Ալտերացիա (կենսաբանություն)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալտերացիա (այլ կիրառումներ)
Ալտերացիա (լատ.՝ alterare՝ փոփոխություն), կենսաբանության մեջ օրգանների, հյուսվածքների, բջիջների կառուցվածքի և գործունեության փոփոխություն, որն առաջանում է վնասող ազդակների (մեխանիկական, ջերմային, Էլեկտրական, քիմիական և այլն) ներգործությամբ։ Բորբոքային գործընթացի կարևոր ախտաֆիզիոլոգիական բաղադրիչն է[1]:
Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալտերացիան զարգանում է աստիճանաբար, սկզբնական փուլերում հետադարձելի է, սակայն վնասող գործոնների տնական ազդեցությունից հյուսվածքները և բջիջները կարող են մահանալ։ Ալտերացիայից առաջացած կառուցվածքային խանգարումները կապված են բջջային կոլոիդների վիճակի փոփոխության հետ։
Ալտերացիայի ենթարկված մասում բջջաթաղանթի թափանցելիությունն իոնների նկատմամբ մեծանում է, գոյանում այսպես կոչված վնասվածքի պոտենցիալ, որը և պայմանավորում է վնասվածքի հոսանքի առաջացումը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Патофизиология воспаления»։ сайт max.1gb.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2011-09-12
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |