Տրավմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրավմա (հուն․՝ τραῦμα – վերք), վնասվածք, մարդու և կենդանիների հյուսվածքների, օրգանների ամբողջականության խախտում՝ արտաքին միջավայրի գործոնների (հիմնականում մեխանիկական) ազդեցության հետևանքով[1]։ Տրավմաները բաժանում են ըստ դրանք առաջացնող գործոնի՝ մեխանիկական, ջերմային (այրվածք, ցրտահարություն), քիմիական, բարոտրավմա (մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումների հետ կապված), էլեկտրատրավմա ևն, ինչպես նաև համակցված տրավմա՝ մեխանիկական տրավմա և այրվածք, ըստ վնասվածք առաջացնող գործոնի ազդեցության տևողության՝ սուր և քրոնիկական, ըստ իրադրության, որի պայմաններում առաջացել է տրավմա՝ կենցաղային, արտադրական, մարզական, մարտական ևն[2].։ Մեխանիկական տրավման կարող է լինել բաց և փակ՝ առանց մաշկածածկույթների ամբողջականության խախտման, չբարդացած և բարդության զարգացմամբ, մեկուսացած, բազմակի։ Տրավմայի տեսակներն են՝

Կարող են ուղեկցվել արյունահոսությամբ, այտուցով, բորբոքային ռեակցիաներով, մեռուկացումով։ Ծանր և տարածուն տրավման ուղեկցվում է շոկով և վտանգավոր է կյանքի համար։ Հատուկ ձև է հոգեկան տրավման՝ կապված ծանր ապրումների հետ, որը կարող է հանգեցնել հոգեկան և վեգետատիվ ոլորտների հիվանդագին ռեակցիաների։ Ժամանակին ցուցաբերած առաջին օգնությունը և բուժումը կարող են կանխել ետվնասվածքային ծանր բարդությունները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Травма»։ Современная энциклопедия։ 2000։ Վերցված է 2014-01-26 
  • «Травма»։ Справочник по болезням։ 2012։ Վերցված է 2014-01-26