Դիստրոֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիստրոֆիա (հուն․՝ dys` խանգարում և հուն․՝ trophe` սնուցում), սնուցախանգարում, կենդանիների հյուսվածքների և օրգանների ձևաբանական և ֆունկցիոնալ փոփոխություններ՝ կապված նյութափոխանակության խանգարումների հետ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիստրոֆիաներ են առաջացնում թերարժեք կամ չհաշվեկշռված կերակրումը, կենդանիների պահվածքի ու շահագործման անհամապատասխան պայմանները, մեխանիկական, ֆիզիկական, քիմիական ազդեցությունները, վարակիչ և ինվազիոն հիվանդությունները, թունավորումները, արյունա և ավշագոյացման խանգարումները, ներզատիչ գեղձերի և նյարդային համակարգի ախտահարումները, գենետիկակն ախտաբանությունը և այլն։ Գյուղատննեսական կենդանիներին (և՛ սեռահասուններին, և՛ մատղաշին) բնորոշ է սննդային (ալիմենտար) դիստրոֆիա, բանող կենդանիների չափից ավելի շահագործման, բարձրմթերատու կովերի ոչ խելամիտ օգտագործման դեպքերում։ Ծանր է ընթանում մատղաշի (գառների, այծիկների, խոճկորների, հորթերի, ճտերի, բադիկների, հազվադեպ՝ մտրուկների) մկանային դիստրոֆիան լինում է կամ սպիտակամկանային հիվանդությունը։

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիստրոֆիայի ախտանշաններն են թուլությունը, ընկճվածությունը, երկարատև պառկած վիճակը, երերուն քայլվածքը, մկանների դողը, ուժասպառությունը, մարմնի առանձին մասերի լուծանքը։

Մատղաշի բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը սելենի պատրաստուկներ են, E վիտամին (տոկոֆերոլ՝ յուղերի լուծույթում, էրեվիտ և խոմոր՝ շաքարային լուծույթում), ծծումբ պարունակող սպիտակուցները (մեթիոնին և ցիստեին), սպիտակուցային հիդրոլիզատները, կերաբուժությունը։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիստրոֆիայի կանխարգելման համար իրականացվում են հղի կենդանիներին սելենի պատրաստուկների ներարկում, E վիտամին, խոտի, սենաժի և սիլոսի պատրաստման ու մշակման տեխնոլոգիաների անասնաբուժների հսկողություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։