Վարշավայի ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարշավայի ապստամբություն
Մասն էOperation Tempest?
ՎայրՎարշավա
Թվականօգոստոսի 1, 1944[1]-ից հոկտեմբերի 2, 1944[1]հոկտեմբերի 2, 1944-ին
ՄասնակցողԼեհական ընդհատակյա պետություն, Նացիստական Գերմանիա, Ukrainian Legion of Self-Defense?, 25th Panzer Division?, Dirlewanger Brigade?, 29th Waffen Grenadier Division of the SS RONA (1st Russian)?, Bergmann Battalion? և Q11710416?

Վարշավայի ապստամբություն, Երկրորդ համաշխարհային պատերազմի կարևոր օպերացիա, որը տեղի է ունեցել 1944 թվականի ամռանը լեհական ընհատակյա դիմադրության կողմից և ղեկավարվում էր լեհական դիմադրության բանակի կողմից։ Այս օպերացիայի նպատակն էր ազատել Վարշավան գերմանական օկուպացիայից։ Մոտենալով քաղաքի արևելյան արվարձաններին՝ Կարմիր բանակը ժամանակավորապես դադարեցնում է մարտական գործողությունները, թույլ տալով գերմանացիներին վերախմբավորվել և կասեցնել լեհական ապստամբությունը, ինչպես նաև որպես վրեժ ոչնչացնել քաղաքը։ Ապստամբությունը տևել է 63 օր դրսից եկող շատ քիչ օգնությամբ։ Սա եվրոպացիների կողմից ձեռնարկած ամենախոշոր շարժումն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Ապստամբությունը սկսվել է 1944 թվականի օգոստոսի 1ին, որպես համազգային «Փոթորիկ» գործողության մի մաս և նախատեսված էր սկսել Խորհրդային Լյուբլին-Բրեստ գործողության ժամանակ։ Լեհաստանի գլխավոր նպատակը գերմանացիներին Վարշավայից դուրս քշելն էր և Դաշնակիցներին օգնելը ջախջախել Գերմանիան։ Լեհական ընըհատակյա ապստամբության լրացուցիչ, քաղաքական նպատակնեից էր նաև ազատագրել Լեհաստանի մայրաքաղաքը և հաստատել Լեհաստանի ինքնիշխանությունը, մինչ Խորհրդային Միության կողմից աջակցվող Լեհաստանի ազգային ազատագրման կոմիտեն կկարողանա իր ձեռքը վերցնել իշխանությունը։

Սկզբում, լեհերը իրենց ձեռքն էին վերցրել Վարշավայի կենտրոնական մասը, բայց խորհրդայինները անտեսում են լեհերի փորձերը նրանց հետ ռադիոկապ հաստատելու համար և քաղաքից չէին նահանջում։ Փողոցներում շարունակվում էին դաժան մարտերը գերմանացիների և լեհերի միջև։ Մինչև սեպտեմբերի 14-ը լեհերը, ովքեր կռվում էին Խորհրդային Միության հրամանատարության տակ, կարողացան գրավել լեհական ապստամբ զորքերի դիմացի Վիստուլա գետի արևելյան ափը․ 1,200 մարդ կարողացավ անցնել գետը, սակայն նրանք չհամալրվեցին Կարմիր բանակի կողմից։ Դա, ինչպես նաև Խորհրդային ավիաբազայի կողմից իրականացված թռիչքի ժամանակ օդային աջակցության բացակայությունը հանգեցնում է այնպիսի վկայությունների, թե Իոսիֆ Ստալինը ռազմական հնարամտություններով կանգնեցրել է իր զորքերը, որպեսզի դիմադրությունը ձախողվի և լեհական ապստամբությունը ճնշվի։ Արթուր Քոսթլերը Խորհրդային Միույթան այս վերաբերմունքը համարել է պատերազմի ամենախայտառակ դեպքերից մեկը և հետագայում այն դասվել է Լիդիսի կոտորածի հետ մի շարքում։ Մյուս կողմից, Դեյվիդ Գլանցը պնդում էր, որ ապստամբությունը շատ վաղ է սկսվել և Խորրդային Միությունը չէր կարող նրանց իսկապես օգնել անկախ տրամադրվածությունից[2]։

Ուինսթոն Չերչիլը խնդրում էր Ստալինին և Ֆրանկլին Ռուղվելտին օգնել Բրիտանիայի դաշնակիցներ լեհերին, բայց ապարդյուն։ Այնուհետև, առանց Խորհրդային Միության թույլտվությունը ստանալու, Չելչիլը մեծ քանակով զենք է ուղարկում[3]։

Չնայած զոհերի մասին ճշգրիտ տվյալներ չկան, այնուամենայնիվ հաստատված է, որ լեհական ապստամբության 16,000 անդամ զոհվել է և մոտ 6,000-ը ծանր վիրավորված էին։ Բացի այդ, մոտ 150-ից 200 հազար լեհ քաղաքացի է զոհվել, հիմնականում զանգվածային ջարդերից։ Հրեաները, որոնց լեհերը օգնել էին թաքնվել Հոլոքոստի ժամանակ, բացահայտվեցին գերմանական խուզարկության կողմից և նրանց բոլորին վտարեցին։ Գերմանական կողմն ուներ մոտ 2000-ից 17,000 զոհված և անհայտ կորած։ Քաղաքում տեղի ունեցած մարտերի ժամանակ ավերվել է Վարշավայի շենքերի մոտ 25%։ Լեհական զորքերի հետնահանջից հետո, գերմանացիները ավերում են քաղաքի ևս 35%-ը։ Ընդհանուր, 1939 թվականի Լեհաստան ներխուժման և 1943 թվականի Վարշավյան գետտոյի աապստամբության ժամանակ, մինչ 1945 թվականը, երբ արևելյան ճակատի դեպքերը ստիպեցին գերմանացիներին թողնել քաղաքը, Վարշավայի մոտ 85%-ը ավերված էր[4]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին Լեհաստանը բռնազավթվեց նացիստական Գերմանիայի կողմից գրեթե 5 տարով։ Լեհական բանակը ապսամբության ծրագիր էր մշակել գերմանական ուժերի դեմ[5]։ Գերմանիան պայքարում էր Դաշնակային ուժերի կոալիցիայի դեմ, որը գլխավորում էին Խորհրդային Միությունը, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները[6]։ Լեհական բանակի նախնական պլանը ներխուժող արևմտյան դաշնակիցների հետ միավորվելն էր, քանզի նրանք ազատել էին Եվրոպան նացիստերից։ Ինչևէ, երբ Խորհրդական Միության բանակը սկսեց իր հարձակումը 1943 թվականին, պարզ դարձավ, որ Լեհաստանը կազատագրվի հենց նրանց կողմից, այլ ոչ թե Դաշնակցային ուժերի[7]։

Խորհրդային Միությունը և Լեհաստանը ունեին նույն թշնամին՝ Գերմանիան, բայց նրանց հետպատերազմյան ծրագրերը տարբեր էին․ լեհական բանակը ցանկանում էր ստեղծել արևմտամետ, կապիտալիստական Լեհաստան, բայց Խորհրդային Միության առաջնորդ Ստալինը մտադիր էր ստեղծել սովետամետ, սոցիալիստական Լեհաստան։ Պարզ դարձավ, որ Խորհրդային Միության Կարմիր բանակը Լեհաստան կարող է գալ ոչ թե որպես դաշնակից, այլ որպես «դաշնակցի դաշնակից»[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Histropedia
  2. Borodziej, p. 75.
  3. Duraczyński, Eugeniusz; Terej, Jerzy Janusz (1974). Europa podziemna: 1939–1945 [Europe underground: 1939–1945] (լեհերեն). Warszawa: Wiedza Powszechna. OCLC 463203458.
  4. Warsaw Uprising 1944 Արխիվացված 2021-09-23 Wayback Machine www.warsawuprising.com, accessed 12 September 2019
  5. Kochanski, Halik (2013). The Eagle Unbowed: Poland and the Poles in the Second World War. էջեր 417–418. ISBN 978-1846143588.
  6. Frank's diary quoted in Davies, Norman (2004). Rising '44. The Battle for Warsaw. London: Pan Books. 0-330-48863-5. p. 367.
  7. sojusznik naszych sojuszników: Instytut Zachodni, Przegląd zachodni, v. 47 no. 3–4 1991
  8. Jan. M. Ciechanowski. The Warsaw Rising of 1944. Cambridge University Press. Cambridge. London. 1974. p. 137