Երփներանգ շղարշը (ֆիլմ)
Երփներանգ շղարշը անգլ.՝ The Painted Veil | |
---|---|
Երկիր | Չինաստան ԱՄՆ Կանադա Բելգիա |
Ժանր | դրամա[1][2][3], գրական ստեղծագործության էկրանավորում և ռոմանտիկ ֆիլմ |
Հիմք | Երփներանգ շղարշը |
Թվական | 2006 |
Լեզու | ֆրանսերեն և անգլերեն |
Ռեժիսոր | John Curran?[1][4][5][…] |
Պրոդյուսեր | Էդվարդ Նորթոն, Նաոմի Ուոթս և Բոբ Յարի |
Սցենարի հեղինակ | Ռոն Նիսուոներ |
Դերակատարներ | Նաոմի Ուոթս[4][6][3][…], Էդվարդ Նորթոն[4][2][6][…], Լև Շրայբեր[4][6][3][…], Թոբի Ջոնս[7], Դիանա Ռիգգ[7], Էնթոնի Վոնգ, Սալի Հոքինս[6][7], Մարի Լաուր Դեսկուրլյու և Xia Yu?[8] |
Օպերատոր | Ստյուարտ Դրայբյորգ |
Երաժշտություն | Ալեքսանդր Դեպլա |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Նկարահանման վայր | Չինաստան |
Տևողություն | 120 րոպե |
«Երփներանգ շղարշը» (անգլ.՝ The Painted Veil), Սոմերսեթ Մոեմի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմ, էկրան է բարձրացել 2006 թվականին։ Գլխավոր դերերում հանդես են եկել Էդվարդ Նորթոնը և Նաոմի Ուոթսը։ Ավելի վաղ ֆիլմը էկրան է բարձրացվել 1934 թվականին, գլխավոր դերում հանդես է եկել Գրետա Գարբոն։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երփներանգ շղարշը» սիրո պատմություն է, որը հիմնական գործողությունները տեղ են ունեցել 1920-ական թվականներին։ Երիտասարդ բրիտանացի զույգը՝ Ուոլտերը(միջին խավի միկրոկենսաբան) և Քեյթ Ֆեյնը(արիստոկրատ), ամուսնանում են ոչ փոխադարձ սիրով և որոշ ժամանակ ապրում Շանհայում, որտեղ Քեյթը գաղտնի սիրավեպ է սկսում Չարլի Թաունսենդի հետ։ Ուոլտերը բացահայտում է դավաճանությունը, և որոշում կնոջ հետ որպես բժիշկ մեկնել աշխատելու մի փոքրիկ չինական գյուղում, որտեղ թևածում էր խոլերայի համաճարակը։ Որպես այլընտրանք՝ Ուոլտերն առաջարկում է կնոջը գնալ և սիրեկանից պահանջել, որպեսզի նա բաժանվի կնոջից և ամուսնանա Քեյթի հետ։ Կանխատեսելիորեն Թաունսենդը հրաժարվում է, և Քեյթը ստիպված է լինում Ուոլտերի հետ մեկնել։ Երկու շաբաթ ճամփորդելուց հետո ամուսինները հասնում են մի ամայի գյուղի, որի բնակիչները մեկ-մեկ մահանում էին խոլերայից։ Վոլտերը գրեթե ամբողջ ժամանակը անց էր կացնում հիվանդանոցում, իսկ Քեյթը այդ ձանձրանում էր տանը։ Մի անգամ նա որոշում է գնալ այն հիվանադանոցը, որտեղ աշխատում էր ամուսինը, և հայտնաբերում է մանկատուն, որտեղ աշխատում էին մի քանի միանձնուհիներ։ Տեսնելով կատարվողը՝ Քիթթին հարգանքով է լցվում ամուսնու նկատմամբ, և սկսում օգնել միանձնուհիներին։ Այն մեծ տպավորություն է թողնում Ուոլտերի մոտ. ամուսիների միջև կրկին փոխադարձ կիրք է զգացվում։ Շուտով Քիթթին հասկանում է, որ հղի է, և հավանականություն կա, որ այդ երեխան Ուոլտերինը չէ։ Ինքը Ուոլտերը որոշում է ամեն դեպքում ընդունել երեխային, սակայն հանկարծակիորեն վարակվում է խոլերայով և մահանում։
Եզրափակիչ կադրերում Քիթթին արդեն հասակն առած տղայի հետ Լոնդոնում ծաղիկներ գնելիս հանդիպում է Չարլի Թաունսենդին։ Նրանք սառը ողջույններ են փոխարինում, վերջինս առաջարկում է հանդիպել, բայց Քիթթին մերժում է։ Երբ որդին հարցնում է, թե ով էր այդ մարդը, Քիթթին պատասխանում է. «Ոչ ոք, սիրելի՛ս, ոչ ոք»։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Նաոմի Ուոթս | Քեյթ |
Էդվարդ Նորթոն | Ուոլտեր |
Լև Շրայբեր | Չարլի |
Թոբի Ջոնս | ոստիկան Ուոդինգտոնի օգնականը |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0446755/
- ↑ 2,0 2,1 http://www.filmaffinity.com/en/film406338.html
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.metacritic.com/movie/the-painted-veil
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/malowany-welon
- ↑ http://www.sms.cz/film/barevny-zavoj
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=71445.html
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.imdb.com/title/tt0446755/fullcredits
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երփներանգ շղարշը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Հոդված LA Times ամսագրում
- Yahoo! Movies-ը ֆիլմի մասին
- Էդվարդ Նորթոնի հարցազրույցը New York Magazine ամսագրին
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- 2000-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- 2006 ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Կանադական մելոդրամա ֆիլմեր
- Մանդարին լեզվով ֆիլմեր
- Չինական մելոդրամա ֆիլմեր
- Չինարեն ֆիլմեր
- Ֆիլմեր ամուսնական դավաճանության մասին
- Ֆիլմեր մահվան մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆրանսերեն ֆիլմեր
- 2000-ականների ֆրանսերեն ֆիլմեր
- Խոլերա