Հոգեբանական տրավմա
Հոգեկան տրավման կամ փսիխոտրավման կամ հոգեցնցումը, սուր, հարատև սթրեսի կամ շրջապատի ինտենսիվ անբարենպաստ ազդեցությունների արդյունքում, մարդու հոգեկան առողջությանը հասցված վնասն է։
Հոգեբանական տրավման և հոգեկան խանգարումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբանական տրավման, կախված իր բնույթից, կարող է պատճառ հանդիսանալ մի շարք այնպիսի հոգեկան և վարքային խանգարումների, ինչպիսիք են դիսոցիատիվ խանգարումներն ու հետտրավմատիկ սթրեսային խանգարումը։ Հոգեբանական տրավմայի արդյունքում կարող են դիտարկվել դեպրեսիա, վախեր, տագնապայնություն, գերգրգռվածություն, հիշողության վատթարացում։ Այն կարող է ախտահարել մարդու հուզական ոլորտը, օրգանիզմի հարմարվողական գործառույթները, միջանձնային հարաբերությունները և մասնագիտական գործունեությունը։Հոգեբանական տրավման լինում է տարբեր տեսակի՝ սուր և խրոնիկական, հանկարծակի կամ աստիճանաբար քայքայող։ Հոգեբանական տրավմայի ադեցությունը քայքայում է զգացմունքային բարեկեցությունը, ցածրացնում է ինքնագնահատականը, հոգու խորքում ցավ է թողնում, խանգարում է նորմալ կյանքին և լիարժեք շփմանը այլոց հետ։Հոգեբանական տրավմայի հետևանքներն են՝ նևրոզները,մարդու առանձնանալը հասարակությունից, հոգեկան հիվանդությունները, իր ցավի նկատմամբ ուշադրության և անհանգստությունների նկատմամբ բացասական ռեակցիան։Ամենաուժեղ տրավմաները վերջնական չեն ապաքինվում և մնում են ենթագիտակցության մեջ։Կրկնակի զարթոնքը հնարավոր է երբ մարդը բախվում է նման իրավիճակ հիշեցնող դեպքի հետ։ Նոր նման դեպքը բացում է ասոցիացիաների ամբողջ վնասված շղթան և մարդը, թվացյալ մոռացած տրավման նորից հիշում է և ամբողջովին ընկճվում, կարծես հենց նոր նրան վնասեցին։ Երբեմն մարդը կարող է ինքնուրույն գտնել ելքը՝ «մոռանալ այն», բայց երբեմն ցավն ավելի է ուժեղանում։ Երբեմն մարդ դիմում է ամենատարբեր մեթոդների՝ ալկոհոլից կամ թմրանյութից սկսած, վերջացրած կրիմինալ պահվածքով կամ աշխարհից կտրվելով։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից պրակտիկայում բազմաթիվ մեթոդներ կան հոգեբանական տրավմայից ազատվելու համար։Հոգեբանը կառաջարկի լիցքաթափման մեթոդներ՝ կերպարի մարում, բացասական ապրումներից հեռացում, սեփական հոգեվիճակի վերածրագրավորում և այլ էֆեկտիվ մեթոդներ։Նա կարող է մարդուն սովորեցնել հոգեկան պաշտպանվածության մեթոդներին, որոնք հուսալի պրոֆիլակտիկա են ամենատարբեր իրավիճակներում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Begoyan, Arman. An Anatomy of Psycho-trauma: Pain, Illness and Recovery. International Journal of Psychotherapy: 2014, Vol. 18, No. 3, pp. 41–51.
- Herman, Judith Lewis. Trauma and recovery. — New York։ BasicBooks, 1992.
- Бегоян А.Н. Анатомия психотравмы: боль, болезнь и исцеление // Психотерапия. — 2013. — № 5 (125). — С. 59-62.