Պերգոլա
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պերգոլա (այլ կիրառումներ)

Պերգոլա (իտալ.՝ pergola), բուսական, կանաչապատ զրուցարան կամ թեթև սյուներով, ճաղակամարներով պատատաճաղ միջանցք։ Ծառայում է որպես հովանոց՝ շոգից պատսպարվելու համար։ Պերգոլաները XVI դարի ստվերազուրկ դարավանդային պարտեզներում և XVII - XVIII դդ․ կանոնավոր պուրակներում ուղիղ պատ-ծառաշարքի տեսքով խուզված տնկարկների ֆոնին եղել են ծավալային շերտեր։ Նաև կիրառվում են ժամանակակից պուրակներում։ Մասնավորապես պերգոլայի դեր են կատարում նաև խաղողի թարմաները։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերգոլա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 271)։ ![]() |