Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվանափոխման առաջադրված հոդվածներ

Անվանափոխման առաջադրված հոդվածներ էջում Վիքիպեդիայի համայնքը որոշում է կայացնում անվանափոխման ներկայացված հոդվածների վերաբերյալ։

  • Վերնագրի ակնհայտ սխալի դեպքում գրանցված մասնակիցները առանց քննարկման կարող են անվանափոխել հոդվածը։
  • Այս էջում քննարկման են ներկայացվում այն հոդվածները, որոնց վերնագրերի ընտրությունը տարաձայնություն է առաջացնում մասնակիցների մոտ, կամ որևէ մասնակից կասկածանքներ ունի վերնագրի վերաբերյալ և չի կողմնորոշվում։

Այստեղ ընդգրկված հոդվածների քննարկումը կարող է տևել մեկ ամիս, որից հետո հոդվածից հեռացվում է {{անվանափոխություն}} կաղապարը։ Քվեարկելու ժամանակ կարելի է օգտագործել {{Ա}} (Անվանափոխել) և {{Թ}} (Թողնել) կաղապարները՝ կողմ կամ դեմ քվեարկելու համար։

Անվանափոխում նախաձեռնող մասնակիցը պարտավոր է անվանափոխության դեպքում հոդվածում միաժամանակ փոխել նախկին վերնագրի գործածումը, իսկ քննարկման էջում ավելացնել {{Անվանափոխում}} կաղապարը, իսկ քննարկման բացասական արդյունքի դեպքում՝ {{Քննարկված վերնագիր}} կաղապարը։

Որոնել անվանափոխման առաջադրված հոդվածների պահոցում
  Անվանափոխման նոր թեկնածու ավելացնել այստեղ:
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱


Օգտագործման կաղապար

== [[Հոդված]] ==

:{{la|Հոդված}}
[[Ներկա տարբերակ]] → [[Ձեր տարբերակ]]

Ձեր պատճառաբանությունը։ ~~~~

Կոմիքս

Ատրճանակ-գնդացիր vs. Գնդացիր-ատրճանակ

Մենք ունենք հոդված Ատրճանակ-գնդացիր և կատեգորիա Գնդացիր-ատրճանակներ։ Խնդրում եմ բերել մի տեսքի։ - Kareyac (քննարկում) 12:06, 26 հունվարի 2024 (UTC)[reply]

Ալտերացիա_(կենսաբանություն) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ալտերացիա_(կենսաբանություն)Վնասում, Ալտերացիա (ախտաբանություն)

Կարծում եմ երկու տարբերակներն էլ (ալտերացիա և վնասում) ճիշտ են, բայց եթե կա բառի հայերեն թարգմանությունը, երևի անվանափոխենք այդպես--POitor քննարկում 10:50, 27 հունվարի 2024 (UTC)[reply]
Առաջարկում եմ անվանափոխել, բայց հետևյալ կերպ՝ Ալտերացիա (ախտաբանություն), պարզապես «Վնասում» տարբերակը չնայած բառի հայերեն տարբերակն է, բայց ամբողջական և իրական պատկերացում չի տալիս երևույթի մասին:--POitor քննարկում 13:23, 27 հունվարի 2024 (UTC)[reply]

Առաջարկում եմ վերջնական որոշել անվանափոխման հարցը: Արդեն մեկ ամիս անցել է: POitor քննարկում 16:57, 29 փետրվարի 2024 (UTC)[reply]
Միներալ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ՄիներալՀանքանյութ

Միներալ(անգլ.՝ Mineral) բառի հայերեն թարգմանությունը «Հանքանյութ» է: --POitor քննարկում 18:39, 27 հունվարի 2024 (UTC)[reply]

Խնդրում եմ բերել աղբյուրներ, որ միներալն ու հանքանյութը նույն բանն են, քանի որ ըստ ՀՍՀ-ի (Միներալներ են երկրակեղևը կազմող ապարների, հանքանյութերի և բազմաթիվ այլ միներալային մարմինների բաղկացուցիչ մասերը։) և բառարանների՝ այլ բաներ են։--Լիլիթ (քննարկում) 13:53, 30 հունվարի 2024 (UTC)[reply]
Բառարաններում, «միներալ» բառից հղում է կատարվում «հանք» բառին, որտեղ էլ գրված է հանքանյութ, հանքաքար և այլն [1] [2]: Իսկ անգլերեն-հայերեն բառարանում Mineral բառի թարգմանությունը նշված է հանք, հանքաքար և այլն(օրինակ այստեղ): POitor քննարկում 14:23, 30 հունվարի 2024 (UTC)[reply]
Դեմ: Հենց հանքանյութ հոդվածում գրված է, որ հանքանյութը հումքն է, որի մեջ կա միներալ։ Թաբուլեն ու բլղուրը նույն բանը չեն։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:10, 15 փետրվարի 2024 (UTC)[reply]
Մորմոններ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ՄորմոններՀիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի

Հոդվածը եկեղեցու մասին է, ոչ թե հտևորդների։ Այլ վիքիներում նույնիսկ տարբեր հոդվածներ են սրանք` en:mormons և en:The Church of Jesus Christ of Latter-day Saints։ Մենք գրում ենք Կաթոլիկ եկեղեցի, ոչ թե կաթոլիկներ, կամ Վրաց ուղղափառ եկեղեցի ոչ թե վրացի ուղղափառներ:--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:59, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝, Հաճախ «Մորմոններ» ասելով հենց հասկանում են «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի»։ Համացանցում այդպիսի բազմաթիվ օրինակներ կան (թեկուզ հենց այստեղ)։ Պետք է հասկանալ, թե 2 տարբերակներից հատկապես ո՞րն է առավել տարածվածը։ Հակիրճ լինելու մասին խոսելիս բնականաբար 1-ին տարբերակն է։ Ինչ վերաբերում է «մորմոններ» որպես «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի» կառույցի հետևորդների/անդամների մասին հոդված լինել-չլինելուն, ապա այդ հարցը հոդվածի լինելու նպատակահարմարության տեսանկյունից երևի առանձին քննարկման հարց է։--Գարդմանահայ (քննարկում) 11:40, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]
Խոսակցականում ես էլ եմ «մորմոններ» ասում, որովհետև ալարկոտ եմ, բայց դրանք անհրաժեշտորեն նույն բանը չեն։ Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին Վերջին օրերի սրբեր շարժման ամենամեծ ճյուղն է, բայց միակը չէ։ Ասենք Քրիստոսի համայնքի անդամները տեխնիկապես մորմոն են, բայց Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու հետ կապ չունեն։ Ես երբ կարդում եմ «Մորմոններ», ավտոմատ մտածում եմ, որ հոդվածը ինչ-որ մարդկանց խմբի մասին է (քրիստոնյաներ, աթեիստներ, հայեր, մարքսիստներ, հեդոնիստներ, իդեալիստներ և այլն, մարդկանց որևէ խումբ), ոչ թե հավատքի կամ կառույցի։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:05, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՀայ առաքելական եկեղեցի կամ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի

Ես հայոց լեզվից լավ չեմ, բայց բոլոր բառերի առաջին տառը մեծատառ գրելը սխալ է թվում։ Ճի՞շտ եմ, 23artashes, A.arpi.a, Voskanyan, Sigma'am։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:59, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]

Ահ, սա դարդ թեմա է (կներեք)։ Իրականում եկեղեցուն առնչվող տարատեսակ ու շատ բառեր գրում են մեծատառ՝ առանց ընդհանուր կանոնները հաշվի առնելու։ Այսինքն ստացվում է, որ այդ ոլորտը դուրս է մնում լեզվական վերահսկումից ու կանոնակարգումից։ Ու չգիտեմ՝ ինչ կարելի է անել այս ու նման հարցերում առհասարակ։--A.arpi.a (քննարկում) 11:20, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]
ՀՀ ԿԳ նախարարի 2003 թվականի հունվարի 14-ի 18-Ն հրամանով սահմանվում է. «Դիվանագիտական և պաշտոնական փաստաթղթերի ու հաղորդագրությունների մեջ, Հայոց եկեղեցու պաշտոնական լեզվում, հեղինակային վերաբերմունքի` քաղաքավարական և մեծարման ոճերում թույլատրվում է մեծատառի ազատ գործածություն` ըստ ընդունված կարգի:»: Հետևաբար՝ այստեղ մոտեցումը թույլատրելի է: ∑ίγμα (քնն.) 20:18, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]
@Sigma'am ջան, բայց Վիքիպեդիայի հոդվածը նշվածներից ո՞ր դեպքն է։ Պաշտոնական փաստաթո՞ւղթը։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:07, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]
@ԱշոտՏՆՂ ջան, եկեղեցու պաշտոնական լեզուն ըստ երևույթին: ∑ίγμα (քնն.) 21:56, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հաա, ինձ թվաց եկեղեցու պաշտոնական լեզու ասելով նկատի ունեն ասենք Մայր աթոռի հայտարարությունները։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:02, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]
Անկախ Պետությունների Համագործակցություն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Անկախ Պետությունների ՀամագործակցությունԱնկախ պետությունների համագործակցություն

Պետություն կամ համագործակցություն բառերը մեծատառով գրելու կարիք չկա (ինչքան գիտեմ)։ «Միավորված ազգերի կազմակերպություն» ենք գրում, ոչ թե «Միավորված Ազգերի Կազմակերպություն»։ Օրինակ՝ ԱԳՆ կայքում, ԱԺ կայքում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 02:46, 17 փետրվարի 2024 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝, ՀՀ ԱԳՆ կնիքով կնքված և ՀՀ ԿԳՄՍ կայքում հրապարակված փաստաթղթում հայերենով այդ կառույցի անունը մի քանի անգամ (ոչ վերնագրում) գրվել է մեծատառերով՝ Անկախ Պետությունների Համագործակցություն։ Արդյո՞ք մեծատառերովն է ճիշտ, թե փոքրատառերովը, տեղյակ չեմ, զուտ առավել ճիշտ տարբերակն ընտրելուն օգնելու համար հղումը դրեցի։--Գարդմանահայ (քննարկում) 11:56, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]
Ըստ ուղղագրական ընդհանուր կանոնի՝ պիտի միայն առաջին բաղադրիչը գրվի մեծատառ։--A.arpi.a (քննարկում) 12:15, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]

Տարբեր հոդվածներում այս ֆիզիկոսի ազգանունը հանդիպում է Օփենհեյմեր, Օփենհայմեր, Օպենհեյմեր և Օպենհայմեր ձևով։ Գոնե անձի ու իր մասին ֆիլմի հոդվածները պետք է նման անուններ ունենան։ Ես չգիտեմ, թե որն է ճիշտը, բայց այս տարբերակներից գոնե երեքը սխալ են։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:08, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]

Քանի հավաքվել ենք, մենք նաև ունենք Ալցհայմեր ու Ալցհեյմեր։ Ես գերմաներենից զրո եմ, բայց ոնց որ թե նույն *heimer-ն է։ Ինտերնետում երկու տարբերակներն էլ կան. Ամերիա բժշկական կենտրոնը Ալցհեյմեր է ասում, իսկ ԿԳՄՍՆ-ն Ալցհայմեր։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:58, 20 փետրվարի 2024 (UTC)[reply]
Ինտերնետը ինձ ասում է, որ էս heim-ը նույն Մանհայմի heim-ն է։ Առհասարակ մենք Գերմանիայի քաղաքներ կատեգորիայում լիքը *հայմ քաղաքներ ունենք։ Ջոշուա Օպենհայմերն էլ ունի նույն ազգանունը։ *հայմերներից բացի, մենք նաև ունենք Մերետ Օպենհայմ և Ուոլթեր Լիփմեն, որոնք էլի գերմանահրեական ծագում ունեն, անվան մեջ կրկնակ p կա, բայց մի դեպքում պ ենք տառադարձել, մյուս դեպքում՝ փ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 02:50, 20 փետրվարի 2024 (UTC)[reply]
Պլազա_դե_Մայոյի_մայրեր (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Պլազա_դե_Մայոյի_մայրերՄայիսյան հրապարակի մայրեր

Իսպաներենից «Plaza de Mayo»-ն թարգմանվում է որպես Մայիսյան հրապարակ, հետևաբար՝ ասոցիացիայի անվանումը պետք է լինի «Մայիսյան հրապարակի մայրեր»։--Լիլիթ (քննարկում) 12:13, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]

Ներկված_քող_(ֆիլմ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ներկված_քող_(ֆիլմ)Երփներանգ շղարշը (ֆիլմ)

Օփենհայմերին հետևելով շարք։ Պաշտոնապես թարգմանված համանուն գիրքը կոչվում է «Երփներանգ շղարշը», կարծում եմ՝ ֆիլմի հոդվածն էլ պիտի նույն անունն ունենա, եթե հայերեն թարգմանության հղում չունենք։--A.arpi.a (քննարկում) 13:21, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]

Անվանափոխել, քանի որ համանուն գիրքը հայերեն թարգմանվել է։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:45, 20 փետրվարի 2024 (UTC)[reply]
Կրուդս_ընտանիքը (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Կրուդս_ընտանիքըԿրուդների ընտանիքը

Ֆիլմն անգլերենում կոչվում է The Croods, ռուսերենում չգիտես ինչու գրել են Семейка Крудс, որից էլ թարգմանվել է հայերեն հոդվածը։ Բայց ինձ թվում է այստեղ հատուկ անունը Crood-ն է, ոչ թե Croods-ը։ Ասենք ընտանիքի առանձին անդամների անունները Grug Crood կամ Eep Crood է, ոչ թե Grug Croods կամ Eep Croods։ Կողմ եմ նաև Կրուդները տարբերակին, բայց ս-ն հայերենում ավելորդ է։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:31, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]

The End Of The F***ing World (հեռուստասերիալ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

The End Of The F***ing World (հեռուստասերիալ)Ք***ած աշխարհի վերջը (հեռուստասերիալ) կամ Հ1-ի նման՝ Ա***յալ աշխարհի վերջը (հեռուստասերիալ)

Կամ ուրիշ ինչ–որ տարբերակ։ Մենք ֆիլմերի/սերիալների վերնագրերը թարգմանում ենք։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:36, 24 փետրվարի 2024 (UTC)[reply]

Իրական_թվեր (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Իրական_թվերԻրական թիվ

Երկուսն էլ ճիշտ են, բայց մենք ունենք բնական թիվ, ամբողջ թիվ, պարզ թիվ, կատարյալ թիվ, բացասական թիվ, ռացիոնալ թիվ և այլն։ Ես նախապատվություն չունեմ, բայց «թվեր» տարբերակները ավելի քիչ են ու ավելի հեշտ կլինի դրանք «թիվ» սարքել, քան «թիվ»֊երը «թվեր»։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:19, 26 փետրվարի 2024 (UTC)[reply]

ԽՍՀՄ-ի_ամանորյա_նամականիշներ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ԽՍՀՄ-ի_ամանորյա_նամականիշներԽՍՀՄ ամանորյա նամականիշներ

Ունենք ԽՍՀՄ փլուզում, ԽՍՀՄ ատոմային նախագիծ, ԽՍՀՄ ռուբլի, ԽՍՀՄ Զինված ուժեր, ԽՍՀՄ տիեզերական ծրագիր, ԽՍՀՄ հուշադրամներ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ ղեկավարների ցանկ և այլն։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:00, 28 փետրվարի 2024 (UTC)[reply]

Ճիշտ ես։--ԲեքոՔննարկում 19:57, 29 փետրվարի 2024 (UTC)[reply]

Հեռուստասերիալների եթերաշրջաններ

Մենք ունենք հեռուստասերիալների եթերաշրջանների մասին մոտ 60 հոդված։ Հոդվածների մի մասը «XXXXX (5-րդ եթերաշրջան)» է, մի մասը «XXXXX (5 եթերաշրջան)», մի մասը «XXXXX (եթերաշրջան 5)», մեկը «XXXXX (1 եթերաշրջան)», մի քանիսն էլ «XXXXX (հինգերորդ եթերաշրջան)»։ Ամբողջական ցանկը այստեղ։ Արժի որոշել մեկ տարբերակ ու օգտագործել բոլոր հոդվածներում։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:16, 28 փետրվարի 2024 (UTC)[reply]

Ես նախընտրում եմ «5-րդ եթերաշրջան» տարբերակը։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:39, 28 փետրվարի 2024 (UTC)[reply]
Օրթաքյոյ_(Ստամբուլ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Օրթաքյոյ_(Ստամբուլ)Օրթագյուղ

Հայերեն գրեթե բոլոր վստահելի աղբյուրներում, այդ թվում Պոլսում հրապարկված աղբյուրներում թաղամասի անվանումը Օրթագյուղ է։ Ներկայացնեմ մի քանիսը՝ armenpress, Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ, ՀՍՀ, aparaj.am, ԵՊՀ։--Ավետիսյան91 (քննարկում) 09:55, 3 Մարտի 2024 (UTC)[reply]

Մեր լեզվում արմատացել է Օրթաքյոյ տարբերակը։ Արևմտահայերեն վիքիպեդիայում թող լինի ձեր ասածը։ Սփյուռքը միգուցե օգտագործում է։ --Valen1988 (քննարկում) 07:21, 4 Մարտի 2024 (UTC)[reply]
Խոսքը հենց արևելահայերենի մասին է։ Նշածս աղբյուրները բացառապես արևելահայերեն են։ Կարող եմ այլ աղբյուրներ էլ ներկայացնել՝ Հայկական ժամանակ, Թուրքական TRT ալիքի հայերեն տարբերակ, goodreads, ՀԱԵ Արևմտյան եվրոպայի հայրապետական պատվիրակություն, Հայաստանի Հանրապետություն օրաթերթ, Ազգ։ Եվ սա այն պարագայում, որ արդեն 8 տարի է Վիքիպեդիայի հոդվածի անունը Օրթաքյոյ է, որը զգալի ազդեցություն է ունեցել այլ աղբյուրների վրա։ Ավետիսյան91 (քննարկում) 10:51, 4 Մարտի 2024 (UTC)[reply]
@Ավետիսյան91 ջան, ներկայացրածդ աղբյուրներից որոշներում հանդիպում է նաև Օրքաքյոյ տարբերակը. Armenpress, Հայկական ժամանակ, Թուրքական TRT ալիքի հայերեն տարբերակ։ Սա այն մասին, որ նույնիսկ այդ աղբյուրներն իրենք իրենց համար չեն որոշել, թե որ տարբերակն է կիրառելի։ Նույնիսկ Ստամբուլում լույս տեսնող Ակոսը հստակ մոտեցում չունի այս հարցում (Օրաքյոյ, Օրթագյուղ), հետևաբար պնդումը, թե հայերենում «Օրթագյուղ» տարբերակն է տարածված, այդքան էլ ճիշտ չէ։ GeoØ () 13:15, 4 Մարտի 2024 (UTC)[reply]
Բնական է, որ բնօրինակի անունը ազդում է թարգմանությունների վրա։ Այդ աղբյուրները կարող էին ազդված լինել նաև վիքիի հոդվածից։ Իսկ ինչ կասես այս և այս աղբյուրների մասով, որոնք հոդվածից առաջ են տպագրվել։ civilnet-ն էլ մի տեղ Սկյուտարի փոխարեն Ուսկյուդար է գրել։ Ավետիսյան91 (քննարկում) 13:23, 4 Մարտի 2024 (UTC)[reply]
Լեռնային_Ղարաբաղի_հայերի_ցանկ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Լեռնային_Ղարաբաղի_հայերի_ցանկԱրցախում ծնված նշանավոր հայերի ցանկ

Անհասկանալի է ներկայիս վերնագիրը։ Եթե հոդվածը Արցախում ծնված նշանավոր/հայտնի անձանց մասին է, գո՞ւցե այդպես էլ դարձնենք հոդվածի անվանումը։--GeoØ () 10:28, 4 Մարտի 2024 (UTC)[reply]

Համաձայն եմ, առավոտյան ես էլ էի ուզում այս հոդվածը անվանափոխման կամ ջնջման դնել, չկարողացա որոշել ու տենց էլ թողեցի ։) «Նշանավոր արցախցիների ցանկ» տարբերակը ավելի կարճ չի՞ լինի։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:10, 4 Մարտի 2024 (UTC)[reply]
Տարբերակ է, Աշոտ ջան։ Ուղղակի այս դեպքում էլ «նշանավոր» պնդումը լիքը հարցեր է առաջացնում։ GeoØ () 13:17, 4 Մարտի 2024 (UTC)[reply]
Բայց ի՞նչ տարբերություն։ Երկու դեպքում էլ նույն «նշանավոր» բառը կա։ Կարող ենք ուղղակի «Արցախցիների ցանկ»թողել, ուղղակի այդ դեպքում պետք է ինչ–որ չափանիշներ որոշել, թե չէ հոդվածը ի վերջո Արցախում ծնվածներ կատեգորիայից չի տարբերվի։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:24, 4 Մարտի 2024 (UTC)[reply]
Սիրո_պատվիրաններ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Սիրո_պատվիրաններԱմենամեծ պատվիրաններ

Այս պատվիրանների մասին խոսվում է Մաթևոսի ավետարանում (22:36)։ «Նոր Էջմիածին» և «Նոր Արարատ» թարգմանություններում գրված է «Ամենամեծ» (Մաթևոս 22:35՝ «Վարդապե՛տ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը»)։ Բաժնին հղում դնել չի ստացվում, բայց ամբողջական տարբերակները կարող եք գտնել Հայաստանի աստվածաշնչյան ընկերության կայքում։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:53, 13 Մարտի 2024 (UTC)[reply]

Մարկոս 12:28-ում «Նոր Արարատը» ամենակարևոր է օգտագործում («Դպիրներից մեկը, որ լսում էր նրանց վեճը և տեսավ, որ Հիսուսը սադուկեցիներին լավ պատասխանեց, մոտեցավ ու նրան հարցրեց. «Ո՞րն է ամենակարևոր պատվիրանը»»), իսկ «Նոր Էջմիածինը»՝ գլխավոր («Դպիրներից մեկը, մոտենալով, լսում էր նրանց վիճաբանությունը։ Երբ տեսավ, թե Հիսուսը նրանց լավ պատասխան տվեց, հարցրեց նրան և ասաց. «Ո՞րն է գլխավոր պատվիրանը»»)։ Չգիտեմ՝ Մաթևոսով ենք շարժվելու, թե Մարկոսով, բայց իրենցից ոչ մեկը «Սիրո պատվիրան» տարբերակը չի օգտագործում։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:00, 13 Մարտի 2024 (UTC)[reply]

Buffy The Vampire Slayer

Buffy The Vampire Slayer սերիալի վերաբերյալ ունենք երկու հոդված՝ Բաֆֆի, վամպիրների բնաջնջողը և «Բաֆֆի` վամպիրների բնաջնջողը» հեռուստասերիալի սերիաների ցանկ։ Բութով տարբերակն է ճիշտ, չէ՞ (ռուսերենում «Баффи — истребительница вампиров» է)։ Իսկ slayer -> բնաջնջող թարգմանությունը ինձ թվում է սխալ է։ Բնաջնջողը ոնց-որ սպանողի բոտով տարբերակը լինի ։դ բոլոր վամպիրներին՝ ամբողջ տեսակին։ Բայց slayer-ը կամայական վամպիրին սպանել/կոտորելն է։ Հետևաբար, առաջարկում եմ «Բաֆֆի՝ վամպիրներ(ի) սպանողը/կործանողը/ոչինչացնողը»։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:10, 13 Մարտի 2024 (UTC)[reply]

Ծննդյան_օրերի_պարադոքս (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ծննդյան_օրերի_պարադոքսԾննդյան օրերի խնդիր

Սա պարադոքս չէ։ Խնդրի լուծումը առաջին հայացքից անսպասելի է, բայց դրա մեղավոր հավանականությունների վերաբերյալ մեր վատ ինտուիցիան է, ոչ թե խնդրի պարադոքսալ լինելը։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 02:12, 14 Մարտի 2024 (UTC)[reply]

Դիլեմա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ԴիլեմաԴիլեմա (գիրք, Անահիտ Ղազախեցյան)

Դիլեման սովորական բառ է և պետք է վերահղվի երկընտրանք հոդվածին։ Կարող ենք ուղղակի Դիլեմա (գիրք) դնել, կամ Դիլեմա (ժողովածու)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 04:42, 14 Մարտի 2024 (UTC)[reply]

Բախտ_(հաջողություն) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Բախտ_(հաջողություն)Բախտ

Փակագծի մեջ հոմանիշը գրելը ճիշտ չէ։ Սա պետք է լինի հիմնական «Բախտ» հոդվածը, իսկ այս պահին ներկայիս «Բախտ» անվան տակ գտնվող հոդվածը պետք է անվանափոխել «Բախտ (դիցաբանություն)», «Բախտ (ոգի)» կամ «Բախտ (հայ դիցաբանություն)»։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:34, 14 Մարտի 2024 (UTC)[reply]

«Rolling_Thunder»_գործողություն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

«Rolling_Thunder»_գործողություն«Գլորվող որոտ» գործողություն

Ռազմական գործողության անվանումը անգլերեն գրելու կարիք չկա։ Երգերի դեպքում բացառություն ենք անում (չգտեմ ինչու), բայց այստեղ կարող ենք չանել։ Չեմ կարողանում հայերեն աղբյուր գտնել հենց այս գործողության վերաբերյալ, բայց այլ օրինակներ կան։ «Բարբարոսա» գործողությունը գերմանացիներն էին անում, բայց հոդվածը «Barbarossa» չենք կոչում։ «Աղվեսն անապատում» գործողությունը էլի ամերիկացիներն էին անում, բայց հոդվածը «Desert Fox» չենք կոչում։ Նույնը «Ցիտադել» գործողությունը, «Փոթորիկ անապատում» գործողությունը, «Երկաթե սերեր» գործողությունը, և այլն։ Վստահ եմ՝ պատմություն իմացող մարդիկ ավելի շատ օրինակներ կարող են բերել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:15, 15 Մարտի 2024 (UTC)[reply]

Էրիթրեական_ուղղափառ_միաբնակ_եկեղեցի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Էրիթրեական_ուղղափառ_միաբնակ_եկեղեցիԷրիթրեական ուղղափառ եկեղեցի

Արևելյան հնագույն եկեղեցիները իրենց միաբնակ (monophysism) են կոչում։ Տես օրինակ [3] և [4], հեյտևաբար հայերեն աղբյուրներում «Էրիթրեական ուղղափառ միաբնակ եկեղեցի» գրեթե չենք հանդիպում։ Նույնը նաև վերաբերում է Եթովպական ուղղափառ եկեղեցուն։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:21, 16 Մարտի 2024 (UTC)[reply]

Արմեն_Պետրոսյան_(Մենչ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Արմեն_Պետրոսյան_(Մենչ)Մենչ կամ Արմեն Պետրոսյան (դերասան)

Ինչո՞վ է բացատրվում վերնագրում անձի անունն ու կեղծանունն ունենալը։--GeoØ () 09:26, 16 Մարտի 2024 (UTC)[reply]

Էս մի անգամ ես եմ անվանափոխման առաջադրել, մի անգամ՝ դու։ Էլի մտածում եմ, որ և՛ անունը, և՛ կեղծանունը գրելը սխալ է, «Մենչ» Արմեն Պետրոսյան (դերասան), Արմեն Պետրոսյան (դերասան, պրոդյուսեր), Արմեն Պետրոսյան (պրոդյուսեր) կամ այլ տարբարկի կողմ եմ, բայց ոչ անունը երկու անգամ։
՛ ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:37, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
Մհադ, էս երկու քննարկումների մասին լրիվ մոռացել էի ։ճ Մեկ րոպե վերաձևակերպեմ առաջարկվող տարբերակը։ GeoØ () 19:14, 16 Մարտի 2024 (UTC)[reply]