Ռեա Սիլվիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեա Սիլվիա
Տեսակlegendary human figure?
Սեռիգական
ՔաղաքացիությունԱլբա Լոնգա
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԱլբա Լոնգա
ՀայրNumitor?[1][2]
Մայրանհայտ
Քույր/ԵղբայրLausus?
ԱմուսինTiberinus?
ԿողակիցՄարս
ԶավակներՀռոմուլոս և Remus?
 Rhea Silvia Վիքիպահեստում
Ռեա Սիլվիան՝ պատկերված սարկոֆագի վրա

Ռեա Սիլվիա (անգլ.՝ Rhea Silvia, (ˈreːa ˈsɪɫu̯ia), հայտնի նաև որպես Իլիա[3] (ինչպես նաև այլ անուններով)[Ն 1], Հռոմ քաղաքը հիմադրած երկվորյակներ Հռոմուլոս և Հռեմոսի առասպելական մայր[5]։ Նրա պատմությունը հանդիպում է Տիտոս Լիվիոսի «Քաղաքի հիմնադրման պատմություն» գրքի առաջին հատորում[6], ինչպես նաև Դիոն Կասսիոսի «Հռոմեական պատմություն» աշխատության մեջ[7]։ Ռեա Սիլվիայի լեգենդը պատմում է այն մասին, թե ինչպես է նա վեստալուհի եղած ժամանակ բռնաբարվել Մարսի կողմից, որի արդյունքում ծնվել են Հռոմի հիմնադիրներ Հռոմուլոսն ու Հռեմոսը[8]։ Այս իրադարձությունը բազմաթիվ անգամներ արտացոլվել է հռոմեական արվեստում[9], հիշատակվել «Էնեական» պոեմում[10] ու Պուբլիուս Օվիդիուս Նասոյի ստեղծագործություններում։ Ժամանակակից գիտանականները քննարկում են հռոմեական դիցաբանության մեջ Ռեա Սիլվիայի՝ բռնաբարության զոհ համարվելու փաստը, ինչպես նաև հռոմեական արվեստում նրա՝ տարբեր ձևերով պատկերվելու հանգամանքը[9]։

Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեա Սիլվիայի լեգենդի խորհրդանշական պատկերումը Պալացցո Մատտեիում գտնվող սարկոֆագի վրա։ Տեսարանում կարելի է գտնել պատմության բոլոր դրվագները։ Կենտրոնական կերպարը՝ Մարսը, քայլում է դեպի Ռեա Սիլվիան, որին Հիպնոսը քնեցրել է՝ եղջյուրի միջից նրա վրա թափելով քնաբեր հեղուկը։ Գայլը, որը մարմանվորում է գետը, Վեստայի տաճարը, բոլորը ներկա են քանդակում։

Ըստ լեգենդի՝ Տիտոս Լիվիոսի մեկնաբանության, Ռեա Սիլվիան եղել է Ալբա Լոնգայի թագավոր, Էնեասի ժառանգ Նումիտորի դուստրը։ Նումիտորի կրտսեր եղբայր Ամուլիոսը գրավել է գահը և սպանել Նումիտորի որդուն, ապա ստիպել Ռեա Սիլվիային վեստալուհի՝ Վեստա աստվածուհու քրմուհի դառնալ։ Քանի որ վեստալուհիները չամուսնանալու երդում էին տալիս, դա ապահովում էր Նումիտորի՝ ժառանգազուրկ մնալը։ Ռեան, սակայն, Մարսից հղիանում է Հռոմուլոս և Հռեմոս երկվորյակներով[8]։

Ըստ Պլուտարքոսի՝ Ռեան հավատացել է դրան, երբ տեսել է, որ իր երեխաների մասին հոգ են տանում Մարսի համար սուրբ կենդանիներ փայտփորիկն ու գայլը[11]։ Մեկնաբանության համաձայն՝ Ռեան գնացել է Մարսի համար սուրբ մի պուրակից տաճարի համար ջուր բերելու[12], որտեղ հանդիպել է Մարսին․ վերջինս փորձել է բռնաբարել նրան, իսկ նա նրանից փախչելու համար վազել է քարանձավ, բայց ապարդյուն։ Հետո Մարսը խոստացել է, որ նրա երեխաները հզոր կլինեն[13]։ Նրա երեխաների հայրության մասին այս պնդումները հետագայում կասկածի տակ են դրվել հռոմեացի պատմաբան Լիվիոսի կողմից[14]։

Վեստան Ռեա Սիլվիայի երեխաների ծնվելու կապակցությամբ իր դժգոհությունը ցույց տալու համար մարել է նրա տաճարի սուրբ կրակը, ցնցել իր զոհասեղանը և փակել նրա պատկերի աչքերը[15]։ Ըստ Էննիուսի՝ Վեներա աստվածուհին ավելի ըմբռնումով է մոտեցել Ռեա Սիլվիայի դժբախտությանը[16]։

Ուրախության շատրվանի էգ գայլը (լուպան), 14-րդ դար։

Երբ Ամուլիուսն իմացել է երեխաների ծնվելու մասին, նա բանտարկել է Ռեա Սիլվիային և ծառային հրամայել սպանել երկվորյակներին։ Բայց ծառան ողորմածություն է ցուցաբերել ու նրանց գցել Տիբեր գետը, որը վարարելով՝ մանուկներին թողել է ափի մոտ գտնվող ավազանում։ Այնտեղ իր ձագերին կորցրած մի էգ գայլ (լուպա), կաթ է տվել նրանց[17]։ Ռեա Սիլվիան ինքն էլ փրկվել է մահից՝ Ամուլիոսի դուստր Անթոյի միջնորդության շնորհիվ[18][19]։ Ըստ Օվիդիսի՝ Ռեա Սիլվիան ի վերջո իրեն նետել է Տիբեր գետը[20]։

Մ․թ․ա 752 թվականին Հռոմուլոսը և Հռեմոսը գահընկեց են արել Ամուլիոսին և թագավորի պաշտոնում վերականգնել Նումիտորին, որից հետո ձեռնամուխ են եղել Հռոմի հիմնադրմանը[21][22]։

Հռոմեական արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Իսպանիայի Նոր Կարթագեն քաղաքի հռոմեական թատրոնում վերահայտնաբերված Ռեա Սիլվիայի մարմնաքանդակը։

Չնայած Լիվիոսի կողմից այս առասպելի էվհեմերիստական և ռեալիստական մեկնաբանությանը՝ ակնհայտ է, որ Մարսի կողմից Ռեա Սիլվիայի գայթակղության պատմությունը շարունակում էր լայնորեն ընդունվել։ Դա ապացուցվում է հռոմեական արվեստում Մարսի կողմից Ռեա Սիլվիային հանդիպելու թեմայի կրկնությամբ․ Վատիկանի թանգարանում գտնվող Կազալի զոհասեղանի հարթաքանդակում, Բրիտանական թանգարանում գտնվող Պորտլենդյան ծաղկամանի վրայի ապակու փորագրանկարի վրա կամ Պալացցո Մատտեիում գտնվող սարկոֆագի վրա։ Մարսի կողմից Ռեա Սիլվիային հանդիպելը նախատիպ է հանդիսացել հռոմեական արվեստում տարածված «հանդիպման տեասարանների» համար։ Հունական արվեստում ներկայացված են Դիոնիսոսի և Արիադնեի կամ Սելենայի և Էնդիմիոնի օրինակները։

Պորտլենդյան ծաղկամանի վրա պատկերված տեսարանը մեկնաբանվել է որպես Մարսի կողմից Ռեա Սիլվիային հանդիպելու պատկեր[23]։

Հռոմի ազգային թանգարանում պահպանվում է քնած Ռեա Սիլվիայի՝ Հռոմուլոսով ու Հռեմոսով հղիանալը պատկերող ցայտաքանդակ[24]։

Հռոմեական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուբլիուս Օվիդիուս Նասոյի «Օրացույց» պոեմի մի տարբերակում Անիո գետը խղճում է նրան ու հրավիրում կառավարել իր թագավորությունը[25]։

Վերգիլիոսի «Էնեական» պոեմում մարգարեություն է արվում, որ Ռեա Սիլվիան Մարսից կծննդաբերի Հռոմուլոսին և Հռեմոսին[26]։

Ռեա Սիլվիայի կողմից Հռոմուլոսին ծնունդ տալը հիշատակվել է «Վեներայի հսկողությունը» հռոմեական աշխատության մեջ[27]։

Ակադեմիական վերլուծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոզանա Լաուրիոլայի հոդվածում Ռեա Սիլվիան ներկայացված է որպես օրինակ, թե ինչպես են հռոմեական առասպելներում բռնաբարության զոհերն ավելի շատ գնահատվում որպես մայրեր և փոփոխությունների կատալիզատորներ, քան սովորական անհատները[28]։
  • Ռեվիկա Գերշտի ու Սոնյա Մուրյինկի աշխատության մեջ Մարսի կողմից Ռեա Սիլվիայի բեղմնավորման պատկերները բաժանվում են յոթ տարբեր տեսակների[29]։

Ժամանակակից գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սրանց թվում են նաև Սերվիլիան ու Էմիլիան[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Любкер Ф. Rea Silvia (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1145—1146.
  2. Livius T. Ab Urbe condĭta (լատ.) — 0010.
  3. Dio, Cassius (1914). Dio's Roman History. Translated by Earnest, Cary; Foster, Herbert Baldwin. Cambridge, MA: Harvard University Press. էջ 13.
  4. Erasmo, Mario (2001). Archaic Latin Verse. Classical Texts, Focus Classical Library. Focus Pub. էջ 79. ISBN 9781585100439.
  5. Livy (1960). The History of Early Rome. Translated by de Selincourt, Aubrey; Scorzelli, Raffaele. New York: Heritage Press. էջեր 9–11.
  6. Livy (1960). The History of Early Rome. Translated by de Selincourt, Aubrey; Scorzelli, Raffaele. New York: Heritage Press. էջեր 9–11.
  7. Dio, Cassius (1914). Dio's Roman History. Translated by Cary, Earnest; Foster, Herbert. Cambridge, MA: Harvard University Press. էջ 13.
  8. 8,0 8,1 Livy I.4.2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:42» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  9. 9,0 9,1 Gersht, Rivka; Mucznik, Sonia. «Mars and Rhea Silvia» (PDF). էջեր 116–123.
  10. Mathisen, Ralph W. (2019). Ancient Roman Civilization: History and sources. New York: Oxford University Press. էջ 246.
  11. Mathisen, Ralph W. (2019). Ancient Roman Civilization: History and sources. New York: Oxford University Press. էջ 69.
  12. Dio (1914). Dio's Roman History. Translated by Earnest, Cary; Foster, Herbert Baldwin. Cambridge Massachusetts.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. Niebuher, B.G. (1843 թ․ ապրիլի 3). «The History of Rome». Cambridge, J. Taylor; [etc., etc.] էջ 184.
  14. Livy (1960). The History of Early Rome. Translated by de Selincourt, Aubrey; Scorzelli, Raffaele. New York: Heritage Press. էջ 9.
  15. Niebuhr, B.G. (1843 թ․ ապրիլի 3). «The History of Rome». Cambridge, J. Taylor; [etc., etc.] էջեր 184–185.
  16. Arieti, J.A. (1997). Rape in Antiquity: Rape and Livy's View of Roman History. էջ 11. ISBN 9781905125876.
  17. The she-wolf is memorialised in the Medieval bronze Capitoline Wolf and is a symbol of Rome.
  18. Plutarch, "The Life of Romulus", 3.
  19. Dio, Cassius. Dio's Roman History. Translated by Earnest, Cary; Foster, Herbert Baldwin. Cambridge, MA. էջ 13.
  20. Arieti, J.A. (1997). Rape in Antiquity: Rape and Livy's view of Roman History. էջ 210. ISBN 9781905125876. Վերցված է 2020 թ․ փետրվարի 21-ին.
  21. Dionysius of Halicarnassus, Roman Antiquities, 71.5
  22. Livy, Ab Urbe Condita, Book 1.
  23. Noted by Haynes, D.E.L. (1968). «The Portland Vase again». The Journal of Hellenic Studies. 88: 67. doi:10.2307/628671. JSTOR 628671.
  24. Albertson, Fred C. (1987). «An Augustan temple represented on a historical relief dating to the time of Claudius». American Journal of Archaeology. 91 (3): 441–458. doi:10.2307/505365. JSTOR 505365. S2CID 192982339.
  25. Ovid. «The Flooded River». Amores. Book III, Elegy VI.
  26. Mathisen, Ralph W. (2019). Ancient Roman Civilization: History and sources. New York: Oxford University Press. էջ 246.
  27. Mathisen, Ralph W. (2019). Ancient Roman Civilization: History and sources. New York: Oxford University Press. էջ 363.
  28. Lauriola, Rosanna (2013). «Teaching About the Rape of Lucretia: A Student Project». Classical World. 106 (4): 682. doi:10.1353/clw.2013.0072. Վերցված է 2020 թ․ փետրվարի 21-ին.
  29. Gersht, Rivka; Mucznik, Sonia. «Mars and Rhea Silvia» (PDF). էջեր 116–123.
  30. Drake, David (2011). «To Bring the Light». Lest Darkness Fall and Related Stories (collection).
  31. Rick Riordan (2012 թ․ հոկտեմբերի 2). The Mark of Athena (The Heroes of Olympus, Book Three). Disney Book Group. էջ 398. ISBN 978-1-4231-5516-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեա Սիլվիա» հոդվածին։