Գեթսեմանի այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեթսեմանի այգու, Ձիթենյաց լեռան և Բոլոր ազգերի եկեղեցու ընդհանուր տեսքը

Գեթսեմանի այգի (հուն․՝ Γεθσημανί, եբր.՝ גת שמנים‎, գատ շմանիմ, արամեերեն՝ ܓܬ ܫܡܢܐ, գատ շամնա, բառացի «ձեթի մամլիչ»), տեղանք (կամ գյուղ[1]) Ձիթենյաց լեռան ստորոտում, Կեդրոնի հովտում, Երուսաղեմի հին քաղաքի արևելյան մասում։ Գտնվում է Իսրայելի տարածքում։

Գեթսեմանի այգին այսօրվա դրությամբ ոչ մեծ այգի է՝ 47 × 50 մետր չափերով։ Ավետարանիչների ժամանակ Գեթսեման է կոչվել ամբողջ շրջակա հովիտը, որն ընկած էր Ձիթենյաց լեռան ստորոտին և Աստվածամոր գերեզմանին կից տարածքում[2]: Ըստ Նոր Կտակարանի, ավանդաբար համարվում է այն վայրը, որտեղ Հիսուս Քրիստոսը վերջին անգամ աղոթք էր անում. դրանից հետո ձերբակալեցին նրան։ Ըստ Սուրբ գրքի Հիսուսը և նրա աշակերտները կանոնավոր կերպով այցելում էին այս տարածքը, որը և հիմք դարձավ Հուդային գտնել նրան այդ գիշեր[3]: Գեթսեմանի այգում այսօր աճում են չափազանց հին ութ ձիթենիներ:

Հիշատակում Ավետարաններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեթսեմանի այգու ութ ամենահին ձիթենիներից մեկը

Համաձայն Ավետարանի, այստեղ գալի է Քրիստոսը իր աշակերտների հետ, աղոթում է բանտարկվելուց առաջ, հետո մատնվում է և ձերբակալվում (Մատթ. 26:36-57, Մրկ. 14:32-53, Ղուկ. 22:39-53, Հովհ. 18:1-13)։

Aquote1.png
  • Հետո գալիս է նրանց հետ Հիսուսը Գեթսեման և խոսում է աշակերտների հետ. նստեք այստեղ, մինչև Ես գնամ աղոթեմ այնտեղ (Մտթ.26:36)
  • ...եկավ Հուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մեկը, և իր հետ՝ սրերով, մահակներով զինված ամբոխ՝ ուղարկված քահանայապետների, օրենսգետների ու ծերերի կողմից: Մատնիչը նրանց նշան էր տվել ասելով՝ ում հետ ես համբուրվեմ, Նա՛ է, բռնեցե՛ք նրան և տարեք զգուշությամբ: Եվ մոտենալով նրան՝ իսկույն ասաց. «Ռաբբի՛, Ռաբբի՛ և համբուրեց նրան»: Եվ նրանք ձեռք դրեցին նրա վրա ու բռնեցին: (Մրկ. 14:43-46)
Aquote2.png


Ավետարանական Գեթսեմանի այգու տեղադիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի չորս[4] տեղամաս, որոնց մասին հիշատակվում է իբրև Հիսուսի աղոթքի վայր՝ Մատնության գիշերը.

  1. Բոլոր ազգերի եկեղեցու այգու վերին հատված
  2. Մարիամ Աստվածածնի գերեզմանին կից՝ դեպի հյուսիս
  3. Հույն ուղղափառ եկեղեցու կողմից ճանաչվաց վայրը արևելքում։
  4. Սուրբ Մարիամ Մագդաղենացի ռուսական ուղղափառ եկեղեցուն կից

Եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն քարը, որի վրա աղոթել է Քրիստոսը մատնության գիշերը և Բոլոր ազգերի եկեղեցու խորանը

Քրիստոներության մեջ Գեթսեմանի այգին համարվում է որպես Քրիստոսի չարչարանքի վայր և ավանդաբար համարվում է ուխտագնացության վայր։ Հայտնի է, որ Քրիստոսի աղոթքի վայրում IV դարում կառուցվել է բյուզանդական եկեղեցի, որն ավելի ուշ ավերվել է։ XII դարի կեսերին կառուցվեց նոր եկեղեցի, որը կրկին ավերվեց։ 1681 թվականից սկսյալ Գեթսեմանի այգին համարվում է Ֆրանցիսկյան միաբանության սեփականությունը։ 1848 թվականին այդ տարածքը քարե պարսպով առանձնացրել են[5]:

Այսօրվա դրությամբ Գեթսեմանի այգում գտնվում են մի քանի քրիստոնեական եկեղեցիներ։

Բոլոր ազգերի եկեղեցին

Բոլոր ազգերի եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանցիսկյան միաբանության կաթոլիկ այս եկեղեցին կառուցվել է հընթացս 1919—1924 թվականների։ Խորանի առջև գտնվում է այն նույն քարը, որի վրա, ըստ Ավետարանի, աղոթել է Տերը մատնության գիշերը[6]: Եկեղեցու մեջ կիսախավար է ի հիշատակ այն նույն գիշերվա, որբ մատնվեց ու չարչարվեց։ Առաստաղին պատկերված են 12 երկրների զինանշանները, որոնք գումար են հանգանակել եկեղեցու շինարարության համար (Արգենտինա, Բելգիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Մեքսիկա և ԱՄՆ)։ Պատերը զարդարված են խճանկարներով՝ «Գեթսեմանյան աղոթք», «Փրկչի մատնությունը» և «Քրիստոսի ձերբակալումը»:

Աստվածածնի Վերափոխման եկեղեցին

Աստվածածնի Վերափոխման եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեթսեմանի այգուց քիչ հյուսիս է գտնվում Աստվածածնի Վերափոխման ուղղափառ եկեղեցին՝ Աստվածածնի գերեզմանի վրա։ Այն կառուցվել է XII դարում այն վայրում, որտեղ 326 թվականին Սուրբ Հեղինեն հիմնեց առաջին եկեղեցին։ Ըստ ավանդության եկեղեցում են գտնվում նաև Աստվածամոր ծնողների՝ Սուրբ Հովակիմի և Սուրբ Աննայի, ինչպես նաև Սուրբ Հովսեփի գերեզմանները։ Եկեղեցու ամենաներքևի մասում գտնվում է գերեզմանը, որտեղ առաքյալները թաղել են Մարիամ Աստվածածնին[7]: Եկեղեցին պատկանում է Հայ Առաքելական և Երուսաղեմի ուղղափառ եկեղեցիներին։

Սուրբ Մարիամ Մագդաղենացի Ռուս ուղղսփառ եկեղեցին

Սուրբ Մարիամ Մագդաղենացի Ռուս ուղղսփառ եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Մարիամ Մագդաղենացի Ռուս ուղղսփառ եկեղեցին կառուցվել է 1885—1888 թվականներին Ալեքսանդր III կայսեր կողմից՝ ի հիշատակ մոր՝ Մարիա Ալեքսանդրովնայի։ Համարվում է ռուսական դասական ճարտարապետության մոսկովյան ոճի կառույց՝ սոխակերպ գմբեթներով։ Խորանը կառուցված է սպիտակ մարմարով և զարդարված է բրոնզե դրվագներով։ Հատակը բազմագույն մարմարից է։ Եկեղեցում կան սրբապատկերներ, որոնք պատկանում են Վասիլի Պետրովիչ Վերեշչագինի վրձնին[8]:

Գեթսեմանի այգու ձիթենիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեթսեմանի այգում աճում են ութ հազվագյուտ հին ձիթենիներ: Հետազոտությունները, որոնք անցկացրել է Իտալիայի ազգային հետազոտական խորհուրդը 2012 թվականին, ցույց տվեցին, որ ձիթենու ծառերը դասվում են մարդու պատմության ամենահին շրջանին[9]: Ռադիոածխածնային հետազոտություններից պարզվեց, որ ութ ծառերից երեքը թվագրվում են 1092, 1166 և 1198 թվականներին[9] ԴՆԹ հետազոտության արդյունքներ[9]:

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քահանա Օլեգ Սկոբլյա «Գեթսեմանի այգի» երգ (2011).[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. հին սլավոներեն՝ Геѳсїманїйскаѩ весь: Гефсимания же, գյուղ, որտեղ գտնվում է Աստվածածնի գերեզմանը, Երուսաղեմին մոտ, Կեդրոն գետի վտակի մոտ, Լացի հովտում (Житие и хождение игумена Даниила из русской земли)
  2. հայտնի է, որ այս անվանումով Փրկչի ժամանակ կոչվում էր ամբողջ հովիտը, որն ընկած էր Ձիթենյաց լեռան ստորոտին (Архимандрит Леонид Кавелин. Старый Иерусалим и его окрестности. Из записок инока-паломника. М.:Индрик, 2008. С.194)
  3. Gethsemane (lightplanet.com)
  4. Wycliffe Bible Encyclopedia, «Gethsemane», p. 675, 1975, ISBN 0-8024-9697-0
  5. Գեթսեմանի այգի
  6. Գեթսեմանի այգի՝ . Բոլոր ազգերի եկեղեցի
  7. Աստվածածնի Վերափոխման եկեղեցին Գեթսեմանի այգում
  8. Սուրբ Մարիամ Մագդաղենացի Ռուս ուղղսփառ եկեղեցի
  9. 9,0 9,1 9,2 Երուսաղեմի ձիթենիները աշխարհի ամենահին ծառերից են, http://www.abc.net.au/news/2012-10-20/jerusalem-olive-trees-among-oldest-in-world/4324342, Reuters 20 октября 2012
  10. Օլեգ Սկոբլյա. Գեթսեմանի այգի

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]