Սայր, ասեղնասայր, շպիլ (հոլանդերեն՝ spil, գերմաներեն spille - սայր), շինությունների ուղղաձիգ սրածայր վերջավորություն, չափազանց վեր ձգված կոնի կամ բուրգի տեսքով։ Հաճախ պսակվում է դրոշով, քանդակով կամ քանդակազարդ պատկերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 166)։