Երփներանգ շղարշը
Երփներանգ շղարշը անգլ.՝ The Painted Veil | |
---|---|
![]() Վեպի հայերեն թարգմանության շապիկ | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Վիլյամ Սոմերսեթ Մոեմ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Տեսարան | Հոնկոնգ |
Հրատարակվել է | 1925 |
Թվային տարբերակ | fadedpage.com/showbook.php?pid=20160824 |
Վիքիքաղվածք | Երփներանգ շղարշը |
«Երփներանգ շղարշը» (անգլ.՝ The Painted Veil), բրիտանացի գրող Վիլյամ Սոմերսեթ Մոեմի վեպը (1925)։ Անվանումը վերցված է Պերսի Բիշի Շելլիի սոնետից, որն սկսվում է հետևյալ բառերով. «Lift not the painted veil which those who live / Call Life», որը հայերեն թարգմանությամն հնչում է «Մի՛ բարձրացրու երփներանգ շղարշը, որն ապրողները կյանք են անվանում»։
Կենսագիր Ռիչարդ Կորդելը նշել է, որ Մոեմին վեպը գրելը դրդել է ինչպես գիտական հետաքրքրությունը, այնպես էլ Սուրբ Թոմասի հիվանդանոցում բժշկական ծառայության անցնելը[1]։ Գրքի առաջաբանում Մոեմը խորհրդածում է վեպի հրատարակմանը ուղեկցող տհաճություններրի մասին։ Այսպես, գլխավոր հերոսների ազգանունները Լեյնից փոխվել են Ֆեյնի, քանի որ Հոնկոնգում այդ անունով մարդիկ դատի են տվել թերթին, և թերթի սեփականատերը ստիպված է եղել վճարել 250 ֆունտ։ Այնուհետև գաղութային կառավարչի օգնականը սպառնացել է դատի տալ՝ կարծելով, թե ինքն է պիտակավորվել։ Գրողն ստիպված է եղել Հոնկոնգը փոխարինել է Չին-Յեն երևակայական գաղութով[2], ընդ որում բարելավված տպաքանակն այդպես էլ վաճառքի չի հանվել։ Ավելի ուշ հրատարակության մեջ հետ է փոխված Հոնկոնգի, Ֆեյն ազգանունը պահպանված է ամբողջ հրատարակված տպաքանակում։
Վեպի գաղափարը բնութագրական են գրողի ստեղծագործություններին, քանի որ Ս. Մոեմի ստեղծագործության բարձրագույն ձևը հանդիսանում էր հիասքանչի, գեղեցիկի ստեղծումը. «Իմ կարծիքով՝ միակ բանը, որ հնարավոր է դարձնում այս աշխարհում ապրել առանց զզվանքի, գեղեցկությունն է, որը մարդիկ ժամանակ առ ժամանակ ստեղծում են քաոսից։ Նրանց ստեղծած նկարները, հորինած երաժշտությունը, գրած գրքերը և ապրած կյանքը։ Այս ամենի մեջ ամենահարուստը գեղեցիկ կյանքն է։ Դա արվեստի ամենակատարյալ ստեղծագործությունն է»[3]։ «Գեղեցիկ ապրած կյանքի» օրինակ՝ որպես «արվեստի ամենակատարյալ ստեղծագործություն» երևան է գալիս Մոեմի ստեղծագործության մեջ։ Վեպը բաղկացած է 80 փոքր գլուխներից, որոնցից յուրաքանչյուրը փոխում է պատումը, ինչը թույլ է տալիս հետևել գործողությունների ընթացքին։ Այս վեպը պատմում է սիրային զգացմունքների ուժեղության, վերապրման, դրա հաղթահարման, գլխավոր հերոսուհու հոգու և բնավորության դժվարին կայացման մասին։ «Երփներանգ շղարշը» երբեք չի համարվել գրողի ամենանշանակալի գրքերից մեկը, սակայն դրանով չի կորցնում իր կարևորությունը Մոեմի ստեղծագործության մեջ[4]։
Սկզբնապես Մոեմը 1924 թվականի նոյեմբերից մինչև 1925 թվականի մարտ տպագրվել է «Cosmopolitan» ամսագրում՝ ընդհանուր 5 համար։ 1925 թվականի մայիսից սկսզած հրատարակվել է Միացյալ թագավորությունում «Nash's» ամսագրի 8 համարներում։
Հայերեն տպագրվել է 2016 թվականին «Զանգակ» հրատարակչությունում, թարգմանիչ՝ Անահիտ Բաբայան Զեյթունցյանը։ Վերահրատարակվել է 2020 թվականին[5]։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուոլթեր Ֆեյն՝ մանրէաբան
- Քիթի Գարսթին՝ Ուոլթերի կինը
- Չարլի Թաունդսեն՝ գաղութային կառավարչի օգնական
- Դորոթի Թաունդսեն՝ Չարլիի կինը
- Ուադինգթոն՝ ոստիկանական լիազորի օգնական
- տիկին Գարսթին՝ Քիթիի մայրը
- Բերնարդ Գարսթին՝ Քիթիի հայրը, փաստաբան
- Դորիս Գարսթին՝ Քիթիի կրտսեր քույրը
- Մայրապետ
- Գնդապետ Յու
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Բացահայտում է Մոեմի բազմաթիվ անգերազանցելի հատկանիշները՝ կանանց հասկանալու կարողությունը, մանրամասն ու դիպուկ գրելաոճը և կրքոտ զգացմունքայնությունը։ - Դեյլի Մեյլ
|
![]() |
![]() |
Հիանալի ստեղծագործություն... Մոեմի ոճը սուր է ու կտրուկ, խոհուն ու անմիջական։ - Նյու Յորք Թայմս
|
![]() |
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1934 թվական՝ լեհա-ռուսա-ամերիկյան կինռեժիսոր Ռիչարդ Բոլեսլավսկու սև-սպիտակ «Երփներանգ շղարշը» ֆիլմը, Քիթիի դերում՝ Գրետա Գարբո, ամերիկյան արտադրություն։
- 1957 թվական՝ «Յոթերորդ մեղք» սև-սպիտակ ֆիլմը, ռեժիսորներ Ռոնալդ Նիմի և Վինսենթ Մինելլիի համատեղ աշխատանքը, Քիթիի դերում՝ Էլինոր Պարկեր, ամերիկյան արտադրություն։
- 2006 թվական՝ «Ներկված քող» ֆիլմ, ռեժիսոր՝ Ջոն Կարան, Քիթիի դերում՝ Նաոմի Ուոթս, Ամերիկայի, Կանադայի և Չինաստանի արտադրություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cordell. Richard A. "Somerset Maugham at Eighty" in College English, Vol. 15, No. 4 (Jan. 1954), pp. 201–207.
- ↑ H. J. Lethbridge. Hong Kong Cadets, 1862–1941, p. 56.
- ↑ Моэм У. С. Искусство слова: О себе и других // Литературные очерки и портреты. — М.: Художественная литература, 1989. — 250 с.
- ↑ Ионкис Г. И. Уильям Сомерсет Моэм: Грани дарования // Моэм У. С. Подводя итоги: Эссе, очерки. — М.: Высшая школа, 1991. — С. 7—25.
- ↑ «Երփներանգ շղարշը». zangak.am.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Моэм У. С. Искусство слова: О себе и других // Литературные очерки и портреты. — М.: Художественная литература, 1989. — 250 с.
- Моэм У. С. Разрисованная вуаль. — М.: АСТ Москва, 2007. — 350 с.
- Скороденко В. Уильям Сомерсет Моэм. — М.: Радуга, 1991. — 420 с.
- Шагинян М. Зарубежные письма. — М.: Просвещение, 1964. — 213 с.
- Maugham, S. The Painted Veil / William Somerset Maugham. — Լ.: Allen, 2004. — 258 p. — Режим доступа к книге: http://www.e-reading.org.ua/book.php?book=127592
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rahman, A. Dialectics of freedom in Somerset Maugham / Adibur Rahman. — Kalpaz Publications, 2007. — ISBN 8178354470; 9788178354477. — 250 p. (անգլ.)
- Брехова Т. В. Особенности художественного пространства романа У. С. Моэма «Узорный покров» // Актуальные проблемы гуманитарных и естественных наук. — 2009. (ռուս.)
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երփներանգ շղարշը» հոդվածին։ |