Ալտերացիա (ախտաբանություն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալտերացիա (այլ կիրառումներ)
Վնասում կամ ալտերացիա (լատին․՝ alteratio՝ փոփոխություն), ախտաբանության մեջ օրգանների, հյուսվածքների, բջիջների, միջբջջային նյութի կառուցվածքային փոփոխություն, որն առաջանում է վնասող ազդակների (մեխանիկական, ջերմային, Էլեկտրական, քիմիական և այլն) ներգործությամբ։ Բորբոքային գործընթացի կարևոր ախտաֆիզիոլոգիական բաղադրիչն է[1]։ Դրսևորվում է մահացու(լետալ) և ոչ մահացու տարբերակներով։ Մահացու տարբերակին են պատկանում նեկրոզը(մեռուկ) և ապոպտոզը, իսկ ոչ մահացու են դիստրոֆիաները՝ բջիջների դարձելի վնասումները։ Գործընթացի անդարձ լինելու դեպքում դիստրոֆիաները և նեկրոզը կարող են լինել իրար հաջորդող փուլեր[2]։
Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալտերացիան զարգանում է աստիճանաբար, սկզբնական փուլերում հետադարձելի է, սակայն վնասող գործոնների տնական ազդեցությունից հյուսվածքները և բջիջները կարող են մահանալ։ Ալտերացիայից առաջացած կառուցվածքային խանգարումները կապված են բջջային կոլոիդների վիճակի փոփոխության հետ։
Ալտերացիայի ենթարկված մասում բջջաթաղանթի թափանցելիությունն իոնների նկատմամբ մեծանում է, գոյանում այսպես կոչված վնասվածքի պոտենցիալ, որը և պայմանավորում է վնասվածքի հոսանքի առաջացումը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Патофизиология воспаления». сайт max.1gb.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ բ.գ.դ., պրոֆեսոր Ն.Գ. Խոստիկյանի խմբագրությամբ, ed. (2020). Ախտաբանական անատոմիա | Ընդհանուր ախտաբանություն. Երևան: ԵՊԲՀ. ISBN 978-9939-69-230-6.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն); Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 191)։ |