci, the author of Wilanów Palace at the Wilanów Palace Museum retrieved 9 November 2011
- ↑ Fijałkowski 1983
- ↑ 13,0 13,1 Fijałkowski 1983
- ↑ Fijałkowski 1983
- ↑ Fijałkowski 1983, pp. 45–47, 53
- ↑ Wiesław Gierlowski. «The Amber Study of King Frederick I». amber.com.pl. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Fijałkowski 1983
- ↑ Fijałkowski 1983
- ↑ «Astronomia w Wilanowie». wilanow-palac.art.pl (լեհերեն). Վերցված է 2008 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Z. Mrugalski. «Historia zegarmistrzostwa - osoby polskiego zegarmistrzostwa». zegarkiclub.pl (լեհերեն). Վերցված է 2008 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Fijałkowski 1983
- ↑ Fijałkowski 1983
- ↑ Fijałkowski 1983
- ↑ 24,0 24,1 Fijałkowski 1983
- ↑ Fijałkowski 1983
- ↑ «Fashion for chinoiserie at Wilanów Palace». wilanow-palac.art.pl. Վերցված է 2011-11-02-ին.
- ↑ 27,0 27,1 Fijałkowski 1983
- ↑ Kieniewicz 1984
- ↑ Monika Kuhnke (2000). «Cenny dar dla zwycięzcy spod Wiednia» (PDF).
- ↑ Fijałkowski 1983
- ↑ Fijałkowski 1983
- ↑ Fijałkowski 1983
- ↑ Fijałkowski 1983
- ↑ Fijałkowski 1983
- ↑ Fijałkowski 1983
- ↑ Larousse, Éditions. «la Régence - LAROUSSE». www.larousse.fr (ֆրանսերեն). Վերցված է 2024-05-05-ին.
- ↑ Fijałkowski 1983
- ↑ Fijałkowski 1983
Գրականություն
- Fijałkowski, Wojciech (1983), Wilanów. Rezydencja Króla Zwycięzcy (Wilanów. The residence of the Victorious King) (լեհերեն), Warsaw: Krajowa Agencja Wydawnicza.
- Kieniewicz, Stefan (1984), Warszawa w latach 1526-1795 (Warsaw in 1526-1795) (լեհերեն), Warsaw: Krajowa Agencja Wydawnicza, ISBN 83-01-03323-1:
Արտաքին հղումներ
- Վիլանովի պալատի թանգարանի կայքը
- Wilanow for Young Talents – Fashion at the Court of King Jan III Sobieski exhibition
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլանովի պալատ» հոդվածին։ |